вторник, 15 января 2013 г.

Ձմեռային Վանաձոր - 2013

  Ինչպես  նախորդ,  այս  ձմռանն  էլ  Վանաձորում  մայթերի  ու  ավտոճանապարհների  համար  սովորական  վիճակը  սառցաթմբերը,  ձնալեռներն  ու  սառցակալումն  էին:  Բայց  անսովորն  այն  էր,  որ  ձյան  ու  սառույցի  հաստ  շերտերից  չմաքրվող  փողոցներին  այս  տարի  որոշեց  անդրադառնալ  ,,Հայլուրը,,  / հունվարի  15 -ին /. ուրեմն   իսկապես  ,,պերեստրոյկա,, է  սկսվել  երկրում:  Իսկ  այժմ  ներկայացնենք  ձմեռային  Վանաձորին  առնչվող  մեր  ուսումնասիրությունը: Հունվարի  9-ին, երբ  գիշերն  առատ  ձյուն  էր  տեղացել,  եւ  քաղաքը  պատված  էր  ձյան  հաստ  շերտով,  ու  ձյունը  չէր  դադարում,  ժամը  15-ի  սահմաններում  թիվ  2  երթուղային  կանգառում /  կենտրոնական  փոստի  հարեւանությամբ /  հավաքվածներից  մի  կին  դժգոհում  էր  ոչ  միայն  ,,Տարոն -4,,  միկրոավտոբուսի  ուշանալուց,  այլեւ՝  թե  ինչու՞  Հայքի  հրապարակում  ձնահավաք  մեքենան  տեղապտույտ  է  կատարում,  փոխանակ  փողոցներն  էլ  մաքրի. ,,Ախր  ընդեղ  էդքան  պտտվելու  ի՞նչ  կա, որ  էս  ինչքան  վախտ  ա ՜ ՝ պտտվում  ա....,,:  Մի  քանի  դժգոհ  ռեպլիկ  էլ  նա  նետեց  տեղական  իշխանությունների  հասցեին: Մայթից  մայթ  անցնելն  արդեն  իսկ  վտանգավոր  էր,  քանի  որ  ավտոճանապարհը  սառցակալած  էր  անգամ  Տիգրան  Մեծ  պողոտայում, Հայքի  հրապարակի  հարեւանությամբ:  Նույն  էլ  ,,Դիմաց,,  թաղամասում  էր,  որ  ուղեորվող  գերբեռնված  միկրոավտոբուսի  վարորդի  հայտարարությունը  մեծ  դժգոհություն  առաջացրեց  կիսակռացած  ուղեւորների  շրջանում,  երբ  հայտնեց, որ  ,,Ունիվերսամից,,  վերեւ  չի  բարձրանալու:  ,,Բա  ինչի՞  չէիք  շուտ  ասում,  որ  ուրիշ  մարշրուտնի  նստեինք,,- դժգոհելով  իջան  ուղեւորները:  ,,Հետաքրքիր  մարդիկ  են,  մենակ  իրանց  մասին  են  մտածում, ո՞նց  բարձրանամ,  որ  դիբը  չի  քաշում,, - ի  պատասխան ՝ իջնող  ուղեւորների  հասցեին  դժգոհեց  վարորդը: Քաղաքային  ավտոբուս  ընդհանրապես  չկար  այդ  օրը.  համենայն  դեպս, տեական  ժամանակ  կանգառում  ,,Տարոն-4,,-ին  սպասող  կինն այդպես  հավաստեց, իսկ  կես  ժամվա  ընթացքում  մենք  էլ  չնկատեցինք:  Փողոցներում  աղի  ու  քարածխի  առկայությունն  զգացվեց  միայն  հունվարի  10-ին.  առավել  եւս, որ  նույնը  հավաստեցին  Վանաձորի  միկրոավտոբուսների  վարորդները  նույն  օրը ՝ ,,Շանթի,,  եթերով,  դժգոհելով  փողոցները  չմաքրելու  հանգամանքից:  Ի  դեպ,  միկրոավտոբուսների  ու  ավտոբուսների  դեֆիցիտն  զգալիորեն  աշխուժացրել  է  տաքսիների  աշխատանքը. ինչն  ՝  շատ  Վանաձորում ՝ ուղեվորի  համար  իրար  ,,գլուխ  ջարդող,,  տաքսիները,  որոնք  այս  օրերին  ,,էստի  համեցեք,, տեսքով  իրենց  , ,այլընտրանքային,, ծառայություններն  են  առաջարկում ՝  միկրոավտոբուսների  գներից  մի  քանի  անգամ  բարձր  գներով: Իսկ  Վանաձորի  ,,Լաչինի  միջանցքը,, որ  փողոցային  առեւտրի  վայր  է,  այս  օրերին  պարզապես ,,ռիսկային  գոտի,,  է  դարձել.  հունվարի  12-ին  էլ  կրկնակի  ռիսկային  էր,  քանի  որ  ձնակույտերին  ու  սառցաթմբերին  գումարվել  էին  բաց  դիտահորերը.  ջրմուղագործներն  այդտեղ  վթարների  հետ  կապված  աշխատանքներ  էին  տանում / հունվարի  14-ին  էլ  ՝ էլցանցի  աշխատողներն  էին  վթար  վերացնում  ՝ 2  հսկայական  ամբարձիչների  օգնությամբ,  որի  արդյունքում  ոչ  միայն  ,,Լաչինի,,  ու  հարակից  Լազյանի  երթեւեկն  էր  խցանվել,  այլեւ  մոտակա  շենքերը  1-2 ժամ  հոսանքազրկվել  էին /:  Հունվարի  10-ից  վանաձորցիներին  սառցակալած  փողոցներից  օրվա  մի  քանի  ժամ  սկսեց  փրկել  արեւը:  Եւ  ակամա  հիշեցինք. ,,Շողա,  բարի  արեւ....,,:  Հարկ է նկատել  նաեւ,  որ ձնահավաք  մեքենաների  հավաքած  ձյունը  փողոցներում  մեծ  կուտակումներ  է  առաջացրել, ու  նեղացրել  ավտոճանապարհահատվածը ՝ վտանգավոր  դարձնելով  երթեւեկությունը:                                                                                                                                ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն