Դեկտեմբերի 26-ին REN TV ալիքը հաղորդեց, որ ամանօրյա ծախսը Ռուսաստանում կկազմի 2600-4000 ռուբլի / ինչը համարժեք է 33-50000դրամի /: Իսկ Հայաստանի թիվ մեկ սոցիոլոգը նշել էր, որ միջին հայաստանցու ծախսը կկազմի 400հազար դրամ: Ստացվում է, որ միջին հայաստանցին ավելի շքեղ Նոր տարի է անում, քան ՝ միջին ռուսաստանցին: Եվ իսկապես էլ դա մոտ է իրականությանը, քանի որ Նոր տարին Հայաստանում վերածվում է ցուցամոլության պարտադիր արարողության. գնել ամենալավը, ամենաթանկը, գնել շատ-շատ, մի հազար տեսակ բան պատրաստել, իսկ հետո կամ թունավորվում են հնացած ուտելիքից կամ ՝ գնածի մի մասը թափում: Եվ հենց հայկական մենթալիտետը նկատի ունենալով է, որ Հայաստանում ամանորի նախօրեին գներն ավելի են բարձրանում, իսկ զեղչեր լինում են տոներից հետո / փոխանակ հակառակը լինի, ինչպես ընդունված է քաղաքակիրթ երկրներում /: Ահավասիկ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի ավելի էին բարձրացել ապխտած մսի, ֆիլեների, բաստուրմայի գները, իսկ ընկույզի գինը պարզապես ռեկորդ էր խփում ՝ կազմելով 5-8000դրամ: Ընկուզային ,,աղբն,, / այսպես կոչված ՝ աղալու ընկույզը / անգամ ՝ 2000-2500դրամ էր / : Անգամ կաղամբի գինն էր բարձրացել ՝ 200-300դրամ՝ 1կգ-ն: Ինչպես 5 տարի առաջ, այս տարի էլ լավաշի արհեստական դեֆիցիտ էին առաջացրել, եւ անգամ սուպերմարկետներից լավաշն անհետացել էր դեկտեմբերի 30-31-ին: Իսկ Վանաձորի ,,Լաչինի միջանցքում,, այն վերավաճառում էին սովորականից մի քանի անգամ թանկ գնով: Դեկտեմբերի 31-ին ու հունվարի 4-ին էլ հացի դեֆիցիտ էին ստեղծել: Հավկիթր գներն ,,էն գլխից,, են բարձր. այն ժամանակվանից, երբ թուրքական հավկիթների ներկրումն արգելվեց եւ 15-18 դրամանոց հավկիթներից միայն հուշեր մնացին: Եվ միայն մեկ անգամ հայ գործարարները որոշեցին էժան հավկիթ վաճառել / 10-20դրամանոց /, բայց ՏՄՊՊՀ-ն նրանց մի լավ պատժեց / տուգանելով / ՝ էժան ձու վաճառելու համար / իբր ՝ ,,հակամրցակցային,, չգիտեմ ինչ /: Չնայած ՏՄՊՊՀ-ն հավաստիացնում է, թե այս ոլորտը վերահսկվում է, բայց հունվարի 17-ի դրությամբ Վանաձորի որոշ խանութներում դեռ 70դրամանոց հավկիթներ կային, եւ միայն որոշներում էր հավկիթի գինը 55-60 դրամ: Ստացվում է, որ 1կգ կարտոֆիլը, որ աճեցնելու եւ հավաքելու համար գյուղացին ահռելի ծախսեր է կատարում, համարժեք է 1 հատ հավկիթի, քանի որ կարտոֆիլի գներն սկսվում են 60դրամից., ո՞րն է սրա տրամաբանությունը / թեպետ, Ամանորից հետո էլ կարտոֆիլի գինն սկսեց ,,արժեւորվել,, .հավանաբար, ելնելով շուկայական ,,մաֆիայի,, այն տրամաբանությունից, որ Նոր տարուց հետո մարդիկ արդեն կսկսեն չափավորել իրենց ախորժակը եւ ավելի մատչելի ուտելիքի կանցնեն: Ինչպես նախորդ, այս Ամանորից հետո էլ որոշ խանութներ գնորդների վրա ,,սաղացրին,, տոներից հետո մնացած ու հնացած խմորեղեն, որոնց տուփերին արտադրման ամսաթիվ չէր մատնանշված / թեպետ, բարեխիղճ վաճառողները գնորդներին զգուշացնում էին չգնել տվյալ ապրանքը /: Այս տարի մի հետաքրքիր երեւույթ կար. տնային խմորեղեն պատրաստող կետերից մի քանիսն արդեն չէին գործում, իսկ խանութներում ավելի շատ վաճառվում էր գործարանային խմորեղեն: Դա մի կողմից լավ էր, որ որակի հարցում պատասխանատվություն կլիներ, մյուս կողմից էլ ցավալի է, որ մանր բիզնեսը ՝ ի դեմս անհատ խմորեղեն պատրաստողների, աստիճանաբար պակասում է / հավանաբար, տնային պայմաններում պատրաստելը դառնում է ոչ ձեռնտու /: Ի դեպ, խմորեղենի գներն էական բարձրացում չեն ունեցել: Հետեւաբար, հավկիթի գները միայն սպառողների համար են բարձր, գործարանների համար էժան են: Ինչպես սովորաբար, այս տարի էլ գների խախտումներն անպակաս էին, եւ ապրանքների գները խանութներում հաճախ չէին մատնանշված: Իսկ փողոցում վաճառվող հավկիթի վրա մի վաճառող պարզապես գրել էր. ,,Շատ թարմ,, / առանց գինը նշելու /: Մի խանութում էլ թռչնամսի գինը տուփի վրա ավելի էժան էր, քան ՝ ցուցափեղկում, ինչը նշանակում է, որ հարկայինի համար մի գին է գործում, գնորդի համար ՝ այլ: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն