Նախագահական ընտրություններից մի քանի օր անց Վանաձորի մեծածախ առեւտրի կետերում սկսվեցին գների բարձրացման ,,նախապատրաստական,, աշխատանքները: ,,Արդեն պետք ա ասվի, որ թազա գներ են,,- նկատեց վաճառողներից մեկը մյուսին, նկատի ունենալով, թերեւս, մեծածախ վաճառքի գնորդներին նոր գների հետ ,,ծանոթացնելու,, հանգամանքը: Ի դեպ, մթերքների գերակշիռ մասի վրա գնապիտակներ չկային: Բայց երբ մի քանի օր անց նույն վաճառակետում հարցրի ՝,,Արդեն դա է՞լ թանկացավ,,՝ նկատի ունենալով թռչնամսի գինը, որ 1700դրամից դարձել էր 1900դրամ ՝ 1շաբաթվա ընթացքում / մարտի 2-ի դրությամբ /, վաճառողը չարախնդաց.,,Հլա դեռ էլի պետք ա թանկանա,,: Սկզբում մտածեցի, թե նկատի ուներ Վրաստանի սահմանից եկող բեռների վրա դրվելիք մաքսատուրքի ավելացումը / նախատեսվող /, բայց համենայն դեպս հարցրի.,,Արդեն սկսեցին ըն տրությունների ծախսերը հանե՞լ,, /բնականաբար, խոշոր ներկրողները, որոնք սովորաբար մեծ ներդրումներ են ունենում ընտրությունների ժամանակ /, - ինչին ի պատասխան ՝ վաճառողը հաստատեց.,,Դե տեսնում եք, դուք էլ լավ գիտեք,,: Հարկ է նկատել, որ որոշ մթերքների գներ դեռ մինչ ընտրությունները՝ անգամ դեկտեմբերից են թանկացել: Օրինակ ՝դեկտեմբերի սկզբից հավկիթների գները բարձրացան ու մինչ օրս ,,կայունացան,, 55- 70, անգամ ՝ 80դրամի վրա: Զգալի թանկացում կա նաեւ դեղորայքի ոլորտում: Տարեց մի կին, տեղեկանալով, որ իր ուզած դեղորայքի գինը բարձրացել է, ափսոսանքով ասաց.,,Դե լավ, ինչ արած, 5 հատիկ տուր, 10հատ չեմ կարա առնեմ,,: Իսկ մեկ ուրիշն էլ, թե՝ ,,Էդքան փող չունեմ, բա ի՞նչ անեմ,,; Իսկ դեղորայքներից մեկի առնչությամբ իմ այն հարցին, թե ,,Արդեն սա է՞լ թանկացավ,, ՝ վաճառողը հեգնանքով ասաց. ,,Բա ընտրություններ են գալիս, բա ի՞նչ եք ուզում, տղեքը պատրաստվում են չէ՞,,: Ակնհայտ է, որ թանկացումներն սկսվել են դեռ ընտրություններից առաջ եւ շարունակվում են, եւ ակնհայտ է, որ ընտրաակաշառքը մարդկանց ,,քթից են բերում,,. ինչպես միշտ: Ասվածը մեկ անգամ եւս ապացուցվեց, երբ մի վանաձորաբնակ երիտասարդ կին / լոռեցիների ասած ՝,,ջահել հարս,, / զրուցակցին պատմում էր, որ իրենց ընտանիքին ձայնի դիմաց 5000դրամ են տվել, եւ ոչ թե, ասենք ՝ 10000, քանի որ տարբեր թաղամասերում գումարի չափը տարբեր է եղել. 5000, 7500, 4000, 6000: ,,Դե վերջը գնացինք էշ-էշ ընտրեցինք, դե հիմի ինչ արած,,- ինքն իր արածից գոհ, ստացածից ՝ դժգոհ ՝ հայտարարեց կինը, եւ այս պայմաններում անհնար է չասել.,,Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ, էս ու՞ր է հասել ժողովրդի կենսամակարդակը: Դե ուրեմն թող վայելեն իրենց արածի պտուղները: ...Օրերս ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է սկսել ձվի շուկայում, եւ հավաստիացրել, թե Զատկի նախօրեին թանկացում չի լինի. նույն հավաստիացումն արվել էր նաեւ Ամանորի նախօրեին: Հարց է ծագում. մի՞թե նորմալ է, որ ձուն ,,կայունացել,, է 60-80դրամի վրա. այսինքն 1հատիկ ձուն համարժեք է 1կգ կարտոֆիլի: Հիշում եմ, որ ՏՄՊՊՀ նախորդ նախագահը տարիներ առաջ զայրացած ասաց հեռուստաէկրանից, թե ,,հայ ժողովուրդը դատապարտվա՞ծ է 60 դրամով ձու առնելու. հավանաբար, այդ հայտարարության պատճառով էլ նրան այդ պաշտոնից ազատեցին, իսկ դրանից հետո ձվի շուկայում վիճակն էլ ավելի վատթարացավ. մանավանդ, որ սկսեցին տուգանել...էժան ձու վաճառող տնտեսվարողներին: Հետաքրքիր է նաեւ այն,որ դեղորայքի ոլորտի ուսումնասիրությունն էլ է ՏՄՊՊՀ-ն սկսել թանկացումից հետո. այնպես, ինչպես կաթնամթերքի թանկացման պարագայում է: Ստացվում է, որ օլիգարխները ժողովրդին մի լավ թալանում են, հետո այդ թալանածի մի չնչին մասը ամիսներ կամ տարիներ անց ,,մուծվում,, պետությանը, որպես տուգանք, կամ էլ, ո՞վ գիտե, չեն էլ մուծվում, բողոքարկում են ՏՄՊՊՀ- որոշումները: Եվ կամ ՝ վարույթներին չի ընթացք տրվում: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն