Մինչ ժամային
փոփոխությունների ի հայտ գալը, որ սկսվեց 90-ականներին, Մոսկվան Երևանից 1 ժամ ետ էր.
ասում էին` «Մոսկվայի ժամանակով», «Երևանի ժամանակով»: Այսինքն, եթե Հայաստանում ժամը
22.00-ն էր. Մոսկվայում` 21.00-ը: Սա լավ հիշում եմ հեռուստատեսային լուրերի թողարկումից:
Հիմա որոշեցին Հայաստանում այսուհետ ժամը չփոխել, բայց, փաստորեն, Մոսկվայի ու Երևանի
ժամանակները արդեն նույնն են, և հայտնի չէ, թե դա ինչի արդյունք է: Հայաստանը նախորդ
փոփոխությունից հետո կանգնեց չփոխելու որոշման վրա՞, թե՞` Մոսկվան: Սա թող մասնագետները
պարզեն: Ամեն դեպքում ժամանակն այն միավորը չէ, որի նկատմամբ կարելի է կամայական վերաբերմունք
ցուցաբերել: Իբր քիչ ոլորտներ կան, որտեղ իրավունքներ են խախտվում, հիմա էլ ժամանակի
«իրավունքներն» են խախտում: Ինչպե՞ս կարելի է դարերով մշակված, գիտականորեն հիմնավորված
կարգուկանոնը խախտել: Քաջ Նազարի հեքիաթում էր կարծեմ ասվում, թե` «հրամայում եմ արևն
արևելքից դուրս գա, արևմուտքից մայր մտնի». ինչ-որ համանման մի բան: Իսկ թե ինչ ազդեցություն
էր ունենում ժամային փոփոխությունը մարդկանց կենցաղի նկատմամբ, ստորև ներկայացվում
է 1997թ. նոյեմբերի 14-ին «Առավոտում» տպագրված մի տեղեկատվություն.
Երբ մութն ընկել է, բայց դեռ
ուշ չէ…
Վերջին ժամանակներս ժամը փոխելու առնչությամբ, Վանաձորի
փողոցներում, սկսած 16.00-ից խուճապային տրամադրություն է: Գործի ավարտից դեռևս 1 ժամ
առաջ աշխատավայրերը հեռատեսորեն լքած վանաձորցիները, աճապարելով օրվա գնումները փակող-հավաքող
վաճառակետերից հապշտապ կատարել (թանկ ու էժանին չնայելով), շտապում են դեռ մութը չընկած
տուն հասնել` կիսամութ փողոցներով: Հիմնարկների ղեկավարները, դասախոսներն ու ուսուցիչները
«ըմբռնումային» վերաբերմունք են դրսևորում երևույթի նկատմամբ և մեծահոգաբար «աչք փակում»
անհրաժեշտաբար ստեղծված գործալքության կամ դասալքության հանդեպ: Ժամը 17-ի սահմաններում
դեկտեմբերյան մթնշաղ է, և սա` ընդամենը նոյեմբերի սկզբին…
Գայանե Հովսեփյան
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն