понедельник, 5 марта 2012 г.

Որքա՞ն կարելի է հայերենն աղավաղել եթերից



  Ֆեյսբուքում մեկը գրել էր, թե փողոցում ավելի գրագետ են խոսում, քան` ֆեյսբուքում: Հավանաբար, այդ գրողը տեղյակ չէր, թե ինչ հայերեն է հնչում հեռուստատեսությամբ. աղավաղված բառեր, սխալ հոլովումներ, ժարգոնային դարձվածքներ: Անգամ պատգամավորներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ են այդ լեզվովխոսում: Օրերս հերթական պատգամավորն էր ասուլիս անցկացնում, և յուրաքանչյուր նորմալ մարդ պարզապես կվիրավորվեր այն հանգամանքից, թե ովքեր են մեր պատգամավորները` դատելով այդ մարդու խոսելաձևից: Ինչի՞ նման է, երբ բարձրաստիճան պաշտոնյան եթերից խոսում է ա” –երով (“էօժանդակ բայի հետ ծանոթ չլինելու պատճառով), ասուլիս է վարում ա”-երով, “առաջինասելու փոխարեն ասում է առաջի”, ենթականերն էլ նրան նմանվելու համար խոսելաձևը կրկնօրինակում են: Հեռուստաեթերում, սերիալներում զանգվածային բնույթ է կրում հայերենի սխալ հոլովումը. տնեցիքի, պապու, տատու (փոխանակ` պապի, տատի), կամ` հալչել է (փոխանակ` հալվել է), կորում է (փոխանակ` կորչում է): Փաստորեն, որտեղ չ”-ն պետք է` չեն դնում, որտեղ պետք չէ` դնում են: Մի հաղորդավարուհի էլ Աֆղանստանի փոխարեն Ախվանստան էր ասում: Շատ ցավալի է, որ հաղորդավարները հաճախ կակազում, կմկմում ու երկարաձգում են բառերը կամ` “նյամնյամերենեն խոսում. “բոլյոր”, “ոլյորտ”, “բնյապահպանական”, “նյախարար”: Վերջերս Հ1-ով մի քննադատական հաղորդում հնչեց` կիրակնօրյա Հայլուրնէր, մասնագետն իրավացիորեն քննադատում էր, որ հայերենում սկսել են “ь” կիրառել. երևույթ, որին անդրադարձել ենք նաև ամիսներ առաջ, սակայն երևույթը շարունակում է մնալ: Մի հետաքրքիր երևույթ էլ կա, եթե ռուսները որոշ դեպքերում գրում են о, կարդում են а, որ նրանց քերականության առանձնահատկությունն է, ապա որոշ հայեր ապօրինի ու ոչ լեգիտիմ քերականություն են ուզում մտցնեն ու բառամիջյան ա-ի փոխարեն ասում են` ո (“հոմով ձողիկներ”, “մոմ ջան”): Հիմա էլ ինչ-որ անհեթեթ դարձվածքներ են էկրանից փողոց նետում` “ձյա”, “ընենց չի որ”, “տեղից էլ”: Չես հասկանում` “ձյա”-ն ռուսերեն “дядя” բառի կրճատված տարբերակն է՞, թե՞` վրացիների ձիա”-ն: Լավ, հնարավոր չէ՞ քեռիասել, կամ “дядя”-ին հանգիստ թողնել, ինչպես որ կա: Որքան հասկացա` “տեղից էլարտահայտությունը էն գլխիցկամ ի սկզբանեարտահայտության կամայական վերաձևումն է: Եվ մի կարևոր հանգամանք. հայերենում շեշտը դրվում է բառի վերջին վանկի ձայնավորի վրա, բայց որոշ հաղորդավարներ շեշտը դնում են սկզբից: Եթե պետական հեռուստաեթերից է աղավաղված հայերեն հնչում, էլ ֆեյսբուքից ի՞նչ եք պահանջում: Ի դեպ, ֆեյսբուքահայերից ոմանք նեղվումեն, երբ նյութերի տակ մեկնաբանությունները գրում են ոչ հայերեն, այլ` լատինատառ: Սա արդեն տեխնիկական խնդիր է, և կապված է համակարգչային ծրագրերի և այլ օբյեկտիվ պատճառների հետ. ասենք` մեկը չի ուզում ինտիմ բնույթի մեկնաբանությունները կամ բացտեքստերն աչքի զարնեն, դրա համար էլ լատինատառ է գրում:

                                                                                 Գայանե Հովսեփյան

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն