среда, 24 декабря 2014 г.

Ի՞նչ են քարոզում ,,Գլենդել-լայֆն,, ու մյուսները

Համացանցում վերջերս տարածվել էր մի նամակ ՝,,Հեռուստաեթերի մաքրման պահանջ,, քաղաքացիական նախաձեռնության կողմից, որում ՀՀ նախագահին բողոք էր հղվել ՝դատապարտելով   Հ2-ով ընթացող ,,Գլենդել-լայֆ,, հեռուստանախագիծ-սերիալը, պատճառաբանելով, որ նրանում մեծ տեղ է տրված էրոտիկ տեսարաններին, արտամուսնական կապերի գովազդին ու առհասարակ դժգոհություն էր հնչում այդ սերիալի հակասոցիալական բովանդակությունից, այն համարելով հայ ազգին ոչ հարիր: Մինչ այդ ՝ այդ հաղորդումը չէի նայել ՝ նախ եւ առաջ հաղորդման ընթացքում հնչող շատ վատ ու անընկալելի հայերենի պատճառով. կերպար-հերոսները ,,բլա-բլա-բլա,,շուտասելուկի նման այնպիսի արագությամբ էին արեւմտաամերիկյան հայերեն հնչեցնում, որ արեւելահայերենի սովոր ականջն անկարող էր ընկալել, թե ով ՝ինչ է ասում. առավել եւս, որ խոսակցություններն էլ համեմված էին օտարաբանությամբ ու գռեհկաբանության տարրերով: Ու դա այն արեւմտահայերենը չէր, որով խոսել ու ստեղծագործել են մեծն Դուրյանը, Մեծարենցը, Վարուժանը, որոնց ստեղծագործությունները հոգեւոր երգեր են՝երաժշտություն հիշեցնող, իսկ ,,Գլենդել-լայֆի,, հերոսների ներկայացրած հայերենը մի ահավոր դժվարամարս կերակուր էր՝նոր ամերիկահայերեն ժարգոնով /  ի դեմս ,,օքե-լավ,, բառակապակցության անհարկի շահարկման / համեմված: Փոխանակ գրական հայերենը տարածեն սփյուռքում, որ այնտեղ ծնված երեխաները չմոռանան իրենց մայրենի ,,ոսկեղենիկ,, լեզուն, վատ հայերեն են ,,գովազդում,, ՝ արդեն մի քանի ամիս շարունակ:Հայաստանյան երկու դերասաններ էլ այդ նախագծում չես հասկանում ՝իրենց անձնական կյա՞նքն են ներկայացնում, թե՞ դերի մեջ են. ամենայն հավանականությամբ ՝ իրենց կյանքն են ներկայացնում, քանի որ իրենց իսկ անուններով են հանդես գալիս: Բայց այս դեպքում համայն հայությանն ի՞նչ հետաքրքիր է, թե նրանք իրենց նվիրած կանացի պայուսակը վաճառել են եւ կամ՝ կամ ինչու են վաճառել / դեկտեմբեր ամսվա մի հաղորդումից /:Կամավոր ՝իրենց անձնական կյանքի նեղ-անձնական մանրամասները հրամցնում են: 

Զարմանում եմ. այդ նույն Ամերիկայում մաքուր, գրական հայերենով ամեն օր հնչում է ,,Ամերիկայի ձայնը,, Վաշինգտոնից, ինչու՞ անպայման վատ հայերենն են մատուցում հեռուստադիտողին:,,Ամերիկայի ձայնի,,հայաստանյան թղթակիցներն էլ նորմալ, գրական հայերենով են խոսում...Նոյեմբերի 28-ին եւ 29-ին ,,Գլենդել-լայֆի,,մի-մի հաղորդում դիտեցի. մի քանի ընկերուհիներ հերթով էկրանին հայտնվելով ՝մեկը կյուսից գանգատվում էր ու ,,դարդերը.. կիսում հեռուստադիտողի հետ. բողոքն էլ ի՞նչ է ՝ընկերուհուն հյուրընկալել է իր տանը, նա էլ իր շանը հետը բերել է,  ու ինքն էլ ստիպված է ողջ օրը շան կեղտը հավաքել ՝լավ պարկետած հատակի ու գորգի վրայից / ահա այստեղ է, որ դժգոհ կինն սկսեց օգտագործել արեւելահայերեն աճառյանական բառարանի  բառապաշարը ՝ շան գործողությունները արարմունքը ներկայացնելիս:Հետո էլ ընկերուհին է հայտնվում էկրանին ու ,,Շունիկս ուր է, շունիկս,, ասելով ՝ սպառնում է զանգել ,,փոլիս,, կամ կենդանիների պաշտպանության կոմիտե, ընկերուհուն մեղադրելով շան անհետացման մեջ: ՀՀ շարքային քաղաքացու համար դա երեւի թե զավեշտ է / մեր հալ ՝ ձեր շունիկի վարդագույն վարտիք,, տրամաբանությամբ /, բայց տվյալ ամերիկացու համար ՝ ողբերգություն:Ու հենց այդ հակասությունից էլ ծնվում է ողբերգազավեշտականը: Մի խոսքով ՝,,Գլենդել-լայֆը,, հայաստանյան ,,Կիսաբաց լուսամուտներ,, նախագծի ամերիկյան տարբերակն է ՝այլ ձեւաչափով:Երեւի թե մեր ,,Կիսաբաց լուսամուտներն,, էլ ամերիմացիների համար զավեշտ լինի. տես Հայաստանում ինչի՞ամար են կռիվ անում, Ամերիկայում ՝ ինչի:Չես հասկանում, արեւմտյան բարքերի գովազդ է, թե՝ հակագովազդ; Եթե հաշվի առնենք, որ այդ հաղորդումը դիտող որեւէ խելքը գլխին երիտասարդ հազիվ թե ցանկություն ունենա ներկայացվող հերոսուհիների նման որեւէ կին ընտրել / ով խմում-հարբում է ու ռեստորաններում կռիվ անում տղաների հետ /, ուրեմն ՝հակագովազդ, այն էլ ՝ բավականին հաջողված եւ ,,ուսանելի,, /:Ինչ վերաբերվում է էրոտիկ տեսարաններին, ապա դա արձանագրեցի միայն հաղորդման անոնսում, սակայն, դժբախտաբար, այդ անոնսը օրը մի քանի անգամ ընդմիջում է տարբեր հաղորդումների ընթացքը:Ամեն դեպքում, դա այնքան դատապարտելի չէ, որքան ՝շաբաթվա 5 օրը երեկոյան ,,Արմենիայով,,ցուցադրվող ,,Բրազիլիայի պողոտա,, սերիալում ներկայացվող բարքերը, բազմակնության ու անառակության, այլասերվածության քարոզը:21-րդ դարի 3 կանայք իրենց ընդհանուր ամուսնուն ու սիրեկանին բաժանել են իրար մեջ՝ որպես ,,30 տոկոս,, բաժնեմաս,,/ հենց այդպես էլ ասվում էր / օրերի ու շաբաթների գրաֆիկով, իսկ ընդհանուր տղամարդն էլ գաղափարի հեղինակ կնոջը խոստանում է 10տոկոս ,,պարգեւավճար,, հատկացնել ՝ամուսնական պարտականությունների ,,հավելյալ,, կատարումով:Ու սա ներկայացվում է որպես ,,ապագա ընտանիքի մոդել,, / իրենց իսկ խոսքերով / ,,քաղաքակիրթ,, աշխարհի բարքեր, մինչդեռ ամենաիսկական հետընթաց է՝ դեպի քարանձավային կամ քարայրային մարդու ժամանակներ:Սեռական սանձարձակություն, այլասերված բարքեր, որկրամոլություն, ուտելիքի պաշտամունք եւ ոչ մի հոգեւոր...Ֆիլմի մի չնչին տոկոսն է կրիմինալ, որն էլ հեռուստադիտողներից ոմանց ստիպում է երբեմն հետեւել դեպքերի ընթացքին, բայց ՝ առվելապես աղբի է բախվում:Ահավասիկ, երիտասարդ գեղեցկուհի Սուելենը բրազիլական ակումբի գրեթե բոլոր տղմարդկանց հետ սեռական կապի մեջ է, իր գործատիրոջն էլ ՝ աժդահա մի տղամարդու...սեռական բռնության է ենթարկում, հետո էլ ՝ լուսանկարում ու պարբերաբար շանտաժի ենթարկում,բայց ՝ հաջողությամբ ամուսնանում  է նրա որդու հետ: Սեռական սանձարձակ Լելեկոն էլ ողջ օրը կիսամերկ, արգահատելի տեսքով ու գռեհիկ շաժուձեւով շրջում է ու հպարտանում իր սեռական կարողություններով, ու այդ ամենն ուղեկցվում է նրա կողմից գռեհիկ մեկնաբանություններով:Բարքերի ապականությունը հասել է այնտեղ, որ մի մեծ ընտանիքի տարբեր անդամներ սրբապիղծ են դարձել ու միմյանցից գաղտնի ՝սիրային գաղտնի կապի մեջ են.երիտասարդ կինը ՝տալի ամուսնու հետ,վերջինս էլ ,,համատեղության կարգով,, փորձում է ինտիմ կապ հաստատել իր որդու սիրեցյալի հետ, ընտանիքի տատը իր թոռի տարիքի սիրեկանին բերել է տուն, պապն էլ իր թոռի տարիքի սիրուհուն  է տուն բերել, ու նախկին ամուսինները մեկ էլ տեսար ՝իրենց նոր կողակիցներից գաղտնի միմյանց հետ սիրային կապի մեջ են մտնում ՝որտեղ ասես, ինչ դիրքով ասես... Եվ այդ ամենը ներկայացվում է ժամը 19-20-ին, երբ հեռուստաէկրանի առջեւ երեխաներ էլ կան...

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն