Հանրապետության ավտոճանապարհներին պարբերաբար տեղի ունեցող վթարների մի պատճառ էլ ճանապարհային եզրաքարերի բացակայությունն է: Օր չկա, որ չլսենք ,,մեքենան գլորվել-ընկել է ձորը,,: Ու հերթականը օգոստոսի 11-ին էր ՝ Փամբակ գյուղի մոտ. կան վիրավորներ եւ մեկ զոհ: Որքա՞ն կարելի է ժողովրդի ,,գլուխն ուտել,,: Հանրապետության ավտոճանապարհներին հիմնականում ,,սովետից,, մնացած ,,գաճաճ,, եզրաքարեր են, որոնց դերը, որպես արգելապատնեշ, լրիվ սիմվոլիկ է: Ախր դրանք հոգնած նարդու համար նստատեղ էլ չեն կարող հանդիսանալ, ուր մնաց թե ՝ կանխեն մեքենաների գահավիժումը : Բա այդպիսի ավտոճանապարհ կլինի՞, որոնցով մշտապես հսկայական ,,Ֆուռեր,, էլ են երթեւեկում : Հեռուստատեսությամբ նայում ենք Իտալիայի, Ֆրանսիայի հեծանվավազքը ու հիանում նրանց ավտոճանապարհների հարթությամբ, բետոնե հսկայական պատնեշներով: Միլիոնավոր դոլարներ են մտնում Հայաստան ՝ ճանապարհների նորոգման նպատակով. նույն ասֆալտը մի հազար անգամ կարկատում են, բայց բետոնապատումների մասին մտածող չկա, վթարային կամուրջների նորոգման մասին մտածող չկա ՝,,վերեւներում,,: Ահավասիկ. մի վտանգավոր կամուրջ էլ Լոռու մարզի Ձորագես համայնքում է ՝մայրուղու վրա, ու ճաղերն ամբողջությամբ թափվել են, մի քանի անգամ էլ մեքենաներ են գլորվել գետը / Տես ՝ ,,Վթարային կամուրջ Վանաձոր-Բագրատաշեն մայրուղու վրա,, www.azatankakh.blogspot.com, 30oգոստոսի ,2012թ. /: Այդ կամրջի վիճակի մասին պատմող նյութը ՝կից լուսանկարներով պարբերաբար տարածել ենք Ֆեյսբուք, Թուիթեր ցանցերով, այնուհետ ՝news.shanttv.com կայքում, մինչ այդ էլ ՝, Diplomat.am, Ankakh.com կայքերում, ,,Իրատես Ֆակտո,, թերթում...:Ֆեյսբուքով էլ անձամբ տեղեկացրել եմ ,,Հայլուրի,, թղթակից Պապինյանին...Հետաքրքիր է, երբ հարցը վերաբերվում է կենցաղային կամ ուսանողական վարձերին, սկսում են համեմատվել ու նույնիսկ անցնել եվրոպական երկրներին ու վարձերը բարձրացնել, բայց կենցաղային այնպիսի կարեւոր հարցի, որ վերաբերվում է մարդկանց կյանքին ու անվտանգ երթեւեկությանը ՝ մատների արանքով են նայում ու ամենեւին չեն մտածում եվրոպական երկրների հետ համեմատվելու մասին: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն