տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
суббота, 27 декабря 2014 г.
среда, 24 декабря 2014 г.
Ի՞նչ են քարոզում ,,Գլենդել-լայֆն,, ու մյուսները
Համացանցում վերջերս տարածվել էր մի նամակ ՝,,Հեռուստաեթերի մաքրման պահանջ,, քաղաքացիական նախաձեռնության կողմից, որում ՀՀ նախագահին բողոք էր հղվել ՝դատապարտելով Հ2-ով ընթացող ,,Գլենդել-լայֆ,, հեռուստանախագիծ-սերիալը, պատճառաբանելով, որ նրանում մեծ տեղ է տրված էրոտիկ տեսարաններին, արտամուսնական կապերի գովազդին ու առհասարակ դժգոհություն էր հնչում այդ սերիալի հակասոցիալական բովանդակությունից, այն համարելով հայ ազգին ոչ հարիր: Մինչ այդ ՝ այդ հաղորդումը չէի նայել ՝ նախ եւ առաջ հաղորդման ընթացքում հնչող շատ վատ ու անընկալելի հայերենի պատճառով. կերպար-հերոսները ,,բլա-բլա-բլա,,շուտասելուկի նման այնպիսի արագությամբ էին արեւմտաամերիկյան հայերեն հնչեցնում, որ արեւելահայերենի սովոր ականջն անկարող էր ընկալել, թե ով ՝ինչ է ասում. առավել եւս, որ խոսակցություններն էլ համեմված էին օտարաբանությամբ ու գռեհկաբանության տարրերով: Ու դա այն արեւմտահայերենը չէր, որով խոսել ու ստեղծագործել են մեծն Դուրյանը, Մեծարենցը, Վարուժանը, որոնց ստեղծագործությունները հոգեւոր երգեր են՝երաժշտություն հիշեցնող, իսկ ,,Գլենդել-լայֆի,, հերոսների ներկայացրած հայերենը մի ահավոր դժվարամարս կերակուր էր՝նոր ամերիկահայերեն ժարգոնով / ի դեմս ,,օքե-լավ,, բառակապակցության անհարկի շահարկման / համեմված: Փոխանակ գրական հայերենը տարածեն սփյուռքում, որ այնտեղ ծնված երեխաները չմոռանան իրենց մայրենի ,,ոսկեղենիկ,, լեզուն, վատ հայերեն են ,,գովազդում,, ՝ արդեն մի քանի ամիս շարունակ:Հայաստանյան երկու դերասաններ էլ այդ նախագծում չես հասկանում ՝իրենց անձնական կյա՞նքն են ներկայացնում, թե՞ դերի մեջ են. ամենայն հավանականությամբ ՝ իրենց կյանքն են ներկայացնում, քանի որ իրենց իսկ անուններով են հանդես գալիս: Բայց այս դեպքում համայն հայությանն ի՞նչ հետաքրքիր է, թե նրանք իրենց նվիրած կանացի պայուսակը վաճառել են եւ կամ՝ կամ ինչու են վաճառել / դեկտեմբեր ամսվա մի հաղորդումից /:Կամավոր ՝իրենց անձնական կյանքի նեղ-անձնական մանրամասները հրամցնում են:
Զարմանում եմ. այդ նույն Ամերիկայում մաքուր, գրական հայերենով ամեն օր հնչում է ,,Ամերիկայի ձայնը,, Վաշինգտոնից, ինչու՞ անպայման վատ հայերենն են մատուցում հեռուստադիտողին:,,Ամերիկայի ձայնի,,հայաստանյան թղթակիցներն էլ նորմալ, գրական հայերենով են խոսում...Նոյեմբերի 28-ին եւ 29-ին ,,Գլենդել-լայֆի,,մի-մի հաղորդում դիտեցի. մի քանի ընկերուհիներ հերթով էկրանին հայտնվելով ՝մեկը կյուսից գանգատվում էր ու ,,դարդերը.. կիսում հեռուստադիտողի հետ. բողոքն էլ ի՞նչ է ՝ընկերուհուն հյուրընկալել է իր տանը, նա էլ իր շանը հետը բերել է, ու ինքն էլ ստիպված է ողջ օրը շան կեղտը հավաքել ՝լավ պարկետած հատակի ու գորգի վրայից / ահա այստեղ է, որ դժգոհ կինն սկսեց օգտագործել արեւելահայերեն աճառյանական բառարանի բառապաշարը ՝ շան գործողությունները արարմունքը ներկայացնելիս:Հետո էլ ընկերուհին է հայտնվում էկրանին ու ,,Շունիկս ուր է, շունիկս,, ասելով ՝ սպառնում է զանգել ,,փոլիս,, կամ կենդանիների պաշտպանության կոմիտե, ընկերուհուն մեղադրելով շան անհետացման մեջ: ՀՀ շարքային քաղաքացու համար դա երեւի թե զավեշտ է / մեր հալ ՝ ձեր շունիկի վարդագույն վարտիք,, տրամաբանությամբ /, բայց տվյալ ամերիկացու համար ՝ ողբերգություն:Ու հենց այդ հակասությունից էլ ծնվում է ողբերգազավեշտականը: Մի խոսքով ՝,,Գլենդել-լայֆը,, հայաստանյան ,,Կիսաբաց լուսամուտներ,, նախագծի ամերիկյան տարբերակն է ՝այլ ձեւաչափով:Երեւի թե մեր ,,Կիսաբաց լուսամուտներն,, էլ ամերիմացիների համար զավեշտ լինի. տես Հայաստանում ինչի՞ամար են կռիվ անում, Ամերիկայում ՝ ինչի:Չես հասկանում, արեւմտյան բարքերի գովազդ է, թե՝ հակագովազդ; Եթե հաշվի առնենք, որ այդ հաղորդումը դիտող որեւէ խելքը գլխին երիտասարդ հազիվ թե ցանկություն ունենա ներկայացվող հերոսուհիների նման որեւէ կին ընտրել / ով խմում-հարբում է ու ռեստորաններում կռիվ անում տղաների հետ /, ուրեմն ՝հակագովազդ, այն էլ ՝ բավականին հաջողված եւ ,,ուսանելի,, /:Ինչ վերաբերվում է էրոտիկ տեսարաններին, ապա դա արձանագրեցի միայն հաղորդման անոնսում, սակայն, դժբախտաբար, այդ անոնսը օրը մի քանի անգամ ընդմիջում է տարբեր հաղորդումների ընթացքը:Ամեն դեպքում, դա այնքան դատապարտելի չէ, որքան ՝շաբաթվա 5 օրը երեկոյան ,,Արմենիայով,,ցուցադրվող ,,Բրազիլիայի պողոտա,, սերիալում ներկայացվող բարքերը, բազմակնության ու անառակության, այլասերվածության քարոզը:21-րդ դարի 3 կանայք իրենց ընդհանուր ամուսնուն ու սիրեկանին բաժանել են իրար մեջ՝ որպես ,,30 տոկոս,, բաժնեմաս,,/ հենց այդպես էլ ասվում էր / օրերի ու շաբաթների գրաֆիկով, իսկ ընդհանուր տղամարդն էլ գաղափարի հեղինակ կնոջը խոստանում է 10տոկոս ,,պարգեւավճար,, հատկացնել ՝ամուսնական պարտականությունների ,,հավելյալ,, կատարումով:Ու սա ներկայացվում է որպես ,,ապագա ընտանիքի մոդել,, / իրենց իսկ խոսքերով / ,,քաղաքակիրթ,, աշխարհի բարքեր, մինչդեռ ամենաիսկական հետընթաց է՝ դեպի քարանձավային կամ քարայրային մարդու ժամանակներ:Սեռական սանձարձակություն, այլասերված բարքեր, որկրամոլություն, ուտելիքի պաշտամունք եւ ոչ մի հոգեւոր...Ֆիլմի մի չնչին տոկոսն է կրիմինալ, որն էլ հեռուստադիտողներից ոմանց ստիպում է երբեմն հետեւել դեպքերի ընթացքին, բայց ՝ առվելապես աղբի է բախվում:Ահավասիկ, երիտասարդ գեղեցկուհի Սուելենը բրազիլական ակումբի գրեթե բոլոր տղմարդկանց հետ սեռական կապի մեջ է, իր գործատիրոջն էլ ՝ աժդահա մի տղամարդու...սեռական բռնության է ենթարկում, հետո էլ ՝ լուսանկարում ու պարբերաբար շանտաժի ենթարկում,բայց ՝ հաջողությամբ ամուսնանում է նրա որդու հետ: Սեռական սանձարձակ Լելեկոն էլ ողջ օրը կիսամերկ, արգահատելի տեսքով ու գռեհիկ շաժուձեւով շրջում է ու հպարտանում իր սեռական կարողություններով, ու այդ ամենն ուղեկցվում է նրա կողմից գռեհիկ մեկնաբանություններով:Բարքերի ապականությունը հասել է այնտեղ, որ մի մեծ ընտանիքի տարբեր անդամներ սրբապիղծ են դարձել ու միմյանցից գաղտնի ՝սիրային գաղտնի կապի մեջ են.երիտասարդ կինը ՝տալի ամուսնու հետ,վերջինս էլ ,,համատեղության կարգով,, փորձում է ինտիմ կապ հաստատել իր որդու սիրեցյալի հետ, ընտանիքի տատը իր թոռի տարիքի սիրեկանին բերել է տուն, պապն էլ իր թոռի տարիքի սիրուհուն է տուն բերել, ու նախկին ամուսինները մեկ էլ տեսար ՝իրենց նոր կողակիցներից գաղտնի միմյանց հետ սիրային կապի մեջ են մտնում ՝որտեղ ասես, ինչ դիրքով ասես... Եվ այդ ամենը ներկայացվում է ժամը 19-20-ին, երբ հեռուստաէկրանի առջեւ երեխաներ էլ կան...
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
вторник, 23 декабря 2014 г.
Քաղաքակրթություն կպոռանք՝ու ետ-ետ կվազենք
Սովորաբար արտասահմանյան քաղաքակիրթ երկրներում Նոր Տարվա նախօրեին զեղչեր են անում. հենց այսօր հեռուստատեսությամբ լուսաբանվում էր ամերիկյան նախատոնական զեղչերը, որ սկսվել են Գոհաբանության օրվանից:Հայաստանում շատ ավելի հակառակն է:Ահավասիկ.վանաձորյան 2 խանութներում ,,բարեգործական ակցիա,, անունը կրող մի յուրօրինակ արարողություն էր, բայց, ոչ թե ի նպաստ գնորդների, այլ ՝ի նպաստ հայտնի չէ թե ում ՝գնորդների գրպանից ակնկալվող եկամուտների հաշվին:Վաճառակետերից մեկի մոտ ,,քվեատուփ,, էր դրված ՝ ,,սոցիալապես անապահով խավերին օգնելու,, անվան տակ, ու ներս մտնող գնորդներին կոչ էին անում ,,քվեարկել,, ՝տուփի մեջ: /,,Մատաղի փող,,-ի կուլտուրական տարբերակն էր /: Մարդ ժամանակ կամ ,,հավես,, ունենար ՝տեսներ էդ ի՞նչ ակցիա է, ո՞ւմ կողմից, կամ ու՞ր են գնալու հավաքված փողերը ՝թե որ փող գցող լիներ...Հարց է ծագում. սոցիալապես անապահով խավերին ուզու՞մ եք օգնել ՝գնացեք վերջին մեկ ամսում ժողովրդին մի լավ կողոպտած / անհիմն թանկացումների տեսքով / մեծահարուստ-օլիգարխների դուռը, եվ կամ ՝,,չաղ-չաղ,, աշխատավարձեր ստացող բարձրաստիճան պաշտոնյաների դուռը, շարքային քաղաքացիների վրա՞ եք ,,սեւեռվել,,: Երբ մի տարեց քաղաքացու, որ չէր էլ հասցրել դրսի սառը օդից խանութում շունչը տեղը բերել, մոտեցան ու ,,ձաձա հացի փող կտա՞ս,, տեսքով առաջարկեցին ,,մուծումներ,, անել, խեղճ մարդը, որ ընդամենը հաց առնելու համար էր մտել, նեղված տոնով ասաց.,,Գործազուրկ մարդ եմ, փող ունե՞մ որ տամ,,:Այսպիսով, Նոր Տարվա շեմին, իբր թե այդ մարդու ,,սիրտը վարդ էր պատել,, դեռ մի հատ էլ հիշեցրին անմխիթար վիճակի մասին, ստիպելով հրապարակավ ստորանալ:Այդքանից հետո այդ մարդն ի՞նչ սրտով մտնի այդ խանութ: Ի դեպ, այդտեղ գնորդներին մի ուրիշ ,,անակնկալ,, էլ էր սպասվում. առեւտրին զուգահեռ՝ինչ-որ տեխնիկական աշխատանքներ էին տարվում, ու աժդահա բանվորը ողջ հասակով գետնատարած պառկել էր ու սնուցման գիծը ,,բզբզում,, էր, եւ այդ պայմաններում էլ ավելի նեղացած տարածքով անցնողները պետք է շատ ուշադիր լինեին, որ նրա ոտքերի վրա հանկարծ ,,սոթ դը քյալլի,, չգային:
Բացօթյա առեւտրի կետերից մեկում էլ քաղցրեղեն վաճառող կինը, տեսնելով, որ հնարավոր հաճախորդը, իր վաճառասեղանի մոտ կանգնած, աչքը թեքել է հարեւան վաճառասեղանին, որտեղ միրգ է վաճառվում, նեղսրտած ասաց.,,Տիկին ջան, միրգն էնտեղ է, ինչի՞ եք էստեղ կանգնել,,: Իսկ մանդարին վաճառող մի բացօթյա կետում, երբ գնորդը ցանկացավ 250 դրամանոց մանդարին գնել, վաճառողն անմիջապես նրա աչքի առաջ գնապիտակը շպրտեց մի կողմ ու ասաց.,,300 դրամով եմ ծախում,,/ Այ ,,սենց,, ,,կուլտուրական,, ազգ ենք .մանավանդ՝ Նոր տարվա շեմին / : Մի խանութում էլ տարեց մի կնոջ արգելեցին, որ ձուն տնտղի, հետո գնի:,,Թողեք ես դնեմ, դուք ձեռք միք տա, էսա ձեր պատճառով տնօրենն ինձ վրա է խոսելու,,- դժգոհեց երիտասարդ վաճառողուհին, որից հետո հաճախորդը ,,նեղացավ,, ու հրաժարվեց այդ կետից ձու գնելու մտքից:
Ի դեպ, այս օրերին, թե շուկայում, թե բացօթյա առեւտրի կետերում ահավոր ,,խցանումներ,, են. բայց դա չի խանգարում, որ քաղաքավարությունից կիլոմետրերով հեռու շատ տղամարդիկ հոծ բազմության մեջ անգամ ծխելով քայլեն, վառվող ծխախոտը ձեռքին. իսկ, որ ավելի վատ է՝ծխելով սպասարկեն ու ծխախոտը ձեռքին մսամթերք կամ կաթնամթերք, միրգ վաճառեն. երեւի դրա համար է, որ ոչ թե Եվրամիություն ենք մտնում, այլ՝ Եվրասիական միություն, քանի որ մեր ազգին երեւի թե ,,հարիր,, է եվրասիականը.նախկին Սովետ Միության երկրներին ,,ինտեգրվելը,,: Ընդհանրապես ժամանակն է, որ ծխելն արգելվի նաեւ բացօթյա առեւտրի կետերում, խանութներում, ու ցուցանակներ փակցվեն եւ տուգանքներ նշանակվեն:Թե չէ ինչի՞ նման է. կանայք կամ երեխաներ են անցնում բացօթյա առեւտրի կետերով կամ շուկայում ՝ մեկ էլ տեսար, մեկը ծխախոտը ձեռքին նրանց կողքով գրեթե կիպ քայլում է:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
пятница, 19 декабря 2014 г.
Подписаться на:
Сообщения (Atom)