տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
вторник, 2 апреля 2024 г.
Դատավորը գնաց դեկրետ․մեզ, ձեզ մեծ ավետիս
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր
пятница, 22 марта 2024 г.
Իրավունքների սահմանափակում՝ապօրինի
Ամիսներ առաջ արգելափակվեց էլեկտրոնային փոստս՝մայլ-ռու համակարգում․հայտնի չէ, թե ինչու․հարցումներիս ի պատասխան՝ռոբոտը մի շարք վարժություններ էր հրամցնում,հետո էլ ասում ՝փորձեք նորից։Երեկվանից էլ ֆեյսբուքում հաղորդագրություններիս ծանոթանալու ժամկետներն են սահմանափակված․առանց որեվէ զգուշացման։Մի ժամանակ՝նախկին իշխանությունների օրոք, գոնե գրվում էր, որ ,,ձեր էջի գործառույթները կսահմանափակվեն՝այսքան օրով,,․ հիմա՝սուսուփուս արգելափակում են։Երեկվանից էլ արգելափակվեցին Գուգլ համակարգում իմ 10-12 տարվա էլեկտրոնային փոստերից երկուսը։Այդ մասին, ի դեպ, ահազանգեցի Թվիթեր/իքս/ ցանցի իմ միկրոբլոգում, որն առայժմ մեծահոգաբար ,,բաց,, է տիրոջ/այսինքն՝իմ/ համար․թեպետ՝մուտք գործելու խաղի կանոններն էլ են այստեղ սուսուփուս փոխվել՝մեկ տարի առաջ,երբ Թվիթերի տերը փոխվեց։
Մարդու իրավունքներն ու ազատությունները չեն կարող սահմանափակվել այլ կերպ՝քան դատարանի որոշմամբ․այս դեպքում առկա է իրավունքների կոպիտ խախտում։Ո՞վ է այս ամենի պատասխանատուն, եթե ես իմ էլեկտրոնային փոստերը գրանցել եմ հայաստանյան տիրույթում։Հատկանշական է, որ ամեն անգամ, երբ ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգողը հանրությանն զգուշացնում է ինչ-որ կիբեր-հանցագործությունների եվ դրանցից զգուշանալու ձեվերի մասին, դրան հաջորդում է էլեկտրոնային նամակագրության խախտում, համացանցային գործունեության խանգարում․․․․Միգուցե՝հենց դիտմամբ հայտարարում են հնարավոր հարձակումների մասին, որ հետո ում էլեկտրոնային կապն ուզենան՝խանգարեն ու մեղքը գցեն կիբեր հանցագործների վրա։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, բլոգեր-ազատ լրագրող-հրապարակախոս
четверг, 18 января 2024 г.
2016թվի մի ապօրինությունը մարսվեց, 2022-ին երկրորդին անցան։
Այսօր պետք է շարունակվեր 2022թ․դեկտեմբերից ,,Վեոլիա-ջրի,, հայցով իմ դեմ սկսված դատական նիստը,սակայն Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից զանգեցին եվ հայտնեցին, որ նիստը հետաձգվում է՝դատավորի գործուղման մեկնելու պատճառով,եվ այդ առթիվ որոշում է ուղարկվել ինձ։
․․․․․Հիշեցնեմ, որ ,,Վեոլիա-ջուրն,, իմ վրա ,,պարտք,, է աճեցնում՝2016թվից ապօրինի հաստատած 5400դրամ ամսական սակագնով,որն էլ 2022թվի․ՀԾԿՀ-ի նոր որոշմամբ դարձել է 6014դրամ/այսինքն՝մի ապօրինությունը՝2016թվի, մարսել են, եվ անցել երկրորդին՝2022թվին/։Հիշեցնենք, որ ,,Վեոլիան,, եվ նախկին ու ներկա ՀԾԿՀ-ն թույլ են տվել ապօրինություն ՝ջրի խողովակի ծավալը նախկին 12 խորանարդ մետրից դարձնելով 30 խորանարդ մետր, ու այդ պայմաններում անջրաչափների համար ամեն ամիս առասպելական վարձ են ,,նկարում,,․2017-ից՝5400,այնուհետ՝6014դրամ։Ու այդ սակագնով արդեն 6 տարի շարունակ՝,,պարտք,, են նստեցնում անգամ՝պարբերական մուծումներ կատարող քաղաքացիների նկատմամբ։Սա ՀՀ քաղաքացու,առավել եվս՝աղետի գոտու բնակչի/որի շենքային ու բնակարանային պայմանները թույլ չեն տալիս ռիսկի դիմել եվ ջրաչափ տեղադրել, քանի որ դրա համար անհրաժեշտ է մեծածավալ շինարարական փոփոխություններ,կապիտալ վերանորոգում/ամենաիսկական թալան է։
,,Պարտքը,, որ պահանջում է ինձնից ,,Վեոլիան,,՝ 2022-ի դրությամբ եղել է 248հազար դրամ,որն էլ պահանջում է բռնագանձել,եվ, բացի այդ՝նաեւ ավելի քան 30հազար դրամ՝որպես իմ դեմ գործ կարած փաստաբանի ,,խելամիտ վարձատրության,, փոխհատուցում։Սա ամենաիսկական ցինիզմ է․․․Այս երկրում 28 տարի անարդարության դեմ լրագրողական գրչով պայքարած մարդը, քաղաքացիական ակտիվիստը՝տարբեր հ/կ-ների կողմից շնորհակալագրերի արժանացած/այդ թվում՝կոռուպխցիայի դեմ պայքարի համար/,հիմա դատարանում հանդես է գալիս․․․որպես ,,պատասխանող,,/դե եկ, վարդապետ ու մի խենթանա/։,,Հեղափոխություն, ու՞ր ես,․․Եվ այս պայմաններում դեռ մարդիկ կան, որ ինձ հակադարձում են, թե ինչո՞վ է Նիկոլը նախորդների վատ շարունակություն․հենց առաջին հերթին սրանով։ՀԾԿՀ-ի 2016թվի որոշման դեմ 2018-ին՝Նիկոլի օրոք, քրեական գործ հարուցվեց, բայց երեվի այնքան վատ էր կարվել, որ հնարավորություն տրվեց այն ,,ջրվի-գնա,,։2017-ին էլ էր իմ դեմ ,,Վեոլիան,, հայց ներկայացրել, 2021-ին էլ։2017-ի հայցը դատարանը 2018-ին մերժեց՝իրավական հիմնավորումներով/նաեւ՝իմ ներկայացրած փաստերի հիման վրա,այն ժամանակ 31հազար դրամ էր պահանջը,ու այդ գումարը ,,Վեոլիան, ստիպված էր հաշվից հանել, հիմա, 3 տարի շարունակ նոր ,,պարտք,, աճեցնելով/որովհետեվ այդ չարաբաստիկ սակագինը չի փոխվել/, ,,Վեոլիան,, իմ դեմ ավելի մեծ ,,պարտք,, է ներկայացրել՝248հազար դրամ, որն էլ վիճահարույց է նաեվ այն պատճառով, որ չի համապատասխանում 2021-ին Լոռու տեղամասի պետի կողմից ինձ ուղարկած գրության հետ։
Հունվարի 3-ին դատարանին եմ ներկայացրել 5 էջանոց Առարկություն՝այս գործով ,,Վեոլիայի,, կողմից որպես փաստաբան ներգրավված Հովհաննես Մելքոնյանի անվամբ գրված ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ դեմ/ընդ որում՝Մելքոնյանի անունը չկա ,,Վեոլիայի,, կողմից դեռեվս 2022-ին դատարանին ներկայացրած լիազորագրում նշված փաստաբանների ցանկում, այլ միայն՝արտոնագրի պատճեն։ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ չունի նաեւ ամսաթիվ/ի տարբերություն նախորդ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ՝այլ փաստաբանների կողմից ներկայացված/։
․․․Այլ մանրամասներ՝առաջիկայում։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր
понедельник, 4 декабря 2023 г.
Ու՞մ բարձր հովանու ներքո է ,,ջրվել,, 2018-ին ՀԾԿՀ-ի դեմ հարուցված քրեական գործը
Նիկոլը զարմացած է ու զայրացած է/իբր՞, թե՞ իրականում/։Բա գիտե՞ս՝իրավապահ համակարգը թերանում է, քրեական գործերը լավ չի ավարտին հասցնում, ,,քրեական գործ են հարուցում՝ու մեկ էլ իմանում ես, որ էդ մարդը սրճարանում նստած է,,/այս կարգի դժգոհություն հայտնեց եթերից։Բայց ինչու՞ այդքան պրիմիտիվ, իսկ չկա՞ն՝ավելի բարձր մակարդակով, որ դուբայներում կամ ամերիկաներում ֆռֆռում են նրանք, ովքեր պետք է որ մեկուսարաններում լինեին․․․կամ՝էլ ավելի վատ․մեկ էլ իմանում ենք, որ ում վրա քրեական գործ կար, հանկարծ շատ բարձր պաշտոնի է նշանակվել ու մարդկանց ճակատագիր է որոշում․․․
․․․Կրկին եվ երիցս ու հերթական անգամ հարցնում ենք․ի՞նչ եղավ 2018-ին հարուցված քրեական գործը՝ՀԾԿՀ նախկին ու ներկա նախագահների եվ այլոց նկատմամբ հարուցված։Հասարակությանն իրազեկեցին՝որ գործ հարուցելու մասին, բայց՝գործի ճակատագիրը մնաց անհայտ։Ուրեմն ո՞րն էր հարուցելու եվ հրապարակավ հայտարարելու իմաստը ,որ ձեվացնեն, թե կոռուպցիայի դեմ պայքարու՞մ են՝բա՜րձր մակարդակով։Կարելի է պատկերացնել, թե այդ գործով անցնող Գարեգին Բաղրամյանին վարչապետի հրամանով դրանից հետո ՀԾԿՀ նախագահ դարձնելուց․․․անտեղյակ է ինքը՝վարչապետը։Փոխանակ պատժվեր այդ անձը, ու նրա ձեռամբ հաստատված ապօրինի սակագինը՝5400դրամ,որ ապօրինաբար որոշել էին․․․ջրի խողովակի 18խ/մ-ը 30խ/մ դարձնելով ու անջրաչափ բաժանորդների գլխին գաղտնաբար ու դավադրաբար կոտրելով՝2016-ին/, դեռ մի բան էլ՝պաշտոնի բարձրացում ունեցավ՝արդեն որպես ՀԾԿՀ նոր նախագահ/նախկին պաշտոնանկ արված Ռոբերտ Նազարյանի փոխարեն/, ու այդ նոր պաշտոնում էլ ավելի առաջ գնաց ու ընդառաջելով ֆրանսիական ընկերությանը՝,,Վեոլիային,, ամսավարձը դարձրեց 6014դրամ․անջրաչափների համար․աղետի գոտու խոցելի խավերի համար, որոնցից ոմանք ոչ իրենց մեղքով է, որ ջրաչափ չունեն եվ դեռ մինչ այդ էլ շատ ավելին են վճարում, քան՝կվճարեին ունենալու դեպքում։2016թվի այդ հանցանքի համար մի խումբ չինովնիկներ՝ՀԾԿՀ-ից, պարգեվատրվել են Ֆրանսիայի կառավարության ուղեգրով, իսկ նրանց ապօրինությունից տուժածների գլխին ,,Վեոլիան,, շարունակում է նոր ,,պարտք,, աճեցնել՝ապօրինի սակագնով ու դատական հայցեր ներկայացնել՝անգամ տարեց քաղաքացիների դեմ, ձմեռ օրով հասցնելով դատարան՝որպես ,,պատասխանող,,։Հիշեցնեմ 2017-ից եմ ահազանգում այս մասին, բազմիցս եմ դիմել պատկան մարմինների/սկսած նախկին ու ներկա վարչապետերից, վերջացրած՝նախկին նախագահներով ու ՄԻՊ-երով,այլեվայ պատկան մարմիններով/։Առայժմ չեմ դիմել միայն ՀՀ ներկա նախագահին, որովհետեվ հազիվ թե որեվէ մխիթարական քայլ կատարվի նրա կողմից եվ կամ՝միջամտի կառավարությանը, որ չեղարկվի այդ չարաբաստիկ ապօրինի սակագինը՝2016թ-ն ՀԾԿՀ-ի կողմից հսատատված;Ի վերջո ու՞ր է ,,թավշե հեղափոխության,, խիղճն ու բարոյականությունը, ո՞նց կարելի է խոցելի խավերի հանդեպ այդքան անմարդկային լինել։Եվ ի վերջո՝ու՞մ բարձր հովանու ներքո է իրականացվում հայ-ֆրանսիական համատեղ թալանը՝քաղաքացու գրպանի նկատմամբ։Ինչքա/ն կարելի է ջայլամի քաղաքականություն վարել՝չտեսնելու տալով այդ առթիվ բազում բողոքներ, որոնցից կարելի է մի քանի հատորյակ կազմել։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր
среда, 11 октября 2023 г.
Բաժանորդն անընդհատ վճարում է, բայց ,,պարտքն,, անընդհատ աճում է
Սկսած 2016թվից,օր-ցերեկով քաղաքացիների բացահայտ կողոպուտ է գնում՝ներհամայնքային ոլորտում։Բնակչության վրա տարիներով կուտակված պարտքերի վրա անընդհատ տոկոսներ են ավելանում/,,նկարվում,,/ու ,,պարտքերն,, անընդհատ աճում են։Անգամ կանոնավոր մուծումներ կատարող բաժանորդները/որ նախկինում ինչ-որ պարտք են ունեցլ/, տեսնում են, որ պարտքն անընդհատ աճում է ու աճում։Սա ի՞նչ է, միջնադարյան հայ գյուղացու կախվածությունը՝տեղական քյոխվաներից,այս ձեվո՞վ է վերականգնվում։Քանիցս եմ ահազանգել վերջին 7 տարում եվ պատգամավորների, եվ Վանաձորի համայնքի ավագանուն, որ բացատրություն տրվի, թե ինչ հիմքով, օրենքի որ կետով են աղբի վարձի վրա տոկոսներ ավելանում 2016թվից, բայց՝ձայն բարբառո։Տարիներ առաջ,նախկին իշխանությունները օրոք գոնե ոլորտի նորությունները,փոփոխությունները ներկայացվում էին բնակչությանը՝եթերով։Հիմա դա չկա։Ինչու՞։Այլեվս իրավական չե՞նք համարվում կամ ժողովրդավարական,բայց ,,վերին,, իշխանությունները մշտապես հակառակն են ներկայացնում Արեվմուտքի ու Եվրոպայի իրենց դոնորներին։ՀԾԿՀ կոչվող կառույցը/որտեղ բուն են դրել քրեականացված տարրեր/,տարիներ շարունակ ժողովրդին սուսուփուս հրամցնում են իրենց ձեռամբ հաստատած սակագները՝ջրի, հոսանքի, աղբի, բայց այ՝աղբի վարձի պարտքերի վրա տոկոսներ դնելու մասին որեվէ գրավոր հիշատակության չենք հանդիպել։Ժարգոնային լեզվով ասած՝աղբի վարձի պարտքերի վրա ,,շչոտչիկ,, են միացրել,ու դրա հետեվանքով ,,պարտքն,, անընդհատ աճում է ու սպառնում կուլ տալ քաղաքացիներին,դառնալ կոմպրոմատ՝ընտրությունների ժամանակ ձայներ ,,կորզելու,, նպատակով․․․/իհարկե , ընտրությունների ժամանակ ոչ միայն աղբի, այլեվ՝այլ կոմունալ ,,պարտքեր,, են դառնում կոմպրոմիսի առարկա՝,,ձայն պարտքի դիմաց,,/։
․․․․Քանի որ ամեն ամիս տարբեր թվեր են գալիս աղբի վարձի հաշվեհամարին՝որպես կայուն վարձ,տոկոսն էլ՝վրան/,,ծախս,, գրությամբ/,ստացվում է, որ ամեն ամիս ․․․․սպառած թե ,,արտադրած,, աղբի գումարը տարբեր է/ով զավեշտ/։Ու հիմա ստիպված ենք հիշատակել ,,Թաքնված տեսախցիկ,, հեռուստատեսային նախագծի մի համար,երբ ,,Պոնչո,, մականվամբ դերասանը Վանաձորի կայարանամերձ թաղամասում աղբարկղի մոտ կանգնած,միամիտ լոռեցիներին համոզում էր, թե այսուհետ աղբը կշռելու են եվ այդ նպատակով մարդկանց խնդրում էր աղբի տոպրակը հանձնեն իրեն, որ կշռի․․․․արի ու տես՝հավատացողներ էին եղել,որ այդ առթիվ որոշում կա․․․․․Ու անակնկալի եկած միամիտներն ստիպված էին լուրջ ընդունել անլուրջը,որովհետեվ ինչ ասես,ինչ ,,չխմազ,, որոշում ասես՝կարելի է սպասել։Խնդրեմ, ուրեմն աղբի վարձի վրա տոկոսներ դնելն էլ հերթական չխմազությունն է՝ժողովրդի համար տհաճ հետեվանքներով։Այդ ամենը դեռ քիչ է,աղբի վարձ գանձելու համար միջնորդավճար են գանձում որոշ բանկեր,որ կարող է հասնել մինչեւ անգամ՝200դրամի/օրինակ՝,,Վիվասելում,,որն ունի կոմունալ ծառայությունների ընդունման բաժին/։Եթե հաշվի առնենք, որ մեկ անձի աղբի վարձը 200դրամ է, ստացվում է, որ մարդը պետք է կրկնակի գումար վճարի։
Ակնկալում ենք արձագանք,բացատրություն եվ բարի կամքի դրսեվորում՝աղբահանման ծառայությունների ոլորտը կարգի բերելու նպատակով՝ՀԾԿՀ-ից, Ազգային Ժողովից, քաղաքապետարանի կոմունալ բաժնից, համայնքի ավագանուց՝եթե գործում է։Միաժամանակ ակնկալում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը՝այս խնդրի վրա,որ,համոզված ենք,հազարավոր քաղաքացիների համար է դառնում եվս մեկ ծանր հոգս․մարդն անընդհատ վճարում է՝անհրաժեշտ սակագնով ,բայց պարտքը՝տարիների վաղեմություն ունեցող, փոխանակ չեղարկվի, որպես ժամկետանց, անընդհատ աճում է,ու սա չի կարող նորմալ երեվույթ լինել։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր
понедельник, 18 сентября 2023 г.
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՄՏԵԼ Է ՁՈՐԱԳԷՍ
Վերակառուցումը Ձորագէսում ներառել է նախկինում ակումբին ու ՀԷԿ-ին, կարի ֆաբրիկային պատկանող շենքի մի մասը, որից այժմ միայն քարե պատերն են՝որպես նորակառույցի հիմք։Սրանում համոզվեցինք՝սեպտեմբերի 17-ին այցելելով Ձորագէս։Սա այն շենքն է, որի սեփականաշնորհումը նախկին իշխանությունների օրոք ոչ միայն անհայտ հանգամանքներում էր, այլեվ՝այդ թեմայով խոսելն անգամ ռիսկային էր, ,,տաբու,, կար այդ թեմայի վրա, ու անհայտ է, այն ,,Տաշիր,, ընկերությանն էր պատկանում, Սերժի փեսա Միքայել Մինասյանի՞ն, թե՞ Պաշտապնության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ում նկատմամբ հարուցված քրեական գործը՝Ձորագէսի շենքերից մեկի հետ կապված, վերջերս կարճվեց։Առայժմ նախկին ակումբի շենքի մի մասը շարունակում է ծառայել որպես բնակելի՝այստեղ տասնամյակներ շարունակ բնակվող մի քանի ընտանիքների համար։
Վերակառուցվում է նաեւ սովետական տարիների հյուրանոցը,որ ընդամենը 2 սենյակից բաղկացած մի բնակարան էր՝այսպես կոչված ,,առաջին շենքի առաջին հարկում/,որի վերջին բնակիչը 2 տարի առաջ մահկանացուն կնքած Ելենա Անդրեասյանն էր,ով իր նախկին բնակարանը՝,,պաժառնի շենքում,, հանձնել էր թե վաճառել Թուֆենկյանին/որ այդ շենքը գնել էր որպես հյուրանոցային համալիր/ եվ տեղափոխվել ,,առաջին շենք,,․ու դժգոհ չէր գործարքից,առավել եվս՝որ հյուրանոցի արբանյակային կապից օգտվում էր։Տեղեկություններ կան, որ այդ բնակարանն էլ նախատեսված է փոքր հյուրանոց վերաձեվելու համար։Հիշեցնենք, որ ավելի քան 20 տարի առաջ Ձորագէսում միջազգային կարգի հյուրանոց կառուցվեց/Թուֆենկյան/նախկինում ,,Պաժառնու շենք,, կոչվող շենքի վերակառուցման արդյունքում/, եվ ավելի քան 20 տարի է՝շենքը ծառայում է որպես բարձրակարգ հյուրանոց, որտեղ կառավարական այցեր են լինում, պետական-դրամաշնորհային ծրագրերով սեմինարներ տեղի ունենում։Այստեղ է վերջերս հանգրվանել նաեւ ՀՀ վարչապետը՝Լոռու մարզ կատարած այցի ժամանակ,այստեղ են հանգրվանում նաեւ արմատներով ձորագէսցի արտասահմանցի հայեր։Թերեվս,նոր կառուցվելիք/թե որ կառուցվի/ փոքր հյուրանոցը կթեթեվացնի միջազգային հյրուանոցի բեռը եվ կծառայի շարքային հանգստացողների՝ավելի մատչելի գներով։
․․․Ի դեպ, մի քանի տարի առաջ էլ այսպես կոչված ,,հավուզի,, տարածքը վերակառուցվեց․վաղուց ի վեր չգործող ջրավազանի փոխարեն այժմ այդտեղ մանկական խաղահրապակ է,կարուսելներ։Միայն չկարողացանք պարզել, թե արդյո՞ք նախկինում թթի ծառը՝նախկին ,,հավուզի,, մոտ, այլեվս դադարել է թթի ծառ լինելուց եվ բերք չի տալիս։Մոտակայքում տարիներ առաջ կառուցված խաչքարն էլ հուշում է, որ ձորագէսցին այլեվս աթեիստ չէ։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր-Ձորագէս
Գիշերային ու կեսգիշերային ասֆալտապատումներ՝Վանաձորում
Ուրբաթ վաղ առավոտից,ժամը 6-ն անց կեսից սկսած մինչեւ․․․․գիշերվա ժամը երկուսը Կ․Դեմիրճյան փողոցի մի հատվածում/20-28 շենքերի առջեվ/ ասֆալտապատման ու հարդարման բուռն գործընթաց էր։ Ժամը 20-ից սկսած՝5 միավոր շինտեխնիկա էր աշխատում․մասնավորապես,երկուսը՝ծանրքաշային,
3-ը՝միջին ու թեթեվքաշային,լապտերները միացրած համ ասֆալտապատում էին, համ՝մազութապատածը հարդարում՝գոլորշի արձակելով,փողոցի տվյալ հատվածի մի ծայրից մյուսը ,,քայլով մարշ անելով,,։Բացի աշխատող մեքենաների լույսն ու փողոցային լուսավորությունը կար նաեւ շարժական եռոտանի՝վրան լապտեր միացրած։Մի կողմից էլ բանվորական ուժն էր օժանդակ գործողություններ կատարում/այսինքն ,,ծանր հրետանուց ,, բացի ,,հետեվակային զորք,, էլ կար/։Կային նաեւ դիտորդներ ու հրահանգավորողներ։Բարեբախտաբար՝ասֆալտապատեցին նաեւ դիտահորերի՝կողքերը փորված հատվածները/որոնք ամիսներով աղբամանի էին վերածվել/։
Ակնհայտ է, որ պատվիրատուներից խիստ հրահանգ էին ստացել՝մի քանի ամսվա չարածի տեղը հանել շատ սեղմ ժամկետում,օգտագործելով անգամ բնակիչների գիշերային հանգստի ժամերը ու խաթարելով գիշերային լռությունը։Հնարավոր է, անկախության 32-րդ տարեդարձին կրկին կառավարական այց է սպասվում, ու տեղական իշխանությունները որոշել են այս անգամ Դեմիրճյան փողոցով բերեն վարչապետին։Հիշեցնենք, որ այս փողոցն ամիսներ առաջ խճապատել էին ու այդպես էլ թողել/որի արդյունքում անբարեկարգ հատվածներում ոտք ու ձեռք ջարդելու դեպքեր էին եղել/։Ականջը կանչի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի, որ շինարարական աշխատանքների տեմպերի մասին ասում էր՝ բանվորները մի քանի ժամ ծխում են, մի քանի րոպե գործ անում/։
․․․․․Լուսամուտային Դիտումները՝մեր կողմից
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր
Հ․Գ․Այսօր շարունակվում էր Դեմիրճյան փողոցի սկզբնամասի ասֆալտապատումը/Բանյո խաչմերուկից սկսած մինչեւ Բաթումի խաչմերուկ/․ըստ տեղեկությունների,այն սկսվում է վաղ առավոտվա ժամը յոթից/բնակիչներին քնաթաթախ տեղից հանելով ու եզրակացության առիթ տալով, թե ,,երկրաշարժ է,,/, ու շարունակվում մինչեւ գիշերվա ժամը 23-ը։Ի դեպ,այսօր մազութահոտը բռնել էր նաեւ Հայքի հրապարակը․այստեղ կենդանի խարույկ էր վառվում՝հնոցի դեր կատարելով,մազութապատման նպատակով։
Подписаться на:
Сообщения (Atom)