суббота, 9 июня 2018 г.

Կենցաղային դատավարությունը՝շարունակական գործողության մեջ

Հունիսի7-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր փետրվարի 7-ից սկսված կենցաղային գործի քննությունը՝բազմահարկ շենքի 9-րդ հարկի բնակիչ, Վանաձորի վետերանների միության կինխորհրդի նախագահ, երկարամյա քիմիագործ Հենրիետա Մխիթարյանի հայցով՝ընդդեմ իր ներքեւի հարեւանի։Մխիթարյանը վնասի հատուցում է պահանջում՝իր բնակարանի պատին եւ առաստաղին պատճառված վնասի համար, որի մեղավորն, ըստ նրա՝ներքեւի հարեւանի գործողություններն են տանիքում եւ շքամուտքում։

Նիստի ավարտից հետո, կին-դատավորը սիրո եւ համերաշխության մթնոլորտում փորձեց միջհարեւանային լարվածությունը թուլացնել/ինչի փորձ արել էր նաեւ նախորդ նիստի ժամանակ/, եւ մտերմիկ տոնով ասաց․,,Ժողովուրդ, ախր դուք հարեւաններ եք, ո՞նց կարելի է, բա դուք համատիրություն չունե՞ք, որ ձեր խնդիրներով զբաղվի,ունեք, չէ՞․․․,,։

,,Իհարկե ունենք, բայց՝չի աշխատում․մինչեւ էստեղ հասնելը ես բոլոր ինստանցիաներով անցել եմ, չեմ ցանկացել գործը դատարան հասցնել,,-պատասխանեց Մխիթարյանը, որ իր հետ որպես իրեղեն ապացույցներ՝բերել էր շենքի ծխատար խողովակից հանված գորգի մնացորդներ, կոշտ աղբի թափոններ, որոնք,ինչպես նաեւ այլ արտաքին գործոններ ու ապօրինություններ՝տանիքում, ըստ նրա, կարող էին պատճառ հանդիսանալ իր բնակարանի պատի քայքայման․մանավանդ, որ նաեւ ,,կրակի լեզվակներն էին հասել բնակարան,,/մեջբերում՝դիմումից։Պատասխանող կողմն էլ՝որպես ինքնապաշտպանական զենք, բերել էր Լոռթու մարզպետարանի կողմից նախկին վարչապետի հանձնարարականով կազմված հանձնախմբի եզրակացությունը, որ, ըստ Մխիթարյանի, ոչ անկողմնակալ եզրակացություն էր՝պատասխանողի օգտին, քանի որ հանձնաժողովի անդամներից մեկը՝քաղաքապետարանի աշխատող, ըստ Մխիթարյանի՝անձնական մտերմություն ուներ պատասխանողի հետ։Այդ մասին նա հայտարարեց նախորդ նիստի ժամանակ։

Դատական նիստին արդեն հանրային պաշտպան էր մասնակցում՝առաջին պաշտպանի փոփոխությունից հետո, քանի որ Մխիթարյանն առաջինի գործողություններում դատից խուսափելու միտում էր նկատել, երբ վերջինս ոչ միայն առաջին նիստին չէր մասնակցել/պատճառաբանելով այդ օրը փաստաբանների համընդհանուր գործադուլին մասնակցելու հանգամանքով/, այլեւ հայտնել էր, որ երկրորդ նիստին էլ չի կարող մասնակցել։Ու հենց հանրային 2-րդ պաշտպանն էլ միջնորդեց նշանակել փորձագիտական հանձնաժողով, որպեսզի եզրակացություն ստանան, թե ու՞մ մեղքով կարող էր առաջանալ հայցվորին պատճառած վնասը, որպեսզի որոշվի, թե ումից գանձում կատարվի/ենթադրվում է, որ եթե պարզվի, որ մեղավորը ներքեւի հարեւանը չի, ուրեմն կարող է գործն ավարտվի նրանով, որ հայցվորին առաջարկվի նոր հայցադիմում ներկայացնել՝նոր պատասխանող մատնանշելով/։Այսինքն՝կրկին բյուրոկրատական քաշքշուկ, որ կարող էր շատ հանգիստ լուծվել՝տեղական իշխանությունների բարի կամքի դրսեւորման դեպքում, կոմունալ բաժնի կամ համատիրության կողմից։

Դատավորի ջանքերը՝հակամարտող կողմերին հաշտեցնելուն միտված, արդյունք չտվեցին․թեպետ՝Մխիթարյանն ի սկզբանե հակված էր խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով։Բայց՝պատասխանող կողմի հետ փոխադարձ մեղադրանքների ժամանակ ստիպված եղավ հիշեցնել, որ վերջինս դեռեւս 2004թվին իրեն ծեծի էր ենթարկել՝ընտանյոք/,,ինքը ձեռքերս բռնել էր, կինն էլ խփում էր,,/։Հիշեցնենք, որ ծեծի առթիվ քրեական գործ էր հարուցվել եւ առաջին ատյանի դատարանը գումարային փոխհատուցում էր նշանակել, բայց՝հետագայում վերին ատյանն այն չեղարկել էր։Դատավորը խնդրեց ծեծի գործը չխառնել հայցի պահանջի հետ։

Դատական նիստի ավարտից հետո պատասխանող կողմը հեռացավ՝քթի տակ Մխիթրյանի հասցեին անվայելուչ արտահայտություններ նետելով, ինչին ի պատասխան,Մխիթարյանի զարմուհին, որ թե առաջին, եւ թե հունիսի 7-ի նիստին մասնակցելու համար հատուկ ժամանել էր Մոսկվայից, ռուսերեն ասաց․,,Լեզուդ քեզ քաշիր,,։Իսկ նախորդ նիստերի ժամանակ էլ պարբերաբար հիշեցնում էր, որ Մխիթարյանին ավելի վաղ ծեծի են ենթարկել, որի պայմաններում հաշտվելուց խոսելն անիմաստ է։

Փաստորեն, հունիսի 7-ին լրացավ կենցաղային այս գործի քննությաունը մտավ 4-րդ ամսվա մեջ,/նախորդ նիստի ժամանակ ընդիմիջում հայտարարվեց, փաստորեն, 2 ամսով/, իսկ կենցաղային խնդրի 14-րդ տարին լրացավ։

Մխիթարյանի եւ նրա շքամուտքի խնդրին առնչվող նամակների վրայով 1 մարզպետ է անցել, 2 քաղաքապետ, 2 պատգամավորներ եւ նույնիսկ՝նախորդ վարչապետը։Իսկ դատարան դիմել է տեղական իշխանության գրավոր խորհրդով՝ի պատասխան նամակների։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն