Այսօր, հուլիսի 24-ին լրացավ իմ կողմից հիմնադրված AZAT ANKAKH բլոգի գործունեության 7-րդ տարին։Համացանցային գործունեությանս ժամանակագրությունն այսպիսին է․2011թվին գրանցվեցի ֆեյսբուքում/գրելով՝,,Ինչպես եւ ինչու հայտնվեցի ֆեյսբուքում,, նոթագրությունը/։Իսկ հուլիսի 24-ին էլ ստեղծեցի սույն բլոգը՝տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան ուղղվածությամբ։7 տարվա ընթացքում բլոգը 2 անգամ արգելափակվել է ՝մի քանի օրով․ժողովրդավարության թշնամիների կողմից/այնպես, ինչպես երբեմն ֆեյսբուքի էջս էր մասնակի արգելափակվում՝մի քանի ժամով/։Մինչ օրս բլոգում զետեղվել են իմ՝թվով 522 հրապարակումներ,որոնք վերաբերվել են տարբեր ոլորտներում առկա խնդիրների։Հրապարակումներից մի քանիսին միայն՝արձագանքել են համապատասխան կառույցները/Վանաձորի ներկա քաղաքապետարանի կոմունալ բաժնից, նախկին քաղաքապետարանի լրատվության բաժնից, Լոռի-ջրմուղի նախկին ղեկավարությունից, ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախկին կազմից՝բավականին ուշացումով, երբ արդեն խնդիրը կարգավորվել էր, ՀՀ մարդու իրավունքների նախկին ու ներկա պաշտպանների գրասենյակից։Բլոգում տեղադրված հրապարակումների մի մասն արտատպվել են առաջատար կայքերի կողմից՝իրենց իսկ նախաձեռնությամբ, բարձրացված խնդիրներին տալով ավելի մեծ հասարակական հնչեղություն։Սրա հետ մեկտեղ՝բլոգի նյութերը տարածել եմ ֆեյսբուքի առաջատար խմբերում եւ թվիթերում։Ցավոք, բլոգը մինչ օրս պետական կամ դրամաշնորհային աջակցություն չի ստանում՝որպես այլընտրանքային լրատվամիջոց։Որքանո՞վ է տրամաբանական, երբ ժողովրդավարության զարգացմանն ուղղված միլիոնավոր դոլարների ու եվրոների հասնող գումաներով ինչ անկապ ծրագրեր ասես՝ֆինանսավորվել են ու հաճախ գումարներ են փոշիացվել։Բայց այլընտրանքային լրատվական բլոգը գործել է բացառապես անտերության կարգավիճակում, քանի որ ՀՀ նախորդ իշխանություններին կամ նրանց կից հիմնադրամներին ,,հեչ պետք չէր,, անկախ լրատվությունը եւ անպատվեր ֆինանսավորումը, որովհետեւ վերջիններս տեղ էին տալիս ,,փառակալած մտածելակերպին,, ու ,,սազանդարային,, լրագրությանը։Անարձագանք մնացին բլոգի ֆինանսավորման առթիվ հայտարարություններս,իսկ միջազգային- բարեգործական մի ծրագրի ուղարկված նամակին՝էլեկտրոնային փոստով, պատասխան եկավ, թե ,,առայժմ բլոգների ֆինանսավորման ծրագիր չունենք, հենց եղավ՝կտեղեկացնենք,,։Հավանաբար, վերջիններս նախընտրում են ժողովրդավարականի անվան տակ խրախուսել այն ծրագրերը, որոնք քաղաքական պատվիրակված կամ ապազգային գործունեություն են ծավալում՝հենց վերջիններիս պատվերով։Բլոգի ֆինանսավորման նպատակով բանկերից մեկում բացված հաշվեհամարն էլ ոնց բացվեց, այնպես էլ փակվեց, քանի որ դրանում եւ ոչ մի լումա չմուտքագրվեց։Ի դեպ, հոդվածներում քանիցս եմ առաջարկել, որ այն բլոգները, որոնք ապացուցել են իրենց նպատակայնությունը, պետական աջակցություն ստանան․այնպես, ինչպես թերթերը կամ կայքերը,բայց՝առաջարկս մնացել է ձայն բարբառո։Հետո էլ ասում են՝,,Մեր երկրում քաղաքացիական նախաձեռնությունները խրախուսվում են,,։Իսկ մի՞թե քաղաքացիական նախաձեռնություն չէ, երբ մարդն իր անձնական-ընտանեկան խնայողությունների, նվիրատվությունների, հարազատների ու հատուկենտ բարի կամեցողների միջոցով այլընտրանքային բլոգ է ստեղծում/ կայուն գործող ու կարեւոր հիմնախնդիրներ վեր հանող լրատվամիջոց/, եւ անգամ՝գովազդներից չի ,,սնվում,,/հընթացս էլ՝բլոգի հինադիր-հեղինակը ստիպված է եղել տարիներ շարունակ գոյապայքար մղել ու պաշտպանվել իրավա-քաղաքացիական հարթության վրա՝ժողովրդավարության թշնամիների կողմից իր ու իր ընտանիքի դեմ իրականացվող սոցիալական տեռորի դեմ, այդ առթիվ երբեմն ստիպված լինելով հանդես գալ քաղաքական ապաստան փնտրելու հայտարարություններով/։
7 տարվա ընթացքում՝AZAT ANKAKH-ից բացի, եւս 2 բլոգ ստեղծեցի․,,Լրագրողական նոթեր", որ նաեւ գրական -ստեղծագործական ուղղվածություն ունի, եւ Պատմաքաղաքական բլոգ։Ու դրանք եւս պարբերաբար հարստացվում են նյութերով։Որքանո՞վ է տրամաբանական, երբ մարդը 7 տարի շարունակ լրատվական դաշտում գործի՝առանց կարգավիճակի, առանց աշխատանքային ստաժի/որովհետեւ ՀՀԿ-ի օրոք ,,գողացվել,, է պետական աշխատանքային հաստիքը՝հանուն իրենց հավատարիմ մեկի, իսկ մասնավոր հատվածում էլ պարբերաբար խոչընդոտվել լրագրողական գործունեությունը՝համապատասխան վարչա-ֆինանսական լծակների գործադրմամբ ու ներքին հրահանգով․այն ուժերի հրահանգով, ում ապօրինի գործունեությանն անդրադարձել եմ մինչ բլոգային գործունեությունս՝մամուլի միջոցներում/։Հայաստանյան 20-ամյա ներքաղաքական իրավիճակում լրիվ ,,տրամաբանական,, է․որովհետեւ գործել է ,,ով մեր հետ չէ՝մեր դեմ է,, սկզբունքը, իսկ լրագրողները բաժանվել են յուրայինների եւ ,,թշնամիների,,։Մարդ կա՝տարիներ շարունակ բանվորություն է արել ու չի վարձատրվել/մինչդեռ մարդիկ են եղել, որոնք, փաստորեն, աշխատավարձ են ստացել՝տարիներ շարունակ չաշխատելով/։ Մարդ էլ կա՝լրատվական դաշտում է ,,մշակություն,, արել՝անշահախնդիր, որովհետեւ ապավինել է հոգու կանչին, լրագրողի կոչմանն ու Աստծուն, գրելով հանուն ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության։Հետեւանքները՝մշտական հետապնդումներն են եղել եւ սոցիալական տեռորը։
...Բլոգը գործել է ինտերնետ-ակումբների ծառայություններից օգտվելու ճանապարհով, առանց անձնական կամ աշխատանքային համակարգչի առկայության։Ու բլոգի զարգացման գործում դեր է խաղացել այն, որ ինտերնետ-ծառայությունների մատուցող ակումբներից մեկը կանանց համար զեղչեր ուներ․երկրորդ ժամը՝ անվճար․այդպես՝մոտ 4 տարի, մինչեւ ակումբը լուծարվեց ու բիզնես-գործունեությունը փոխվեց։Հիմա՝ինտերնետ-ակումբների թվի կրճատման հետեւանքով՝գները բարձրացել են։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ․Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն