суббота, 9 июня 2018 г.

Կենցաղային դատավարությունը՝շարունակական գործողության մեջ

Հունիսի7-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր փետրվարի 7-ից սկսված կենցաղային գործի քննությունը՝բազմահարկ շենքի 9-րդ հարկի բնակիչ, Վանաձորի վետերանների միության կինխորհրդի նախագահ, երկարամյա քիմիագործ Հենրիետա Մխիթարյանի հայցով՝ընդդեմ իր ներքեւի հարեւանի։Մխիթարյանը վնասի հատուցում է պահանջում՝իր բնակարանի պատին եւ առաստաղին պատճառված վնասի համար, որի մեղավորն, ըստ նրա՝ներքեւի հարեւանի գործողություններն են տանիքում եւ շքամուտքում։

Նիստի ավարտից հետո, կին-դատավորը սիրո եւ համերաշխության մթնոլորտում փորձեց միջհարեւանային լարվածությունը թուլացնել/ինչի փորձ արել էր նաեւ նախորդ նիստի ժամանակ/, եւ մտերմիկ տոնով ասաց․,,Ժողովուրդ, ախր դուք հարեւաններ եք, ո՞նց կարելի է, բա դուք համատիրություն չունե՞ք, որ ձեր խնդիրներով զբաղվի,ունեք, չէ՞․․․,,։

,,Իհարկե ունենք, բայց՝չի աշխատում․մինչեւ էստեղ հասնելը ես բոլոր ինստանցիաներով անցել եմ, չեմ ցանկացել գործը դատարան հասցնել,,-պատասխանեց Մխիթարյանը, որ իր հետ որպես իրեղեն ապացույցներ՝բերել էր շենքի ծխատար խողովակից հանված գորգի մնացորդներ, կոշտ աղբի թափոններ, որոնք,ինչպես նաեւ այլ արտաքին գործոններ ու ապօրինություններ՝տանիքում, ըստ նրա, կարող էին պատճառ հանդիսանալ իր բնակարանի պատի քայքայման․մանավանդ, որ նաեւ ,,կրակի լեզվակներն էին հասել բնակարան,,/մեջբերում՝դիմումից։Պատասխանող կողմն էլ՝որպես ինքնապաշտպանական զենք, բերել էր Լոռթու մարզպետարանի կողմից նախկին վարչապետի հանձնարարականով կազմված հանձնախմբի եզրակացությունը, որ, ըստ Մխիթարյանի, ոչ անկողմնակալ եզրակացություն էր՝պատասխանողի օգտին, քանի որ հանձնաժողովի անդամներից մեկը՝քաղաքապետարանի աշխատող, ըստ Մխիթարյանի՝անձնական մտերմություն ուներ պատասխանողի հետ։Այդ մասին նա հայտարարեց նախորդ նիստի ժամանակ։

Դատական նիստին արդեն հանրային պաշտպան էր մասնակցում՝առաջին պաշտպանի փոփոխությունից հետո, քանի որ Մխիթարյանն առաջինի գործողություններում դատից խուսափելու միտում էր նկատել, երբ վերջինս ոչ միայն առաջին նիստին չէր մասնակցել/պատճառաբանելով այդ օրը փաստաբանների համընդհանուր գործադուլին մասնակցելու հանգամանքով/, այլեւ հայտնել էր, որ երկրորդ նիստին էլ չի կարող մասնակցել։Ու հենց հանրային 2-րդ պաշտպանն էլ միջնորդեց նշանակել փորձագիտական հանձնաժողով, որպեսզի եզրակացություն ստանան, թե ու՞մ մեղքով կարող էր առաջանալ հայցվորին պատճառած վնասը, որպեսզի որոշվի, թե ումից գանձում կատարվի/ենթադրվում է, որ եթե պարզվի, որ մեղավորը ներքեւի հարեւանը չի, ուրեմն կարող է գործն ավարտվի նրանով, որ հայցվորին առաջարկվի նոր հայցադիմում ներկայացնել՝նոր պատասխանող մատնանշելով/։Այսինքն՝կրկին բյուրոկրատական քաշքշուկ, որ կարող էր շատ հանգիստ լուծվել՝տեղական իշխանությունների բարի կամքի դրսեւորման դեպքում, կոմունալ բաժնի կամ համատիրության կողմից։

Դատավորի ջանքերը՝հակամարտող կողմերին հաշտեցնելուն միտված, արդյունք չտվեցին․թեպետ՝Մխիթարյանն ի սկզբանե հակված էր խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով։Բայց՝պատասխանող կողմի հետ փոխադարձ մեղադրանքների ժամանակ ստիպված եղավ հիշեցնել, որ վերջինս դեռեւս 2004թվին իրեն ծեծի էր ենթարկել՝ընտանյոք/,,ինքը ձեռքերս բռնել էր, կինն էլ խփում էր,,/։Հիշեցնենք, որ ծեծի առթիվ քրեական գործ էր հարուցվել եւ առաջին ատյանի դատարանը գումարային փոխհատուցում էր նշանակել, բայց՝հետագայում վերին ատյանն այն չեղարկել էր։Դատավորը խնդրեց ծեծի գործը չխառնել հայցի պահանջի հետ։

Դատական նիստի ավարտից հետո պատասխանող կողմը հեռացավ՝քթի տակ Մխիթրյանի հասցեին անվայելուչ արտահայտություններ նետելով, ինչին ի պատասխան,Մխիթարյանի զարմուհին, որ թե առաջին, եւ թե հունիսի 7-ի նիստին մասնակցելու համար հատուկ ժամանել էր Մոսկվայից, ռուսերեն ասաց․,,Լեզուդ քեզ քաշիր,,։Իսկ նախորդ նիստերի ժամանակ էլ պարբերաբար հիշեցնում էր, որ Մխիթարյանին ավելի վաղ ծեծի են ենթարկել, որի պայմաններում հաշտվելուց խոսելն անիմաստ է։

Փաստորեն, հունիսի 7-ին լրացավ կենցաղային այս գործի քննությաունը մտավ 4-րդ ամսվա մեջ,/նախորդ նիստի ժամանակ ընդիմիջում հայտարարվեց, փաստորեն, 2 ամսով/, իսկ կենցաղային խնդրի 14-րդ տարին լրացավ։

Մխիթարյանի եւ նրա շքամուտքի խնդրին առնչվող նամակների վրայով 1 մարզպետ է անցել, 2 քաղաքապետ, 2 պատգամավորներ եւ նույնիսկ՝նախորդ վարչապետը։Իսկ դատարան դիմել է տեղական իշխանության գրավոր խորհրդով՝ի պատասխան նամակների։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

суббота, 2 июня 2018 г.

,,Վեոլիայի,, 5400դրամ սակագինը պետք է չեղարկվի, ,,Արմենթելի,, 20% ԱԱՀ-ն

ՀԷՑ-ը, ջրային տնտեսությունն ու ,,Արմենթելը,, տարիներ շարունակ իրենց կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունները թանկացնելու հաշվին՝բարեգործություններ են արել/ըստ նպատակահարմարության/․ու այդ կերպ՝ընտրությունից ընտրություն՝ձայներ ապահովել՝ՀՀԿ-ի օգտին։Այդ կառույցների նկատմամբ անհրաժեշտ է պետական վերահսկողություն՝անկախ նրանց պետական կամ մասնավոր լինելու հանգամանքից, որովհետե սա բնակչության սպասարկման ոլորտ է․ ու այդ վերահսկողությունը կոչված է իրականացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որ, սակայն, տարիներ շարունակ հայտերը դակող մարմնի դեր է կատարել՝լուռումունջ հաստատելով հոսանքի, ջրի ու հեռախոսավարձի թանկացումները․եւ անգամ՝արժանացել մեդալի՝2013թվին/,,հայրենիքին մատուցած ծառայությունների համար,,հիմնավորումով։/

Ի՞նչ հիմքով է ,,Վեոլիա-ջուրը,, 2017թվից, իր կառավարման օրվանից՝անջրաչափ բաժանորդների համար ջրի վարձ սահմանել 5400դրամ/նախկին 1100դրամ անձաքանակի փոխարեն/, ու այդ հայտը հաստատվել է ՀԾԿՀ-ի կողմից ժողովրդից գաղտնի, առանց հանրային քննարկումների, միանգամից՝բաժանորդների հաշվեհամարներին ամրագրելով։Իբր մարդիկ շատ ուրախ էին, որ 2008թվից սկսած՝անընդհատ բարձրանում էր ջրի սակագինը, ու 2010թվին արդեն հասցվեց 1100դրամի, մի հատ էլ որոշեցին 2017թվից ․․․․5400դրամ դարձնե՞լ․․․եւ անգամ՝որոշ ժամանակ անց էլ՝5800դրամ/որի 400դրամն առայժմ ,,սուբսիդավորվում,, է․ իսկ հետո՞․․․/Հետոյի համար էլ արդեն իսկ ,,Վեոլիան,, սկսել է բնակչությանը հրահրել, որ մինչեւ 2023թիվն էլի է բարձրացնելու ջրի սակագինը․սա ինչ է, մարտահրավեր է նոր կառավարությա՞նը, թե՞ բնակչությանը/եթե հաշվի առնենք, որ ջրային տնտեսության ոլորտը ,,Վեոլիային,, հանձնելու որոշումը կայացվել է նախորդ վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք եւ ձեռամբ։Եթե ԲԷՑ-ի մասնավորեցման երկարաժամկետ պայմանագիրը՝նախորդ կառավարության կողմից կնքված, կասեցվել է, քանի որ այն ձեռնտու չի եղել պետությանը, ապա ,,Վեոլիայինն,,  էլ պետք է կասեցվի, կամ առնվազն՝չեղարկվի ջրի վարձը 5400դրամ դարձնելու տխրահռչակ որոշումը, որ առաջին հերթին խփում է խոցելի խմբերին, որոնց բնակարանային պայմաններն ու ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս վերակառուցել իրենց ՝արդեն իսկ վթարային բնակարանները/ի՞նչ է նշանակում՝կայուն 5400դրամ վարձ՝անկախ ընտանիքի անդամների քանակից, ո՞վ է թույլ տվել նեոգաղութարարին՝ՀՀ շարքային բնակչության վրա միջազգային չափանիշներով վարձ սահմանել, գերշահույթ ստանալ, հետո էլ գնալ ,,բարեգործություններ,, անել՝այդ խավերին կեղեքելու հաշվին։Մի անհասկանալի երեւույթ էլ ,,Արմենթելում,, կա․հեռախոսակապի ոլորտի մասնավորեցումից հետո՝,,Բիլայն,, ընկերությունը ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների նկատմամբ/հեռախոսավարձի եւ տեղական ու միջազգային խոսակցությունների գումարների վրա/ավելացված արժեքի հարկ է սահմանել/ԱԱՀ/, ու դրա հետեւանքով՝917 դրամ հեռախոսավարձը վարձը դարձել է 1100դրամ, տեղական ու միքաղաքային խոսակցությունների հանրագումարն էլ հետը/բոլորը գումարում է միասին՝ու 20տոկոս ԱԱՀ ավելացնում/։Ու մեկ էլ տեղեկանում ենք՝,որ ,,Բիլայնը,, հանդես եկավ այսինչ բարեգործական ակցիայով․ու՞մ հաշվին, բնակչության սոցիալապես խոցելի խավերի՞․․․ի վերջո ինչքա՞ն կարելի է գրել, որ գոնե 1100դրամ վարձի ,,պոչի,, 100դրամը զեղչեք, թե՞ դա էլ է գնում ,,բարեգործական ֆոնդերի,,։
,,Արմենթելի,, ԱԱՀ-ն պետք է վերացվի, այնպես, ինչպես գազի ներտնային սպասարկման վարձը վերջապես չեղարկվեց։

․․․Մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյան․սկիզբը ճիշտ եք դրել՝բռնելով ԲԷՑ-ի թե ՀԷՑ-ի ,,պոչից,,․շարունակեք նույն ոգով կամ ,,դուխով,,՝եւ վերահսկողությունը փոխադրեք նաեւ ջրային տնտեսության ու հեռախոսակապի ոլորտի ուղղությամբ՝առանց վենդետաների եւ բացառապես սիրո եւ համերաշխության մթնոլորտում։Հո դեմ չե՞ք․․․/ինչպես ասում էր հայտնի մեկնաբան Դուլյանը/։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

вторник, 29 мая 2018 г.

Ապօրինաշինությունն ընդմիշտ գործողության մեջ

Հեղափոխությունը համառորեն չի մտնում Վանաձոր, քանի որ ապօրինաշինությունները ծաղկում էին եւ թավշե հեղափոխությունից առաջ, եւ թավշե հեղափոխության ժամանակաշրջանում․ինչքան երկրում հեղափոխական թափն ուժեղանում էր, այնքան ՝Վանաձորի Կ,Դեմիրճյան 26 շենքին կից ապօրինի կցակառույցի աշխատանքներն ավելի էին եռում․ապօրինաշինարարները եւ շինում էին, եւ․․․երբեմն իրար հասցեի բուռն լուտանքներ թափում՝երբ ինչ-որ մեկն ինչ-որ բան սխալ էր անում,/երեւի ,,ուստեն,, ,,ուչենիկի,, վրա էր ,,մուննթա գալիս,,/։Ու այս ապօրինաշինության մասին ահազանգել ու ֆեյսբուքյան առաջատար խմբերով պարբերաբար տարածել ենք եւ շինարարական աշխատանքների ,,նախանշանների,, ժամանակ, եւ մեկնարկի ժամանակ, եւ ընթացքում։

․․էս ի՞նչ այլանդակություն ա,,-արդեն ավարտին հասցվող ապօրինի կցակառույցը տեսնելով՝երեկ ասաց մի վանաձորցի ու սարսափած նկատեց, որ կցակառույցը, փաստորեն, փակում է հարակից շենքի 1-ին հարկի բնակարանի արեւը։

․․․․Հայ-հա՜յ․․․թե չէ մենակ այդ կցակառույցն է՞, որ դեպքերում մարդկանց զրկում է արեւի լույսից․․․․ամբողջ քաղաքում կարելի է հանդիպել նմանատիպ կցակառույցներ․2 շենքերի միջեւ հենց նեղ ,,արահետ,, են տեսնում՝այնտեղ կամ ,,բուդկա,, են տեղավորում կամ՝շենքին կցակառույց ավելացնում․այնպես, ինչպես մայրաքաղաքում․ՀՀԿ-ի օրոք լայն տարածում գտած երեույթ է՝ՀՀԿ կառավարման 20-ամյա պատմության մեջ, որ տեղի է ունենում համայնքապետերի հանցավոր անտարբերության կամ հանցավոր լռության, ,,անտեղյակության,, պայմաններում․ապօրինաշինության ընթացքում, որպես կանոն՝աչք են փակում, հետո՝տուգանքով օրինականացնում։Իսկ այդ մասին բարձրաձայնողները հայտնվում են տեղական իշխանությունների ,,սեւ ցուցակում,, ու կամ հետապնդվում, կամ՝սոցիալական տեռորի ենթարկվում ու ,,օդերը փակվում,,։ 

․․․․Երբ կցակառույցի փաստից մտահոգ ու զայրացած վանաձորցին աաց՝,,Սրա մասին գրել է պետք անպայման", ասացի՝,,Քանի անգամ գրել եմ,,․ասեց՝մի հատ էլ գրի, սա չի կարելի սենց թողնել, սա ի՞նչ խայտառակություն է․․․,,։Իսկ ինձ առաջին անգամ ՝նախատեսվող կառույցի մասին մտահոգություն հայտնեց Տերյան փողոցի մի բնակչուհի, ասելով, որ այդ նպատակով է ցեմենտ բերվել ու թափվել․վերջինս այնքան էր զայրացած, որ խոստացավ նկարահանողներ բերել հեռուստատեսությունից, բայց՝երեւի թե տանեցիները ետ էին պահել մտադրությունից։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

понедельник, 21 мая 2018 г.

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին

                                           ԲԱՑ ՆԱՄԱԿ

Հարգելի տիկին Զոհրաբյան, նկատի ունենալով, որ ԱԺ-ի թերեւս ամենահամարձակ ու անկաշկանդ պատգամավորը Դուք եք, եւ Ձեր խմբակցությունը ՀՀԿ-ից հետո երկրորդ տեղում է ՝որպես մեծամասնություն/իսկ  մյուս առավել  համարձակներն արդեն պաշտոններ ստացան գործադիրում՝դադարեցնելով իրենց պատգամավորկան լիազորությունները/, ուստի դիմում եմ Ձեզ՝ԱԺ ամբիոնից բարձրաձայնելու կամ՝պատգամավորական-գործընկերական տիրույթում լուծելու մի հիմնախնդիր, որի հետեւանքով Լոռու մարզի Ձորագետ ավանի Կոստանյան ընտանիքը հայտնվել է փողոցում հայտնվելու վտանգի առաջ։

․․․Տարիներ շարունակ ,,տաբու,, է դրված եղել Ձորագեսի/որ Թումանյան կայարանի հետ միասին կազմում է մեկ վարչատարածքային միավոր՝որպես Ձորագետ գյուղ/նախկին ակումբի շենքից խոսելու վրա, քանի որ այն համարվել է ՊՆ-ի ստվերային թե պաշտոնական տիրապետության տակ, ու տարիներ շարունակ՝այդ շենքի ակումբագրադարանային հատվածի դռները փակ են եղել։2 անգամ ,,Հայլուրով,, ռեպորտաժ է հնչել՝Թումանյան կայարանի նախկին ակումբի շենքի անմխիթար վիճակից՝ անցյալիփառքի հետ համեմատության ֆոնի վրա, բայց՝Ձորագէսի ակումբի թեման մինչեւ ,,դաբրո,, չստանար ,,վերեւներից,,՝չէին կարող խոսել իշխանահպատակ լրագրողները։Մինչերկրաշարժյան տարիներին այստեղ են գտնվել գրադարանը, կինոդահլիճը, բիլիարդանոցը՝որպես ակումբային համալիր/որոնք լուծարվեցին անկախության տարիներին․թեպետ՝մինչեւ 90-ականների կեսերը գրադարանը գործում էր տնակներում/,ինչպես նաեւ՝ՀԷԿ-ի վարչական մասն ու կարի ֆաբրիկան, որոնք եւս պարբերաբար վերացան որպես տեսակ՝անկախությունից հետո/այնպես, ինչպես 2000թվից հետո էլ անհետացավ որպես տեսակ՝Ձորագէսի երկաթուղային կառամատույցը․ՀՀ կառամատույցների նորոգման Համաշխարհային բանկի ծրագիրը, որ իրականացվում էր տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի օրոք, այս հատվածը շրջանցեց,որին էլ նպաստեց այն , որ Հարավ-կովկասյան երկաթուղին լուծարեց կառամատույցի գործունեությունը․թերեւս, ելնելով միկրոավտոբուսների ու տաքսիների բիզնես-շահերից, ու արդեն 10 տարի է՝Գյումրի-Այրում երկաթուղին էլ է լուծարվել/։

Շենքի մյուս հատվածը, սակայն, տարիներ շարունակ, սկսած՝,,սովետի,, անհիշելի ժամանակներից, եղել է բնակելի։Բայց, ի տարբերություն ավանի մյուս շենքերի, այս շենքի բնակիչները հնարավորություն չեն ունեցել իրենց բնակարանները սեփականաշնորհել՝ինչ-ինչ պատճառներով։Եվ մինչ մենք վերջին 2 տարիներին  շարունակ հարց էինք բարձրացնում հրապարակումներում, որ Ձորագէսի նախկին ակումբի շենքին պատշաճ ուշադրություն դարձվի ու այդտեղ առնվազն Ձորագէսի 85-ամյա պատմության թանգարան հիմնվի/որպեսզի չկորչի մշակութային ժառանգությունը, քանզի ազգը պատմամշակութային ժառանգությամբ է ազգ/, որ շենքը մշակութային կենտրոն դառնա՝նաեւ տուրիզմի զարգացման շահերից ելնելով/ քանի որ ավանը հիմա տուրիզմի միջազգային կենտրոն է համարվում․այստեղ է գտնվում 2004թվից գործող Թուֆենկյան հյուրանոցը, որ, ի դեպ, տարիներ առաջ ավանում նաեւ վթարային ներհամայնքային կամուրջ էր նորոգել/, պարզվում է, շենքն անցած տարի արդեն սեփականաշնորհվել է/ իսկ մինչ այդ, 2004թվին, այն գտնվելիս է եղել գյուղապետարանի հաշվեկշռում, գյուղապետարանն էլ, որին այն անցել էր երկրաշարժից հետո, 2004թվին ,,նվիրատվության,, կարգով հանձնել է ՀԷԿ-ին․բայց՝ՀԷԿ-ը որպես ,,բարի կամքի դրսեւորում,,՝ 2004թվին գյուղապետին ուղղված գրությամբ/ որում խնդրում է ՀԷԿ-ին հանձնել շենքը,քանի որ այն մինչերկաշարժյան տարիներին պատկանել է ՀԷԿ-ին/,հավաստիացրել է, որ պարտավորվում է շենքի բնակիչների հարցը կարգավորել՝անհրաժեշտության դեպքում։Եվ, այդուհանդերձ, արհամարհած ունենալով այս  գրավոր հավաստիացումը, շենքի սեփականատեր-պատգամավորի/նախկինում՝ՀՀԿ անդամ/, շահերից ելնելով՝ՀԷԿ-ի մայրաքաղաքային տնօրինությունը պահանջ է ներկայացրել բնակիչներին՝կարճ ժամանակում ազատել բնակարանները, որպեսզի ինքը սեփականատիրոջը ,,մաքուր հանձնի,,։Ավելին․Գուգարքի ՆԳ բաժինը 2 ամիս առաջ Կոստանյանների 7 անդամից բաղկացած ընտանիքին/որ այս շենքում բնակվողների մեջ ամենախոցելին են, քանի որ բնակության այլընտրանք չունեն/ իրազեկել է, որ նրանց հանել է հաշվառումից եւ պարտադրում է, որ նոր բնակարան գտնեն, նոր հասցեում հաշվառվեն․հակառակ դեպքում՝սպառնում են վարչական ու քրեական օրենսգրքով։Ուրեմն քիչ չէ՝,որ մշակութային կենտրոնը վերականգնելու փոխարեն վերապրոֆիլավորում են՝որպես հյուրանոց/այն դեպքում, երբ արդեն իսկ մի հյուրանոց կա այդտեղ՝մոտ 14 տարի գործող/, դեռ բնակիչներին էլ զրկում բնակարանային ու քաղաքացիական իրավունքներից, ընտրական իրավունքներից․․․

Ինքս խնդիրը բարձրաձայնել եմ՝որպես ոչ միայն քաղաքացիական լրագրող-բլոգեր, այլեւ՝ծնունդով ձորագէսցի, ով մանկության, պատանեկության ու երիտասարդության մի մասը զուգահեռաբար այդտեղ է անցկացրել ու մեծ ցավ է ապրում, տեսնելով իր ծննդավայրում տեղի ունեցող ապօրինությունները։Այդ մասին նախորդ ահազանգերս՝սույն բլոգում տեղադրված, տարածել եմ ֆեյսբուքի բոլոր առաջատար եւ իրավական խմբերով։Սրա հետ մեկտեղ՝Կոստանյաններն իրենք ավելի վաղ՝դիմել էին Լոռու մարզպետին, ՀՀ նախկին վարչապետին, Ազգային Ժողովր պատգամավոր Կարեն Կարապետյանին/ում անունը շոշափվում է որպես շենքի սեփականատեր/, անգամ՝մայրաքաղաք են հասել՝պատգամավորի մոտ քաղաքացիների  ընդունելության օրը, բայց՝չեն արժանացել ընդունելության։Ապրիլին դիմել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղ գործն ընթացքի մեջ է համարվում, 3 օր առաջ դիմել են նաեւ ՀՀ նորընտիր վարչապետին՝առցանց եւ փոստային նամակով, իսկ ժամանակը բնակիչների օգտին չի աշխատում․մինչ օմբուդսմենը նամակով հարցում է ուղարկում Լոռու մարզպետին/որ հայտնի չէ՝դեռեւս պաշտոնավարու՞մ է, թե՞ հրաժարականն արդեն ընդունվել է/, սեփականատերը դիմել է ավանի համայնքապետին՝խնդրելով ստորագրել այդտեղ շինարարություն իրականացնելու գրությունը։Համայնքապետն էլ այն մերժել է․բայց՝չկա երաշխիք , որ նրա նկատմամբ ճնշումներ չեն կիրառվի ու չեն  հարկադրի ստորագրել, ինչի հետեւանքով Կոստանյանների ընտանիքը/որի կազմում են 7 հոգի,այդ թվում՝2 անչափահաս երեխաներ, հաշմանդամ թոշակառու  եւ մեկ նախազորակոչիկային տարիքի պատանի/, կարող է հայտնվել փողոցում։Ինչ խոսք, հիմա անօգուտ է մեղավորներ փնտրել, թե ում մեղքով են բնակիչները տարիներ առաջ զրկվել բնակարանները սեփականաշնորհելու իրավունքից/ՀԷԿ-ը կարող է մեղքը գցել համայնքի վրա, համայնքը՝ՀԷԿ-ի/, բայց փաստ է այն, որ ՀԷԿ-ը 2004թվին գրավոր պատրաստակամություն է հայտնել՝բնակիչների խնդիրն անհրաժեշտության դեպքում կարգավորել, հետեւաբար, հարց է ծագում, թե ինչպե՞ս են առանց բնակիչների խնդիրը կարգավորելու, նվիրատվություն համարվող նախկին պետական շենքը վաճառել։Ակնկալում եմ Ձեր միջնորդությունը՝հարցը կարգավորելու եւ տարիներ շարունակ, սկսած՝1985թվից, այդ շենքում ապրող Կոստանյան ընտանիքի/որոնց ընտանիքում տարիների ընթացքում արդեն նոր ընտանիք է աճել, եւ դրա համար նրանց այդտեղ եւս մեկ բնակարան է հատկացվել/ խախտված իրավունքները վերականգնելու հարցում, որպեսզի վերջիններս ստիպված չլինեն լքել երկիրը եւ քաղաքական ապաստան փնտրել օտարության մեջ։

Հավելեմ, որ այս խնդրի առթիվ 1 ամիս առաջ ռեպորտաժ է ներկայացվել ,,Ազատություն,, ռ/կայանով/, որում նշվել է, որ շենքի սեփականատերը ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանն է։Ռեպորտաժում ներկայացված են շենքի այլ բնակիչների եւ համայնքապետի նկատառումները եւս։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

четверг, 17 мая 2018 г.

Երկրին քաղաքական ,,սանմաքրում,, է պետք

Այն բանից հետո, երբ մայիսի 15-ին հերթական անգամ արձանագրեցի ֆեյսբուքում, որ Վանաձորի Լուսավորչի 38 հասցեում,բանկերի դիմաց  մայթը մշտապես լեփ-լեցուն է մեքենաներով, ու անցորդներն ստիպված են ավտոճանապարհով քայլել/ ՃՈ-ն էլ, որպես կանոն, չնկատելու է տալիս այդ օրինախախտումը/,եւ առհասարակ քաղաքում  հեղափոխությունից առաջ էլ, հետո էլ շարունակվում են  ապօրինաշինությունները՝տեղական իշխանության անտարբերության ներքո, թերեւս,ի պատասախան ոչ միայն այդ, այլեւ՝ նույն օրը գրած իմ մեկ այլ ֆեյսբուքյան հոդվածի առնչությամբ/ որ վերաբերվում էր ՀՀԿ-ի 20-ամյա տիրապետության օրոք տեղի ունեցող քաղաքական կոռուպցիային, պաշտոնների վաճառքին, եւ որում նշում էի, որ պետք է իրենց պաշտոններում թերացած, ապօրինություններ թույլ տված, մարդկանց խնդիրների հանդեպ անուշադրություն ցուցաբերած համայնքապետերը պաշտոնանկ արվեն՝նախքան նրանց պատասխանատվության են ենթարկելը, որպեսզի հնարավորություն չունենան վարչական լծակներն օգտագործելով հին, փորձված մեթոդներով նպաստել հեռացած իշխանության վերարտադրմանը՝ԱԺ նոր ընտրություններին/, երեկ երեկոյան տուն ուղեվորվելիս, իմ նկատմամբ կասկածելի հետապնդում նկատեցի՝մթնեցված ապակիներով մեքենայի կողմից/նման հետապնդումներ սովորաբար նկատվում են ռուսական կրիմինալ ֆիլմերի սցենարներում, իսկ այն, որ Վանաձորը վերջին 20 տարիներին մշտապես համարվել է կրիմինալ քաղաք, ոչ մեկի համար գաղտնիք չէ/։Ըստ այդմ, ստիպված էի ոչ միայն փոխել երթուղիս՝տհաճ զգացմունքից ու հետապնդումից ազատվելու նպատակով, այլեւ՝գրաֆիկական փոփոխություն կատարվեց բլոգային ազատ-անկախ ու ,,անտեր,, գործունեությանս ոլորտում։Ամենայն հավանականությամբ՝դա նախազգուշական միտում ուներ․այնպես, ինչպես տարիներ առաջ, վանաձորում Րաֆֆի Հովհաննիսյանի բազմամարդ  հանրահավաքից հետո, մի գործարար-քաղաքացի, որ զանգել էր իբր ներկայացնելու իր խնդիրը, նախապես հետաքրքրվեց, թե ,,իսկ որ ձեզ էսինչ տեղից զանգեն զգուշացնեն, որ իմ հոդվածը չտպեք, դուք կլսե՞ք նրանց,,/դե արի ու մի մտածի, թե հենց էդինչ տեղի հրահանգով էլ զանգել էր երեւի թե՝,,վախս չափելու,, ստուգողական նպատակով, որ ստուգեն,թե ի՞նչ դիրք կբռնեմ, եթե ինձ զգուշացնեն չլուսաբանել հանրահավաքը/այն, ի դեպ, լուսաբանեցի սույն բլոգում/,որովհետեւ երբ խնդրին ծանոթանալու համար առաջարկեցի հանդիպել մի իրավապաշտպան կազմակերպության գրասենյակում, ինքը հրաժարվեց, ասելով, թե ,,իրենք էլ են տեղյակ իմ խնդրից,,ու դրանից հետո այլեւս չզանգեց։

Այս համատեքստում հարկ եմ համարում տեղեկացնել, որ Նիկոլ Փաշինյանի՝վանաձորյան վերջին կարեւոր ու հաղթական հանրահավաքից 1-2 ժամ առաջ ինձ զանգահարեց մի քաղաքացի/տվյալ դեպքում նրա նշած անունը կարեւոր չէ, քանի որ այն կարող էր եւ իրականությանը չհամապատասխանել/, եւ տեղեկացրեց,թե ինձ որպես լրագրողի են ներկայացրել, եւ ցանկանում է իր խնդիրը ներկայացնել ինձ/ու իբր իմ հեռախոսահամարն իրեն տվել են․․․2 տարի առաջ/, եւ հատկապես հետաքրքրվում էր, թե արդյո՞ք այդ օրը ,,քաղաք եմ իջնելու,,/Վանաձորում տանից դուրս գալը երբեմն համարվում  է ,,քաղաք իջնել,,/։Կարճ կապելով, եւ տեսնելով, որ նա չի ցանկանում կոնկրետ ներկայանալ եւ կոնկրետ իր խնդիրը ներկայացնել, ասացի՝,,ոչ,,։Ու դրանից հետո վերջինս ներողություն հայտնելով՝ցած դրեց հեռախոսը։Հավանաբար, համապատասխան անձինք մտահոգված են եղել հանրահավաքի մարդաշատությունից, եւ փորձել պարզել եւ անգամ՝կանխել հնարավոր ակտիվիստների մասնակցությունը։Ցավոք պետք է արձանագրել, որ եթե հեղափոխության սկզբնական շրջանում ապահովության ու անվտանգության զգացում ունեի․այնպես, ինչպես ունեցել են մարդիկ՝ սովետական տարիներին, ապա վերջին օրերին եկա այն եզրակացության, որ երկրում դեռեւս փորձում է տեր ու տնօրեն լինել իշխանության հետ սերտաճած կրիմինալը,որից ազատվելու համար չի կարելի թույլ տալ, որ վարչական լծակները գտնվեն նախկին վարկաբեկված պաշտոնյաների, ժողովրդավարության թշնամիների ձեռքին, եւ միայն մարզպետերին ազատելով հարց չի լուծվի․պետք է հրաժարականներ ներկայացնեն կամ կառավարության անվստահությամբ աշխատանքից ազատվեն նաեւ այլեւս նախորդ, բայ՝դեռ դիրքերը չզիջող ռեժիմի ներկայացուցիչները։

Հարգելի Նիկոլ Փաշինյան․մեծարգո վարչապետ․

շնորհավորելով Ձեզ՝վարչապետի պաշտոնում նշանակվելու, քաղաքացիական հեղափոխության ոլորտում ժողովրդի աջակցության շնորհիվ ջախջախիչ հաղթանակ տանելու, եւ գերտերությունների կողմից շնորհավորանքների եւ միջազգային ճանաչման արժանանալու համար, միաժամանակ ցանկանում ենք նախկին գործընկեր-լրագրողի եւ հեղափոխության իրականացման գործում քաղաքացիական մասնակցություն ցուցաբերողի, քաղաքացիական հասարակության կայացման գործում ավելի քան 23 տարի շահագրիգիռ քաղաքացի եւ ակտիվ լրագրող լինելու իրավունքով հուշել, որ քաղաքական ,,սանմաքրումը,, պետք է ներառի նաեւ մարզերը, հանցագործ եւ ապօրինի որոշումներ կայացրած, երկրի ու համայնքի առաջընթացին չնպաստած, ժողովրդի հոգսերից կիլոմետրերով հեռու համայնքապետերը պետք է հեռացվեն համակարգից, իսկ նրանց ապօրինություններով զբաղվեն համապատասխան իրավապահ մարմինները՝չկոռումպացված շրջանակներից։Մի՞թե այդ մարդիկ ավելի հզոր են ,քան՝Բեռլուսկոնին, որ նախքան վերստին քաղաքականությամբ զբաղվելու իրավունք ստանալը, իր պատիժը կրեց ծերանոցում այլընտրանքային աշխատանքներ կատարելով։ՀՀ քաղաքացիներից գողացած եւ օֆշորներում պահ տված միլիոններով թող զբաղվեն/եվ զբաղվում էլ են/միջազգային կառույցները, իսկ ՀՀ նորաստեղծ իշխանությունը, հուսով ենք, կզբաղվի տեղական ,,մաֆիոզներով,,։Ժողովուրդն օգնում է Ձեզ,/որպես տերը այս երկրի, ում մասին Ձեր ելույթներում մշտապես նշում եք/,որպեսզի ոչ միայն ճիշտ կառավարեք, այլեւ՝ոգեորությամբ աշխատեք՝Ձեր թիկունքին զգալով ժողովրդի, քաղաքացիական հատվածի եւ առաջադեմ հանրության ուժը,ուստի Դուք էլ, հուսանք, որ կնպաստեք, որ այդ ժողովուրդն իրեն ավելի անվտանգ ու ապահով զգա չարիքի իշխանությունից դեռեւս կիսով չափ ազատագրված իր հայրենիքում։
Հուսով ենք, ավազակապետության կազմաքանդմանը հաջողությամբ ձենամուխ եղած Ձեր եւ Ձեր աջակիցների հզոր պայքարը կես-ճանապարհին չի մնա։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր,17․05․2018թ․

воскресенье, 13 мая 2018 г.

ՀԾԿՀ-ի որոշումը ՝ջրի վարձի ռեկորդային բարձրացման առթիվ, պետք է չեղարկվի

Տեսնես ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը չի՞ պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել, կամ նորընտիր վարչապետին զեկուցելու՞ է, որ 2016թվին իր դավադիր ձեռքով, առանց հանրային լսումների, ջրի վարձի անձաքանակ սակագինը՝անջրաչափ բաժանորդների համար, 1100դրամից դարձրել է 5400դրամ/ու այն առանց պայմանագրի՝փաթաթվել անջրաչափ բաժանորդների վզին․որոնց թվում՝աղետի գոտու շարքային բնակիչներ, ֆիզիկական անձիննք եւ ոչ թե՝գործարարներ/ասենք՝ավտոլվացման կետ ունեցող, որտեղ հնարավոր է ջրի մեծաքանակ սպառում/, եւ դրա համաձայն՝արհեստական պարտքեր  է նկարել ջրային ոլորտի միանձնյա սեփականատեր ,,Վեոլիան,,ու դատական հայցեր հարուցել, երկրում մեծացնելով սոցիալական լարվածությունը։Մի՞թե ոլորտի սեփականաշնորհումը նշանակում է սեփականատիրոջ կամայական որոշումներ՝չհիմնավորված ու ՀՀ շարքային քաղաքացու շահերից չբխող։Սպառողների շահը պահանջում է, որ այդ տխրահռչակ որոշումը՝ՀԾԿՀ-ի ձեռամբ հաստատված, չեղարկվի,քանի որ առանց այդ էլ անջրաչափ բաժանորդները ամեն ամիս պատկառելի թիվ էին մուծում/ըստ ընտանիքի անձաքանակի՝1100դրամով/, ու ոչ իրենց մեղքով է, որ հնարավորություն չունեն ջրաչափ տեղադրել, քանի որ դա տեխնիկական եւ սոցիալական կողմ է ներառում իր մեջ, որի մասին էլ է ասվել համապատասխան կառույցներին։Ցավոք, մեկ տարի շարունակ մեր կողմից բարձրացրած այս սոցիալական խնդիրն անուշադրության մատնվեց ոչ միայն պետական համապատասխան մարմինների, իրավապաշտպան կազմակերպությունների, այլեւ՝Հանրային խորհրդի կողմից, ում նույնպես ահազանգել էինք։Ճիշտ է, իմ դեմ ,,Վեոլիայի,, կողմից ներկայացված հայցը՝ինձնից գումար բռնագանձելու առթիվ, մերժվեց դատարանի կողմից՝այն համարվելով ոչ հիմնավոր, բայց այդ ահռելի սակագնով հաշվարկը շարունակում է սպառնալիք մնալ շարքային սպառողների համար․այն սպառողների, որոնք հիմնավոր պատճառներով չեն կարող ջրաչափ տեղադրել, բայց եւ խելքին մոտ չէ այդ սակագնով վարձ մուծելը։ՀԾԿՀ-ի 2016թվի որոշումը պետք է վերանայվի եւ չեղարկվի,․նախ եւ առաջ այն պատճառով, որ այն հանրային լսումների չի ենթարկվել։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, բլոգեր, ազատ լրագրող