17
տարվա լրագրող եմ` սկսած 1995թ.-ից:
Մամուլում իմ կողմից
տպագրված քննադատական հրապարակումների համար պարբերաբար զանազան
ճնշումների եմ ենթարկվել
նրանց կողմից, ում “թանին թթու ասող” հոդվածներ
եմ տպագրել (ընդհուպ
մինչև “սեփական դիմումի
համաձայն” աշխատանքից ազատում
պետական ոլորտում` 1998թ.,
մանրամասները տես բլոգի
8.01.2012թ. “Ինչպես ես դարձա լրագրող
և դրա հետևանքները”
հոդվածում):Սկսած 2005թ.-ից հանդես
եմ գալիս որպես ազատ լրագրող,
սակայն, տեսնելով, որ “հայտնի ուժերի”
ձեռքը պարբերաբար, հետևողականորեն հասնում
է նաև այն թերթերին, որոնցում
հանդես եմ գալիս,
2011թ. հուլիսից ստիպված
էի բլոգ ստեղծել
(www.azatankakh.blogspot.com), որտեղ մինչ օրս տպագրվել
են շուրջ 100 հոդվածներ սոցիալ-տնտեսական, ներքաղաքական,
իրավական, մշակութային, հայապահպան
թեմաներով վերլուծություն, տեղեկատվություն, ակնարկ:
Ընդ որում, բլոգում
բարձրացվում են հարցեր,
որոնք երբևէ որևէ այլ ԶԼՄ-ի կողմից չեն բարձրացվել (Օր.` “Ու՞ր
են կորել հաշմանդամների
13 տարվա նպաստները”,
10.08.2012թ., “Վթարային կամուրջ
Վանաձոր-Բագրատաշեն մայրուղու վրա”,
18.08.2012թ.): Ցավոք, բլոգը ֆինանսական աջակցություն
չի ստանում որևէ հասարակական կամ պետական կառույցից
(թեպետ այն քաղաքական
նպատակներ չի հետապնդում),
չնայած այդ առթիվ սոցցանցերում պարբերաբար
հայտարարություններ եմ զետեղել,
որոնք առայժմ մնացել
են “ձայն բարբառոյ”:
Եվ, եթե բլոգը մինչ օրս գոյատևում է, ապա բացառապես
իմ անձնական խնայողությունների հաշվին,
մինչդեռ իմ և իմ ընտանիքի
անդամների բուն խնայողությունները` խորհրդային տարիներին
խնայբանկում պահ տված ավանդներ, առ այսօր “սառեցված”
վիճակում են, և հայտնի չէ, թե դրանք երբևէ վերադարձվելու
են (այնպես, ինչպես
հազարավոր այլ քաղաքացիների
ավանդներ): Այսինքն, պետությունը
ոչ միայն “խորթ զավակի” կարգավիճակում
է պահում շատերին,
այլև` զրկում է անգամ ունեցածից:
Ծանոթներիցս մեկն ինձ խորհուրդ է տալիս դիմել որևէ օլիգարխի,
կամ` կուսակցության անդամագրվել,
սակայն, կարծում եմ, կուսակցության անդամ լինելը կամ որևէ օլիգարխից
կախում ունենալը կխանգարի
ազատ մամուլի կայացմանը:
Ըստ այդմ, ակնկալում
եմ ժողովրդավարության զարգացմանն
ուղղված որևէ դրամաշնորային
ծրագրի աջակցություն, միաժամանակ
ակնկալելով ազատ մամուլի
ու ժողովրդավարության կայացման
համար շահագրգիռ որևէ պատգամավորի միջամտություն. հարց բարձրացնել, որպեսզի
պետբյուջեի միջոցներով որոշակի
ֆինանսական հատկացումներ արվեն այն տեղեկատվական
բլոգներին, որոնք ապացուցել
են իրենց գոյության
անհրաժեշտությունը, քաղաքական նպատակներ
չեն հետապնդում և տպագրում են հոդվածներ`
բացառապես ժողովրդի շահերից
ելնելով: Չէ՞ որ պետության կողմից
պարբերաբար ֆինանսավորվում են և առանձին
ՀԿ-ներ, և թերթեր
(որոնց մի որոշներում
տպագրվող նյութերի վերաբերյալ
ֆեյսբուքում մի օգտատեր
կատակել էր, թե “Ափսոս չէ՞ր էն ծառը, որ էդ թերթը տպելու
համար էն կտրել”):
Եթե մի 100 անդամ չունեցող,
“թղթի վրա” գործող
կուսակցություններն են անգամ պետբյուջեից տարեկան
կտրվածքով ֆինանսավորվում, ապա ժողովրդի շահերից
բխող հարցեր բարձրացնող
բլոգներն ինչու՞ չպետք է ֆինանսավորվեն: Միաժամանակ
հիշեցնեմ, որ Azat Ankakh
բլոգի զարգացման նպատակով
Զարգացման Հայկական բանկում
մայիս ամսից բացվել
է հաշվեհամար, և նրանք, ովքեր ցանկանում
են նպաստել այլընտրանքային, բայց անկողմնակալ լրատվությանն ու ժողովրդավարության
զարգացմանն` ի դեմս Azat Ankakh բլոգի, կարող են փոխանցումներ կատարել Զարգացման Հայկական
բանկում հետևյալ հաշվի համարներով`
ՀՀ
դրամով (AMD)
1810004845330100
ԱՄՆ դոլարով
(USD) 1810004845330101
Եվրոյով (EUR)
1810004845330150
Ռուս.
ռուբլով (RUR) 1810004845330158
Azatankakh բլոգի հիմնադիր հեղինակ` Գայանե Հովսեփյան
Էլ.հասցե` gayane1960@gmail.com
Հեռ. +374
(322) 4-61-17