вторник, 31 июля 2018 г.

Եթե քաղաքական գործիչները կարող են դերասանություն անել, դերասանները չեն կարո՞ղ քաղաքականությամբ զբաղվել

Այդպես  էլ չհասկացա, թե օրինակ ինչի՞ Երեւանի քաղաքապետի թեկնածուների ցուցակում չկա դերասան, առավելապես երգիծական դերերով հայտնի Հովիկ Ազոյանի անունը․բոյը չէր ստանդարտին համապատասխա՞ն, թե՞ մազերն են խուճուճ։Չէ՞ որ նա էլ էր հեղափոխական հարթակի վրա կանգնած, ու այն աստիճան էր ,,շահագրգիռ,, հեղափոխության հաղթանակի համար, որ այլ ընդդիմադիր ուժի թույլ չէր տալիս մոտենալ հարթակին/օրինակ՝ՀՀԿ-ի կատաղի թշնամի Զարուհի Փոստանջյանին/։Ո՞վ գիտե, միգուցե եկել է ժամանակը, որ քաղաքական պորտֆելները փոխարինվեն դերասանական պորտֆելներով, քանի որ 20-22 տարվա քաղաքական իրավիճակից գալիս ենք եզրակացության, որ քաղաքական գործիչներից կամ իրենց գործիչ համարողներից ոմանք մշտապես լավ դերասանություն են արել միտինգների հարթակից՝ընդդիմություն խաղալով։Եթե քաղաքական գործիչները կարող են դերասանություն անել, դերասաններն ինչի՞ չեն կարող քաղաքականությամբ զբաղվել․այլ հարց է, թե որքանով ժողովրդին հավատ կներշնչեն դերասանների քաղաքական խոստումները։

․․․Իսկ ինչու՞ մի քաղաքական պորտֆել էլ հայտնի ,,Պահմտոցի,, նախագծի դերասան Պոնչոյին/Վահագ Գիգորյան/ չտալ․ի՞նչ պակաս քաղաքական գործիչ էր․մեգաֆոնն առած՝գնում էր ամենաանմարդաբնակ գյուղերն ու բղավում, թե ,,Դուք կողմին եք դե՞մ, թե՞ դեմին եք կողմ․իսկ որ դեմ տան՝կողմ կլինե՞ք, թե՞ դեմ,,։

․․․Ամենայն հավանականությամբ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ցուցակով կարող են ներկայացվել ամենաշատ լայքեր հավաքած սերիալների ամենաշատ լայք հավաքած դերասանները․եթե սերիալային հասարակություն ենք դառել այն աստիճան, որ լոռեցի խնձոր ծախողն ասում է, թե ,,սերիալի վախտվա լավ ուտվող խնձոր ա", ու ամենաեկամտաբեր բիզնեսն էլ ,,սեմուշկի,, բիզնեսն է՝տուփերի վրա սերիալային հայտնիներին նկարած, ուրեմն սերիալային դերասաններն էլ կարող են քաղաքականությամբ զբաղվել․մանավանդ, որ այն իրենք են կերտել, ու սերիալներում հասարակությանը հաճախ շատ ավելի վատ են ներկայացնում, քան՝իրականում կա։

Մի առանձին ցուցակ էլ կարելի է հեռուստատեսային էքստրասենսերի, գրբացների ու ժամանակակից վհուկների, ,,մոմ թափողների,, ու սպիրիտիզմի սեանսեր կազմակերպողների, թուղթուգիր քանդողների կամ գիր անողների, հմայողների համար կազմել․սրանք էլ կարող են ընտրազանգվածին լավ բժժացնել ու մի քանի տարի՝բժժած պահել, որ ոչ պատգամավորի խոստում հիշեն, ոչ էլ ինչ-որ պահանջներ ներկայացնեն։

․․․Էլ ինչ ընտրություն՝առանց Լորիսի ու Լարիսի կամ՝Վիպոյանի․նրանք էլ պետք է ներգրավվեն ընտրություններում․․․ի՜նչ վարպետորեն էին մարմնավորում մերօրյա իրականության առանցքային դեմքերին՝,,Երե-մեկ,, սերիալում․․․․Ազոյան-Լորիսը պակաս պատգամավոր է՞՝որպես նմանակող կամ կոմիկ․նրա կերտած Լորիսի կերպարը միշտ վառ կմնա հայ հեռուստադիտողի սրտում․,,Ալո՞, բարեւ ձեզ,քաղմասից է՞,Լորիսն է խոսում․․․․,,։

․․․Բայց այ որ հանկարծ դերասան ընտրելիս ,,քաշվեք,, հետո ,,մուննաթ,, չգաք, թե ,,սա էլ էր դերասանություն անում, էլի խաբեցին,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն