տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
среда, 7 марта 2012 г.
Հացը թանկացավ, շաքարավազը չի էժանանում
Մարտի սկզբից Վանաձորի հացի որոշ կետերում հացը թանկացավ` հատավաճառի մեջ 20-30 դրամով, թեպետ հանրապետական հեռուստաալիքներից մեկով փորձում էին համոզել, թե հացը միայն Գյումրիում է թանկացել: Չնայած ոչ բոլոր կետերն են հացը թանկացրել, սակայն եթե համաշխարհային շուկայի գների թանկացմամբ է պատճառաբանվում թանկացումը, ենթադրվում է, թե մի օր էլ հերթը կհասնի մյուսներին. «Ով էլ չի թանկացրել, քաշն է պակասեցրել»,- նկատում է վանաձորցիներից մեկը: Հետքրքիր զուգադիպությամբ, 4 տարի առաջ նույն ժամանակահատվածում հացը և այլ անհրաժեշտ մթեքներ կրկին թանկացել են: Ահավասիկ, ներկայացնենք մի վկայություն ոչ հեռու անցյալից` հոդվածի տեսքով, որ լույս է տեսել 2008թ. մարտի 11-ին «Ժամանակ Երևան» թերթի ինտերնետային կայքում. «Հետաքրքիր է, թե կա՞ մի երկիր, բացի Հայաստանը, որտեղ տոն օրով գների բարձացում է լինում. այս տարվա մարտի 8-ը վանաձորցի կանանց համար նշանավոր էր նրանով, որ այդ օրը «հայտնագործեցին», որ հացը, ալյուրն ու մակարոնեղենը կրկին թանկացել են` ի թիվս այլ սննդամթերքների, որոնց հատ-հատ անդրադարձել էր «Ժամանակ Երևան» ինտերնետային կայքը` մարտի 7-ի համարում»: Իսկ մարտի 7-ի համարում ահա թե ինչ էր արձանագրվել. «Վանաձորի առևտրի կետերում գները նոր թափ հավաքեցին` «հարձակվելով սպառողների վրա. 1կգ շաքարավազը 210-ից դարձավ 220 գրամ, իսկ խոզի մսի գինը 3-րդ թռիչքը կատարեց. բրազիլական ներմուծված խոզի մսի 1 կգ-ն, որ տարեվերջի 1300-ից այս տարվա սկզբին դարձավ 1600 դրամ, այժմ հասավ 2000 դրամի, իսկ տեղական արտադրության խոզի մսի գինը 2200-ից հասավ 2500 դրամի (և այս ամենը 2 ամսում): Կրկին բարձրացան ձեթի գները, որ միառժամանակ փոքր-ինչ իջել էին` մեծ թանկացումից հետո»: Սույն հրապարակումից նաև պարզ է դառնում, որ 4 տարի առաջ շաքարավազի 1կգ-ն կիսով չափ էժան է եղել. ներկայումս այն 430-450 դրամ է: Լավ կլիներ, եթե ՀՀԿ անդամ պատգամավորները պարբերաբար քաղաքական թեմաներով ասուլիս հրավիրելու փոխարեն մի քիչ էլ տնտեսական թեմաներով ասուլիսներ անեին ու պարզաբանումներ ներկայացնեին թանկացումների վերաբերյալ. չէ՞ որ տնտեսական լծակները հենց ՀՀԿ անդամ գործարար պատգամավորների ձեռքին են:
Գայանե Հովսեփյան
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն