понедельник, 19 декабря 2011 г.

“Նախաքննության շահերից ելնելո՞վ”



  Երբ որևէ ԶԼՄ արտակարգ կամ քրեական դեպքի մասին գրում է` անուններ չմատնաշելով, դա ինչ-որ կերպ հասկանալի է, քանի որ փաստերը ճշտելու անհրաժեշտություն է զգացվում համապատասխան մարմիններից, բայց երբ համապատասխան մարմինն է փաստն արձանագրում` առանց անուններ մատնանշելու, դա տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Այսպես, գլխավոր դատախազության կայքի “Պետական շահերի պաշտպանություն” բաժնում կարդում ենք.

Լոռի. Հարուցվել է քրեական գործ` փոստային բաժանմունքի պետի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ
07.12.2011
  Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` փոստային բաժանմունքի պետի կողմից կենսաթոշակների եւ նպաստի գումարներից յուրացում կատարելու դեպքի առթիվ:
 
Պետական շահերի պաշտպանության նկատառումներով նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ մասնավորապես պարզվել է, որ  «Հայփոստ» ՓԲ ընկերության Վանաձորի թիվ N փոստային բաժանմունքի պետը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, քաղաքացիների կենսաթոշակները եւ նպաստը վճարելու համար  2011թ. նոյեմբեր ամսին ստացված, ինչպես նաեւ ազգաբնակչությունից որպես վարձավճարներ գանձված գումարներից յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 6 420 000 դրամ գումար:
 
Նյութերի հիման վրա Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար: 

  Ինչպես տեսնում ենք, չի նշված ոչ փոստային բաժանմունքի, ոչ էլ ղեկավարի անունը: Միայն Շամշյան Գագիկի` «Արմենիայով» հնչած դեկտեմբերի 11-ի կիրակնօրյա հաղորդումից ժողովուրդն իմացավ և փոստային բաժանմունքի համարը, և ղեկավարի անունը: Դեկտեմբերի 12-ին էլ news.armeniatv.com կայքը գրեց.

Վանաձորի փոստային բաժանմունքի պետը մեղադրվում է 6 մլն դրամ հափշտակելու մեջ
Posted on 2011-12-14 19:00

  ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնում շարունակվում է Վանաձոր քաղաքի փոստային բաժանմունքի պետի կողմից կենսաթոշակների և նպաստի գումարներից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
  Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 2011թ. դեկտեմբերի 12-ին «Հայփոստ» ՓԲ ընկերության Վանաձորի թիվ 2015 փոստային բաժանմունքի պետ Մ. Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նա մեղադրվում է յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 6 մլն. դրամ հափշտակելու մեջ:
  Նախաքննության ընթացքում Մ. Գևորգյանը ամբողջությամբ վերականգնել է «Հայփոստ» ՓԲ ընկերությանը պատճառված գույքային վնասը:
  Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի միջնորդությունը և Մ. Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:
  Միաժամանակ դատարանը բավարարել է նաև Մ. Գևորգյանի պաշտպանի` դատարան ներկայացրած միջնորդությունը, և կալանքը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցով` գրավով:

  Հետաքրքիր է, որ այս տեղեկատվությունը դատախազության կայքում տեղ գտավ ավելի ուշ` դեկտեմբերի 14-ին: Իսկ դեկտեմբերի 18-ին կիրակնօրյա Հայլուրովարդեն այս թեմայով հանդես եկավ Լոռու մարզի դատախազը`  մանրամասն խոսելով գործի ընթացքի մասին և անուններ մատնանշելով: Զարմանք է հարուցում, որ պետական մարմինները առաջնահերթ տեղեկատվությունը փաստորեն տրամադրել են ոչ թե Հանրայինին”, այլ` “Արմենիային”:
Կամ` “02”-ը հաղորդում է ու իր կայքում էլ ամրապնդում, որ դեկտեմբերի 13-ին մայրաքաղաքում վրաերթի է ենթարկվել 67-ամյա Ֆերդինանտ Մայիլյանը, որին վարորդը հիվանդանոց է տեղափոխել, իսկ Մայիլյանը գիտակցության չգալով մահացել է: Չի նշվել վրաերթ կատարողի անունը, այլ միայն` մեքենայի մակնիշը` BMW, անգամ պետհամարանիշը չի նշված: Միգուցե առաջնորդվել են այն սկզբունքով, որ "չկա մարդ, չկա պրոբլեմ": Բայց ահա, դեկտեմբերի 19-ին Արմենիանահեղագոչ հայտնեց, որ մշակույթի հայտնի գործիչ Արա Երնջակյանը 2 քաղաքացու վրաերթի է ենթարկել և նրանց տեղափոխել հիվանդանոց: Ի՞նչ է ստացվում. Մի դեպքում կարելի է անուններ տալ, մի դեպքում` ոչ, նայած հանգամանքների՞ն, թե՞` մեղադրվողի  ճանաչվածության կամ “թիկունքի” հզորությունից ելնելով:
          
                                                                    Գայանե Հովսեփյան

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն