Ովքե՞ր են անկարգությունների հրահրիչներն ու կազմակերպիչները
,,Բոմժ Սաքո,,.այսպես են անվանում ճանաչողներն այն անձին, ում Վանաձորի քաղաքապետարանը փորձում է անօրինական կարգով, առանց որոշման տեղավորել կամ տեղավորելու պատրանք ստեղծել լուսահոգի Քնարիկ Պապիկյանի նախկին տնակում,բայց՝Լոռու մարզպետին ուղղված մեր բաց-նամակից հետո/որ զետեղել ենք սույն բլոգում/թերեւս մարտավարությունը վերանայեց, ու սկսեց ուղղորդել/թերեւս՝ուղղորդել/ գույքը դիտավորյալ փչացնելու եւ շրջակայքն ամենավայրագ ձեվով ապականելու գործընթացը:
Վերջին մեկ ամսում եթե ոչ ,,բոմժ Սաքոյի,,/մարդ էլ կա՝որպես Հակոբ է ճանաչում/կամ նրա ընկերակցների ավերածությունների հետեվանքներն առկա են Պապիկյանի տնակի տարածքում էլ, տնակի ներսում էլ/ու մտքումդ ակամա ասում ես՝վայ Քնար ջան, ուր ես, թե ձեռքդ եղանն առած դուրս գաս դեմներն ու ասես՝ո՞վ եք, ինչ գործ ունեք էս տարածքում/:/
...Տնակի դռան կողպեքն անհայտ միջոցներով բացելու արդյունքում բռնությամբ տեղահանված ու դուրս բերված հսկայական հեռուստացույց՝մասերը ջարդոտած, նաեւ՝էլեկտրական վառարան՝մեջքի մետաղական մասը բռնությամբ ծռմռած.ակնհայտ է՝ինչ-որ մասերի որոնմամբ են զբաղվում չարագործները:Նորոգելու դեպքում դրանք ինչ-որ մեկին պետք կգային, բայց՝դարձրել են անպիտան հենց բակում ու շպրտած թողել...Ապակե տարաներ՝ջարդոտած ու դեսուդեն գցված, ճամպրուկներից դուրս թափված ու ցեխի ու անձրեւի տնօրինության հանձնված հագուստեղեն, խորդանոցից դուրս բերված կարտոնի ու թղթի հսկայական պաշարներ, մետաղական մասեր...իսկ երեկվա տեսածն ամենաահավորն էր, բայց՝ոչ առաջինը.նորածին, սպիտակ շնիկն էր անկենդան փռված, մինչդեռ նախօեին դեռ կայտառ վազվզում էր, երեւի թե անհայտ ժամերի տեղի ունեցող բացօթյա խրախճանքի ,,հերոսների,, վայրագության զոհ էր դարձել:Իսկ խրախճանքի իրեղեն -ապացույց վկայությունները՝սննդի եւ հակակից ատրիբուտների վկայություններն առկա էին:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում չարագործը նաեւ պոկել-ցած էր նետել տնակի ներսում գտնվող վառարանի խողովակը՝ծուխը հենց գետնին թափած թողնելով, ապակե բաժակներն օգտագործել որպես մոխրաման/ասել կուզի՝իրեն զգացել ինչպես իր տանը՝ուրիշի իրերի մեջ, որոնց դուրս բերումը միաժամանակ դիտավորյալ դժվարացրել է հետեվողականորեն՝ջարդոտած իրերով փակելով տնակի մուտքը/:Երեկ արդեն պոկված էր նաեւ դռան բռնակը:Բա ո՞նց չասես՝էդքան ահռելի ուժի տեր է, ինչու չի գնում սահմանը պաշտպանում, այլ ,,հիվանդի,, թղթով ,,անմեղսունակ,, է ձեվանում՝նայած ,,վախտին,,:Ըստ տեղեկությունների, վերջինս քաղաքապետարանի օրինական թե անօրինական բանվորական աշխատուժ է համարվում, երկրաշարժից հետո ստացած բնակարանը վաճառել է, եվ սովորաբար քնում է քաղաքապետարանի նստարաններին/ինչ խոսք, Պապիկյանի տնակը դրա համեմատությամբ դրախտ կարող է համարվել, բայց թե ինչու է գույքը փչացնում՝թերեւս միայն իրեն ու իրեն ուղղորդողներին է հայտնի/:Ինքներդ դատեք.նորմալ մարդը կվնասի՞ այն տարածքը, որտեղ մտադիր է բնակվել.իհարկե ոչ.իսկ եթե անմեղսունակ է՝ինչպես է քաղաքապետարանն օգտվում նրա ծառայություններից:Որպես կանոն, յուրաքանչյուր ասպատակությունից հետո որեւէ երրրոդ անձի միջոցով փոխանցում է, թե իրեն քաղաքապետարանից այսինչն է ուղարկել.բայց երբ այդինչի հետ հեռախոսազրույց ունեցանք, պարզվեց, որ այդինչն արձակուրդում է եղել, մինչ այդ էլ զգուշացրել, որ ,,հանկարծ կողպեքին ձեռք չտա,,:Հիմա հերթը հասել է փոխքաղաքապետի անունը տալուն:,,Ո՞նց, փոխքաղաքապետն ասել է գնա կողպեքը ջարդի, ներսը քանդուքարափ արա, տարածքն այլանդակի՞,,-հարցրի փոխքաղաքապետի ,,ապսպրանքը,, փոխանցողին:
Եթե չարագործը անմեղսունակ չի՝ուրեմն նրա համար ,,լացում,, է քրեական օրենսգիրքը, որովհետեւ տեղի է ունենում գույքի դիտավորյալ փչացում եւ տնօրինում նրա կողմից, ում դրա առնվազն բարոյական իրավունքը չունի:Ի դեպ, ,,բոմժ Սաքոյից,, բացի այս տարածքում վերջերս սկսել է հայտնվել նաեւ ոմն Արայիկ՝հանակացարանի բնակիչ, ում ճանաչելու եւ անձը պարզելու նպատակով էլ հրավիրեցի հարեվան տնակներից մեկի բնակչուհուն, ով հաստատեց նրա ով լինելը/ինքն անձամբ էլ էր հավաստել իր ով լինելը/, եվ անգամ՝մականունով դիմեց, թե ,,Խումար, դու էստեղ ի՞նչ գործ ունես, դու հանրակացարանում ես չէ՞ ապրում,,:Վերջինս էլ շփոթված ասեց՝,,Գալիս եմ թափած դամբուլ եմ հավաքում,,:Իսկ մեր հարցմունքին ի պատասխան նշել էր, թե ,,հանդը մոշի է գնում,, ու բիդոնն ու ռեզինե սապոգները թողնում է այդտեղ:Բայց հենց միայն այն, որ ,,բոմժ Սաքոն,, կամ միգուցե այլ չարագործ, ձեռքն ընկած գուքը ոչնչացնում է, բայց Արայիկի սապոգներին ու բիդոնին /դրսում գտնվող/ձեռք չի տալիս, լուրջ կասկած է հարուցում, թե արդյո՞ք նրանք ընկերակիցներ չեն.մանավանդ, որ սույն Արայիկը խոստացել էր Սաքոյին բարեկամաբար զգուշացնել, որ այլեւս ոտնձգութւյուններ չկատարի, սակայն շարունակվող ավերածություններն ու համատեղ խրախճանքի հետքերը գալիս են ապացուցելու, որ նրանք ,հնարավոր է, համատեղ են գործում, եւ Արայիկը պարզապես փորձել է մեր աչքին թոզ փչել՝որ կարողանա այդ տարածքում անարգել կերպով ,,մետաղի բացօթյա,, ջարդել-հալելու ,,,կետ,, բացել՝իր բիդոնի ու սապոգների ընկերակցությամբ, շնիկներին էլ սննդի մնացուկներով ,,կաշառելով,,:Կա եւս մեկ կասկածյալ, ով նույնպես կարող է անկարգության մասնակից կամ կատարող լինել.այդ տարածքի բնակիչներից մեկի թոռը՝հոգեկան շեղումներով, որին հարազատ տատն ու մայրը դուրս են վռնդել տանից՝գողության կասկածանքով:Այս դեպքի համար է ասված՝,,նու ի սեմեյկա,,:Այսպիսով, համառորեն ու հետեվողականորեն շարունակվում է խոչընդոտվել Պապիկյանին պատկանող գույքի դուրս բերումն ու տբնօրինումը նրանց կողմից, ովքեր դրա բարոյական իրավունքն ունեն, ովքեր եղել են Պապիկյանի մտերիմներն ու հարեհասաները:Իսկ ոստիկանության ֆեյսբուքյան էջին ուղարկված մեր ահազանգը՝,,Հաղորդագրություն՝շարունակական հանցագործության մասին,, մնաց անարձագանք:Բարեբախտաբար, Պապիկյանին պատկանող գույքի մի մասը տնօրինվեց նրա մտերիմների ու հարազատների կողմից.նաեւ՝մեր զգոնության շնորհիվ.անվնաս մնացած հագուստեղենի մի մասն էլ պարբերաբար հանձնվումէ եկեղեցուն՝ի տնօրինություն:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր,ազատ լրագրող, բլոգեր
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն