Մարտի 9-ին հայաստանյան ,,առաջատար,, հեռուստաալիքներից մեկը փորձում էր համոզել, թե ,,առաջատար,, / ընդգծումը մերն է:-Գ.Հ. / կուսակցություններից մեկը մարտի 8-ին ՝ Կանանց միջազգային օրը շրջել է հանրապետության բոլոր մարզերում ու բոլոր կանանց / հենց այդպես էլ մի քանի անգամ շեշտեցին՝,,բոլոր կանանց,, / ծաղիկներ նվիրել: Ակամա մտածեցինք, որ միգուցե ,,բոլոր,, բառն ընդհանրական նշանակությու՞ն ունի արդեն. այնպես, ինչպես ,,ժողովուրդ,, բառը: Համենայն դեպս, մարտի 8-ին, ցերեկային ժամերին արեւային Վանաձորի փողոցներում ,,պտիտ եկող,, կանայք հաստատ այդ ,,բոլորի,, մեջ չէին մտնում, քանզի ծաղիկ բաժանելու գործընթաց չկար: Զանգահարեցի Վանաձոր-Ալավերդի մայրուղու վրա գտնվող գյուղերից մեկի մի բնակչուհու, եւ հետաքրքրվեցի, թե արդյո՞ք իրենց մոտ նման ,,գործընթաց,, ՝ ծաղիկ բաժանելու առումով, եղել է, սակայն վերջինս հերքեց, եւ ավելացրեց, որ իրենց մոտ սովորաբար պատգամավորն է մարտի 8-ին ծաղիկներ նվիրում. բայց՝ գյուղի ուսուցչուհիներին, իսկ թոշակառու կանանց ոչ մի ուշադրություն չի դարձնում , ինչի համար էլ այդ կինն այս տարի նրան ձայն չտվեց: Վանաձորաբնակ միջին տարիքի մի կին էլ նեղսրտեց, թե ՝,,Մի հատիկ վարդը 1500դրամ արժե,,: / Իսկ ձնծաղիկն ու մանուշակը, որ սովորաբար 1 փունջը 50դրամ է լինում, այդ օրը 300դրամ էր /: Մի կին էլ համ ուրախացել էր, համ ՝ տխրել, որ Մարտի 8-ին Վանաձորի դեղատներում, ի վերջո, հայտնվել էր 1 տարի շարունակ անհետացած սրտանոթային մի դեղ, բայց ՝ կրկնակի թանկացած:Այդ դեղորայքն էլ, ի վերջո, որոշեցին կրկին ներկրել այն բանից հետո, երբ համոզվեցին, որ դրա փոխարինիչը թանկության պատճառով լավ չի վաճառվում.դե, ըստ այդմ, ընտրեցին ,, ոսկե միջին,, տարբերակը, եւ էժանը թանկացրին մեկուկես-երկու անգամ: Միակ տոնական ակցիան, ըստ իմ զրուցակիցների ՝ աման լվալու հեղուկների ոլորտում է եղել, ինչը մեծագույն ,,ուրախությումն,, էր պարգեւել նրանց: Ահա այսպես էին Մարտի 8 նշում ՀՀ շարքային կանայք, որոնցից մի քանիսի հետ զրուցեցինք այդ եւ հաջորդ օրը: Ըստ տեղեկությունների, այս տարի էլ համայքային իշխանությունները բարեհաճ են գտնվել հատուկենտ մնացած վետերան կանանց նկատմամբ, դրամական պարգեւներ / 10000-ական դրամ /, տեղ-տեղ ՝ նաեւ սննդամթերք հատկացրել: Ոմանց էլ ,,մխիթարել,, էին ,, քաղաքի կինոթատրոններից մեկում ընթացող ,,Գարեգին Նժդեհ,, ֆիլմի հրավիրատոմսեր բաժանելով: Ի դեպ, ֆիլմի մեկնարկն սկսվեց հենց այն օրը, երբ Վանաձորի ,,Արցախ,, պուրակում նշանակված էր Րաֆֆի Հովհաննիսյանի ,,չարտոնված,, հանրահավաքը:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն