вторник, 23 декабря 2014 г.

Քաղաքակրթություն կպոռանք՝ու ետ-ետ կվազենք

Սովորաբար արտասահմանյան քաղաքակիրթ երկրներում Նոր Տարվա նախօրեին զեղչեր են անում. հենց այսօր հեռուստատեսությամբ լուսաբանվում էր ամերիկյան նախատոնական զեղչերը, որ սկսվել են Գոհաբանության օրվանից:Հայաստանում շատ ավելի հակառակն է:Ահավասիկ.վանաձորյան 2 խանութներում ,,բարեգործական ակցիա,, անունը կրող մի յուրօրինակ արարողություն էր, բայց, ոչ թե ի նպաստ գնորդների, այլ ՝ի նպաստ հայտնի չէ թե ում ՝գնորդների գրպանից ակնկալվող եկամուտների հաշվին:Վաճառակետերից մեկի մոտ ,,քվեատուփ,, էր դրված ՝ ,,սոցիալապես անապահով խավերին օգնելու,, անվան տակ, ու ներս մտնող գնորդներին կոչ էին անում ,,քվեարկել,, ՝տուփի մեջ: /,,Մատաղի փող,,-ի կուլտուրական տարբերակն էր /: Մարդ ժամանակ կամ ,,հավես,, ունենար ՝տեսներ էդ ի՞նչ ակցիա է, ո՞ւմ կողմից, կամ ու՞ր են գնալու հավաքված փողերը ՝թե որ փող գցող լիներ...Հարց է ծագում. սոցիալապես անապահով խավերին ուզու՞մ եք օգնել ՝գնացեք վերջին մեկ ամսում  ժողովրդին մի լավ կողոպտած / անհիմն թանկացումների տեսքով / մեծահարուստ-օլիգարխների դուռը, եվ կամ ՝,,չաղ-չաղ,, աշխատավարձեր ստացող բարձրաստիճան պաշտոնյաների դուռը, շարքային քաղաքացիների վրա՞ եք ,,սեւեռվել,,: Երբ մի տարեց քաղաքացու, որ չէր էլ հասցրել դրսի սառը օդից խանութում շունչը տեղը բերել, մոտեցան ու ,,ձաձա հացի փող կտա՞ս,, տեսքով  առաջարկեցին ,,մուծումներ,, անել, խեղճ մարդը, որ ընդամենը հաց առնելու համար էր մտել, նեղված տոնով ասաց.,,Գործազուրկ մարդ եմ, փող ունե՞մ որ տամ,,:Այսպիսով, Նոր Տարվա շեմին, իբր թե այդ մարդու ,,սիրտը վարդ էր պատել,, դեռ մի հատ էլ հիշեցրին անմխիթար վիճակի մասին, ստիպելով հրապարակավ ստորանալ:Այդքանից հետո այդ մարդն ի՞նչ սրտով մտնի այդ խանութ: Ի դեպ, այդտեղ գնորդներին մի ուրիշ ,,անակնկալ,, էլ էր սպասվում. առեւտրին զուգահեռ՝ինչ-որ տեխնիկական աշխատանքներ էին տարվում, ու աժդահա բանվորը ողջ հասակով գետնատարած պառկել էր ու սնուցման գիծը ,,բզբզում,, էր, եւ այդ պայմաններում էլ ավելի նեղացած տարածքով անցնողները պետք է շատ ուշադիր լինեին, որ նրա ոտքերի վրա հանկարծ ,,սոթ դը քյալլի,, չգային:

Բացօթյա առեւտրի կետերից մեկում էլ քաղցրեղեն վաճառող կինը, տեսնելով, որ հնարավոր հաճախորդը, իր վաճառասեղանի մոտ կանգնած, աչքը թեքել է հարեւան վաճառասեղանին, որտեղ միրգ է վաճառվում, նեղսրտած ասաց.,,Տիկին ջան, միրգն էնտեղ է, ինչի՞ եք էստեղ կանգնել,,: Իսկ մանդարին վաճառող մի բացօթյա կետում, երբ գնորդը ցանկացավ 250 դրամանոց մանդարին գնել, վաճառողն անմիջապես նրա աչքի առաջ գնապիտակը շպրտեց մի կողմ ու ասաց.,,300 դրամով եմ ծախում,,/ Այ ,,սենց,,  ,,կուլտուրական,, ազգ ենք .մանավանդ՝ Նոր տարվա շեմին / : Մի խանութում էլ տարեց մի կնոջ արգելեցին, որ ձուն տնտղի, հետո գնի:,,Թողեք ես դնեմ, դուք ձեռք միք տա, էսա ձեր պատճառով տնօրենն ինձ վրա է խոսելու,,- դժգոհեց երիտասարդ վաճառողուհին, որից հետո հաճախորդը ,,նեղացավ,, ու հրաժարվեց այդ կետից ձու գնելու մտքից:

Ի դեպ, այս օրերին, թե շուկայում, թե բացօթյա առեւտրի կետերում ահավոր ,,խցանումներ,, են. բայց դա չի խանգարում, որ քաղաքավարությունից կիլոմետրերով հեռու շատ տղամարդիկ հոծ բազմության մեջ անգամ ծխելով քայլեն, վառվող ծխախոտը ձեռքին. իսկ, որ ավելի վատ է՝ծխելով սպասարկեն ու ծխախոտը ձեռքին մսամթերք կամ կաթնամթերք, միրգ վաճառեն. երեւի դրա համար է, որ ոչ թե Եվրամիություն ենք մտնում, այլ՝ Եվրասիական միություն, քանի որ մեր ազգին երեւի թե ,,հարիր,, է եվրասիականը.նախկին Սովետ Միության երկրներին ,,ինտեգրվելը,,: Ընդհանրապես ժամանակն է, որ ծխելն արգելվի նաեւ բացօթյա առեւտրի կետերում, խանութներում, ու ցուցանակներ փակցվեն եւ տուգանքներ նշանակվեն:Թե չէ ինչի՞ նման է. կանայք կամ երեխաներ են անցնում բացօթյա առեւտրի կետերով կամ շուկայում ՝ մեկ էլ տեսար, մեկը ծխախոտը ձեռքին նրանց կողքով գրեթե կիպ քայլում է:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն