Չնայած շաբաթ-կիրակի օրերին հեռուստասերիալների սիրահարները զրկված են իրենց համար թմրանյութ դարձած սերիալներից, սակայն դրա փոխարեն, որպես ,,այլընտրանք,, ՝ մինչեւ նախագահական ընտրությունների քարոզարշավի ավարտը կարող են դիտել թեկնածուների քարոզարշավը ՝ քաղաքական շոուի կարգավիճակով: Ի՞նչ պակաս շոու է, երբ հասարակությանը մինչ վերջերս քաղաքական կամ հասարակական գործունեությամբ անհայտ մարդիկ, որոնք գոնե խորհրդարանական ընտրություններում չեն փորձել պարզել իրենց ընտրվելու հնարավորությունները, հասարակությանը միանգամից ներկայանում են որպես նախագահի թեկնածու / եւ սա ՝ ընտրական ահռելի գրավի պայմաններում /: Այս կապակցությամբ հարց է առաջանում. ովքե՞ր են մուծել նրանց ընտրական գրավը / հազիվ թե նրանք չիմանան իրենց ընտրվելու հավանաականության աստիճանը /. ո՞ւմ է ձեռնտու նրանց առաջադրումը. պարզ չէ՞ ՝ իշխող ուժերին, որպեսզի այդպիսով տպավորություն ստեղծվի, թե Հայաստանում ժողովրդավարությունը ,,հելել ՝իրեն ուտում է,,: Բայց ինչպե՞ս ենք ժողովրդավար, եթե ԿԳ նախարարը թեկնածուներին արգելել է բուհերում քարոզչություն իրականացնել. իսկ ինչու՞, մի՞թե ուսանողն ընտրող չէ, եւ չի կարելի դասերից հետո բուհի դահլիճում հանդիպում կազմակերպել: Կամ մի՞թե ուսանողն անպայման պետք է փողոցում սառչի քարոզչության ժամանակ: Ինչպե՞ս է, որ ընդդիմադիր համարվող ,,Ժառանգության,, թեկնածուի բարեւն անգամ ,,հակացուցված,, է ուսանողներին եւ քարոզչություն է համարվում, բայց երբ խորհրդարանական ընտրությունների նախօրյակին ՀՀԿ անդամ քաղաքապետն ու ՀՀԿ-ին սատարող բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչը անթաքույց պարգեւ-գումարներ են բաժանում բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողներին, ու այդ ամենը լուսաբանվում է հեռուստատեսությամբ ՝ դա քարոզչություն չէ ՝ իշխող կուսակցության օգտին: Մի՞թե քաղաքական շոու չէ, երբ հացադուլ հայտարարած թեկնածուն ամեն օր առույգ-կայտառ տեսքով հարցազրույցներ է տալիս ու շարունակում պահանջել, որ ԿԸՀ-ն չեղյալ համարի գործող նախագահի գրանցումը: Ու այդպես էլ հեռուստադիտողին չի բացատրվում, թե ինչու՞ պետք է գործող նախագահի գրանցումը չեղյալ համարվի, ո՞ր օրենքի ՝ ո՞ր կետի համաձայն: Պարզապես ներկայացնում են, որ տվյալ թեկնածուն նախագահի գրանցմանը դեմ է, ու եթե դեմ է, ուրեմն սրանից կարելի է ,,հանգեցնել,, որ նա ընդդիմադիր է, ու մենք շատ ժողովրդավար երկիր ենք, եթե նման ընդդիմադիր թեկնածուներ կան, որոնք անգամ հացադուլ են անում ՝ հանուն ,,ճշտի,,: Տարօրինակ է նաեւ այն, որ թեկնածուներից մեկն էլ հացադուլավորի կողքին չի նստում, բայց հավատացնում է, որ ինքն էլ տանն է հացադուլ անելու: Սրանից էլ մեծ շոու՞: Ինչո՞վ շոու չէ, երբ նախագահի թեկնածուն վարսավիրանոց գնալը դարձրել է քարոզչության բաղկացուցիչ մաս / ի դեպ, այդ կադրը դիտած լոռեցիներից մեկն ասաց ՝ ,,թենց էլ չիմացանք փողը տվե՞ց, թե՞ ՝չէ,, /, իսկ նախագահի մյուս թեկնածուն էլ իրեն հատկացված եթերն օգտագործում է ոչ թե իր առավելությունները ներկայացնելով, այլ ՝ մրցակցին ավելի լավ վարսավիրի տեղ է հայտնում: Դե իսկ հաղորդավարն էլ ամեն ինչ անում է, որպեսզի գործող նախագահի մրցակիցների շոուն կատարյալ լինի ու հարցնում է թեկնածուին. ,,Ուրեմն դուք ձեր գլուխն ամեն մեկին վստահու՞մ եք,,: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
суббота, 26 января 2013 г.
пятница, 18 января 2013 г.
Հայկական մենթալիտետը նպաստում է գների բարձրացմանը
Դեկտեմբերի 26-ին REN TV ալիքը հաղորդեց, որ ամանօրյա ծախսը Ռուսաստանում կկազմի 2600-4000 ռուբլի / ինչը համարժեք է 33-50000դրամի /: Իսկ Հայաստանի թիվ մեկ սոցիոլոգը նշել էր, որ միջին հայաստանցու ծախսը կկազմի 400հազար դրամ: Ստացվում է, որ միջին հայաստանցին ավելի շքեղ Նոր տարի է անում, քան ՝ միջին ռուսաստանցին: Եվ իսկապես էլ դա մոտ է իրականությանը, քանի որ Նոր տարին Հայաստանում վերածվում է ցուցամոլության պարտադիր արարողության. գնել ամենալավը, ամենաթանկը, գնել շատ-շատ, մի հազար տեսակ բան պատրաստել, իսկ հետո կամ թունավորվում են հնացած ուտելիքից կամ ՝ գնածի մի մասը թափում: Եվ հենց հայկական մենթալիտետը նկատի ունենալով է, որ Հայաստանում ամանորի նախօրեին գներն ավելի են բարձրանում, իսկ զեղչեր լինում են տոներից հետո / փոխանակ հակառակը լինի, ինչպես ընդունված է քաղաքակիրթ երկրներում /: Ահավասիկ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի ավելի էին բարձրացել ապխտած մսի, ֆիլեների, բաստուրմայի գները, իսկ ընկույզի գինը պարզապես ռեկորդ էր խփում ՝ կազմելով 5-8000դրամ: Ընկուզային ,,աղբն,, / այսպես կոչված ՝ աղալու ընկույզը / անգամ ՝ 2000-2500դրամ էր / : Անգամ կաղամբի գինն էր բարձրացել ՝ 200-300դրամ՝ 1կգ-ն: Ինչպես 5 տարի առաջ, այս տարի էլ լավաշի արհեստական դեֆիցիտ էին առաջացրել, եւ անգամ սուպերմարկետներից լավաշն անհետացել էր դեկտեմբերի 30-31-ին: Իսկ Վանաձորի ,,Լաչինի միջանցքում,, այն վերավաճառում էին սովորականից մի քանի անգամ թանկ գնով: Դեկտեմբերի 31-ին ու հունվարի 4-ին էլ հացի դեֆիցիտ էին ստեղծել: Հավկիթր գներն ,,էն գլխից,, են բարձր. այն ժամանակվանից, երբ թուրքական հավկիթների ներկրումն արգելվեց եւ 15-18 դրամանոց հավկիթներից միայն հուշեր մնացին: Եվ միայն մեկ անգամ հայ գործարարները որոշեցին էժան հավկիթ վաճառել / 10-20դրամանոց /, բայց ՏՄՊՊՀ-ն նրանց մի լավ պատժեց / տուգանելով / ՝ էժան ձու վաճառելու համար / իբր ՝ ,,հակամրցակցային,, չգիտեմ ինչ /: Չնայած ՏՄՊՊՀ-ն հավաստիացնում է, թե այս ոլորտը վերահսկվում է, բայց հունվարի 17-ի դրությամբ Վանաձորի որոշ խանութներում դեռ 70դրամանոց հավկիթներ կային, եւ միայն որոշներում էր հավկիթի գինը 55-60 դրամ: Ստացվում է, որ 1կգ կարտոֆիլը, որ աճեցնելու եւ հավաքելու համար գյուղացին ահռելի ծախսեր է կատարում, համարժեք է 1 հատ հավկիթի, քանի որ կարտոֆիլի գներն սկսվում են 60դրամից., ո՞րն է սրա տրամաբանությունը / թեպետ, Ամանորից հետո էլ կարտոֆիլի գինն սկսեց ,,արժեւորվել,, .հավանաբար, ելնելով շուկայական ,,մաֆիայի,, այն տրամաբանությունից, որ Նոր տարուց հետո մարդիկ արդեն կսկսեն չափավորել իրենց ախորժակը եւ ավելի մատչելի ուտելիքի կանցնեն: Ինչպես նախորդ, այս Ամանորից հետո էլ որոշ խանութներ գնորդների վրա ,,սաղացրին,, տոներից հետո մնացած ու հնացած խմորեղեն, որոնց տուփերին արտադրման ամսաթիվ չէր մատնանշված / թեպետ, բարեխիղճ վաճառողները գնորդներին զգուշացնում էին չգնել տվյալ ապրանքը /: Այս տարի մի հետաքրքիր երեւույթ կար. տնային խմորեղեն պատրաստող կետերից մի քանիսն արդեն չէին գործում, իսկ խանութներում ավելի շատ վաճառվում էր գործարանային խմորեղեն: Դա մի կողմից լավ էր, որ որակի հարցում պատասխանատվություն կլիներ, մյուս կողմից էլ ցավալի է, որ մանր բիզնեսը ՝ ի դեմս անհատ խմորեղեն պատրաստողների, աստիճանաբար պակասում է / հավանաբար, տնային պայմաններում պատրաստելը դառնում է ոչ ձեռնտու /: Ի դեպ, խմորեղենի գներն էական բարձրացում չեն ունեցել: Հետեւաբար, հավկիթի գները միայն սպառողների համար են բարձր, գործարանների համար էժան են: Ինչպես սովորաբար, այս տարի էլ գների խախտումներն անպակաս էին, եւ ապրանքների գները խանութներում հաճախ չէին մատնանշված: Իսկ փողոցում վաճառվող հավկիթի վրա մի վաճառող պարզապես գրել էր. ,,Շատ թարմ,, / առանց գինը նշելու /: Մի խանութում էլ թռչնամսի գինը տուփի վրա ավելի էժան էր, քան ՝ ցուցափեղկում, ինչը նշանակում է, որ հարկայինի համար մի գին է գործում, գնորդի համար ՝ այլ: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
вторник, 15 января 2013 г.
Ձմեռային Վանաձոր - 2013
Ինչպես նախորդ, այս ձմռանն էլ Վանաձորում մայթերի ու ավտոճանապարհների համար սովորական վիճակը սառցաթմբերը, ձնալեռներն ու սառցակալումն էին: Բայց անսովորն այն էր, որ ձյան ու սառույցի հաստ շերտերից չմաքրվող փողոցներին այս տարի որոշեց անդրադառնալ ,,Հայլուրը,, / հունվարի 15 -ին /. ուրեմն իսկապես ,,պերեստրոյկա,, է սկսվել երկրում: Իսկ այժմ ներկայացնենք ձմեռային Վանաձորին առնչվող մեր ուսումնասիրությունը: Հունվարի 9-ին, երբ գիշերն առատ ձյուն էր տեղացել, եւ քաղաքը պատված էր ձյան հաստ շերտով, ու ձյունը չէր դադարում, ժամը 15-ի սահմաններում թիվ 2 երթուղային կանգառում / կենտրոնական փոստի հարեւանությամբ / հավաքվածներից մի կին դժգոհում էր ոչ միայն ,,Տարոն -4,, միկրոավտոբուսի ուշանալուց, այլեւ՝ թե ինչու՞ Հայքի հրապարակում ձնահավաք մեքենան տեղապտույտ է կատարում, փոխանակ փողոցներն էլ մաքրի. ,,Ախր ընդեղ էդքան պտտվելու ի՞նչ կա, որ էս ինչքան վախտ ա ՜ ՝ պտտվում ա....,,: Մի քանի դժգոհ ռեպլիկ էլ նա նետեց տեղական իշխանությունների հասցեին: Մայթից մայթ անցնելն արդեն իսկ վտանգավոր էր, քանի որ ավտոճանապարհը սառցակալած էր անգամ Տիգրան Մեծ պողոտայում, Հայքի հրապարակի հարեւանությամբ: Նույն էլ ,,Դիմաց,, թաղամասում էր, որ ուղեորվող գերբեռնված միկրոավտոբուսի վարորդի հայտարարությունը մեծ դժգոհություն առաջացրեց կիսակռացած ուղեւորների շրջանում, երբ հայտնեց, որ ,,Ունիվերսամից,, վերեւ չի բարձրանալու: ,,Բա ինչի՞ չէիք շուտ ասում, որ ուրիշ մարշրուտնի նստեինք,,- դժգոհելով իջան ուղեւորները: ,,Հետաքրքիր մարդիկ են, մենակ իրանց մասին են մտածում, ո՞նց բարձրանամ, որ դիբը չի քաշում,, - ի պատասխան ՝ իջնող ուղեւորների հասցեին դժգոհեց վարորդը: Քաղաքային ավտոբուս ընդհանրապես չկար այդ օրը. համենայն դեպս, տեական ժամանակ կանգառում ,,Տարոն-4,,-ին սպասող կինն այդպես հավաստեց, իսկ կես ժամվա ընթացքում մենք էլ չնկատեցինք: Փողոցներում աղի ու քարածխի առկայությունն զգացվեց միայն հունվարի 10-ին. առավել եւս, որ նույնը հավաստեցին Վանաձորի միկրոավտոբուսների վարորդները նույն օրը ՝ ,,Շանթի,, եթերով, դժգոհելով փողոցները չմաքրելու հանգամանքից: Ի դեպ, միկրոավտոբուսների ու ավտոբուսների դեֆիցիտն զգալիորեն աշխուժացրել է տաքսիների աշխատանքը. ինչն ՝ շատ Վանաձորում ՝ ուղեվորի համար իրար ,,գլուխ ջարդող,, տաքսիները, որոնք այս օրերին ,,էստի համեցեք,, տեսքով իրենց , ,այլընտրանքային,, ծառայություններն են առաջարկում ՝ միկրոավտոբուսների գներից մի քանի անգամ բարձր գներով: Իսկ Վանաձորի ,,Լաչինի միջանցքը,, որ փողոցային առեւտրի վայր է, այս օրերին պարզապես ,,ռիսկային գոտի,, է դարձել. հունվարի 12-ին էլ կրկնակի ռիսկային էր, քանի որ ձնակույտերին ու սառցաթմբերին գումարվել էին բաց դիտահորերը. ջրմուղագործներն այդտեղ վթարների հետ կապված աշխատանքներ էին տանում / հունվարի 14-ին էլ ՝ էլցանցի աշխատողներն էին վթար վերացնում ՝ 2 հսկայական ամբարձիչների օգնությամբ, որի արդյունքում ոչ միայն ,,Լաչինի,, ու հարակից Լազյանի երթեւեկն էր խցանվել, այլեւ մոտակա շենքերը 1-2 ժամ հոսանքազրկվել էին /: Հունվարի 10-ից վանաձորցիներին սառցակալած փողոցներից օրվա մի քանի ժամ սկսեց փրկել արեւը: Եւ ակամա հիշեցինք. ,,Շողա, բարի արեւ....,,: Հարկ է նկատել նաեւ, որ ձնահավաք մեքենաների հավաքած ձյունը փողոցներում մեծ կուտակումներ է առաջացրել, ու նեղացրել ավտոճանապարհահատվածը ՝ վտանգավոր դարձնելով երթեւեկությունը: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
четверг, 10 января 2013 г.
,,Բան ա էլե՞, ապե~....,,
Հունվարի 9-ին, Վանաձորի Երկաթուղայինների այգու հարեւանությամբ, Կ. Դեմիրճյան 28 շենքի առջեւ, արտասահմանյան 2մեքենաներից դորս եկած երիտասարդները 15-20 րոպե
տեողությամբ ,,ռազբորկա,, էին սկսել, որի ընթացքում, ի լուր շրջակայքի բնակիչների՝ բարձրաձայն հայհոյանքներ էին տեղում: Այդ ընթացքում ոչ մի ոստիկան կամ ավտոտեսուչ չհայտնվեց, եւ մոտակա շենքերի բնակիչներին երիտասարդներն իրենց տհաճ ներկայությունից ազատեցին կամավոր, ,,ռազբորկան,, ավարտելուց կամ այլ վայր տեղափոխելուց հետո միայն: Ամենեւին չենք զարմանա, եթե գիշերային կարգազանցները 02-ի կամ Շամշյանի տեսանյութ դառնան ՝ ավտովթարի կամ ավելի մեծ խուլիգանություն կամ հանցանք կատարելու հետեանքով. իսկ ի՞նչ է պետք ավտովթարի համար, եթե ոչ ՝ հարբած վարորդ, առավել եւս՝ հարբած ուղեւորներով, գումարած երեկոյան ժամն ու սառցակալած, չլուսավորվող փողոցները: Վերոնշյալ կարգազանցները տիպիկ այնպիսին էին, ինչպիսիք սովորաբար տեսնում ենք Շամշյանի ռեպորտաժներում կամ ,,Մեր բակը,, հանրահայտ ֆիլմում. ,,Բան ա էլե՞, ապե՜....,,: ,,Չէ, լա՜-վա,,: ,,Չէ, վռոդի բան ա էլե, ապե...,,: ,,Նորմա՜-լա,,: ,,Պետք ա՞՝՝ խառնվենք,,: Ի դեպ, առաջին դեպքը չէ, երբ Երկաթուղայինների այգու հարեւանությամբ կամ այգում գիշերային ,,ռազբորկաներ,, են տեղի ունենում ՝ շրջակայքը թնդացնելով հայհոյանքներով: Հիշեցնենք,որ մոտ 2 ամիս առաջ այս ,,մատույցներում,, նախկին ,,Բուրատինո,, սրճարանի մոտ տղամարդու դիակ էր հայտնաբերվել: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
տեողությամբ ,,ռազբորկա,, էին սկսել, որի ընթացքում, ի լուր շրջակայքի բնակիչների՝ բարձրաձայն հայհոյանքներ էին տեղում: Այդ ընթացքում ոչ մի ոստիկան կամ ավտոտեսուչ չհայտնվեց, եւ մոտակա շենքերի բնակիչներին երիտասարդներն իրենց տհաճ ներկայությունից ազատեցին կամավոր, ,,ռազբորկան,, ավարտելուց կամ այլ վայր տեղափոխելուց հետո միայն: Ամենեւին չենք զարմանա, եթե գիշերային կարգազանցները 02-ի կամ Շամշյանի տեսանյութ դառնան ՝ ավտովթարի կամ ավելի մեծ խուլիգանություն կամ հանցանք կատարելու հետեանքով. իսկ ի՞նչ է պետք ավտովթարի համար, եթե ոչ ՝ հարբած վարորդ, առավել եւս՝ հարբած ուղեւորներով, գումարած երեկոյան ժամն ու սառցակալած, չլուսավորվող փողոցները: Վերոնշյալ կարգազանցները տիպիկ այնպիսին էին, ինչպիսիք սովորաբար տեսնում ենք Շամշյանի ռեպորտաժներում կամ ,,Մեր բակը,, հանրահայտ ֆիլմում. ,,Բան ա էլե՞, ապե՜....,,: ,,Չէ, լա՜-վա,,: ,,Չէ, վռոդի բան ա էլե, ապե...,,: ,,Նորմա՜-լա,,: ,,Պետք ա՞՝՝ խառնվենք,,: Ի դեպ, առաջին դեպքը չէ, երբ Երկաթուղայինների այգու հարեւանությամբ կամ այգում գիշերային ,,ռազբորկաներ,, են տեղի ունենում ՝ շրջակայքը թնդացնելով հայհոյանքներով: Հիշեցնենք,որ մոտ 2 ամիս առաջ այս ,,մատույցներում,, նախկին ,,Բուրատինո,, սրճարանի մոտ տղամարդու դիակ էր հայտնաբերվել: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
суббота, 5 января 2013 г.
Հացի ու լավաշի դեֆիցիտը Վանաձորում ՝ Ամանորի նախօրեին եւ հետո
Այնպես, ինչպես 5 տարի առաջ, այս Ամանորի նախօրեին էլ Վանաձորում լավաշի դեֆիցիտ էր ստեղծվել: / Իրեղեն ապացույց վկայությունները ՝ ,,Ժամանակ Երեվան,, տպագիր թերթի 2008թ.հունվարի 10-ի ,,Ամանօրյա լավաշներ ՝ ցուցակագրումով,, հոդվածում /: Դեկտեմբերի 30-ին եւ 31-ին քաղաքի սուպերմարկետներից անգամ ՝ լավաշն անհետացել էր, իսկ Ամանորից հետո, հունվարի 4-ին պարզվեց, որ հիմա էլ հացն է սկսել խանութներում քչություն անել: Դեկտեմբերի 30-ին , Լաչինի միջանցքի» ստորին հատվածում մի քանի ճարպիկներ գնորդների վրա վերավաճառում էին 10 հատանոց տուփերով լավաշներ ՝ 800-1000դրամով / ինչը սովորաբար վաճառվում էր 400-500դրամով / : Իսկ դեկտեմբերի 31-ին «Լաչինի» հացի արտադրամասի առջեւ հացի հսկայական հերթ էր, ինչը հիշեցնում էր 90-ականները: Բայց այ , քաղաքի բանուկ թաղամասերից մեկում, Կ. Դեմիրճյան փողոցի վրա գտնվող մի խանութում դեկտեմբեր 30-ին սովորական գնով, առանց աժիոտաժի լավաշ էր վաճառվում : Հավանաբար, քաղաքացիներն ուշադրությունը կենտրոնացրել էին քաղաքի կենտրոնի վրա: Եթե Ամանորի նախօրեին լավաշի դեֆիցիտ էր, ապա հունվարի 4-ին...արդեն հացն էր դեֆիցիտ ՝ անգամ սուպերմարկետներում / ահա եւ ձեզ՝ սուպերմարկետ / , քանի որ հացի փռերի մի մասը չէին աշխատում: Հատուկենտ խանութներում հայտնվող հացը շատ արագ սպառվում էր, քանի որ մարդիկ խուճապի մատնված մեծ քանակությամբ էին հաց գնում, ինչը հարուցում էր նրանց դժգոհությունը, ում հաց չէր հասնում. ,,Աշխարհի վերջն ա՞, ինչ ա,,: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Подписаться на:
Сообщения (Atom)