,,Ո՞նց կարող է իմ տան գլխավոր պատը հանդիսանա ,,օրինական,, կառույց՝հարեանի համար,,
Վանաձորի քաղաքապետարանը յուրօրինակ պատասխան է ուղարկել Լիլի Լամբարյանի բողոքի առթիվ/կապված իր տանը կպած ապօրինի կառույցի հետ/:
,,Հայտնում եմ Ձեզ, որ Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի մասնագետների կողմից տեղում ուսումնասիրվել է Վանաձոր Լոռվա թիվ 12 տնատիրության հետ կապված բողոք-դիմումը:Պարզվել է, որ Լոռվա թիվ 12 տնատիրությունը ունի անշարժ գույքի նկատմամբ սեփականության օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայական եւ սեփականության իրավունքով պատկանում է Էմմա Երեմի Խաչատրյանին:Տնատիրության սահմաններում գտնվող բոլոր կառույցները օրինական են,,-ասվում է գրության մեջ:Գրության հետ միասին ուղարկվել է նաեւ հարեվան տան՝հարակից, գույքի սեփականության վկայականի պատճեն՝2008թվին տված:
..Ո՞նց կարող է իմ տան գլխավոր պատը հարեւանի համար օրինական լինել, ցանկապատի հետ միասին 20-25 մետր է,իմ բողոքից մեկ տարի անց նոր են այդ թուղթը տվել,եվ հետո իմ գլխավոր պատի հաշվին են գույքի չափագրում կատարե՞լ,բա կադաստրը չի ասե՞լ, թե էս պատերից մեկն ումն է,,-զայրացած ասում է Լամբարյանը, որ ավելի քան մեկ տարի է, բողոքով դիմում է տարբեր ատյաններ, սակայն առայժմ իրավիճակը չի փոխվում, իսկ ապօրինի կառույցն էլ շարունակում է գործել որպես գազով աշխատող ավտոնորոգման կետ:Իսկ քաղաքապետարանից ստուգայց չի եղել՝թարմ բողոքի հետ կապված:Նա միաժամանակ նկատեց, որ 2008թվին դեռ տան տերերը/Յուրիկ Մարգարյանն ու Աստղիկ Հարությունյանը/մահացած են եղել, ո՞վ կարող էր նրանց թույլտվություն տալ/վերոհիշյալ անձինք նրա ամուսինն ու սկեսուրն են:Լամբարյանի հավաստմամբ, նաեւ ապօրինի էլեկտրական հոսանքի գիծ է օգտագործվում, որի առթիվ նոր-նոր սկսել է զբաղվել ոստիկանությունը՝Լոռու մարզպետին ուղարկված նամակից հետո/այդ առթիվ Լամբարյանը հրավիրվել է ոստիկանություն եւ ցուցմունք տվել/:
Կարծում ենք, քաղաքապետարանը դեռեւս մեկ տարի առաջ պետք է մարզպետին ուղարկած նամակից հետո առնվազն հանձնաժողով ուղարկեր Լոռվա 12 եւ 14 հասցեներ, որը չի արել.ավելին.հիմա էլ չի պատշաճ արձագանքում, այլ փորձում է ապօրինի կառույցին օրինական տեսք տալ.այնպես, ինչպես սովորաբար նման դեպքերում:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն