տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
суббота, 2 июня 2018 г.
,,Վեոլիայի,, 5400դրամ սակագինը պետք է չեղարկվի, ,,Արմենթելի,, 20% ԱԱՀ-ն
Ի՞նչ հիմքով է ,,Վեոլիա-ջուրը,, 2017թվից, իր կառավարման օրվանից՝անջրաչափ բաժանորդների համար ջրի վարձ սահմանել 5400դրամ/նախկին 1100դրամ անձաքանակի փոխարեն/, ու այդ հայտը հաստատվել է ՀԾԿՀ-ի կողմից ժողովրդից գաղտնի, առանց հանրային քննարկումների, միանգամից՝բաժանորդների հաշվեհամարներին ամրագրելով։Իբր մարդիկ շատ ուրախ էին, որ 2008թվից սկսած՝անընդհատ բարձրանում էր ջրի սակագինը, ու 2010թվին արդեն հասցվեց 1100դրամի, մի հատ էլ որոշեցին 2017թվից ․․․․5400դրամ դարձնե՞լ․․․եւ անգամ՝որոշ ժամանակ անց էլ՝5800դրամ/որի 400դրամն առայժմ ,,սուբսիդավորվում,, է․ իսկ հետո՞․․․/Հետոյի համար էլ արդեն իսկ ,,Վեոլիան,, սկսել է բնակչությանը հրահրել, որ մինչեւ 2023թիվն էլի է բարձրացնելու ջրի սակագինը․սա ինչ է, մարտահրավեր է նոր կառավարությա՞նը, թե՞ բնակչությանը/եթե հաշվի առնենք, որ ջրային տնտեսության ոլորտը ,,Վեոլիային,, հանձնելու որոշումը կայացվել է նախորդ վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք եւ ձեռամբ։Եթե ԲԷՑ-ի մասնավորեցման երկարաժամկետ պայմանագիրը՝նախորդ կառավարության կողմից կնքված, կասեցվել է, քանի որ այն ձեռնտու չի եղել պետությանը, ապա ,,Վեոլիայինն,, էլ պետք է կասեցվի, կամ առնվազն՝չեղարկվի ջրի վարձը 5400դրամ դարձնելու տխրահռչակ որոշումը, որ առաջին հերթին խփում է խոցելի խմբերին, որոնց բնակարանային պայմաններն ու ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս վերակառուցել իրենց ՝արդեն իսկ վթարային բնակարանները/ի՞նչ է նշանակում՝կայուն 5400դրամ վարձ՝անկախ ընտանիքի անդամների քանակից, ո՞վ է թույլ տվել նեոգաղութարարին՝ՀՀ շարքային բնակչության վրա միջազգային չափանիշներով վարձ սահմանել, գերշահույթ ստանալ, հետո էլ գնալ ,,բարեգործություններ,, անել՝այդ խավերին կեղեքելու հաշվին։Մի անհասկանալի երեւույթ էլ ,,Արմենթելում,, կա․հեռախոսակապի ոլորտի մասնավորեցումից հետո՝,,Բիլայն,, ընկերությունը ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների նկատմամբ/հեռախոսավարձի եւ տեղական ու միջազգային խոսակցությունների գումարների վրա/ավելացված արժեքի հարկ է սահմանել/ԱԱՀ/, ու դրա հետեւանքով՝917 դրամ հեռախոսավարձը վարձը դարձել է 1100դրամ, տեղական ու միքաղաքային խոսակցությունների հանրագումարն էլ հետը/բոլորը գումարում է միասին՝ու 20տոկոս ԱԱՀ ավելացնում/։Ու մեկ էլ տեղեկանում ենք՝,որ ,,Բիլայնը,, հանդես եկավ այսինչ բարեգործական ակցիայով․ու՞մ հաշվին, բնակչության սոցիալապես խոցելի խավերի՞․․․ի վերջո ինչքա՞ն կարելի է գրել, որ գոնե 1100դրամ վարձի ,,պոչի,, 100դրամը զեղչեք, թե՞ դա էլ է գնում ,,բարեգործական ֆոնդերի,,։
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն