пятница, 31 мая 2024 г.

Օրինականացված ապօրինությունները կոտրվում են հատկապես՝պայքարող քաղաքացիների գլխի՞ն

Այսօր,սույն թվի մայիսի 31-ին հեռախոսազանգ ստացանք Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից․զանգողը դատարանի նախագահ Ս․Բաղդասարյանի օգնականն էր։Սկսեց բացատրել, թե ինչպես է իմ գործն ուղարկվել Ալավերդի/որի պատճառով էլ բողոքներ եմ ուղարկել եվ դատարանի նախագահին, եվ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին,բայց՝գրավոր պատասխաններ եմ ստացել միայն Ալավերդու դատավորից եվ դատական դեպարտամենտի ղեկավարից/։Սկսեց ներկայացնել իմ գործի պատմությունը, որ 7 ամիս իմ ակտիվ մասնակցությամբ քննվումէր Վանաձորի նստավայրում, բայց դատը վարող դատավոր Ն․Սահակյանի ՝ֆիզարձակուրդ գնալուց հետո ապրիլից ուղարկվել է Ալավերդի/ինչն աբսուրդ ժանրից է՝իմ կարծիքով/։Ես Վանաձորի բնակիչ եմ, ինչու՞ պիտի իմ գործն ուղարկվի Ալավերդի, որ մի հատ էլ դատարանի նախագահին նամակ ուղարկեմ,ինքն էլ նամակին պատասխանելու իրավասությունը դնի Ալավերդու դատավորի վրա, նա էլ 2 անգամ ինձ ուղարկած գրությամբ վրաս ,,մուննաթ,, գա, որ ինքը Ալավերդու դատավոր է, եվ չի կարող Վանաձորում դատ վանել։Այ քեզ օյին․․․․

,,Դուք նորմալ ե՞ք համարոմ, որ 64 տարեկան կինը պետք է հասնի Վանաձորից Ալավերդի, որ իր դեմ ,,Վեոլիայի,, հայցով հարուցված քաղաքացիական գործին մասնակցի,,-ասացի, մատնանշելով, հիշատակելով, որ հիմա էլ ջրհեղեղի պատճառով Ալավերդին փակ է՝Վանաձորից մեկնողների համար, եվ ուրեմն ես ինչպե՞ս պետք է հասնեմ Ալավերդի, ուղղաթիռ ե՞մ վարձելու,նիստին չմասնակցելու դեպքում էլ երաշխիք չկա, որ անաչառ վճիռ կկայացնեն։Այս դիտարկումներիս դատարանի նախագահի օգնականն ասեց՝,,բան չունեմ ասելու, բայց դրանում դատարանի նախագահի մեղքը չկա, գործն ինքը չի ուղարկել,այլ՝ավտոմատ համակարգով է ուղարկվել,,/։Փաստորեն, վիճակախաղ են ներդրել դատական համակարգում․գործերը տեղաբաշխում է համակարգիչը․․․․անկախ այն հանգամանքից, թե դատական նիստի մասնակիցը որ բնակավայրից է, ինչ տարիքի է, որքանո՞վ է խելամիտ 64 տարեկան կնոջ գործն ուղարկել այլ բնակավայր․․․․չէ, լրիվ ձեռ են առել ժողովրդին․․․Ի՞նչ է ստացվում․․․․կենսաթոշակիս նշանակման գործը Սոցապն ուղարկել էր Ապարան՝գյուղ Ամասիայում գտնվող ՄՍԾ/որի հետ նամակագրությամբ էի հարցերը ճշտում/, հիմա էլ երեվի նույն ,,վիճակահանությամբ,,՝գործն ուղարկում են Ալավերդի/․․․մի քիչ շատ չի՞ մի մարդու համար՝այս ամենը․․․Ով իմանում է, որ գործս Վանաձորից ուղարկել են Ալավերդի՝ապշում է, ով իմանում է թոշակիս հաշվարկն էլ հանձնարարվել էր Արագածոտնի մարզի Ամասիա գյուղին՝ավելի շատ է ապշում․․․ետհեղափոխական Հայաստան է, ինչ ասես՝կատարվում է, ի վնաս ՀՀ քաղաքացու իրավունքների ոտնահարման, բայց՝առավոտից երեկո իշխանություններն աղաղակում են, թե Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունն ուղղակի հոյակապ վիճակում են, երկիրն էլ ,,ժողովրդավարության բաստիոն,, է դառել՝վրաներս ,,խաբար չկա,,։Սա է՞ դատաիրավական բարեփոխումը,որ քաղաքացին հա չարչարվի, գլուխը պատեպատ տա, որ իր արդարացիությունն ապացուցի, բայց օրինականացված անօրինություններով ահռելի աշխատավարձ ու պարգեվավճար ստացող իշխանությունները հա խոչընդոտեն այդ պաշտպանությունը, մինչեւ քաղաքացու լիակատար սպառում․չկա մարդ, չկա պրոբլեմ։

Դատարանի նախագահի պաշտպանությանը միտված հեռախոսազրույց վարող օգնականի հետ իմ խոսակցությունն ավարտվեց նրանով, որ հարցրեց, թե արդյո՞ք իմաստ ունի, որ այն, ինչ ինձ բացատրեց հեռախոսով, նաեւ պաշտոնական գրությամբ գրեն, ասացի՝որ այո, թող պաշտոնական գրությամբ գրեն։

․․․Ուրեմն քիչ է, որ 2017թվից սկսած, ,,Վեոլիա,, կոչվող տխրահռչակ կառույցը ու նրա ապօրինությունների քավոր ՀԾԿՀ-ն ապօրինի սակագնով,ջրատար խողովակների ծախսն անջրաչափ բաժանորդների համար ապօրինաբար 12 խ/մետրից 30 դարձնելով իմ վրա ամեն ամիս թիվ են ,,նկարում,,/5400դրամ,իսկ 2022թվից՝արդեն 6014դրամ/, ու այդ առթիվ 22 ամիս տեվող ընդհանուր դատական գործընթացում սոցիալական չարչարանքների եմ ենթարկվում՝մի քանի տասնյակի հասնող նամակներ ուղարկելով ու դատարանին հիմնավորումներ ներկայացնելով,պարբերաբար էլ ներկայացնելով իմ ամենամսյա՝2200դրամ գումարի մուծման անդորրագրերը,դեռ հիմա էլ, երբ գործը մտել էր վերջին փուլ, պետք է նորից զրոյից քննվի՝այն էլ Ալավերդու՞մ․․․սա կարելի է ձեվակերպել այսպես․,,Ինչպես պայքարող քաղաքացու հերն անիծել ու գրողի ծոցն ուղարկել,,։Իսկ դատին չմասնակցելու դեպքում էլ ի՞նչ երաշխիք, թե ինչ վճիռ ուզեն՝չեն կայացնի։Մյուս կողմից էլ հարց է ծագում․իսկ արդյո՞ք այս օրերին, երբ Ալավերդին մեծամասամբ ջրհեղեղի բաժին է դարձել, Ալավերդու դատարանը գործում է, նիստեր է անում։Շատ մեծ հարց է, եվ առհասարակ՝շատ բարեբեր ժամանակաշրջան՝գործերի ճակատագրեր որոշելու համար։Ի՞նչ երաշխիք, թե թղթի վրա չեն գրի, որ դատ են արել, որոշում են կայացրել։

Կրկին անգամ դիմում եմ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին,ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին,այժմ արդեն նաեւ՝ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին․դուք տեղյակ ե՞ք, թե ինչ վիճակ է դատաիրավական, ինչու չէ նաեւ՝սոցիալական պետական համակարգում՝ձեր օրոք կատարված ,,բարեփոխումների,, արդյունքում։,,Բարեփոխումներ,, որոնք կատարվել են հասարակությունից գրեթե գաղտնի։Տեղյակ ե՞ք, որ մի դեպքում՝64 տարեկան կնոջ դեմ քաղհայցը Վանաձորում լսվելու փոխարեն ուղարկվում է թե վերամակագրվում Ալավերդու դատավորին, մյուս դեպքում՝68 տարեկան 2 թոշակառու ամուսինների դեմ բանկի հայցով մի գործ ուղարկվում է Ստեփանավան, 3 անչափահաս երեխաներ ունեցող վանաձորաբնակ մի կնոջ դեմ բանկի հայցով մի գործ ուղարկվում է Տաշիրի նստավայր․․․․եթե երկրում ,,հեղափոխություն,, է եղել, դատաիրավական համակարգն ինչու՞ է ի վնաս քաղաքացու աշխատում։Կամ մինչեւ ե՞րբ պետք է իմ՝28 տարի լրագրողական գրչով արդարության համար պայքարած ու պայքարող քաղաքացու գլխին ,,կորկոտ աղան,, ու օրինականացված ապօրինություններով նպաստեն նրա ֆիզիկական ու սոցիալական ոչնչացմանը։Փոխանակ ՀԾԿՀ նախկին ու ներկա պաշտոնյաները պատժվեն՝2016-ից ջրատար համակարգի խողովակների ծախսաչափն ապօրինաբար փոփոխելով ու 30 խ/մետր սահմանելով, դրանց դեմ պայքարած լրագրողին ե՞ն պատժում։Գարեգին Բաղրամյանը փոխանակ պատժվեր, եվ նրա եվ այլ պաշտոնյաների դեմ 2018-ին հարուցված քրեական գորին ընթացք տրվեր, նրա պաշտոնը բարձրացրին՝2 տարի առաջ, դարձնելով ՀԾԿՀ նախագահ, ու այդ պաշտոնում էլ նոր ապօրինություն արեց․նույն 30 խորանարդ մետր հաշվարկով սակագինը հիմա էլ 5400դրամից հասցնելով 6014դրամ;Քաղաքացին վարձի ու տուգանքի, դատարանի մատերիալ է՞ ձեզ համար, Նիկոլ-վարչապետ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր


понедельник, 6 мая 2024 г.

Շարքային թոշակառուները՝դատարանի ու կոմունալ վարձերի պատանդ ու ,,մատերիալ,,

 Մինչ մենք նամակ էինք ուղարկել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին,ուշադրություն հրավիրելով այն արտառոց փաստի վրա,որ Վանաձորի 64 տարեկան բնակչի նկատմամբ ,,Վեոլիայի,, հայցով քաղգործը 17 ամիս Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում քննության առնվելուց հետո ուղարկվել է Ալավերդու նստավայր/որի հետեվանքով պատասխանողը զրկվում է իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից/,երեկ տեղեկացանք համանման եվս մեկ արտառոց փաստի մասին․այն է՝68 տարեկան 2 թոշակառու ամուսինների միակ սեփականություն հանդիսացող սեփական տունը/Դարբաս գյուղում գտնվող/բանկային վարկի  հետ կապված կալանքի վերցնելու, եվ աճուրդի հանելու վերաբերյալ քաղգործն էլ Վանաձորում 4 տարի քննվելուց հետո ուղարկվել է․․․Ստեփանավանի դատարան, ու հիմա 2 վատառողջ թոշակառուներ/որոնցից տղամարդը՝վերջին 4 տարում մի 10 անգամ հիվանդանոցային բուժում ստացած նախկին ազատամարտիկ/ստիպված են իրենց արդարությունն ապացուցելու համար նախ՝Դարբաս գյուղից/Վանաձոր համայնքի մեջ մտնող/ հասնել Վանաձոր, հետո Վանաձորից՝Ստեփանավան․թե ոնց են հասնելու, ոնց են հետ գալու՝դա երեվի չի մտահոգում գործը Վանաձորից Ստեփանավան ուղարկած Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին։

 ,,4 տարի է՝գործը քննության մեջ է, վարկ վերցնելիս աշխատանք եմ ունեցել, հետո կորցրել եմ աշխատանքս՝կրճատվելով փոստային բաժանմունքում, դրա համար էլ պարտք է աճել ու ավելացել, ու 4 տարում 350հազար դրամից հասել է 850 հազար դրամի․վերցրած վարկը 600 հազար դրամ էր։Գործն սկզբում դատավոր Ա․Վարդանյանի մոտ էր, որ Երեվանից էր նշանակվել դատավոր, հետո նա նորից գնաց Երեվան, գործը հանձնվեց դատավոր Ն․Սահակյանին, նա էլ հիմա ֆիզարձակուրդ գնաց՝գործն ուղարկեցին Ստեփանավան,,-պատմում է իմ զրուցակիցը/ընդ որում, նրա հավաստմամբ, տուժում են ոչ միայն իրենք՝թոշակառու ամուսինները, հայտնվելով տանից զրկվելու վտանգի առաջ,այլեվ՝վարկի հետ կապ չունեցող նրանց որդին, որ նույնպես այդ տան համասեփականատեր է, բայց՝բանկը նրա բաժնեմասն էլ է վաճառքի հանել/։

   Փաստորեն, դատավոր Ն․Սահակյանի մոտ կուտակված գործերը նրա ֆիզարձակուրդ գնալուց հետո ցրվել են Լոռու մարզի տարբեր նստավայրերի դատավորների վրա․ո՞ր տրամաբանությամբ կամ ո՞ր անտրամաբանական օրենքով։Մի՞թե Վանաձորում ուրիշ դատավոր չգտնվեց, որ 68 տարեկան վանաձորաբնակ թոշակառուներն ստիպված են հասնել Ստեփանավան։Թե՞ դատարանն սպասարկում  է բանկային օլիգարխիայի,ինչպես նաեւ՝ կրիմինալաթաթախ ,,Վեոլիայի,, շահերը,որ նրանց հայցերով  գործերից մեկն Ալավերդի է ուղարկվել,մյուսը՝Ստեփանավան։Սա կարելի է հատուկ միտում համարել/ըստ տեղեկությունների՝Ազգային Ժողովի ,,բստրած,, ինչ-որ նոր օրենքով/,որ հասարակության խոցելի խավը հայտնվի ավելի անպաշտպան ու իշխանության կողմից կառավարելի վիճակում։

   Կրկին անգամ դիմում ենք Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին․որքանո՞վ է տրամաբանական՝տվյալ բնակավայրի բնակչին կրկնակի տուժանքի տակ գցել՝գործն ուղարկելով այլ բնակավայր/առավել եվս՝երբ պատասխանողները տարեց թոշակառուներ են,որքանո՞վ է սա բարոյական ու մարդկային/։Ո՞րն է սրա տրամաբանությունը, եթե հատուկ միտում չկա։Մի կողմից՝,,Վեոլիան,, մյուս կողմից՝բանկային համակարգը, դարձել են մեծ ճանապարհի ավազակներ/նրանց համարժեք դիրքերում է արդեն տեղավորվել աղբահանման ծառայությունը, որ 2011թվի օրենքը վկայակոչելով, ամեն ամիս քաղաքացիների ,,Նոյի թվի,, պարտքերի վրա,որոնք կարող է անգամ՝մահացած տանտերերից են ժառանգվել/,200դրամ տույժ են սահմանել ու 15-20 տարվա վաղեմություն ունեցող պարտքերը սպառնում են հանձնել ԴԱՀԿ տնօրինությանը՝որպես ,,պարտադիր գանձույթ,,։Իսկ դատական համակարգն էլ օրենքը հարմարեցնում է պետական կամ պետության համակարգում սերտաճած մասնավոր հատվածի  շահերին՝ի վնաս շարքային,նվազ եկամուտ ունեցող քաղաքացիների։Ըստ այդմ, բարի եղեք որոշում կայացրեք՝թեկուզ Ազգային Ժողովին հուշելով, որ տվյալ բնակավայրի բնակչի գործն այլ բնակավայր չուղարկվի առնվազն՝1-ին ատյանի դատարանների պարագայում,իսկ վերաքննիչ  ու վճռաբեկ դատարաններն  էլ ունենան իրենց մասնաճյուղերը՝մարզերում․այնպես, ինչպես ՄԻՊ գրասենյակը,որը, սակայն, դատական գործերին միջամտելու իրավունք չունի․ցավոք։Հիշեցնենք, որ մի քանի անչափահաս երեխաներ ունեցող վանաձորաբնակ կնոջ նկատմամբ գումարի բռնագանձման մի գործ էլ ուղարկվել էր Տաշիրի նստավայր։Այս ամենը մարդու իրավունքների կոպիտ խախտում է, որի վրա ենք հրավիրում նաեւ արդարադատության նախարարի,մարդու իրավունքների պաշտպանի/ՄԻՊ/,ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի եվ միջազգային իրավապաշտպան կառույցների ուշադրությունը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր

четверг, 25 апреля 2024 г.

Հիմա ու՞մ դիմենք, պարոն վարչապետ

 Ապրիլի 5-ին, երբ ՀՀ վարչապետն ու նրան ուղեկցող հսկայական շքախումբը Եվրոպայում հարգանքի տուրք էին մատուցում եվրոպական արժեքներին ու ժողովրդավարությանը, ես՝վանաձորաբնակ 64 տարեկան ,,նորաթուխ,, թոշակառուն, 28 տարվա լրագրող-բլոգերը կանանց տոնին ընդառաջ անակնկալ ,,նվեր,, ստացավ Լոռւ մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրից,ծանուցվելով, որ իմ դեմ ,,Վեոլիա-ջրի,,հայցով քաղաքացիական գործը/որ 17 ամիս իմ մասնակցությամբ քննության առնվելուց հետո հասել էր վերջին փուլին/,այսուհետ պետք է քննության առնվի այլ բնակավայրում։Ինչու՞։Դե որովհետեվ դատավոր Նանե Սահակյանը,ինչպես տեղեկացանք ապրիլի 2-ին կայանալիք նիստին, որ չկայացավ,գտնվում է ֆիզիոլոգիական արձակուրդում։հասկացանք, դատավորը գնաց մեծ արձակուրդ,բայց չէ՞ որ կան այլ դատավորներ՝նույն նստավայրում։

Ուրեմն 64 տարեկան կինը պետք է Վանաձորից ,,տընգըլ-տընգլ,,ուղեվորվի Ալավերդի՝2 ժամ ճանապարհ կտրելով,առողջությունն ու կյանքը վտանգելով,որ ե՞րբ մասնակցի, ե՞րբ ետ վերադառնա, ու՞մ հաշվին մնա Ալավերդիում։Մարդկայնության իսպառ բացակայություն՝դատարանի նախագահի կողմի՞ց, թե՞ ,,վերեվից,, չարամիտ դիտավորություն՝պայքարող քաղաքացու նկատմամբ։Ի դեպ, երեկ էլ պատահաբար տեղեկացանք,որ 3 անչափահաս երեխաներ ունեցող վանաձորաբնակ մի կնոջ նկատմամբ գումարի բռնագանձման գործ՝ ուղարկվել է Տաշիրի նստավայր։Սա մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է՝դատական համակարգում․պատասխանող կողմին զրկել իրեն պաշտպանելու իրավունքից, դժվարացնելով նրա մասնակցությունը դատական նիստին։Բա էլ ինչի՞ համար են ստեղծվել դատարաններ՝ըստ բնակության վայրերի։Ուրեմն այնքան ծանրաբեռնվա՞ծ է դատարանը, որ Վանաձորում այլ դատավոր չգտնվեց՝գործի քննությունը շարունակելու կամ նորից սկսելու․թեպետ՝եթե բեկանված գործ չէ,տրամաբանությունը հուշում է, որ այն պետք է շարունակվի, ոչ թե զրոյից սկսվի եվ եվս 17 ամիս քննվի,մանավանդ, որ դատական բոլոր նիստերին ներկայացրել եմ իմ դեմ ,,Վեոլիայի,, անհիմն լինելը հիմնավորող գրավոր փաստեր՝Առարկություններ, հայցադիմումի պատասխան,լրացուցիչ տեղեկություններ, միջնորդություն՝հայցային վաղեմության ժամկետ կիրառելու մասին,անդորրագրեր՝ընթացիկ մուծումներ կատարելու վերաբերյալ, տեղեկանք՝իրավապաշտպան կառույցից՝ջրի ապօրինի սակագնի դեմ դեռեվս 2017-18-ից բողոքելու մասին։

Հատկանշական է, որ հունվարի 4-ին դատարան եմ ներկայացրել Առարկություն՝որ ,,Վեոլիայի,, շահերի պաշտպան/այս գործով թվով երրորդը/Հ․Մելքոնյանի անունը չկա ,,Վեոլիայի,, կողմից լիազորված փաստաբանների ցուցակում․հետեվաբար՝նա իրավունք չուներ ,,Վեոլիայի,, կողմից ներգրավվեր՝որպես շահերի պաշտպան․առավել եվս՝Դիրքորոշում ներկայացներ բազմաթիվ վիճելի ու աբսուրդային,խճողված մտքերով/որոնց անդրադարձել եմ հունվարի 4-ի Առարկության մեջ/։Եվ ահա, հունվարի 9-ին պետք է նշանակված նիստը կայանար,բայց՝ինձ սկզբում հեռախոսով, ավելի ուշ էլ գրությամբ հայտնեցին, որ նիստը հետաձգվում է․․․դատավորի՝արտերկիր չորսօրյա գործուղման մեկնելու պատճառով, եվ հաջորդ նիստը նշանակվում է ապրիլի 2-ին։Մի՞թե 3 ամիս էր պահանջվում՝Առարկությանս ծանոթանալու համար։

Ի դեպ,  մեկ շաբաթ առաջ դիմում եմ ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին, խնդրելով, որ գործի քննությունը շարունակվի Վանաձորի նստավայրում,բացատրել եմ այն հանգամանքները, որոնք թույլ չեն տալիս ինձ՝64 տարեկան թոշակառուին հասնել Ալավերդի/բնականաբար՝պատճառները տարիքային եվ ֆինանսատնտեսական են/, եվ ահա, ապրիլի 25-ին,այսօր՝ նամակ եմ ստանում ոչ թե դատարանի նախագահից,ում դիմել եմ նամակով, այլ․․․Ալավերդու նստավայրի դատավոր Բակուր Գրիգորյանից, որ ինձ բացատրում է, որ ինքը Լոռու մարզի դատավոր է, եվ գործը պետք է եվ դրա համար գործը պետք է քննվի Ալավերդում․․․․կատարյալ աբսուրդային ու զավեշտալի պատասխան՝այն էլ ի պաշտոնե չլիազորված անձի կողմից․կարող է՞ ես չգիտեի, որ Ալավերդին էլ է Լոռու մարզում, այ քեզ աբսուրդային գրություն․․․․

   Հարց՝ՀՀ վարչապետին,ԲԴԽ նախագահին,արդարադատության նախարարին․դատարանները կոչված են ծառայելու՞ քաղաքացիներին, արդարադատությանը, թե՞ ապօրինի, չհիմնավորվող ու բազմաթիվ անճշտություններով հայցերով տարիներ շարունակ խեղդելու շարքային քաղաքացիներին։Հիմա ու՞մ դիմենք, պարոն վարչապետ, եթե քո նշանակած ՄԻՊ-ը ի պաշտոնե չի զբաղվում դատարան մտած գործերով, դատարաններում էլ անտեր վիճակ է եվ կամ՝հասկանալով, որ գործ ունեն ընդդիմադիր լրագրողի հետ, դիտավորյալ են գործն այս կերպ ձգձում, որ հնարավորություն չունենամ անմիջական մասնակցություն ունենամ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր


понедельник, 22 апреля 2024 г.

,,Մենավոր ընկուզենին,, տապալվեց

 Եվ այսպես, դատարանի որոշմամբ հատվեց Վանաձորի Բանյո փողոցի վրա գտնվող ,,մենավոր,, ընկուզենին,որի նախապատմությանն  անդրադարձել ենք օրերս՝սույն բլոգում՝,,Բա պտղատու ծառը կտրելու հրաման կտա՞ն,, հոդվածում։Նորաբնակ հարեվանը հնաբնակի կողմից 1989թվին ցանած, 35 տարի խնամած-պահպանած ընկուզենու դեմ գանգատ էր ներկայացրել դատարան՝,,պատասխանող,, ճանաչելով քաղաքապետարանին,ծառին էլ փաստորեն համարելով ,,մեղավոր,,՝աճելու եվ իր լուսամուտի արեվը փակելու համար։Իսկ ծառի 35 տարվա խնամակալն անգամ տեղյակ չէր, որ իր ծառի վերաբերյալ դատական գործ կա, ու ծառը ,,մեղավոր,, է ճանաչվել ոչ միայն աճելու-արեվ փակելու, այլեվ՝ազոտ տարածելու համար։Ու մինչ ծառը տերը/ավելի ճիշտ՝խնամակալուհին/, տեղեկանալով դատարանի որոշման մասին,օր-մեծություն դռնեդուռ ընկած փաստաբան էր փնտրում ու հասել էր մինչեւ հանրային պաշտպանի դուռը,ծառ կտրելու վճիռն ուժի մեջ մտավ ու ծառը տիրոջ աղի-արտասուքի պայմաններում արմատից կտրվեց։Լավ, արեվին խանգարում էր՝թող էտեին, ոչ թե՝հատեին արմատից;

,,Դե բերեք ինչքան պոպոքի ծառ կա՝կտրեք,որ պոպոքն էլ Թուրքիայից բերեն,,-հեգնում է այս ամենին տեղյակ մի լոռեցի։Փաստորեն, հանրային պաշտպանը, ում դիմել էր ծառի տերը՝որպես հանրային պաշտպանի գրասենյակի շահառու, կարող էր վճիռը կասեցնել, մինչեւ լիարժեք քննություն կատարվեր, կարող էր բողոքարկել վերին ատյաններ, բայց՝չարեց, իր վրա վերցնելով մեղքի կեսը։Հատկանշական է, որ չնայած դատարանը ծառը հատելու հրամանից բացի նաեւ տուգանել է քաղաքապետարանին՝ծառը ժամանակին չէտելու համար, բայց՝քաղաքապետարանը չի բողոքարկել վճիռը, մինչդեռ այդ դեպքում եվս կկանխվեր ծառահատումը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր

среда, 17 апреля 2024 г.

Ազգային Ժողովի ,,Հայաստան,, խմբակցությանը

                                Դ Ի Մ Ո Ւ Մ

1992թվից ընդունված օրենքը՝կենսաթոշակների մասին, հանգեցրել է նրան,որ հազարավոր թոշակառուներ զրկվել են ու առ այսօր զրկվում են լիարժեք թոշակի իրավունքից։Ըստ այդ օրենքի,կենսաթոշակի անցնելիս աշխատանքային գրքույկում առկա ստաժից բացի պահանջվում է նաեւ տեղեկանք՝գործատուից։Իսկ 30 տարվա ընթացքում տվյալ հիմնարկը կարող է լուծարված լինել, արխիվը՝ոչնչացված։Խնդիրն իր մեջ պարունակում է նաեւ կոռուպցիոն ռիսկեր, քանի որ չկա երաշխիք, որ Ազգային Արխիվը հարցումներին ի պատասխան բավարար պատասխան կտա՝ անշախախնդիր։Ընդ որում, արխիվին մասնավոր հարցումն էլ նախնական 1000դրամ արժեք ունի՝պետականորեն սահմանված,որը նույնպես երաշխիք չէ, թե պահանջվող տեղեկությունն արխիվում կլինի,կամ արդյո՞ք լինելու դեպքում Արխիվը ցանկություն կունենա այն տրամադրել։

    Առաջարկում եմ ընդունել օրենք՝1992թվի կենսաթոշակի օրենքը չեղարկելու մասին,որպեսզի աշխատանքային գրքույկում առկա ստաժը բավարար համարվի՝առանց հաշվապահական տեղեկանքի,եվ օրենքը հետադարձ ուժ ունենա։Այլապես ստացվում է,որ ,,մթի ու ցրտի,, տարիներին աշխատածները կրկնակի են տուժում, եվ ստիպված են դատարանների միջոցով փորձել վերականգնել իրենց ստաժը։Կարելի է զավեշտ համարել այն,որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրաժարվում է աշխատանքային գրքույկում առկա ստաժի պայմաններում տեղեկանք տալ, որ գրքույկի տերն 90-ականներին աշխատել է դատարանի գրասենյակում/պատճառաբանվում է, թե արխիվը չկա եվ հայտնի չէ, թե ուր է/,եվ, քանի որ  Ազգային Արխիվը լիարժեք տեղեկություն չի տրամադրում ստաժի վերաբերյալ, այլ՝հատվածային պատառիկներ՝մատյաններից,եվ ուրեմն քաղաքացին, որի թոշակը լիարժեք չի հաշվարկվել, պետք է դիմի դատարան՝բողոքելով դատարանից։Այս ու՞ր է հասնում աբսուրդը՝արդարադատության համակարգում։Համեմատության համար նշեմ, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանում կենսաթոշակի անցնելիս աշխատանքային գրքույկը բավարար է համարվում՝առանց տեղեկանքի։Ինչու՞ ամեն մի վատը բերվել է Հայաստան, եվ, ավելին, շարունակում է պահպանվել տասնամյակներով։

     Միաժամանակ առաջարկում եմ ընդունել օրենք՝90-ականներին աղետի գոտու տնակային պայմաններում աշխատած/փայտի ու ածուխի ծուխումուր  շնչած/ անձանց աշխատանքային ստաժը՝այդ տարիների,համարել վտանգավոր պայմաններում աշխատած՝դրանից բխող այն արտոնությունների կիրառմամբ,որոնք կիրառվում են սովետական տարիներին գործարաններում վտանգավոր արտադրամասերում աշխատածների թոշակավորման ժամանակ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր

понедельник, 8 апреля 2024 г.

Բա պտղատու ծառը կտրելու հրաման կտա՞ն, այ դատավոր

 Էսքան չկամություն կլինի՞, որ մեր ազգի մեջ է․․․Էս պատերազմին 5 պակաս վիճակում,

Տավուշ-Լոռիներս խառնված իրար,նորաբնակ հարեվանը հնաբնակի այգու ծառին վայիս/ծառ, որ պոպոք է տալիս/, քաղաքապետարանին դատի է տալիս,ու դատարանը ծառ կտրելու հրաման է տալիս․բա պտղատու ծառը կտրելու հրաման կտա՞ն, ախր ծառ կտրելը մեղք է, ու դատարանն ընկել է այդ մեղքի տակ․ինչ է թե՝2014թվի օրենքով ծառը պետք է բնակելի շենքից 5 մետր հեռավորություն ունենա․2005-ի օրենքով 4 մետր է եղել․փաստորեն, 2014-ից հետո ծառն ,,ապօրինի,, է․․․․տեսնես էդ ո՞ր ,,խելացին,, է 2014-ին  էդ օրենքը գրել․․․դե ասա բախտներս բերեց, էլի․․․Հիմա ով՝որ ծառին աչքը կտրի՝դատի կտա ու կտրելու հրաման կտա,որովհետեվ քաղաքի շատ ծառեր՝բնակելի շենքերին շատ մոտ են․անգամ՝2-3 մետր հեռավորությամբ․օրինակ՝Տերյան 2 հասցեում, որտեղ նեղ մայթի վրա շատ մոտ է ծառը բնակելի շենքին այնքան, որ անձրեվներին ճյուղերի ողջ անձրեվաջրերը  դիմացի բնակարանի պատերը ծեփահան են արել, բայց՝արի տես, որ բնակիչը 2անգամ գրավոր դիմել է քաղաքապետարան, որ ծառի ճյուղերն ընդամենը էտեն․բայց՝կողքի ծառերի ճյուղերն էտել են՝այդ մեկը թողել։Հիմա խնդրեմ․մեկ այլ պարագայում ընկուզենի կտրելու որոշում է կայացնում՝արդեն դատարանը,առանց հարցի մեջ խորանալու,  բնակիչների կարծիքը լսելու։/Իբր՝ծառը խանգարում է նորաբնակ հարեվանի արեվի լույսի թափանցմանը/։Հիմա ընկուզենու խնամակալն ու խնամատարը/որի հավաստմամբ ընկուզենին ինքն է տնկել՝1989թվին/, լծվել է դատարանի որոշումը բողոքարկելու գործին՝սկսելով իրավապաշտպան կառույցներից։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր

Վանաձորցու թոշակն Ապարանում են նշանակում, ջրի գործի դատն ուղարկում Ալավերդի

 Անցած տարի կենսաթոշակիս նշանակման գործը սոցապ նախարարն ուղարկել էր Արագածոտնի մարզ՝գյուղ Ամասիա/ՄՍԾ 6-րդ վարչություն կոչվող/,իբր՝կոռուպցիոն երեվույթներից խուսափելու նպատակով/,հիմա իմ դեմ ,,Վեոլիայի,, հայցով չարչրկված քաղաքացիական գործն էլ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում 17 ամիս քննության առնվելուց,դատական մի քանի նիստերով անցնելուց եվ ավարտական փուլին հասնելուց հետո․․․․ուղարկվել է Ալավերդի․նոր հիմունքներով, զրոյից սկսելու։Այսինքն ինչ, 64 տարեկան թոշակառու կինը եվս 17 ամիս էլ պետք է Ալավերդի գնա -գա՞․․․Ու՞մ հաշվին, ի՞նչ միջոցներով։Ուրեմն եթե գործը քննող դատավորը գնացել է ֆիզիոլոգիական արձակուրդ, ուրիշ դատավոր չկա՞ր Վանաձորում, որ գործն ուղարկվում է Ալավերդի։Թե՞ հատուկ են արել,որ հնարավորություն չունենամ նիստերին մասնակցել՝հեռավորության պատճառով։Որովհետեվ բոլոր նիստերին՝Վանաձորում, մասնակցել եմ ,,Վեոլիայի,, հայցի՝ինձնից 243հազար դրամ բռնագանձելու անհիմն լինելը հիմնավորող գրավոր փաստարկներով/առարկություններ, հայցադիմումի պատասխան,լրացուցիչ տեղեկություններ,հայտարարություն՝ՄԻՊ-ին ուղղված,տեղեկանք՝իրավապաշտպան կառույցից՝,,Վեոլիայի,, ապօրինի սակագինը բողոքարկելու մասին, անդորրագրեր՝ընթացիկ մուծումների մասին/։Իսկ հունվարի 4-ի 4 էջանոց առարկության մեջ մատնանշել եմ, որ իմ գործով ,,Վեոլիայի,, փաստաբան Հ․Մելքոնյանի անունը չկա ,,Վեոլիայի,, կողմից լիազորված փաստաբանների ցանկում․հետեվաբար, նա իրավունք չուներ հանդես գալ որպես ,,Վեոլիայի,, ներկայացուցիչ եվ ,,Դիրքորոշում,, ներկայացներ․առավել եվս՝իմ գործի հետ կապ չունեցող ինչ-որ այլ գործից մեջբերումներ աներ․ուղղակի աբսուրդ էր այդ Դիրքորոշումը,որն ընթերցելով զարմացա,թե ի՞նչ կապ ունեմ ես ,,Հաճն-ջրի,, կամ Վճռաբեկ դատարանի հետ/երբ որ իմ գործը քննության է առնվում Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում/։Երեվի խառնել էր պարոն փաստաբանը ,,Հաճն-ջուրն,, ու նրա թղթերը՝իմ գործի թղթերի հետ։Կարծում եմ, այդ փնթի կազմված Դիրքորոշումը ենթակա էր դատարանի կողմից մերժման այն բանից հետո,երբ ես հունվարի 4-ին այդ մասին գրել էի դատարան ներկայացրած Առարկության մեջ/հունվարի 9-ի նիստին ընդառաջ/,մինչդեռ հունվարի 9-ին դատը չկայանալու մասին ինձ զանգեցին դատարանից ու ասին, որ այն հետաձգվում է/․ինչպես տեղեկացրին նաեւ գրավոր՝,,դատավորի՝արտերկիր 4 օր գործուղման լինելու պատճառով,,։Հունվարի 9-ի դատական նիստը հետաձգվելու մասին դատարանի որոշման մեջ նաեւ ասվում էր, որ հաջորդ նիստը կկայանա ապրիլի 2-ին։Ստացվում է, որ 4 օր գործուղման պատճառով դատը  հետաձգվում է 4 ամսո՞վ։Ընդհանրապես 2022թ․դեկտեմբերից սկսված այս գործն ընթանում էր յուրաքանչյուր նիստից հետո՝2-3 ամիս ընդմիջումով։Ահա եվ անցավ 17 ամիս, եվ ուղարկվեց․․․Ալավերդու դատարան։Սա ի՞նչ է, եթե ոչ՝դիտավորություն իշխանություններին քննադատող ընդդիմադիր լրագրողի նկատմամբ։Ենթադրվում է, թե գործը հատուկ միտումով կամ ,,վերեվից,, ուղղորդմամբ ձգձգվել է՝այն հույսով, որ պատասխանողի նյարդերն ի վերջո չեն դիմանա՝դրանից բխող ծանր հետեվանքներով․այդ թվում՝կյանքի համար վտանգավորություն ներկայացնող․չկա մարդ՝չկա պրոբլեմ։Ի դեպ, ,,Վեոլիայի,, հայցը ենթակա էր մերժման հենց առաջին դատական նիստի ժամանակ,երբ դատավորը, հայցն ընթերցելիս ու իմ նկատառումները լսելիս՝ զարմանքով պարզեց, որ հայցում չի նշված,որ պատասխանողն անջրաչափ է․մինչդեռ հայցում առկա ,,պարտքն,, աճեցրել են անջրաչափների համար սահմանված նոր, բարձր սակագնով/2016-ին ապօրինաբար հաստատված՝ՀԾԿՀ-ի կողմից/։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր