четверг, 30 августа 2018 г.

Ամենամեծ ,,ղալաթը,, ջրային տնտեսությունը վաճառելն էր, երկրորդ ,,ղալաթը,,՝սակագնի ռեկորդային բարձրացումը հաստատելը

,,Վեոլիան,, կառավարությանը ,,հրավիրում,, է երկխոսության՝ԱԱԾ-ի բացահայտումներից հետո/այս մասին այսօր իրազեկեց Հանրային-1-ը․որպեսզի, իբր, դադարեցվի ,,Վեոլիայի,, նկատմամբ ,,կեղտոտ արշավը,,/

Իսկ ոչի՞նչ, որ ԱԱծ-ն էլ, ,,Վեոլիայի,, դեմ դուրս եկած Հայջրմուղն էլ, կառավարությունն էլ՝ հենվում են բազմաթիվ բնակիչների բողոքների վրա։Ո՞վ է թույլ տվել՝ առանց քաղաքացիներին իրազեկելու, գրավոր ծանուցելու, առանց հանրային լսումների, առանց 4 ամսյա ժամկետում որոշումը ՀԾԿՀ կայքում տեղադրելու ոչ միայն ջրի վարձը բարձրացնեն 5 անգամ/անջրաչափ բաժանորդների պարագայում/, այլեւ՝այդ ապօրինի սակագնով ամեն ամիս  թիվ ,,նկարեն,, ու այդ թվով ,,պարտք,, գոյացնելով դատարան քարշ տան ՀՀ անեկամուտ բնակիչներին։Հիմա ու՞մ արշավն է ,,կեղտոտ,,։Ընկերության տնօրենը պատճառաբանում էր, թե սակագնի բարձրացումը հաստատել է կառավարությունը․ո՞ր կառավարությունը, նախանախո՞րդ, Կարեն Կարապետյանի՞․․․․,,Վեոլիան,, տեղյակ չի՞, որ երկրու՜մ․․․․․իրավիճակ է փոխվել, իրավիճա՜կ․․․նախորդ կառավարության հաստատած տխրահռչակ որոշման՝ջրի վարձի ռեկորդային բարձրացման/2016թվի նոյեմբերի/ չեղարկելու ժամանակն է եկել։Վթարային շենքի բնակարաններում ապրող մարդկանց գլխին մի օր փուլ է գալու երկրաշարժից հետո շուրջ 29 տարի չնորոգված սանհանգույցի առաստաղը,բայց ոչ նորոգելու եկամուտ ունի, ոչ էլ ջրաչափ տեղադրելու տեխնիկական հնարավորություն, քանի որ այդ ամենը ռիսկային է թե տեխնիկական, թե ֆինանսական առումով․․․․բա մեկը չկա՞ ֆրանսիացի սեփականատիրոջը հայերեն բացատրի սա։ Ի վերջո քանի՞ տարի պետք է բղավենք այս մասին՝ռեսուրսներ ծախսելով։Էլ բանուգործ չունե՞նք․․․․․եթե անգամ ,,երխկոսություն,, կայանա կառավարության ու ,,Վեոլիայի,, միջեւ, ապա դա պետք է լինի այդ տխրահռչակ որոշումը չեղարկելու պայմանով, ոչ թե սպասել, որ գաղութատերը հիմա էլ նոր սակագին փաթաթի բնակիչների վզին՝,,ջրի կորուստները,, վկայակոչելով։Ի՞նչ է, աղետի գոտու անջրաչափ բաժանորդն օդից փող է բռնու՞մ, որ ամեն ամիս 5400դրամ սակագնի պայմանագիր/ավելի ճիշտ՝,,ղազագիր,,/ կնքի, ու դեռ մեկուկես տարի այդ սակագնով ,,սարքած,, ,,պարտքը,, ,,վիզ,, վերցնի։Ժողովրդին ,,լոխի,, տեղ է՞ դրել նեոգաղութատերը։Մի հատ էլ վկայակոչում է, թե ,,,կառավարությունը հաստատել է բարձր սակագինը,,։Այ հենց մեծ ,,ղալաթը,, ոչ միայն նախորդ կառավարության կողմից ջրային տնտեսության վաճառքն էր, այլեւ՝սակագնի անտրամաբանական բարձրացումը։Իսկ թե դա որքանով կապ ունի ջրային ոլորտի պաշտոնատարների՝Փարիզ կատարած ուղեվորության եւ այն որպես սակագնի բարձրացումը հաստատելու ,,պարգեւավճար,, համարվելու հետ, թող պարզեն համապատասխան մարմինները։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

воскресенье, 26 августа 2018 г.

Վերջապես կոռուպցիայի դեմ պայքարը հասավ ,,Վեոլիային,,

Ու՞մ օգտին են պտտվում 2017թվի հունվարի ջրի վարձի մուծումները․դրանք է՞լ են մեկնել Փարիզ՝,,փորձի փոխանակման,,

-----------------------------------------------------------------------------------------------------

Վերջապես,վերջապե՜ս․․․2 տարվա ահազանգերս ու բողոքներս՝ընդդեմ,,Վեոլիայի", տեղ հասան/ինչ խոսք՝իշխանափոխության արդյունքում/։ԱԱԾ-ի սկանդալային բացահայտումների շնորհիվ պարզվել է,որ ՀԾԿՀ նախագահ/արդեն՝նախկին/Ռոբերտ Նազարյանն ու ջրային ոլորտի թանկացումները վավերացնող մի քանի պատասխանատուներ անձնական շահագրգռություն են ցուցաբերել՝ջրի սակագնի բարձրացումն 2017թվին կազմակերպելով,ու դրա համար ,,Վեոլիայի,, կողմից ,,խրախուսվել,,են Փարիզի ուղեգրով։Այդ առթիվ ՀԾԿՀ նախագահը երեկ հեռուստատեսությամբ արդարանում էր, թե ուղեւորությունը եղել է ,,փորձի փոխանակման,,նպատակով։Դե իհարկե, գնացել են պարզելու, թե էլի ինքա՞ն կարող են ջրի վարձը թանկացնեն՝անապահով խավերի հաշվին, որ անցնեն միջազգային չափանիշներին․մոռանալով, որ ՀՀ շարքային քաղաքացին, առավել եւս՝վթարային շենքի բնակիչ,ֆրանսիացու եկամուտը չունի․ու կարող է անգամ անեկամուտ լինել/որովհետեւ ի տարբերություն ֆրանսիացի գործազուրկների, ՀՀ գործազուրկները նպաստից էլ են զրկված՝նախկին իշխանության թեթեւ ձեռքով, պաշտոնատարների ու պատգամավորների աշխատավարձերը կրկնակի բարձրացնելու ֆոնին/։Հետո էլ արդարանում էր, թե իր հանձնաժողովն ընդամենը դակիչ մարմին է։Այ դրա հետ լիովին համամիտ ենք, ու քանիցս ենք այդ հանգամանքն արձանագրել, որ ՀԾԿՀ-ն սուսուփուս հաստատում է կոմունալ վարձերի բարձրացման հայտերը՝դակիչ մարմնի դեր կատարելով/։Այդ հայտարարությամբ Նազարյանը նաեւ անուղղակի խոստովանում է, որ իր ղեկավարած կառույցն ընդամենը կատարող գործիք է եղել՝նախկին իշխանության ձեռքին։

Ժողովրդին անամոթաբար թալանել են 2 տարի շարունակ/2016թ․ջրային տնտեսության ամբողջ ցանցը ,,Վեոլիայի,, տնօրինությանը հանձնելու արդյունքում/, ջրի սակագին բարձրացրել, ու այնքան գաղտնի են վավերացրել այդ բարձրացումը, որ անգամ Լոռու մարզային տեղամասում 2017թ․հունվարի դրությամբ տեղյակ չէին ջրի վարձի բարձրացումից, ու չգիտեին, թե իրավական ի՞նչ հիմնավորումով է բաժանորդների անդորրագրերին հայտնվել ահռելի գումար, բաժանորդներին էլ խորհուրդ էին տալիս դիմել ,,Վեոլիային,,/որն այդ ժամանակ անգամ ինտերնետային կայք չուներ, ինչն արձանագրել է նաեւ ,,Արմենիայի,, ,,Սուր անկյունը,,/։Ջրի սակագնի բարձրացումն անգամ ՀԾԿՀ-ի ինտերնետային կայքում չէր տեւական ժամանակ տեղադրվում/որպեսզի այն որպես նորմատիվային ակտ բողոքարկելու 4 ամսյա ժամկետն անցնի/։Եվ այս կարգի հանցավոր դավադրությունը՝ժողովրդի հանդեպ, ,,պարգեւատրվել,, է Փարիզի ուղեգրով/երեւի նախկինների համար Փարիզի ուղեգիրը շահարգռելու միջոց է եղել՝այդ իշխանության օգտին ապօինություններ կատարողների համար․ներառյալ՝ընտրական ապօրինությունները, ձայներ բերելը, որի առթիվ անգամ ձայնագրություն էր հայտնվել համացանցում/։

ՀՀ նախորդ կառավարության հետ լավ համաձայնեցված ծրագիր է եղել ջրի սակագնի բարձրացումը, քանի որ դավադրաբար 5400դրամ դարձրած, այնուհետ՝5800-ի հասցված սակագինն այս տարվա մարտից, մինչեւ թավշե հեղափոխությունը, սուբսիդավորվում էր 400դրամի չափով, այնպես, ինչպես սուբսիդավորվում էր 18-ից 19 դրամի հասցված սակագինը՝ջրաչափ ունեցողների համար/հետո սուբսիդավորումը կվերացնեին, ու կթողնեին բարձրացված գումարը/։Սա պետական դավաճանություն է՝ազգի, քաղաքացու, ժողովրդի նկատմամբ, որ իրականացվեց նախորդ վարչապետ Կարեն Կարապետյանի ձեռամբ/.փաստորեն, Ռուսաստանից հրավիրել էին ,որ գա ջրային ոլորտը վաճառի օտարերկրյա սեփականատիրո՞ջ, թե՞ որ 7000մարդու մեկ օրում դարձնի ՀՀԿ՝շնորհիվ վարչական լծակների պետական ապարատում ու Հայ-ռուս գազարդում/։Հատկանշական է, որ ջրի վարձի բարձրացումը միայն անդորրագրերի վրա էր երեում, իսկ այդ առթիվ, փաստորեն, ամիսներ շարունակ ոչ մի պաշտոնական տեղեկություն չկար։Եվ սկսած 2017թվի հունվարից, այդ մասին ահազանգել եմ թե համացանցում/ու տարածել ֆեյսբուքյան առաջատար խմբերում՝ ֆինանսկան ռեսուրսներ ծախսելով/, էլեկտրոնային նամակներ ուղարկել համապատասխան կառույցներին/տարածքային նախարարություն, Հանրային խորհուրդ, վարչապետի գրասենյակ, կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, արդարադատության նախարար, Հասարակական պաշտպանների միություն, մի շարք իրավապաշտպաններ, ՀՀ նախկին նախագահ, անգամ՝հայ ժողովրդի արժանավոր զավակ ու մեծ հայրենասեր, ֆրանսիայի քաղաքացի Շառլ Ազավուրին բաց նամակ ուղարկեցի/։Ու փոխանակ ,,Վեոլիան,, պատժվեր, փոխանակ համապատասխան մարմինները ,,Վեոլիային,, պատժեին, ես պատժվեցի, երբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից մի անկապ պատասխան ստացա, որում չկար իմ բողոքի պատասխանը․կամ չէին հասկացել, կամ՝ձեւացրել էին, թե չեն հասկացել բողոքի բուն էությունն ու ինձ խորհուդ էին տվել ջրաչափ տեղադրել/այն դեպքում, երբ պարզաբանել էի, որ վթարային վիճակում գտնվող, 30 տարի չվերանորոգված ու խարխլված սանհանգույց ունեցող բնակարնում ջրաչափի տեղադրումը խրախուսելի չէ ու մեծ ծախսեր է պահանջում/․ ստիպված եղա կրկին դիմել՝պարզաբանելով խնդիրն ավելի մանրամասն․դա էլ՝ լրիվ անարձագանք մնաց։ Իսկ ամիսներ անց, երեւի թե քաջատեղյակ լինելով, որ իմ բողոքները պարզապես ,,ջրվել,, են, ,,Վեոլիան,, ոգեւորված հակագրոհի անցավ ու իմ դեմ դատական հայց ներկայացրեց՝այդ ապօրինի սակագնով ,,սարքված,,,,պարտքի,, պահանջով/որի մասին տեղեկացա 2017թվի տարեվերջին՝որպես նախատոնական անակնկալ/։Եվ, չնայած մի քանի դատական նիստից հետո/որոնք կանոնավոր լուսաբանել եմ համացանցում/ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն այնքան խոհեմ գտնվեց, որ իմ հիմնավոր հակափաստերի ճնշման տակ այս տարվա ապրիլին մերժեց ինձնից 33700դրամ գումար բռնագանձելու ,,Վեոլիայի,, որոշումը, սակայն, քանի որ դատարանն այդ գործի շրջանակում իրավասու չէր ջրի նոր, ապօրինի, ՀՀ քաղաքացու շահերից չբխող սակագինը չեղարկել, ուստի ,,Վեոլիան,, մինչ օրս շարունակում է այդ ապօրինի վարձը փաթաթել անջրաչափ բաժանորդների վզին ու դեռ պարտադրել, որ այդ սակագնով պայմանագիր կնքեն/որ նույնն է թե ջրաչափ ունեցող, թե չունեցող բաժանորդների համար/։Դա ավելի շուտ ոչ թե պայմանագիր է, այլ՝,,ղազագիր,,/ինչի մասին քանիցս ենք ահազանգել/։

,,Վեոլիայի,, կողմից բաժանոդներին կեղեքելու երկրորդ տարբերակն էլ ջրային ցանցը վերցնելու անցումային փուլն իր օգտին ծառայեցնելն էր, երբ 2017թվի հունվարին բաժանորդների մուծած գումարները ,,Վեոլիան,, ,,ուրացավ,,/ամբողջ հանրապետության մասշտաբով/, ու այդ գումարները հաջորդ ամսում չկային անդորրագրերի մեջ․եւ միայն մեկ տարի անց, քաղաքացիների բողոքներին ի պատասխան՝ընկերության գործադիր տնօրենը/ում անունը երեկ հանդիպեցինք ,,Վեոլիայի,, կողմից ,,պարգեւատրվածների,, ցուցակում/, պատասխանում է, թե այդ գումարները գնացել են նախորդ ընկերության՝Հայջրմուղ գրասենյակի հաշվեհամարներին, ու բաժանորդներին խորհուրդ է տալիս դիմել նրանց ու պահանջել, որ այդ գումարները փոխանցեն ,,Վեոլիայի,, օգտին։Առ այսօր հայտնի չէ, թե ի վերջո ու՞ր են գնացել, ու՞մ օգտին են պտտվում 2017թ․հունվար ամսվա մուծումները, միգուցե դրանք է՞լ են մեկնել Փարիզ՝,,փորձի փոխանակման,, նպատակով։

,,Վեոլիայի,, աճպարարության երրորդ տեսակը վերաբերվում է մինչեւ 2017թվի ջրի վարձի մուծումների տվյալների բազայի ոչնչացմանը․սրա մասին էլ ենք ահազանգել․ի՞նչ նպատկով է ոչնչացվել տվյալների բազան, միգուցե՝որոշ պաշտոնատարների հաշվեհամարները չերեւացնելու՞, որպեսզի ,,ջրվեն,, համակարգի հանդեպ ունեցած պարտավորությունները։Հուսով ենք, այս եւ այլ հարցերի պատասխանները կտրվեն հանրությանը՝ԱԱԾ-ի հետագա ուսումնասիրությունների արդյունքում։

Հուսանք նաեւ, որ ԱԱԾ-ի բացահայտումներից հետո կչեղարկվեն ,,Վեոլիայի,, ապօրինի պայմանագրերը, կչեղարկվի 2016թ․ նոյեմբերի տխրահռչակ որոշմամբ անջրաչափ բաժանորդների համար սահմանված ջրի սակագնի բարձրացումը՝կայուն 5400 դրամ դարձնելու վերաբերյալ/նախկին անձաքանակ 1100դրամ վարձի փոխարեն/։Իսկ 2013թ․ՀՀ նախկին նախագահի կողմից մեդալ ստացած/,,հայրենիքին մատուցած ծառայությունների համար,, հիմնավորումով/ ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը կզրկվի այդ մեդալից։Հիշեցնենք, որ առհասարակ ջրի վարձի բարձրացումն սկսվեց 2010թվից, 2008թվի նախագահական ընտրություններից հետո, երբ 760 դրամը սակագինը հասցվեց 1100դրամի, ու Ռոբերտ Նազարյանը պաշտոնավարում է հենց 2010թվից։Նրա ձեռամբ են հաստատվել առհասարակ բոլոր տեսակի վարձերի բարձրացումներն՝սկսած 2010թվից։Ժողովրդին կեղեքելուն նպաստելը կոչվում է ,,հայրենիքին մատուցած ծառայությու՞ն,,։Չի կարելի արատավորել հայրենի մեդալի պատիվը։Թավշե հեղափոխությունն իր մեջ պետք է ներառի նաեւ արժեհամակարգային հեղափոխությունը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

вторник, 31 июля 2018 г.

Եթե քաղաքական գործիչները կարող են դերասանություն անել, դերասանները չեն կարո՞ղ քաղաքականությամբ զբաղվել

Այդպես  էլ չհասկացա, թե օրինակ ինչի՞ Երեւանի քաղաքապետի թեկնածուների ցուցակում չկա դերասան, առավելապես երգիծական դերերով հայտնի Հովիկ Ազոյանի անունը․բոյը չէր ստանդարտին համապատասխա՞ն, թե՞ մազերն են խուճուճ։Չէ՞ որ նա էլ էր հեղափոխական հարթակի վրա կանգնած, ու այն աստիճան էր ,,շահագրգիռ,, հեղափոխության հաղթանակի համար, որ այլ ընդդիմադիր ուժի թույլ չէր տալիս մոտենալ հարթակին/օրինակ՝ՀՀԿ-ի կատաղի թշնամի Զարուհի Փոստանջյանին/։Ո՞վ գիտե, միգուցե եկել է ժամանակը, որ քաղաքական պորտֆելները փոխարինվեն դերասանական պորտֆելներով, քանի որ 20-22 տարվա քաղաքական իրավիճակից գալիս ենք եզրակացության, որ քաղաքական գործիչներից կամ իրենց գործիչ համարողներից ոմանք մշտապես լավ դերասանություն են արել միտինգների հարթակից՝ընդդիմություն խաղալով։Եթե քաղաքական գործիչները կարող են դերասանություն անել, դերասաններն ինչի՞ չեն կարող քաղաքականությամբ զբաղվել․այլ հարց է, թե որքանով ժողովրդին հավատ կներշնչեն դերասանների քաղաքական խոստումները։

․․․Իսկ ինչու՞ մի քաղաքական պորտֆել էլ հայտնի ,,Պահմտոցի,, նախագծի դերասան Պոնչոյին/Վահագ Գիգորյան/ չտալ․ի՞նչ պակաս քաղաքական գործիչ էր․մեգաֆոնն առած՝գնում էր ամենաանմարդաբնակ գյուղերն ու բղավում, թե ,,Դուք կողմին եք դե՞մ, թե՞ դեմին եք կողմ․իսկ որ դեմ տան՝կողմ կլինե՞ք, թե՞ դեմ,,։

․․․Ամենայն հավանականությամբ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ցուցակով կարող են ներկայացվել ամենաշատ լայքեր հավաքած սերիալների ամենաշատ լայք հավաքած դերասանները․եթե սերիալային հասարակություն ենք դառել այն աստիճան, որ լոռեցի խնձոր ծախողն ասում է, թե ,,սերիալի վախտվա լավ ուտվող խնձոր ա", ու ամենաեկամտաբեր բիզնեսն էլ ,,սեմուշկի,, բիզնեսն է՝տուփերի վրա սերիալային հայտնիներին նկարած, ուրեմն սերիալային դերասաններն էլ կարող են քաղաքականությամբ զբաղվել․մանավանդ, որ այն իրենք են կերտել, ու սերիալներում հասարակությանը հաճախ շատ ավելի վատ են ներկայացնում, քան՝իրականում կա։

Մի առանձին ցուցակ էլ կարելի է հեռուստատեսային էքստրասենսերի, գրբացների ու ժամանակակից վհուկների, ,,մոմ թափողների,, ու սպիրիտիզմի սեանսեր կազմակերպողների, թուղթուգիր քանդողների կամ գիր անողների, հմայողների համար կազմել․սրանք էլ կարող են ընտրազանգվածին լավ բժժացնել ու մի քանի տարի՝բժժած պահել, որ ոչ պատգամավորի խոստում հիշեն, ոչ էլ ինչ-որ պահանջներ ներկայացնեն։

․․․Էլ ինչ ընտրություն՝առանց Լորիսի ու Լարիսի կամ՝Վիպոյանի․նրանք էլ պետք է ներգրավվեն ընտրություններում․․․ի՜նչ վարպետորեն էին մարմնավորում մերօրյա իրականության առանցքային դեմքերին՝,,Երե-մեկ,, սերիալում․․․․Ազոյան-Լորիսը պակաս պատգամավոր է՞՝որպես նմանակող կամ կոմիկ․նրա կերտած Լորիսի կերպարը միշտ վառ կմնա հայ հեռուստադիտողի սրտում․,,Ալո՞, բարեւ ձեզ,քաղմասից է՞,Լորիսն է խոսում․․․․,,։

․․․Բայց այ որ հանկարծ դերասան ընտրելիս ,,քաշվեք,, հետո ,,մուննաթ,, չգաք, թե ,,սա էլ էր դերասանություն անում, էլի խաբեցին,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

четверг, 26 июля 2018 г.

Հայտարարություն՝ընդդեմ ,,Վեոլիայի,,

Չեմ կնքելու ,,Վեոլիայի,, կողմից պարտարդրվող ապօրինի պայմանագիր՝ապօրինի հաստատված ջրի վարձի  նոր վարձաչափի մասին որոշման առթիվ։Հիշեցնեմ, որ 2016թ․ նոյեմբերին Հանրային ծառայությունները կագավորող հանձնաժողովը՝նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, առանց հանրային լսումների, գաղտնի պայմաններում անց է կացրել մի որոշում, որով ջրի վարձը անջրաչափ բաժանորդների համար դարձել է 5400դրամ, ու այդ առթիվ միայն համացանցում է տեղեկատվություն զետեղվել՝այն էլ ուշացումով, որպեսզի հնարավորինս ուշ այդ մասին իրազեկվեն քաղաքացիները եւ հնարավորություն չունենան այն բողոքարկելու՝որպես նորմատիվային փաստաթուղթ։Այդ ապօրինի որոշմամբ ,,անցկացրած,, նոր սակագնով՝,,Վեոլիան,, ամեն ամիս, սկսած 2017թվի հունվարից, 5400դրամ թիվ է է,,նկարում,, անջրաչափ բաժանորդների հաշվեհամարներին, ահռելի պարտքեր գոյացնում ու բռնագանձման հայցեր ներկայացնում դատարան։Անցած տարեվերջին այդ մեխանիզմով ,,Վեոլիան,, իմ դեմ հայց էր ներկայացրել/ ի պատասխան իր ապօրինի որոշման առթիվ իմ բազմաթիվ հրապարակուների՝համապատասխան կառույցներին ուղղված/պետական ու հասարակականիրավապաշտպան /, ու փոխանակ ,,Վեոլիայի,, ապօրինի որոշումը կանխեին, ինձ հանձնեցին ,,Վեոլիայի,, դատին՝իրենց անտարբեր կեցվածքով։Այդուհանդերձ, այս տարվա ապրիլին դատարանը անհիմն համարեց ,,Վեոլիայի,, հայցն իմ դեմ եւ մերժեց ինձնից 33700դրամ բռնագանձելու որոշումը, արձանագրելով, որ վճիռը չի բողոքարկվել եւ մտել է օրինական ուժի մեջ։Միաժամանակ նշեց, որ վճիռը ,,ենթակա է անհապաղ կատարման,,։Բայց քանի որ դատարանը մասնավոր որոշում չի կայացրել, որով կարող էր կասեցվել ,,Վեոլիայի,, անհիմն սակագինը, ուստի վերջինս շարունակում է իր նոր սակագնով ,,թիվ նկարել,, ու նոր պարտքեր կուտակել։Դատարանի վճռից ենթադրվում էր, որ ,,ենթակա է անհապաղ կատարման,, ձեւակերպումը պետք է ,,Վելոիային,, պարտադրեր, որ  ջրի վարձի հաշվեհամարից հաներ իր ներկայացրած գումարի պահանջը, որը նույնպես չի արվել։Ընդ որում, այս տարվա ապրիլից էլ պարզվեց, որ հիմա էլ ջրի նոր սակագինը 5400դրամից սուսուփուս դարձել է 5800դրամ, որից 400դրամն առայժմ ,,մեծահոգաբար,, սուբսիդավորում է մերօրյա նեոգաղութատերը, բայց չկա ոչ մի երաշխիք, որ սուբսիդավորումն էլ մի գեղեցիկ օր չի հանի ու հիմա էլ 5800դրամ ,,նկարի,,․մեկ է ձեռքը բռնող չի եղել մինչ օրս․կուզի՝10հազար դրամ վարձ էլ կսահմանի։

Որտե՞ղ է լսված, որ օբյեկտիվ պատճառներով ոչ միայն ջրաչափ, այլեւ՝ գազամատակարարում չունեցող/սա էլ մի առանձին թեմայի նյութ է/ սակավանդամ ընտանիքը կարող է ամսական 5400դրամի ջուր սպառել, երբ որ ջրի խողովակների ծավալները չեն փոխվել ամբողջ հանրապետությունում։Մի՞թե ես թավշե հեղափոխությանն ամենաառաջին ողջունողներից մեկն եմ եղել, որ որ այս ընկերությանը, որի ապօրինությունների ու իր պարտականությունների անպատշաճ կատարման մասին հեղեղված է հեռուստաեթերն ու համացանցը, շարունակի իմ եւ սոցիալապես խոցելի այլ թիրախային խմբերի ,,գլխին կորկոտ աղալ,, ու նրանց կեղեքելով՝մեկ այլ ոլորտում ,,բարեգործություններ,, անել․բարեգործություն՝շարքային քաղաքացիներին ,,թեփռելու,, հաշվի՞ն․․․Իբր շատ ուրախ էինք, որ 2010թվից սկսած՝մի քանի անգամ ջրի վարձը բարձրացավ ՀԾԿՀ նախագահի լուռ վավերացմամբ, ու հասավ անձաքանակ 1100դրամի/որ, այդուհանդերձ, ստիպված էինք մուծել/դեռ մի հատ 

էլ պետք է 5400դրամի ,,տակ մտնենք,, ու ,,ղազագիր,, ստորագրենք, որ այդ գումարը պարտավորվում ենք ,,վիզ վերցնել,,։

,,Վեոլիայի,, ապօրինի որոշումը՝ջրի վարձի բարձրացման ու անջրաչափ բաժանորդների համար 5400դրամ դարձնելու վերաբերյալ, պետք է կասցեվի կամ չեղարկվի․այնպես, ինչպես ներկա կառավարության կողմից կասեցվեց ԲԷՑ-ի պայմանագիրը՝նախորդ կառավարության կողմից կնքված։Իսկ մինչ այդ՝ջրամատակարարման ծառայությունների համար վճարում եմ մինչ ,,Վեոլիան,, եղած սակագնով եւ այնքանով, ինչքանով թույլ է տալիս ՀՀԿ-ի ձեռամբ ու օրոք դավադրաբար եկամտազրկված, տարիներ շարունակ ՀՀԿ-ի ,,զոռբաների,, կողմից քաղաքացիական հետապնդման ու սոցիալական ճնշման ենթարկված իմ անեկամուտ ընտանիքի սոցիալական վիճակը։Ի․․․Ի դեպ, ,,Վեոլիան,, ամբողջ հանրապետության մասշտաբով թե ջրաչափ ունեցողների, թե անջրաչափների՝2017թ․հունվար ամսում մուծած գումարները ,,ուրացել է եւ չի մուտքագրել/թեպետ՝մուծումները երեւում են բաժանորդների անդորրագրերում, բայց՝տվյալների բազայում դրանք չկան։Այսինքն՝2017թ․փետրվարի անդորրագրերում արդեն չկան հունվարի մուծումները։Այս առթիվ գրավոր բողոքներին ի պատասխան՝,,Վեոլիան,, քաղաքացիներին պատասխանում է, թե դրանք գնացել են նախորդ ընկերության՝Հայջրմուղի հաշվեհամարներին եւ խորհուրդ է տալիս այդ հարցով դիմել Հայջրմուղին ու նրանցից պահանջել, որ գումարները փոխանցեն ,,Վելոիայի,, օգտին։Սրա հետ մեկտեղ՝ոչնչացրել է մինչ 2017թիվը եղած տվյալների բազան․ի՞նչ նպատակով․միգուցե՝մեծահարուստ ՀՀԿ-ական ,,զոռբաների,, ունեցած պարտքերը ,,ջրելու՞,,։Կարծում եմ, այս փաստը պետք է մտահոգի հակակոռուպցիոն հանձնաժողովին եւ պետական վերահսկողության ծառայությանը։

․․․Ի վերջո, քանի՞ անգամ կարելի է պայմանագիր կնքել․2010 եւ 2014թվերին պայմանագրեր եմ կնքել՝ընտանիքի կազմի փոփոխման պատճառով, հիմա էլ պարտադրվում է, որ նոր պայմանագիր կնքեմ՝ապօրինի որոշումը ,,վիզ վերցնելո՞վ,,․․․բա ու՞ր մնաց իրավական պետությունն ու քաղաքացիական հասարակությունը, եթե այդ հասարակության ակտիվ անդամի ձայնը մեկուկես տարի է՝մնացել է ,,ձայն բարբառո,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

вторник, 24 июля 2018 г.

AZAT ANKAKH-ը 7 տարեկան է․ի հեճուկս ,,չուզողների,,

Այսօր, հուլիսի 24-ին լրացավ իմ կողմից հիմնադրված AZAT ANKAKH բլոգի գործունեության 7-րդ տարին։Համացանցային գործունեությանս ժամանակագրությունն այսպիսին է․2011թվին գրանցվեցի ֆեյսբուքում/գրելով՝,,Ինչպես եւ ինչու հայտնվեցի ֆեյսբուքում,, նոթագրությունը/։Իսկ հուլիսի 24-ին էլ ստեղծեցի սույն բլոգը՝տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան ուղղվածությամբ։7 տարվա ընթացքում բլոգը 2 անգամ արգելափակվել է ՝մի քանի օրով․ժողովրդավարության թշնամիների կողմից/այնպես, ինչպես երբեմն ֆեյսբուքի էջս էր մասնակի արգելափակվում՝մի քանի ժամով/։Մինչ օրս բլոգում զետեղվել են իմ՝թվով 522 հրապարակումներ,որոնք վերաբերվել են տարբեր ոլորտներում առկա խնդիրների։Հրապարակումներից մի քանիսին միայն՝արձագանքել են համապատասխան կառույցները/Վանաձորի ներկա քաղաքապետարանի կոմունալ բաժնից, նախկին քաղաքապետարանի լրատվության բաժնից, Լոռի-ջրմուղի նախկին ղեկավարությունից, ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախկին կազմից՝բավականին ուշացումով, երբ արդեն խնդիրը կարգավորվել էր, ՀՀ մարդու իրավունքների նախկին ու ներկա պաշտպանների գրասենյակից։Բլոգում տեղադրված հրապարակումների մի մասն արտատպվել են առաջատար կայքերի կողմից՝իրենց իսկ նախաձեռնությամբ, բարձրացված խնդիրներին տալով ավելի մեծ հասարակական հնչեղություն։Սրա հետ մեկտեղ՝բլոգի նյութերը տարածել եմ ֆեյսբուքի  առաջատար խմբերում եւ թվիթերում։Ցավոք, բլոգը մինչ օրս պետական կամ դրամաշնորհային աջակցություն չի ստանում՝որպես այլընտրանքային լրատվամիջոց։Որքանո՞վ է տրամաբանական, երբ ժողովրդավարության զարգացմանն ուղղված միլիոնավոր դոլարների ու եվրոների հասնող գումաներով ինչ անկապ ծրագրեր ասես՝ֆինանսավորվել են ու հաճախ գումարներ են փոշիացվել։Բայց այլընտրանքային լրատվական բլոգը գործել է բացառապես անտերության կարգավիճակում, քանի որ ՀՀ նախորդ իշխանություններին կամ նրանց կից հիմնադրամներին ,,հեչ պետք չէր,, անկախ լրատվությունը եւ անպատվեր ֆինանսավորումը, որովհետեւ վերջիններս տեղ էին տալիս ,,փառակալած մտածելակերպին,, ու ,,սազանդարային,, լրագրությանը։Անարձագանք մնացին բլոգի ֆինանսավորման առթիվ հայտարարություններս,իսկ միջազգային- բարեգործական մի ծրագրի ուղարկված նամակին՝էլեկտրոնային փոստով, պատասխան եկավ, թե ,,առայժմ բլոգների ֆինանսավորման ծրագիր չունենք, հենց եղավ՝կտեղեկացնենք,,։Հավանաբար, վերջիններս նախընտրում են ժողովրդավարականի անվան տակ խրախուսել այն ծրագրերը, որոնք քաղաքական պատվիրակված կամ ապազգային գործունեություն են ծավալում՝հենց վերջիններիս պատվերով։Բլոգի ֆինանսավորման նպատակով բանկերից մեկում բացված հաշվեհամարն էլ ոնց բացվեց, այնպես էլ փակվեց, քանի որ դրանում եւ ոչ մի լումա չմուտքագրվեց։Ի դեպ, հոդվածներում քանիցս եմ առաջարկել, որ այն բլոգները, որոնք ապացուցել են իրենց նպատակայնությունը, պետական աջակցություն ստանան․այնպես, ինչպես թերթերը կամ կայքերը,բայց՝առաջարկս մնացել է ձայն բարբառո։Հետո էլ ասում են՝,,Մեր երկրում քաղաքացիական նախաձեռնությունները խրախուսվում են,,։Իսկ մի՞թե քաղաքացիական նախաձեռնություն չէ, երբ մարդն իր անձնական-ընտանեկան խնայողությունների, նվիրատվությունների, հարազատների ու հատուկենտ բարի կամեցողների միջոցով այլընտրանքային բլոգ է ստեղծում/ կայուն գործող ու կարեւոր հիմնախնդիրներ վեր հանող լրատվամիջոց/, եւ անգամ՝գովազդներից չի ,,սնվում,,/հընթացս էլ՝բլոգի հինադիր-հեղինակը ստիպված է եղել տարիներ շարունակ գոյապայքար մղել ու պաշտպանվել իրավա-քաղաքացիական հարթության վրա՝ժողովրդավարության թշնամիների կողմից իր ու իր ընտանիքի դեմ իրականացվող սոցիալական տեռորի դեմ, այդ առթիվ երբեմն ստիպված լինելով հանդես գալ քաղաքական ապաստան փնտրելու հայտարարություններով/։

7 տարվա ընթացքում՝AZAT ANKAKH-ից բացի, եւս 2 բլոգ ստեղծեցի․,,Լրագրողական նոթեր", որ նաեւ գրական -ստեղծագործական ուղղվածություն ունի, եւ Պատմաքաղաքական բլոգ։Ու դրանք եւս պարբերաբար հարստացվում են նյութերով։Որքանո՞վ է տրամաբանական, երբ մարդը 7 տարի շարունակ լրատվական դաշտում գործի՝առանց կարգավիճակի, առանց աշխատանքային ստաժի/որովհետեւ ՀՀԿ-ի օրոք ,,գողացվել,, է պետական աշխատանքային հաստիքը՝հանուն իրենց հավատարիմ մեկի, իսկ մասնավոր հատվածում էլ պարբերաբար խոչընդոտվել լրագրողական գործունեությունը՝համապատասխան վարչա-ֆինանսական լծակների գործադրմամբ ու ներքին հրահանգով․այն ուժերի հրահանգով, ում ապօրինի գործունեությանն անդրադարձել եմ մինչ բլոգային գործունեությունս՝մամուլի միջոցներում/։Հայաստանյան 20-ամյա ներքաղաքական իրավիճակում լրիվ ,,տրամաբանական,, է․որովհետեւ գործել է ,,ով մեր հետ չէ՝մեր դեմ է,, սկզբունքը, իսկ լրագրողները բաժանվել են յուրայինների եւ ,,թշնամիների,,։Մարդ կա՝տարիներ շարունակ բանվորություն է արել ու չի վարձատրվել/մինչդեռ մարդիկ են եղել, որոնք, փաստորեն, աշխատավարձ են ստացել՝տարիներ շարունակ չաշխատելով/։ Մարդ էլ կա՝լրատվական դաշտում է ,,մշակություն,, արել՝անշահախնդիր, որովհետեւ ապավինել է հոգու կանչին, լրագրողի կոչմանն  ու Աստծուն, գրելով հանուն ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության։Հետեւանքները՝մշտական հետապնդումներն են եղել եւ սոցիալական տեռորը։

...Բլոգը գործել է ինտերնետ-ակումբների ծառայություններից օգտվելու ճանապարհով, առանց անձնական կամ աշխատանքային համակարգչի առկայության։Ու բլոգի զարգացման գործում դեր է խաղացել այն, որ ինտերնետ-ծառայությունների մատուցող ակումբներից մեկը կանանց համար զեղչեր ուներ․երկրորդ ժամը՝ անվճար․այդպես՝մոտ 4 տարի, մինչեւ ակումբը լուծարվեց ու բիզնես-գործունեությունը փոխվեց։Հիմա՝ինտերնետ-ակումբների թվի կրճատման հետեւանքով՝գները բարձրացել են։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ․Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

понедельник, 23 июля 2018 г.

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո նախագահ, մեծարգո վարչապետ․

2016թ․նոյեմբերին տեղի է ունեցել ակնհայտ ապօրինություն՝կառավարական մակարդակով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ձեռամբ վավերացված․այն է՝առանց հանրային լսումների ուժի մեջ է մտել մի որոշում/ՀՀ ջրային տնտեսությունը սեփականաշնորհած ,,Վեոլիայի,, կողմից/, որ ամենայն իրավամբ կարելի է սոցիալական գենոցիդ համարել, քանի որ դրա լիարժեք իրականացման դեպքում անջրաչափ բաժանորդները կարող են ունեզրկվել կամ անօթեւան դառնալ/իսկ ջրաչափ չեն տեղադրել՝օբյեկտիվ կամ  տեխնիկական պատճառներով, որոնց մասին հանգամանորեն նշել եմ հմապատասխան կառույցներին, այդ թվում՝ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝դեռեւս մեկուկես տարի առաջ/։Այդ բաժանորդների բնակարաններում/վթարային շենքերի/ջրաչափ տեղադրելը չի խրախուսվում՝զանազան պատճառներով, որոնցից մեկն էլ բնակարանի տեխնիկական վերազինման ,վերակառուցման անհրաժեշտությունն է, որին կարող է սոցիալապես խոցելի խավերը պատրաստ չլինեն։Այդուհանդերձ, այդ մարդիկ տարիներ շարունակ վճարումներ են կատարել՝անձաքանակ 1100դրամ գումար մուծելով, բայց 2016թ․՝,,Վեոլիան,, ՀԾԿՀ-ի միջոցով կայուն վարձ է սահմանել․․․5400դրամը՝անկախ ընտանիքի անդամների քանակից, ու անգամ՝այդ գումարով չհիմնավորված ,,պարտքեր,, է սարքում ու դատարան ներկայացնում։Ինքս այդօրինակ դատական գործը շահել եմ, եւ դատարանը այս տարվա ապրիլի 17-ին մերժել էր ,,Վեոլիայի,, հայցը՝այն անհիմն համարելով ու վճռի մեջ նշելով, որ ,,այն ենթակա է անհապաղ կատարման,,․դրանից կարելի էր բխեցնել, որ ,,Վեոլիան,, պետք է հաշվի համարից մաքրեր անհիմն գումարը, բայց ոչ միայն դա տեղի չունեցավ, այլեւ՝,,Վելոիան,, շարունակեց իր սահմանած նոր սակագինը շարունակել ամրագրել եւ պատքի բեռն ավելացնել․։Այդ առթիվ քանիցս եմ ահազանգել, որ պետք է այդ տխրահռչակ որոշումը՝ՀԾԿՀ-ի ձեռամբ վավերացված, հանրային լսումներով չանցած, չեղարկվի, չէ՞ որ առանց այդ էլ անջրաչափ բաժանորնդները քիչ գումար չեն մուծում՝անձաքանակ 1100դրամ։Ոգեվորված այն հանգամանքից, որ ՀԾԿՀ-ի որոշումը շարունակում է մնալ ապօրինի գործողության մեջ,  ,,Վեոլիան,, ամիսներ առաջ սուսուփուս ՝5400դրամը դարձրեց 5800դրամ/400դրամն առայժմ սուբսիդավորում է, բայց չկա երաշխիք, թե դա մի օր չի չեղարկի ու թողնի 5800դրամ, որովհետեւ ձեռքը բռնող չկա/։Մինչեւ ե՞րբ պետք է սոցիալապես խոցելի խավերը՝աղետի գոտու վթարային շենքերի բնակիչ, տուժեն նեոգաղութարարի ձեռքից, որ վերջերս մամուլում հոխորտացել էր, թե իր ձեռքից չեն կարող վերցնել ջրային տնտեսությունը, որովհետեւ ինքը 17 տարվա պայմանագիր ունի։Եթե հնարավոր չէ կասեցնել այդ ապօրինի ու կասկածելի առուվաճառքը՝նախորդ կառավարության ձեռամբ արված, ապա առնվազն կարլեի է վերանայել եւ չեղարկել 2016թ․նոյեմբերի տխրահռչակ որոշումը՝ջրի վարձը անջրաչափ բաժանորդների համար 5400դրամ սահմանելու վերաբերյալ։Հարցը կարգավորելու եւ 2016թ․նոյմեբերի տխրահռչալ որոշումը չեղարկելու հարցում ակնկալում ենք Ձեր միջամտությունը։Իսկ առայժմ ,,Վեոլիան,,Վանաձորում պարտադրում է, որ բնակիչները պայմանագիր կնքեն՝այդ նոր սակագնով․ընդ որում, Ձեր ուշադրույունն եմ ցանկանում հրավիրել նաեւ այն խնդրի վրա, որ ,,Վեոլիայի,, պայմանագրերը ոչ իրավաչափ են, ու պետք է փոխվի նաեւ պայմանագրերի ձեւը, որ տարիներ շարունակ նույնն է եղել թե ջրաչափ ունեցողների, թե անջրաչափների պայմաններում, ու այդ պայմանագրերի համաձայն, քաղաքացիները ,,պարտավոր,, են համաձայնություն տալ, եթե ամեն անգամ ,,Վեոլիան,, որոշի նոր ջրի վարձ սահմանել․պայմանագիր չկնքելու դեպքում սպառնում է ջրազրկմամբ/այսօր արդեն նման սպառնալիք ենք ստացել/, կնքելու դեպքում՝քաղաքացիները կհայտնվեն պատանդի կարգավիճակում  եւ նրանցից ,,Վեոլիան,, կարող է դատական կարգով բռնագանձումներ անել՝հիմք ունենալով չարաբաստիկ պայմանագրերը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

Ինչքա՞ն կարելի է տուժել ,,Վեոլիայի,, երեսից․․․ՀԾԿՀ-ի դեմ խաղ չկա՞, թե՞ ,,Վեոլիայի,,

Կարող է՞ես դեռ ընդդիմություն եմ, որ ,,Վեոլիան,, հետապնդում է ինձ․․․Այս տարվա ապրիլի 17-ին դատարանը մերժեց ,,Վեոլիայի,, հայցն՝ ինձնից գումար բռնագանձելու վերաբերյալ/գումար, որ ,,Վեոլիան,, գոյացրել էր 2016թ․առանց հանրային լսումների անցկացրած՝5400դրամ կայուն ջրի վարձը․նախկին անձաքանակ 1100դրամի փոխարեն/ իմ հաշվեհամարին ամրագրելու միջոցով , ու դատարանի որոշման մեջ նշված է՝,,Վճիռը չի բողոքարկվել եւ մտել է օրինական ուժի մեջ,, եւ ,,ենթակա է անհապաղ կատարման,,․թեպետ՝վճռից չի զգացվում, թե ի՞նչը պետք է անհապաղ կատարվի․միգուցե այն, որ ,,Վեոլիայի,, ներկայացրած գումարը, որ դատարանը անհիմն է համարել, պետք է մաքրվե՞ր իմ հաշվեհամարից․մինչդեռ ոչ միայն առ այսօր չի մաքրվել, այլեւ՝շարունակում է ավելանալ, քանի որ ,,Վեոլիան,, օգտվելով այն հանգամանքից, որ նոր կառավարությունն առայժմ չի պատրաստվում վերանայել՝2016թ․նոյեմբերի տխրահռչակ որոշումը՝ջրի վարձի բարձրացման մասին, շարունակում է հարձակում գործել ,,թիրախային,, խմբերի վրա ու պահանջում է, որ այդ ապօրինի որոշմամբ՝նոր պայմանագիր կնքեն/այսինքն՝դառնան վերջնական ճորտեր/։Լավ, ասենք՝կառավարության համար դժվար է նախորդ կառավարության կողմից17 տարով ջրի կառավարումը ,,Վեոլիային,, հանձնած որոշումը չեղարկել, բայց հո կարո՞ղ է ջրի վարձի անհիմն բարձրացման որոշումը՝2016թ․ նոյեմբերի, վերանայել, որի առթիվ քանիցս եմ ահազանգել՝նախորդ կառավարության ժամանակներից մինչեւ մեր օրեր․․․

Տպավորություն է ստացվում, թե ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, որ առանց հանրային լսումների ,,անց է կացրել,, ջրի վարձի բարձրացման որոշումը, ավելի ուժեղ է ու անձեռնմխելի , քան՝նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ու Նազարյանի ձեռամբ կայացած տնաքանդ որոշումների ձեռից դեռ շարունակելու ենք տուժել․․․․հետո էլ ասում են՝,,Համբերեք, խեղճ Նիկոլն ի՞նչ անի, ո՞ր մի խնդիրը լուծի,,։Ամենայն հավանականությամբ, 2013թվին հենց այդ կարգի հակաժողովրդական որոշումների համա՞ր է ՀՀ նախկին նախագահի կողմից մեդալ ստացել Ռոբերտ Նազարյանը՝,,հայրենիքին մատուցած ծառայությունների համար,, ձեւակերպումով․․․ու շատ վատ է, որ այս պաշտոնյան դեռ շարունակում է պաշտոմնավարել

Մենք կհամբերենք, բայց նեոգաղութարար ,,Վեոլիան,, չի համբերում եւ շարունակում է ուլտիմատում ներկայացնել ՝պահանջելով այդ վիճահարույց պայմանագրերով/որ եւ ջրաչափ ունեցողի համար, եւ չունեցողի՝նույնն է, եւ դեռ դրա համաձայն, բաժանորդը պարտավոր է ամեն անգամ նոր վարձի բարձրացումն ընդունել ի գիտություն/ նոր պայմանագիր կնքել․․․Մինչեւ ե՞րբ․․․․Որքանո՞վ է տրամաբանական, որ գազ չունեցող բնակարանի վրա ամեն ամիս 5400դրամ ջրի վարձ գրվի․․․․ինչո՞վ ՝է մեղավոր բնակիչը, որ 20 տարի շարունակ ՀՀԿ-ի ձեռին քաղաքական հալածյալ է եղել, կորցրել է պետական ու մասնավոր աշխատատեղը, հնարավորություն չի ունեցել սանհանգույցը վերանորոգի/դեռ վերեւի հարեւանի մեղքով էլ ավելի է ,,խախալտակվել,,սանհանգույցը, ու խելքը գլուխը բերելու համար գումարներ են պետք,/ պետությունն էլ  գոնե ավանդները չի վերադարձնում, որ մարդիկ կոսմետիկ փոփոխություններ անեն իրենց՝29 տարի չնորոգված բնակարաններում, ու ,,Վեոլիան,,շարունակում է վթարային պայմաններում ապրող բնակիչների կյանքն էլ ավելի անտանելի դարձնել ու նպաստել, որ մարդիկ անընդհատ գլուխները չբարձրացնեն կենցաղային խնդիրներից․․․

Այս խնդրի մասին ահազանգել եմ եւ նախորդ վարչապետին, եւ նախորդ նախագահին, եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, բայց՝խնդիրն առ այսօր մնում է չլուծված․ավելին, արդեն 5400դրամի փոխարեն, ,,Վեոլիան,, քանի ամիս է՝սկսել է սւսուփուս վարձ սահմանել 5800դրամը/ու առայժմ 400դրամ սուբսիդավորում է, որ կարող է հետագայում հանել/։Հիշեցնենք, որ տարիներ առաջ ջրի վարձը եղել է 760 դրամ՝անձաքանակի հաշվով, եւ 2010թվից սկսած, երբ ՀԾԿՀ նախագահ դարձավ Ռոբերտ Նազարյանը, ջրի վարձն սկսել է պարբերաբար բարձրանալ ու հասնել մինչեւ 1100դրամի, իսկ 2016թվից էլ ,,պակասը թամամվեց,, ու,արդեն կայուն վարձ սահմանվեց 5400դրամը՝անկախ ընտանիքի անդամների քանակից։Ո՞ւր է կորել խիղճն ու ամոթը․․․մի հատ երկրի վիճակին թող նայեն, ու անեկամուտ ընտանիքներից ,,պապի գնով,, ջրի վարձ ,,քերթելուն,,։Բա հեղափոխական հարթակից ասում էին՝,,ժողովուրդ, վարձերը չմուծեք․․․․,,։

Հիմա քիչ չէ՝շարունակում ենք անեկամուտ տեղից վարձեր մուծել, դեռ մի հատ էլ ուզում են հանրային լսումներով չանցած ապօրինի ջրի վարձը ,,ղազագիր,, ընդունելու պայմանագիր կնքենք․․․Լավ է էլի, մենք ,,Վեոլիային,, կերակրենք՝ավելացված ջրի վարձով,ինքը գնա սրան-նրան բարեգործություններ անի մեր հաշվին, իրեն գովազդի էս ու էն թերթում կամ հեռուստատեսությամբ ու ,,լավամարդի,, դառնա․․․

Լավ է էլի, Վաչո-մաչոները երկիրը թալանեն ու գնան արտերկրում ունեցածը վայելեն, անեկամուտ մարդիկ էլ շարունակեն գլուխները կախ մուծումներ անեն․․․ու դեռ ավանդների ,,դավի,, էլ չանեն, որովհետեւ դեռ ,,վախտը,, չի․․․

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ