տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
четверг, 10 сентября 2020 г.
среда, 9 сентября 2020 г.
,,Ո՞նց կարող է իմ տան գլխավոր պատը հանդիսանա ,,օրինական,, կառույց՝հարեանի համար,,
Վանաձորի քաղաքապետարանը յուրօրինակ պատասխան է ուղարկել Լիլի Լամբարյանի բողոքի առթիվ/կապված իր տանը կպած ապօրինի կառույցի հետ/:
,,Հայտնում եմ Ձեզ, որ Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի մասնագետների կողմից տեղում ուսումնասիրվել է Վանաձոր Լոռվա թիվ 12 տնատիրության հետ կապված բողոք-դիմումը:Պարզվել է, որ Լոռվա թիվ 12 տնատիրությունը ունի անշարժ գույքի նկատմամբ սեփականության օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայական եւ սեփականության իրավունքով պատկանում է Էմմա Երեմի Խաչատրյանին:Տնատիրության սահմաններում գտնվող բոլոր կառույցները օրինական են,,-ասվում է գրության մեջ:Գրության հետ միասին ուղարկվել է նաեւ հարեվան տան՝հարակից, գույքի սեփականության վկայականի պատճեն՝2008թվին տված:
..Ո՞նց կարող է իմ տան գլխավոր պատը հարեւանի համար օրինական լինել, ցանկապատի հետ միասին 20-25 մետր է,իմ բողոքից մեկ տարի անց նոր են այդ թուղթը տվել,եվ հետո իմ գլխավոր պատի հաշվին են գույքի չափագրում կատարե՞լ,բա կադաստրը չի ասե՞լ, թե էս պատերից մեկն ումն է,,-զայրացած ասում է Լամբարյանը, որ ավելի քան մեկ տարի է, բողոքով դիմում է տարբեր ատյաններ, սակայն առայժմ իրավիճակը չի փոխվում, իսկ ապօրինի կառույցն էլ շարունակում է գործել որպես գազով աշխատող ավտոնորոգման կետ:Իսկ քաղաքապետարանից ստուգայց չի եղել՝թարմ բողոքի հետ կապված:Նա միաժամանակ նկատեց, որ 2008թվին դեռ տան տերերը/Յուրիկ Մարգարյանն ու Աստղիկ Հարությունյանը/մահացած են եղել, ո՞վ կարող էր նրանց թույլտվություն տալ/վերոհիշյալ անձինք նրա ամուսինն ու սկեսուրն են:Լամբարյանի հավաստմամբ, նաեւ ապօրինի էլեկտրական հոսանքի գիծ է օգտագործվում, որի առթիվ նոր-նոր սկսել է զբաղվել ոստիկանությունը՝Լոռու մարզպետին ուղարկված նամակից հետո/այդ առթիվ Լամբարյանը հրավիրվել է ոստիկանություն եւ ցուցմունք տվել/:
Կարծում ենք, քաղաքապետարանը դեռեւս մեկ տարի առաջ պետք է մարզպետին ուղարկած նամակից հետո առնվազն հանձնաժողով ուղարկեր Լոռվա 12 եւ 14 հասցեներ, որը չի արել.ավելին.հիմա էլ չի պատշաճ արձագանքում, այլ փորձում է ապօրինի կառույցին օրինական տեսք տալ.այնպես, ինչպես սովորաբար նման դեպքերում:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող
пятница, 4 сентября 2020 г.
,,Մի ձեռքը ծափ չի տա,,
Այսօր տեղեկացանք, որ վանաձորաբնակ կենսաթոշակառու Լիլի Լամբարյանի բողոքի գործը/որին օրերս անդրադարձել ենք սույն բլոգում եւ այն ուղարկել ֆեյսբուքյան խմբերի, ինչպես նաեւ Լոռու մարզպետարանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին/ առաջ է գնացել եւս մեկ քայլ.Լամբարյանի բողոքին արձագանքել են ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, այլեւ մարզպետարանի միջամտությամբ՝ոստիկանությունից:Սեպտեմբերի 2-ին համայնքային ոստիկանությունից եկել են Լամբարյանի տուն՝նրա բողոքին առնչվող գրավոր փաստաթղթերով/մարզպետարանից տրամադրված/,նրա բողոքը նաեւ լսել, ինչպես նաեւ լսել նրան, ումից բողոքում է Լամբարյանը՝իր տանը կպած ապօրինի ավտոնորոգման կառույցի եւ իր հասցեին տրված հայհոյանքների կապակցությամբ, տեսել նաեւ Լամբարյանի կողմից տրամադրված ,,իրեղեն ապացույց,, ջարդած կողպեքը, տեղազննություն կատարել, արձանագրություն կազմել եւ խոստացել պատասխանել մեկամսյա ժամկետում:
Մեզ հետ հեռախոսազրույցում Լամբարյանը նաեւ տեղեկացրեց, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից իրեն հայտնել են, որ այդ առթիվ գործով զբաղվում է ՄԻՊ աշխատակից Նարեկ Բալաբեկյանը:Նա միաժամանակ մեզ շնորհակալություն հայտնեց իրավապաշտպանական-լրագրողական աջակցության համար եւ խոստացավ առաջիկայում եւս տեղեկացնել գործի ընթացքի մասին:,,Ես մենակ ոչինչ չէի կարող անել, մի ձեռքը ծափ չի տա,,-շնորհակալական խոսքում ասաց մեր զրուցակիցը:
....Բա որ ասում եմ՝եթե էս երկրում մի բան փոխվեց՝լրագրողների միջոցով է փոխվելու.....
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
понедельник, 24 августа 2020 г.
Հաղորդագրություն՝շարունակական հանցագործության մասին
Սույն թվի օգոստոսի 23-ին հերթական անգամ հայտնաբերեցինք մայիսի 26-ին մահկանացուն կնքած վանաձորցի Քնարիկ Պապիկյանի՝քիմիագործների տնակային ավանում գտնվող 30 տարվա տնակի կողպեքը բանալիով բացած, իսկ ներսում էլ ավելի մեծ անկարգություններ արած, քան՝նախորդ անգամ։Չարագործը ներսից փակել էր տնակի մուտքը՝միջանցքում գտնվող սառնարանը գետնատարած շրջելով, իսկ ինքը դուրս եկել՝փոքր աթոռակին հենվելով, որն էլ հետո դուրս էր դրել։Այսպիսով արգելակվում է Պապիկյանին պատկանող գույքի դուրս բերումը հարազատների կողմից/ի դեպ, Պապիկյանի հագուստեղենը իմ նախաձեռնությամբ մաս-մաս հանձնվում է եկեղեցուն՝ի հիշատակ հանգուցյալի, այն կարիքավորներին բաժանելու նպատակով, եւ, փաստորեն, այդ նախաձեռնությունն էլ է արգելակվում/։Նշեմ եւս մեկ անգամ, որ տնակի բանալին Պապիկյանի հարազատների գիտությամբ եւ Պապիկյանի պատգամով՝գտնվում է իմ մոտ, որպես նրա վերջին տարիների, վերջին ամիսների եւ վերջին օրերի ամենամոտ վկա/։Իսկ թե ինչ կերպ է չարագործը բացում տնակի կողպեքը՝մնում է անհայտ․փաստ է այն, որ բացում է եւ կամ փակում բանալիով/միգուցե՝հատուկ տիպի կամ հարմարեցված/, կամ՝ուղղակի բացած թողնում վրան կողպեքը։Հարակից տարածքի տնակների բնակիչները, որոնցից երկուսը իմ հրավերով եկան եւ ականատես եղանն կատարվածին, սարսափում են այն մտքից, որ այդ կարգի չարագործության հեղինակը կարող է գալ եւ բնակվել այդ տնակում, որովհետեւ հիմնավոր կասկածներ կան, որ կատարողն այն անձն է, ում քաղաքապետարանը ցանկանում է այդ տնակում բնակեցնել՝որպես ,,կարիքավոր,, ․բայց՝առանց օրինական որոշման, որովհետեւ երեւի թե իրավունք չունեն ոչ կարիքավորին հատկացնել տնակը,ուստի ընտրվել է տնակը կողոպտելու տարբերակը։Իսկ նման ,,դուխով,, գործողություններ միայն ,,դաբրո,, ստացած մարդը կանի։Չարագործի ախորժակն այնքան է մեծացել, որ երեկ, օգոստոսի 23-ին երբ այցելեցինք, պարզեցինք, որ անհետացել է նաեւ լվացարանույմ կախված 10լիտրանոց հսկայական տարան, որ անհնար էր պոկել առանց գործնական միջամտության, ինչը հիմք է տալիս եզրակացնելո, որ չարագործն այցելում է տնակ եւ այստեղ իրեն զգում հարմարավետ, այնպես՝ինչպես իր սեփական տանը։Երեկ կատարած անկարգությունների թվում էր գրքերի թափումը՝միջանցքի դարակներից, որից պարզ էր դառնում, որ նա ակնհայտորեն ինչ-որ փնտրտուքների մեջ է եղել ,տենդագին որոնումների մեջ։Իսկ վերջում, որպես ,,եզրափակիչ մաս,,՝իր հերթական դիմակը շպրտել հենց բակում, որտեղ արդեն տեւական ժամանակ է, ինչ գտնվում են նրա անկարգության իրեղեն ապացույց վկայությունները։
Ակնհայտ է, որ չարագործը մանր գողություններից անցել է խոշոր կողոպուտի․թե ում հովանավորությամբ՝դժվար է ասել։Կարծում ենք, թաղամասային ոստիկանությունը պետք է ուշադիր լինի այս եւ հարակից տարածքների նկատմամբ, որտեղ նախկինում էլ են գողություններ եղել։
․․․Ցավալի է, որ այս ամենը տեղի է ունենում ,,Վանաձորի նոր էջում,, որ եղել է 2016թվին վիճարկելի արդյունքներով ընտրված ՀՀԿ-ական իշխանությունների եւ անձամբ քաղաքապետի կարգախոսը․առավել ցավալի է, որ տեղի է ունենում ժողովդական ճանապարհով ձեվավորված Նոր Հայաստանում։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր,իրավապաշտպան լրագրող-բլոգեր
суббота, 22 августа 2020 г.
Բարոյալքումը՝ավազակային գործողության մեջ
Որ աստիճանի կարող է բարոյալքված լինել մարդը, որ կողոպուտ կատարի ու ավերածություններ՝վեհափառի նկարի ներքո
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
Հերթական ասպատակությունն է տեղի ունեցել 88-ի երկրաշարժի հետեվանքով բնակարանը կորցրած, հանգուցյալ Քնարիկ Պապիկյանի համար 30 տարի որպես կացարան ծառայած երկաթե ժամկետանց տնակի նկատմամբ:Տեսեք թե ուր է հասել մարդկային բարոյալքումը:
1-ին ասպատակությունը, որին անդրադարձել ենք 1 ամիս առաջ, կասկած հայտնելով, որ ներխուժումը տնակ ու ասպատակությունը՝ տնակի եւ հարակից խորդանոցի նկատմամբ կարող է կատարված լինել նրա կողմից, ում քաղաքապետարանի բանավոր հանձնարարականով որոշվել էր բնակեցնել տնակում/այն է՝ոմն Սաքոյի/, սակայ այն առայժմ կասեված է:
Երեկ, սույն թվի օգոստոսի 21-ին այցելելով տնակ,սոսկացինք այն տեսարանից, որ հայտնվեց մեր առաջ.ակնհայտ էր, որ կրկին կողպեքը բացել են հարմարեցված ինչ-որ գործիքով կամ հատուկ տիպի բանալիով, որ միայն կարող են հմուտ գողերն ունենալ:Բիրտ ավերածության արդյունքում ոտնատակ էր տրվել այն ամենը, ինչ ընկել էր ձեռքները՝պահարաններից ու այլեւայլ մութ անկյուններից, ու հարձակում գործած անձի վրա դույզն -ինչ չէր ազդել սենյակի անկյունում, աղոթարանի վրա դրված ՝վեհափառի մեծադիր նկարը/այս անկյունը համարվում էր Պապիկյանի սրբության սրբոցը/:Տեղահան էին արվել միջանցքում գտնվող՝ փոքր եւ սենյակում գտնվող՝ մեծ սառնարանները. որոնց թիկունքից ինչ-որ մեխանիզմներ էին պոկել կամ փորձել պոկել/այնպես, ինչպես մեկ ամիս առաջ խորդանոցից դուրս էին բերել ավելի քան 30 տարվա գազօջախն ու փառավոր բզկտելուց հետո այդպես մեկնված թողել՝տնակի ճանապարհը կիսափակելով/:Խոհանոցի պատից պոկել էին պահարանը՝դրա ներսում գտնվող ապրանքը դուրս թափելով ու այդպիսով փակելով լվացարան տանող դուռը:Միանգամից անհետացել էր էլեկտրական հսկայական ,,դուխովկան,,՝ոչ լիարժեք հզորությամբ աշխատող,միջանցքի սառնարանի վրայից:Ասպատակության հեղինակը կամ մեծ ձիաուժի տեր է եղել/ի դեպ, նման հատկանիշներ ունի այն անձը, ում քաղաքապետարանը ցանկանում է հատկացնել տնակը/, կամ՝գործել է դրսից՝բակից բերված քլունգի օգնությամբ, ու հետո այն փառավոր թողել հենց միջանցքում/երեւի շտապելուց մոռացել է վերացնել ,,իրեղեն ապացույց,, գործիքները.տվյալ դեպքում երկաթե ժանգոտ ու ծանր քլունգն ամենաիսկական իրեղեն ապացույց կարող է հանդիսանալ՝որպես հանցագործության գործիք:Այս ասպատակությունը տեսած ցանկացած մեկը, որ ճանաչում էր տնակի նախկին բնակչուհուն՝միայնակ թոշակառու-նպաստառու, կարող էր բացականչել.,,Ախր ինչ եք փնտրում 2 ամիս շարունակ, այ այլանդակներ, որ սկզբում սերմացու գողացող մկան նման էիք գործում, հետո արդեն անցաք կոնկրետ բիրտ գործողությունների....Բա դուք Աստծուց չեք վախենու՞մ, որ հանգուցյալի հիշատակը պղծում եք, անցնելով նրա սրբությունների վրայով ու սեղանին խնամքով շարված ֆոտոալբոմի եւ ապակե սկուտեղի վրա ահռելի պահարան տեղադրում....վայ բարբարոսներ, նոր Հայաստանի բարբարոսներ....,,:
Հարեվան տնակի տարեց բնակչուհին, ում ստիպված եղանք այդ ամենը տեսնելուց հետո կանչել՝որպես կատարվածի վկա, ,,վայ Աստված, էս ինչ են արել,, ասելուց հետո կասկած հայտնեց, թե ,,փող են ման եկել,,:Հետո ենթադրություն արեց, թե դա ում ,,ձեռագիրը,, կլինի, որ նախկինում էլ է այդ տարածքի տնակներից գողություն կատարել/այդ թվում նաեւ՝իր տնակից/, ու ոստիկանությունն էլ է քաջատեղյակ, թե ով՝ինչի է ընդունակ, ով՝ինչ ձեռագիր ունի:Իմ կարծիքով՝մի հավանական վարկած կարող է լինել նաեւ այն, որ վերջերս կալանքից ազատվել է այն անձը, ով 2 տարի առաջ Պապիկյանի տնակից գողություն էր արել, անմիջապես բռնվել՝ահազանգով ժամանած ոստիկանության կողմից, ու նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, հետո բաց էր թողնվել եւ մեկ այլ գողություն կատարել Արագածոտնի մարզում.ու հիմա կրկին ազատության մեջ է:Արդյո՞ք կարող է կապ լինել նրա ազատության եւ Պապիկյանի տնակից կատարված ետմահու գողության միջեւ՝դժվար է ասել:
Հիշեցնեմ, որ Պապիկյանի մահից հետո՝մայիսի 26-ին արձանագրված,նրա հիշատակի հանդեպ հարգանքից ելնելով, ու նրա վերջին 2 տարիների, վերջին ամիսների ու օրերի ամենամոտ վկան լինելու բարոյական իրավունքով ակամա ստանձնել եմ տնակի պայմանական տիրոջ դերը, քանի որ մահից առաջ Պապիկյանը հատուկ ասեց, որ ,,եթե ինձ հիվանդանոց տանեն, կողպեքով դուռը կփակես, բանալին էլ կվերցնես,,:Ըստ այդմ, մինչ տնակի ճակատագրի իրավական կամ օրինական տնօրինումը՝պարբերաբար այցելում եմ տարածք, որոշակի խնամք տանում Պապիկյանի տնակի տարածքից դեռեւս չհեռացող ու որբ մնացած շնիկների հանդեպ, հետեվում տնակի ու տարածքի մաքրությանը/մի քանի շների ու կատուների խնամքն էլ վերցրել են 2 հարեվանները/:Անգամ ինքս իմ վրա անեկդոտ եմ հորինել, որ շներն ու կատուները հասկացել են, որ տնակում ,,ժամանակավոր կառավարություն,, է ստեղծվել, ու ,,վարչապետի պաշտոնակատարին,,կատուներն ու շնիկները քսմքսվում են, որ ուտելիք շատ գցի իրենց:Խոստովանեմ, որ այս տարածքը ոչ միայն հոգեհարազատ է դարձել ինձ, այլեւ յուրօրինակ էքստրեմալ հանգիստ է ՝քաղաքի աղմուկից ու ժխորից:
Ինչ խոսք, տեղի ունեցածը ոչ թե նյութական, այլ բարոյական խնդիր է.չէ՞ որ այն, ինչ վերցրել են, եթե ինչ-որ մեկին պետք լիներ, ապա ավելի վաղ կլինեին տնօրինած:Կատարվածը անարգանք է ոչ միայն մահացածի, այլեւ՝նրա հետ կապված հիշողությունները կրողների, տարածքի մաքրությամբ զբաղվողների ու հարակից տարածքի բնակիչների նկատմամբ:Հիշեցնեմ, որ մեկ ամիս առաջ բաց նամակով դիմել եմ Լոռու մարզպետին, տեղեկացնելով, որ քաղաքապետարանը առանց օրինական որոշման՝որոշել է տնակը հանձնել ինչ-որ մեկի, ավելի ուշ էլ պարզել, որ այդ ինչ-որ մեկը կարիքավոր չէ եւ հնարավոր է, կեղծ կարիքավոր են ցանկանում տնակի վրա գրանցել, որ հետագայում պետության հանդեպ ,,պահանջատեր,, գրեն ու բնակարան ,,պոկեն,,.այլ կերպ՝կասկածելի գործարքի հոտ էր փչում.ու մինչ պատասխան կգար մարզպետից, ,,արձագանքը,, շատ չուշացավ՝այլ տեղից. երեւի թե նրանք, ում ապօրինի գործարքը կանխվել է, որոշեցին գործել ,,ոչ ինձ, ոչ քեզ,, սկզբունքով եւ ,,քաղաքակիրթ ներխուժմամբ,, ,,երկաթի գործ,, օպերացիա կազմակերպել:
...Չի բացառվում, որ այսօր կրկին նոր հարձակում տեղի ունեցած լինի, որովհետեւ հարձակումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ տնակում մարդ չի լինում:Հարձակում գործողները քաջ հաշվարկել են, որ տնակն օրինական տեր չունի, հետեվաբար, հազիվ թե որեւէ մեկի մտքով անցնի դիմել ոստիկանություն:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
пятница, 21 августа 2020 г.
Լոռու մարզպետ Անդրե Ղուկասյանին
Վանաձոր քաղաքի
Լոռվա 14 հասցեի բնակչուհի
Լիլի Լամբարյանից
Դիմում
Դեռեւս 13.06.2019թ. Ձեզ դիմել էի իմ տանը կից ապօրինի կառույցի հետ կապված հարցով:Չնայած 4.07.2019թ. պատասխանի մեջ հավաստիացրել էիք. որ հարցը կուսումնասիրվի համայնքապետարանի կողմից, սակայն անցել է ավելի քան 1 տարի,բայց խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլեւ ապօրինի շինության տերը՝Հայկազ Ղազարյանն ավելի է ընդլայնել իր գործունեությունը/նախկինում եղած պոլիէթիլենային թաղանթը՝ամառանոցի,այժմ փոխարինվել է ազբոշիֆերով. ապօրինի կառույցը շարունակում է գործել որպես ավտոնորոգման արհեստանոց, իսկ դրա աղմուկը շարունակում է խանգարել իմ անդորրը, մեքենաներն էլ գազով են վերանորոգվում, ու ես մտավախություն ունեմ, որ դրանից կարող է վթար առաջանել/, իսկ իմ բողոքներին ի պատասխան Ղազարյանն անվայել արտահայտություններով վիրավորում է ինձ/չնայած դեռեւս 19.02.2019թվին զգուշացվել էր Բազումի ոստիկանության կողմից.այն էլ՝երկրորդ անգամ/:Հիշեցնեմ, որ ձեր գրավոր պատասխանից հետո ինքը՝Հ.Ղազարյանը ու կինն ինձ վիրավորել են ՝18.12.2019թ., առավոտյան ժամը 19-ին.ընդ որում՝կնոջն անվայել արտահայտություններ էր օգտագործումնաեւ կինը,ամուսնուց հետ չմնալով/:Ես այդ առթիվ չէի կարող կրկին դիմել ոստիկանություն, որովհետեւ ինքը նորոգում է նաեւ նրանց մեքենաները:
Առ այսօր որեւէ գրավոր պատասխան չեմ ստացել Վանաձորի քաղաքապետարանից:
Կից ներկայացնում եմ
1. Նախկին դիմումիս պատճեն
2.Բազումի ոստիկանության երկրորդ պատասխանը՝19.02.2019թ. 3.Ձեր գրավոր պատասխանի պատճեն:
4.Լիազորագիր՝որդուս, Խաչատուր Յուրիկի Մարգարյանից առ այն, որ ես ունեմ իրավունք՝նրա փոխարեն հանդես գալ տան հետ կապված հարցերով/նշեմ, որ նա վերոնշյալ հասցեի տան համասեփականատեր է ինձ հետ միասին,ներկայումս բնակվում է Ռուսաստանում/:Չնայած Դուք նշել էիք, որ խնդիրը քաղաքապետարանի իրավասության շրջանակներում է, սակայն ես քաղաքապետարանից հույս չունեմ, որ նրանք խնդիրը կկարգավորեն:Իմ պահանջն է հատուկ լիազորված մասնագետ հրավիրեն, տեղում վիճակը ուսումնասիրելու եւ հասցված վնասները ճշտելու, միաժամանակ՝իմ պատից նրա պատն առանձնացնելու. արհեստանոցի գործունեությունը դադարեցնելու:Ինձ միաժամանակ հետաքրքրում է, թե արդյո՞ք Ղազարյանն օրինական թույլտվություն ունի՝արհեստանոց աշխատեցնելու:Ակնկալում եմ Ձեր միջամտությունը՝խնդրի կարգավորման գործում:
Դիմող՝ Լիլի Լամբարյան
....
среда, 5 августа 2020 г.
Բաց նամակ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին
Պարոն մարզպետ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝բլոգային հոդվածով եւ այն Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջին ուղարկելով, Վանաձորի քաղաքապետարանը ցանկանում է Քիմիագործների թաղամասին հարող տարածքի Սպանդարյան 2-5-7 հասցեի երկաթե տնակը, որ նախիկնում պատկանում էր լուսահոգի Քնարիկ Պապիկյանին/այս տարվա մայիսի 26-ին հիվանդության պատճառով մահկանացուն կնքած/, հանձնել ոմն մեկի.առանց համապատասխան գրավոր որոշման, բանավոր հանձնարարականով:Այսօր առավոտյան այդ մասին ինձ հեռախոսով իրազեկեց քաղաքապետարանի տնակների հարցերով զբաղվող բաժնի պաշտոնատար անձը, խնդրելով Պապիկյանի հարազատներին եւս իրազեկել՝5օրվա ընթացքում տնակն ազատել գույքից/մինչդեռ արդեն մեկ շաբաթ է, այն անհայտ անձի կողմից ասպատակության է ենթարկվում այն ժամերին, երբ այդտեղ մարդ չկա, կողպեքը բացում են ինչ-որ հարմարանքով,երբ որ բանալին Պապիկյանի մահից հետո գտնվում է ինձ մոտ:Սույն պաշտոնյայի հավաստմամբ, ինքը չի ուղարկել այն անձին, ով պետք է քաղաքապետի բանավոր հրահանգով այդտեղ բնակվի՝մինչեւ տնակը տեղափոխվի Լենինգրադյան տնակային ավան:Իսկ թե ինչու տնակը կարիքավոր անձին հանձնելու որոշում չկա՝ասաց, որ....2 ամիս հետո կլինի, երբ որ տնակը տեղափոխվի, բայց՝պետք է մինչ տեղափոխումը քաղաքապետի բանավոր կարգադրությամբ այդտեղ բնակվի ոմն մեկը:Մի՞թե բանավոր կարգադրություը կարող է իրավական հիմք հանդիսանալ այն երկրում, որ ժողովրդավարության ճանապարհն է որդեգրել՝դեռ 30 տարի առաջ, մի՞թե 90-ականների սկզբի մինչանկախական տարիների անարխիան ետ է վերադառնում, երբ առանց որոշման ներխուժում էին երկրաշարժից հետո դատարկված բնակարաններ, որոնց տերերը կամ մահացել էին կամ՝ հեռացել երկրից, ու քաղխորհուրդն ստիպված էր լինում բնակարանների վտարման որոշումներ կայացնել/այդ ժամանակաշրջանում դատարանը,որտեղ աշխատում էի,հեղեղված էր նման վարույթներով/.հիմա ինչ է ստացվում, ներկա քաղաքապետարանը, որ նախկին քաղխորհուրդների իրավահաջորդն է, ի՞նքն է օրենք խախտում:Այս օրինախախտման հեղինակը, ցավոք, քաղաքապետն ինքն է, որ պետք է օրինականության երաշխավոր լիներ:Այս հարցում ինձ համար կարեորն այն է, որ օրենքը չխախտվի, որովհետեւ երաշխիք չկա, թե բանավոր կարգադրության տակ ինչ է թաքնված:Եվ արդյո՞ք տնակը չի վերածվելու կասկածելի որջի,քանի որ տարածքի բնակիչների հավաստմամբ, այն անձը, ում ցանկանում են բնակեցնել, կասկածելի վարքագիծ ունի եւ ենթադրություններ կան, թե հարեւան տնակներից մեկի էլ դռան կողպեքն է փորձել բացել՝ենթադրելով, թե Պապիկյանին պատկանող տնակը դա է:Իհարկե մենք կողմ ենք, որ անօթեվան մարդիկ կացարան ունենան, բայց նախ՝չապրեն արդեն դարն ապրած ու բորբոսնած տնակներում, երկրորդ՝օրինական ճանապարհով հատկացում արվի, ոչ թե ՝բանավոր հրահանգով:Ի դեպ, առաջին դեպքը չէ, երբ քաղաքապետը փորձում է բանավոր կարգադրությամբ իրավական խնդիրներ կարգավորել:Դեռ 2 տարի առաջ վերջինս Քնարիկ Պապիկյանին/ով իմ մոտ ծանոթներից է եւ ում խնամքով ու բուժական խնդիրներով եմ զբաղվել/բանավոր կարգադրությամբ հանձնել էր այդ տարածքում գտնվող մի քարաշեն կառույց/որի տերն իբր 20 տարի է՝բացակայում է երկրից/, ու խորհուրդ տվել, որ բարեգործների օգնությամբ այն նորոգի եւ...նախկին զուգարանից վերաձեւի որպես կացարան.բայց՝ոչ մի բարեգործ/որոնցից երկուսին՝ԲՀԿ-ին եւ Վիվասելին ստիպված էի նամակ գրել Պապիկյանի խնդրանքով/, այդ գործը հանձն չառավ.երեւի թե քաղքապետը ցանկացել էր ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանել եւ հետո էլ իհարկե՝,,համայնքապատկան,, համարել այդ քարե շինությունն արդեն նորոգված եւ ավելի արժեքավոր, ու տնօրինել ըստ նպատակահարմարության:Մեզ հաջողվեց նաեւ պարզել, որ այն տարածքը, որի վրա Պապիկյանի տնակն էր, վաղուց վաճառված է/մի՞թե կարելի է տնակի տակի հողը վաճառել՝առանց բնակիչների կացարանի հարցը լուծելու.սա էլ նախկին քաղաքապետի գործած ,,մեղքերից,, մեկն էր.այդ առթիվ դեռ 2010թվին եմ ականատես եղել, թե ինչպես հարակից տարածքում դատական ակտերի հարկադիր կատարողները բռնությամբ դուրս են քշում տնակաբնակներին.այդ առթիվ հրապարակումով հանդես եմ եկել ,,Հրապարակ,, թերթում,,՝,,Թուրքը սենց բան չէր անի,,:Կարծում եմ, մարզպետարանը լուրջ անելիքներ ունի քիմիագործների տնակային ավանում իրավական հետազոտություններ անելու:Ինչ վերաբերվում է Պապիկյանի տնակի ճակատագրին, ապա ակնկալում ենք մարզպետի միջամտությունը՝հարցն իրավական դաշտում լուծելու նպատակով.ունի՞ քաղաքապետն իրավունք՝բանավոր կարգադրությամբ տնակ հատկացնելու:Ակնկալում ենք արձագանքի:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
Подписаться на:
Сообщения (Atom)