տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
четверг, 27 февраля 2014 г.
пятница, 21 февраля 2014 г.
Կերան, կերան, կերան ...վարձերը մարդկանց կերան
Լույսի վարձ, ջրի վարձ, գազի վարձ /ներառյալ ՝ գազասպասարկման վարձը /, աղբի վարձ, վթարների վերացման համար հավաքվող ստվերային գումարներ, տանիքի նորոգման փող, որ ,,կլպում,, են կամ փորձում են ,,կլպել,,խեղճուկրակ ժողովրդից ՝կառավարությունից ,,պլոկած,, դոտացիաների հետ ,,գենդերացնելով,,...ու սրա հետ մեկտեղ ՝ համատիրությունների վարձահավաքներն են պարբերաբար հիշեցնում բնակչությանը ՝ իրենց գոյության մասին ՝,,սպասարկման վարձ,, անվան տակ պարզապես բնակվարձ հավաքելով անգամ ՝սեփականաշնորհված բնակարաններից, որոնց բնակիչները վարձակալ չեն համարվում, այլ ՝սեփականատերեր: Փաստորեն, ԲՇՏ-ները լուծարել են, անունը դրել ,,համատիրություն,, բնակվարձի անունն էլ ՝,,սպասարկման վարձ,,: ,,Որ փող չտաք, բա մենք ո՞նց աշխատավարձ կստանանք,,-ասել էր մայրաքաղաքի ծանոթներիցս մեկին, որ գնացել էր տեղեկանք վերցնելու, թաղապետարանի աշխատակիցը, որ նախ ճշտել էր, թե արդյո՞ք խնդրարկուն վարձերը մուծում է, հետո նոր ՝ տեղեկանք տրամադրել :,,Փաստորեն, մենք փող ենք տալիս, որ իրենք աշխատավարձ ստանան, բայց թե ինչի համար ենք վճարում ՝չգիտենք,,-զարմացել էր զրուցակիցս, որ պատմեց, որ իրենց բազմահարկ շենքի շքամուտքն էլ մշտապես աղբով լեցուն է, եւ աղբատար կոյուղին էլ պարբերաբար դատարկում են իրենց ահազանգերից հետո, երբ այլեւս հնարավոր չէ լինում հանդուրժել աղբի առկայությունը:Բարձրահարկ շենքերում գոնե հասկանալի է համատիրության դերը ՝ որպես շքամուտքի աղբի հարցով զբաղվող կառույց, բայց թե մնացած շենքերում ո՞րն է նրանց դերն ու նշանակությունը ՝ դժվար է ասել:Մարդիկ էլ բանուգործ չունեն, անտակ բյուջեն պետք է լցնեն ու լցնեն, ու կապ չունի, մարդն աշխատանք ունի՞, թե՞ աշխատանքից զրկվել է ինչ-որ մի հզորիքմահաճույքով, որին այդ աշխատանքը պետք է եկել իր բարեկամի,համախոհի,մտերիմի կամ ծանոթիսիրուհուն ,,լավություն,, անելու համար:Կապ չունի նաեւ, որ այդ մարդը ,,Սովետի,,ժամանակվանից տարիներով կուտակած ավանդ ունի բանկում, ու չեն վերադարձնում այդ գումարները : Ու իբր քիչ են ողջերից գումարներ ,,կլպում,, հիմա էլ հերթը հասել է մեռածներին:Ջրմուղային քաշքշուկներից օրերս վերջապես ազատվեցինք ՝ փաստաթղթային բոլոր ձեւ,ակերպումները կատարելով, ու որոշել էի վերջապես մի քիչ էլ մշակութային թեմաների անդրադառնամ ՝ 1989-90-ականների ,,հին, բարի ժամանակների,, նման, մեկ էլ հոպ, պարզվում է, մի ,,քննություն,, էլ ունեմ հանձնելու ՝որպես Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ բաժնի ծառայությունից ,,օգտվող,, ,,բաժանորդ,,: Փետրվարի 20-ին,այցելելով Ինէկոբանկի Վանաձորի մասնաճյուղ, զարմանքով պարզեցի, որ դեկտեմբերի 26-ին մահացած երջանկահիշատակ հորս անձաքանակով աղբի վարձ է եկել / Խեղճ մարդը, որ դեկտեմբերի սկզբին արդեն անկողնային ծանր վիճակում ,,կամավոր,, ,,նվիրատվություն,, էր կատարել ,,Հայաստան,, հիմնադրամին ՝ իր համեստ թոշակից, մեռավ՝ էլի չպրծավ սրանցից:Մնում է ՝գերեզմանից վտարելու որոշում էլ կայացնեն կամ ընտանիքին աքսորեն Սիբիր. ի վերջո մաքսային միություն ենք չէ՞ մտնում, Սիբիրի դռներն էլ բաց են ու ժողովրդին մշտապես ,,էստի համեցեք,, են անում ՝ ռուսաստանյան տափաստաններում օրինական խոպանի ու բնակարաններ տրամադրելու ,,լուսավոր,, հեռանկարով /: Եվ սա ՝ այն դեպքում,երբ դեռ հունվարին աղբահանման թաղամասային տեսուչը հավաստիացրեց, որ ընտանիքի կազմի պակասելու առթիվ դիմում գրելու կամ մահվան վկայական ներկայացնելու կաիրք չկա, քանի որ ԶԱԳՍ-ի տվյալները հասնում են քաղաքապետարան, եւ անձերի քանակը մեխանիկորեն կպակասեցվի:Երեկ, երբ տեսուչից հետաքրքրվեցի, թե ինչու՞ է մահացածը որպես անձաքանակ կրկին հաշվառվել, տեսուչը հավաստիացրեց, որ մարտ ամսի տվյալներում ,,ամեն ինչ տեղը կգա,, եւ նոր տվյալներում արդեն թվաքանակի ու գումարի պակասեցումը կերեւա: Իսկ ի՞նչ երաշխիք, թե հետո հավելյալ գումարը չի ավելանալու հաջորդ ամսվա գումարին ու լոտոյիւ նման անվերջ պտտեցվի,որպես ,,պարտք,,: Տեսուչը նաեւ հետաքրքրվեց, թե ե՞ր?բ ենք մտադիր փակել ,,մայր պարտքը,,. այն դեպքում, երբ 2008թվից ի վեր, երբ աղբահանման գումարները կոմպյուտերացվեցին, կանոնավոր վարձ ենք մուծել ՝ըստ անձաքանակի, եվ այդուհանդերձ 12հազար դրամ ինչ-որ ,,մայր գումար,, ամեն ամիս հայտնվում է հաշվի համարին ՝ որպես ,,հավերժական պարտք,,:Ու սա Վանաձորի բնակչության մի մասի պարագայում է. մարդիկ գնում են ամեն ամիս վարձ մուծելու,, ու զարմանու, որ տարիներ շարունակ մուծում են ու մուծում, բայց ,,մայր-պարտքը,, համառորեն նրանց հաշվի համարներին գալիս է ու ընտրությունների նախօրյակին անընդհատ հիշեցումներ են ստանում այդ մասին: Ոման գործարքների էլ են գնում ՝,,ձայն պարտքի դիմաց,,: Աղբի թեմայով պարզաբանումներն ավարտելուց հետո մեկ էլ հանկարծ տեսուչը հիշեց, որ մենք մի ,,շատ մեծ պարտք էլ ունենք,, համատիրությանը / Սերիալային լեզվով ասած ՝աչքիս էս մեր տեղական ու գեղական իշխանությունների ականջով է ընկել, որ հանգուցյալ հորս թաղման նպաստն, ի վերջո, ստացել ենք ՝քառասունքից հետո, ու որոշել են ,,մի հատ լավ թափ տան,,՝ ու իրենց հին ,,ոխը,,հորս հանդեպ ՝ընտանիքի հրաշքով գոյատեվող անդամներից հանեն. սա ոչ այլ ինչ է, եթե ՝ոչ քաղաքական ,,դիակապտություն,, ,,հակառակորդի,, նկատմամբ, որին իրենց ասպարեզից հեռացնելու համար նախ ՝ աշխատատեղից զրկեցին ՝ ԲՇՏ-ներն անհիմն լուծարելով ու աշխատանքից ապօրինի ազատելով, անգամ ՝ չցանկանալով իր մասնագիտությամբ շախմատի ժամեր հատկացնել սպորտ դպրոցներում, անգամ տարիներով չվճարելով աշխատավարձի պարքերն ու վերջնահաշվարկը ՝նրան տարիներ շարունակ դատարանի դռները գցելով, ու ոչ միայն չպատժվելով, այլեւ ՝ իրենց այն ժամանակվա հպատակ ոստիկանների միջոցով ահաբեկելով, ու սրա հետ մեկտեղ չմոռանալով ընտանիքի ,,վզին,, համատիրության ,,պարտքեր,,սարքել ՝պարբերաբար սոցիալական ճնշումների ենթարկելով: Ինչեւէ: Իմ հարցին, թե ի՞նչ հաշվարկով է կատարվում սպասարկման վարձի սահմանումը,, տեսուչը պարզաբանեց, որ սենյակների քառակուսի մետրով, բայց որպես համատիրության աշխատանք, վկայակոչեց շքամուտքում սենսորային լուսավորության անցկացումը, շքամուտքի դռան փոխումը: Ի դեպ, շքամուտքի դուռը փոխել են դեռ 3-4տարի առաջ, նախկին ղեկավարի օրոք, եւ այդպես էլ անհասկանալի մնաց, թե ի՞նչ էր եղել նախկին դռանը, որ տարան ու ամիսներ շարունակ շքամուտքը քամու բերանին թողեցին,որի արդյունքում լուսամուտների ապակիները քամու պատճառով պարբերաբար ջարդվում էին:Անգամ հոդված գրեցի այդ առթիվ ՝,,Շքամուտքի դուռը հորանց են տարել,,. ,,Հրապարակ,, 16.06.2010թ.: Հարցիս ՝,,Եթե շքամուտքի հետ է կապված համատիրության աշխատանքը, ինչու՞ են կատարած աշխատանքի համար սպասարկման վարձ գանձում բնակարանի քառակուսի մետրով, չէ՞ որ բնակարանում չեն սպասարկում իրականացնում,, պատասխանեց,որ ,,Կարգն է այդպես,, եւ հետո, պատահում է, որ բնակարաններում էլ է անհրաժեշտություն լինում աշխատանքներ կատարել /Դե այդ ժամանակ էլ թող գանձեն ՝ ըստ կատարած աշխատանքի ծավալի -Գ.Հ. / :Ի դեպ, բնակիչներից ոման ասում են, որ իրենք վճարում են սենյակների քանակով:,,2 սենյակի համար 400դրամ ենք վճարում, եթե բալկոն ունենայինք ՝ 500դրամ պետք է վճարեինք,,-ասում է մեկ այլ համատիրության մի բնակչուհի:Այ քեզբա՜ն, ,,բալկոնն, էլ հո կոյուղի չէ, որ ասեն վթարի հետ կապված գործ կա, իսկ շինարարության հետ կապված աշխատանքներն արդեն առանձին աշխատանք է,առանձին վճարով, ուրեմն ինչու՞ ,,բալկոնն,, էլ են համարում համատիրության կողմից սպսսարկվող տարածք: Հարկ համարեցի տեղեկացնել, որ շքամուտքի նկուղներում վթարների ժամանկ էլ բնակրչներով հավաքվում են, վարպետ ,,բռնում,, ու որոշակի գումարով վերացնում վթարը. ամեն ընտանիքից 500, 1000, 3000 դրամ հաշվարկով, նայած կատարած աշխատանքին:Ու հայտնի չէ, բնակչի մուծած գումարը ֆիքսվու՞մ է որեւէ տեղ, իհարկե ոչ, ու երբ այդ բնակիչը գնա տեղեկանք պահանջելու, նրան կասեն ՝դուք ի՞նչ եք արել համատիրության համար, որ ձեզ տեղեկանք տանք:Նաեւ հիշեցրի, որ քաղաքի բնակչության մի մասը հրաժարվում է համատիրություններին անիմաստ գումարներ տրամադրել, ,,սպասարկման վարձ,, կոչվածը համարելով իրավաբանորեն չհիմնավորված:Պատասխան ՝,,Մենք ուրիշների հետ գործ չունենք, մեր վարձերը լավ հավաում ենք, մենակ մի քանի ընտանիք չեն ուզում վճարել,,: Իդեպ, մոտ մեկ ամիս առաջ հեռուստատեսությամբ տեղեկացա,որ մեր համատիրության /որի ստեղծումից անգամ ի սկզբանե ,,խաբարություն,, չենք ունեցել / ղեկավարը փոխվել է, եւ անգամ հասցրել 1 տարի պաշտոնավարել ու հաշվետու ժողով հրավիրել ՝ իր աշխատասենյակում: ,,Քաղաքի ուրիշ համատիրություններում որ ժողով է լինում, մեծ դահլիճում հավաքվում են, մարդիկ տեսնում են, թե ինչ է տեղի ունենում, բայց մեն ոչ նախորդ, ոչ էլ ներկա ղեկավարի ընտրությունից անգամ տեղյակ էլ չենք եղել,,հարցիս էլ տեսուչը պատճառաբանեց, որ նախկինում երաժշտական դպրոցի դահլիճում էր լինում, հիմա դպրոցը չկա, լուծարվել է, դահլիճն էլ հետը: Զրույցի ընթացքում նաեւ պարզեցի, որ համատիրություններին պատկանող շենքերն էլ ,,լիազոր մարմին,, կամ նախագահ ունեն, բայց թե ով է մեր շենքի նախագահը ՝ չպարզեցի եւ պարզելու բուռն ցանկություն էլ չունեմ: Համենայն դեպս, համատիրության ժողովին հաստատ նախագահներ չէին լինի, քանի որ մի քանի անձանց թվում արձանագրեցինք բնակարանային տնտեսության պետի, համատիրության ղեկավարի եւ մեկ-երկու աշխատակցի, բնակչի կամ հեռուստատեսության լրագրողի առկայությունը: Այդուհանդերձ, տեսուչը խոստացավ հաջորդ ժողովի մասին անպայման տեղեկացնել : Կարծում ենք, ժողովների կայացման մասին պետք է շքամոտքերում հայտարարություններ փակցվեն: Մայրաքաղաքաբնակ ծանոթներիցս մեկը նշում է, որ իրենք 3 սենյակի հաշվարկով 1100դրամ գումար են ամեն ամիս վճարում իրենց թաղամասային տեսուչին, բայց չգիտեն, թե ինչի համար, քանի որ շքամուտքը ,,աղբի մեջ կորած ,,է: Աղբի վարձ հավաքվում է, սպասարկման վարձ ,,զոռով-շառով,, հավաքվում է, բայց շքամուտքերն անգամ հավաքարար չունեն, եւ այն մաքրելու պարտականությունը ,,գեղական կարգով,, դրվում է բնակիչների վրա, ու երբեմն հարեւանային թշնամանքի պատճառ դառնում ՝,,Սա մաքրում է, նա չի մաքրում,, թեմաներով: Վանաձորի կին-վեըերաններից մեկն էլ, որ բազմաբնակարան շենքի բնակչուհի է, ասում է.,,Ուղիղ 5 տարի է, ես վարձ չեմ մուծում, ինչի՞ համար մուծեմ, երբ որ շքամոտքն աղբի մեջ թաղված է, մաքրող չկա, առնետները լցվում են շքամուտք,,: Ու նրա ասածը քանիցս հիմնավորվել է տեղական ստուդիաների նկարահանումներով, բայց՝վերջերս արդեն նրանք էլ են հոգնել այդ թեման լուսաբանելուց ու ահազանգերին չեն արձագանքում: Իսկ Բանյո փողոցի մի բնակչուհի, որ օրերս համատիրության ժողովի էր մասնակցել, պատմեց, որ քաղաքապետարանի ներկայացուցիչն սպառնացել է, որ վարձը չմուծելու դեպքում տուգանքներ էլ են գալիս ու իրենք կարող են անգամ դատարանով գանձել այդ գումարները: Այ քեզ բա՜ն,մարդը պայմանագիր չի կնքել, որ իր բնակարնը պետք է սպասարկեն, բայց նրա վզին փորձում են ,,սպասարկման վարձ,,փաթաթել: Ընդ որում, սա միակ ծառայությունն է, որի համար հավաքած գումարները բանկ չեն մտնում, այլ հավաքվում են առձեռն, եւ հայտնի չէ դրանց ,,ի տնօրինությունը,,: Ու հատկապես ,,թիրախի,, տակ են առնվում ընդդիմադիրների կամ քաղաքացիական ընդդիմադիր կեցվածք ունեցողների ՝թղթի վրա գոյացրած ,,պարտքացուցակները,,: Ըստ տեղեկությունների, ,,Ժառանգության,,Վանաձորի գրասենյակի ղեկավարին դատի էին տվել ՝սպասարկման վարձ չմուծելու հիմնավորումով, բայց վերջինս շահել էր դատը, քանի որ իրավաբանորեն հիմնավորել էր պարտքի անհիմն լինելը: Հոդված պատրաստելու ընթացքում տեղեկացա, որ Լուսավորչի30շենքի բակում մի փոքրիկ խժդժություն է տեղի ունեցել: Բնակիչները հրաժարվել են վարձահավաքին գումար տալ, բողոքելով բակի անմաքուր վիճակից:Համատիրությունն էլ տեղնուտեղը մարդ է ուղարկել, բակը մաքրել տվել, ու հետո սկսել են փող հավաքել ՝մաքրողին վճարելու համար / Եւ ինչպես միչ ռեպորտաժում վերջերս նշեց Շամշյանը ՝,,Ու սենց էլի լիքը ուրախ բաներ,, /: Մնում է հռետորական հարցադրում ուղղել քաղաքապետարանի բնակարանային տնտեսությանը. մի հատ դուք կողմնորոշվեք, ի վերջո համատիրությունը բա՞կն է մաքրելու, շքամու՞տքն է մաքրելու, թե՞ բռնի ուժով ներխուժելու է բնակարաններ ու ,,ընդհանուր մաքրություն,, է անելու ըստ սենյակների, պատշգամբների ու նկուղների քառակուսի մետրերի ՝ բնակչության ..վզին,, վարձ փաթաթելու պայմանով: Ի՞նչ է ստացվում ՝մարդուն աշխատանքից զրկում են, բայց վարձ են պահանջում, աշխատանք ունեցողներից էլ փորձում են բռնագանձումներ կատարել ՝անորոշ ապագայի հույսով, ավանդները շարունակում են պտտեցնել բանկերում այնքան, մինչեւ վերջին ավանդատուն շունչը փչի, շատերին է աշխատեցնում ՝չեն վճարում տարիներով, ու այդ կերպ ,,պատանդ պահում,, երկրում, իսկ այս անմարդկային պայմաններից փախչողներին էլ փորձում են մի վերջին անգամ ,,պլոկել,, ՝25հազար դրամ պետտուրք գանձելով արտասահմանյան անձնագիր ստանալու համար: Փաստորեն, մարդու սահմանադրական իրավունքները հռչակագրային են. մարդն ունի պարտականություններ, բայց իրավունքներն ,,օդում,, են: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
воскресенье, 16 февраля 2014 г.
Ցույցերի երկիր Հայաստան
Երկիրը վեր է ածվել մի մեծ բողոքավոր զանգվածի ՝ հեղեղվելով ցույցերով: Քաղաքական ուժերից հույսները կտրած ՝ մարդիկ իրենք են փորձում իրենց գլխի ճարը տեսնել ՝միավորվելով ընդհանուր շահերով: ,,Ավանդական ,, թեմաներով ցույցերին ավելացել են կենսաթոշակային-կուտակային համակարգին,,դեմ,,-երի կոլեկտիվ ցույցերը: Օր չկա, որ ,,Կենտրոն,,կամ ,,Երկիր-Մեդիա,,հեռուստաալիքներով ականատես չլինենք կառավարության,նախագահի, դատախազության կամ նախարարությունների շենքերի առջեւ տեղի ունեցող ցույցերին, որոնց թվում մշտական ու անփոփոխ ,,աբոնեմենտ,, լինելու ,,հեղինակային իրավունքն,, ամենայն իրավամբ, կարող է պատկանել ,,Նաիրիտ,, գործարանի աշխատակիցներին, որոնց աշխատավարձերը մշտապես վճարում են ահռելի ուշացումներով, եւ, որպես կանոն,յուրաքանչյուր երկու-երեք ամիսը մեկ տեղի ունեցող բողոքի ցույցերից հետո :Որքանո՞վ է մարդկային կամ ՝ սահմանադրական,երբ առողջության համար վտանգավոր պայմաններում աշխատող մարդկանց նկատմամբ ամիսների կամ տարվա կտրվածքով պարտք կուտակի գործարանը, 1 ամսվա աշխատավարձի գումարն էլ հատկացնեն եռամսյակը մեկ ՝ այն էլ ՝ բողոքի ցույցերից հետո:Նույնն էլ Վանաձորի քիմգործարանի պարագայում է. աշխատողներին անվերջ պարտք են ՝ մինչեւ 1 տարվա գումար, նրանք էլ պարբերաբար բողոքի ցույցեր են կազմակերպում կամ գործարանի մուտքի առջեւ կամ ՝ դատախազության: Իսկ փետրվարի 13-ին ,,Ազատություն,, ռ/կայանը տեղեկացրեց, որ ավտոդողերի գործարանի աշխատողներին էլ ոչ միայն աշխատավարձի պարտքերը չեն վճարում, այլեւ ՝ աշխատանքային խեղման ընթացքում ձեռք բերված հաշմանդամության նպաստները. այնպես, ինչպես Վանաձորի քիմգործարանի թվով 18 աշխատողներ, որոնք 90-ականներից սկսած ՝ աշխատանքի ընթացքում ձեռք էին բերել հաշմանդամություն, որի համար հատկացվող նպաստների վճարումը դադարեցվել էր գործարանի սեփականաշնորհումից հետո: Հատկանշական է, որ ոչ ոք չի պատժվում մարդկանց աշխատավարձերը չվճարելու համար, այն քրեորեն դատապարտելի արարք չի համարվում տվյալ պարագայում / աշխատավարձի վճարումից չարամտորեն խուսափելու հիմնավորումով /:Եթե բանկից վերցված վարկի պարտքը 1 օր ուշացնում են ՝բանկը տուգանում է վարկ վերցնողին, շարունակական լինելու կամ պարտքը չվճարելու դեպքում բնակարանը գրավի տակ են պահում, դատական հայց են հարուցում: Բայց չէ՞ որ մարդկանցից շատերը, որոնց աշխատավարձերն ուշացնում են, բանկից են վարկ վերցնում: Ընդհանուր պատկերում ստացվում է, որ մարդկանց նախ գայթակղում են վարկերով, իսկ հետո ՝ եկամտի աղբյուրները կտրում կամ սահմանափակում, որ արդյունքում մարդը կարող է բոմժի վերածվել: Հետաքրքիր է, ո՞րն է օմբուդսմենի գրասենյակի իմաստը, դերն ու նշանակությունը, եթե 22 տարվա պետության քաղաքացու սահմանադրական տարրական իրավունքները մշտապես խախտվում են: Չէ՞ որ այդ նույն գրասենյակի գործառույթները մեն-մենակ, առանց գրասենյակի, հասարակական հիմունքներով Պարույր Հայրիկյանն էլ էր կատարում ՝ ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ եղած ժամանակ / այն էլ ՝ անվճար / եւ, ի դեպ,, շատ ավելի անկախ էր ՝ նախագահին կցված լինելով հանդերձ, քան ՝ ներկայիս օմբուդսմենը ՝պետբյուջեից սնվող գրասենյակներով: Ավելի տեղին կլիներ,եթե այդ գրասենյակին հատկացվող գումարները տնտեսելու հաշվին ավելացվեին արտակարգ իրավիճակներում աշխատող այն մասնագետների չնչին աշխատավարձերը / ըստ տեղեկությունների ՝40հազար դրամ /, որոնց տքնաջան ու վտանգավոր աշխատանքը պարբերաբար ներկայացնում է ,,Արմենիայի,,հեռուստատեսության ,,Սուր անկյունը,,՝վթարների ու աղետների, հրդեհների մասին պատմող ռեպորտաժներում:Հետաքրքիրն այն է, որ հայաստանյան բողոքի ցույցերն առավելապես ,,Կենտրոնը,, կամ ,,Երկիր-մեդիան,, են հեռարձակում, իսկ պետական հեռուստաալիքներն իրենց լուրերն առավելապես սկսում են ոչ միայն միջազգայինով, այլեւ ՝ մեծ փութաջանությամբ լուսաբանում առավելապես արտասահմանյան ցույցերը: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
понедельник, 10 февраля 2014 г.
,,Սառչող քաղաքում,, հիմա էլ են սառչում
Փետրվարի 9-ին կիրակնօրյա ,,Հայլուրն,, ամփոփելով վանաձորյան եռօրյա ,,արտակարգ իրավիճակը,, / ես կասեի ՝ սուպերարտակարգ, քանի որ արտակարգ վիճակը մշտապես է /, նշեց, թե քաղաքն անցել է ,,բնականոն կյանքի,,: Ընդ որում ՝ արտակարգ իրավիճակում / գազի պայթյունի հետեւանքով գազամատակարարման դադարեցում, էներգետիկ ավելի մեծ ու տեւական անջատումներ, քան ՝ սովորաբար, էներգիայի մատակարարման դադարեցում հիմնարկներում ՝ներառյալ հիվանդանոցներն ու դպրոցները, մանկապարտեզները, ջրամատակարարման խափանումներ ու ջրատար խողովակների սառեցում /, սակայն այդպես էլ չխոսվեց այն մասին, որ հացի փռերի մեծ մասը գազամատակարարման բացակայության պատճառով հաց չէին թխում, եւ միայն եզակի արտադրամասեր էին կարողանում հաց մատակարարել խանութներին, ինչն էլ մեծ արագությամբ սպառվում էր:Ընդհանրապես, հանրապետական հեռուստաընկերությունները կամ ընդհանրապես չանդրադարձան հացի թեմային, կամ շատ հպանցիկ անդրադարձան, սակայն խնդիրը հիմա դա չէ, այլ ՝այն, որ եռօրյա ,,արտակարգ վիճակի,, համեմատությամբ, բնականաբար, մնացած արտակարգ վիճակները ,,բնական,, ու ,,բնականոն,, կարելի է համարել, ինչպես, օրինակ, այն, որ մարդիկ 20տարուց ավելի է ՝ առավելապես էլեկտրական վառարանների ու փայտի միջոցով են բնակարանները ջեռուցում, իսկ վերջերս թանկացած գազի պայմաններում իրենց չեն կարող շռայլություն թույլ տալ այնքան, որ բնակարաններում ջերմաստիճանը պլյուս 10-ից բարձրանա: Դիցուք, բնակչության մեծ մասի բնակարանները գազիֆիկացված են / ի տարբերություն 90-ականների , երբ ողջ հանրապետությունում գազամատակարարում չկար /,բայց քանի՞ ընտանիք կարող է իրեն թույլ տալ գազի թանկարժեք վառարաններով ու ,,բաքսի,,-ներով տաքացնել բնակարանները:Չէ՞ որ խոհանոցային գազօջախը դեռ ջերմության երաշխիք չէ, այն հիմնականում կերակուր կամ խմորեղեն պատրաստելու միջոց է, որի ընթացքում էլ խոհանոցում գտնվողները հնարավորություն ունեն տաքանալու, ասենք ՝ մի փոքր ջերմություն էլ ժամանակավորապես փոխանցվեց սենյակներին, բա հետո՞: Մի՞թե հնարավոր է պլյուս 10 ջերմությունը ,,նորմալ,, համարել ՝ ցրտաշունչ ձմռան ու սառնամանիքի պայմաններում, երբ որ ,,կազարմային,, ջերմաստիճանը 17-ն է համարվում:Կարելի է այս առնչությամբ անգամ հարցումներ կազմակերպել, պարզելու, թե բնակչության մեծամասնության բնակարններում քանի՞ աստիճան ջերմություն կա, ի՞նչ են վառում եւ ինչքան. կարծում եմ, պատկերը շատ տխուր կլինի: Իսկ կենտրոնացված ջեռուցման բացակայությունը հանգեցնում է մեծ թվով հիվանդությունների ու անժամանակ մահացությունների: Եվ մինչ խորհրդարանում, ընդդիմության նախաձեռնությամբ թեժ քննարկումներ են գնում գազի անհիմն թանկացման առնչությամբ / որ առայժմ լեզվակռվից ու փոխադարձ ռեպլիկներից այն կողմ չի անցնում /, բնակչության գերակշիռ մասն ,,անապահով Հայաստանում,, շարունակում է սառչել ու մտածել գոնե մինչ հաջորդ ձմեռ հանրապետությունից հեռանալու մասին :Մի ռեպորտաժում էլ մանրամասն վերլուծությունից հետո ամփոփվեց, որ գազը ձեռք է բերվում 310դոլարով , բայց այդպես էլ չպարզաբանվեց, թե այդ դեպքում ինչու՞ բնակչության վրա վաճառվում է 390դոլարով: Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն արդեն քանի տարի է ՝բանտում է, այն բանի համար, որ երկրին ոչ ձեռնտու գնով գազ ձեռք բերելու պայմանագիր է ստորագրել, մինչդեռ Հայաստանում առ այսօր որեւէ մեկը չի պատժվել ՝ կամ թանկ գնով պայմանագիր կնքելու, կամ ՝էժան ձեռք բերելու, բայց շատ թանկ վաճառելու համար:Գազի թանկացման ու պայմանագրի առթիվ քննարկումներն էլ այնքան կձգձվեն, մինչեւ կդառնան ,,ջուրծեծոց,,. այնպես, ինչպես 1998թվի իշխանափոխությունից հետո ստեղծված ,,մազութի հանձնաժողովը,,որի աշխատանքի արդյունքներն այդպես էլ անհայտ մնացին. ի վերջո եղե՞լ էր ,,մազութի թալան,,թե՞՝ոչ: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
суббота, 8 февраля 2014 г.
Կենտրոնացված ջեռուցումը ,,դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել,,
Վերջին անգամ նրան / այսինքն ՝ կենտրոնացված ջեռուցմանը / տեսել են 1993-1994 թվերին , երբ անգիտակից քաղաքացիները նրա ,,վերջին հյութերն,, էին քամում ՝մարտկոցների վրա տեղադրված ինքնաշեն խողովակներով տաք ջուր ,,գողանալով,, ինչն էլ վթարների պատճառ էր դառնում:Դրանից հետո գազամատակարարումը վերջնականապես դադարեց, ու կենտրոնացված ջեռուցումն էլ անհետացավ, իսկ բնակարաններում, ինչպես նաեւ ՝ հիմնարկներից շատերում մարդիկ սկսեցին փայտ վառել ՝անտառների ,,վայը տալով,,ու մոմ հալելով /Վառվելուց հետո մի հատ էլ նորից էին ամուր թելի մեջ պտտեցնում ու կրկնակի օգտագործում / : Որքան հիշում եմ ՝ամենալավ փայտն ,ասում էին ՝կաղնին էր, որ արագ էր ,,կպնում,, ու վառվում: Վանաձորի փողոցներում այդ տարիներին ամենուր սայլակով կամ շալակով փայտ տանող-բերողներ էին, անգամ ՝քաղաքի ներսի ծառերն էին ոչնչացվում: 1995թվին Թուրքմենստանի հետ կնքված գազամատակարարման պայմանագրի ճակատագիրն այդպես էլ անհայտ մնաց / թերեւս, այդ մասին միայն Բագրատյանը կիմանա, քանի որ այդ տարիներին վարչապետ էր /:Իսկ 1998թվի իշխանափոխությունից մի քանի տարի անց, ի վերջո, Ռուսաստանից գազամատակարարումը վերականգնվեց, բայց ՝գլխացավանքն էլ հետն եկավ: Նախկին խողովակները բնակարաններից հավաքում էին, նորը տեղադրում ՝ առանց այդ էլ երկրաշարժից տուժած ու չամրացված շենքերը շինարարական նոր ձեւափոխությունների ենթարկելով, ու դրա իմաստը, թերեւս, բնակիչներից լրացուցիչ գումարներ շորթելն էր: Դա դեռ բավական չէր, հետո էլ սկսեցին ,,սպասարկման վարձ,, փաթաթել բնակչության վզին, ու ստիպել պայմանագիր կնքել: Թե որքանով էր արդյունավետ այդ ,,սպասարկումը,, ՝ վկայում են պարբերական վթարները:Իսկ կենտրոնացված ջեռուցումն այդպես էլ վերացավ ՝որպես տեսակ, եւ միայն հիմնարկներն սկսեցին կաթսայատների օգնությամբ ջեռուցել:Բնակչությունն առ այսօր ստիպված է բնակարանները ջեռուցել էլեկտրական վառարաններով ՝սնուցման գծերի ,,հերն անիծելով,,: Այդ պայմաններում շատ-շատերի բնակարաններում ջերմաստիճանը պլյուս տասից չի բարձրանում: Եվ հիմա, երբ ասում են, թե ,,Վանաձորում մի քանի օր արտակարգ իրավիճակ էր, գազ չկար, էներգիայի պարբերական անջատումներ էին, հացի փռերը չէին աշխատում, հիմնարկների մի մասը / ներառյալ դպրոցները / փակ էին,, ՝ապա հարկ է նկատել, որ արտակարգ իրավիճակը արդեն 20 տարի է ՝ ուղեկցում է բնակչությանը: Հենց միայն այն, որ կենտրոնացված ջեռուցումը բնակարններից բացակայում է, դա արդեն իսկ արտակարգ վիճակ է ոչ միայն Վանաձորում, այլեւ ՝ հանրապետության այլ քաղաքներում:Ճիշտ է, գազատարի վթարը մասամբ վերացվեց ՝այլընտրանքային գազամուղի ժամանակավոր տեղադրմամբ, հիմնարկներում ջեռուցումը վերականգնվեց, հացի փռերը կրկին սկսեցին աշխատել ՝եռօրյա պարապուրդից հետո, ու խանութներին կրկին հաց մատակարարել, բայց բնակչությունը հիմնականում էներգիայով է ջեռուցվում, քանի որ գազը թանկ է:Ու մարդիկ խոստովանում են, որ գազի առկայության պայմաններում էլ նախընտրում են էլեկտրականությամբ տաքանալ, քանի որ գազի օգտագործումը շատ թանկ կարժենա:Հետաքրքիր է, տեղական իշխանությունները երբեւէ կմտածե՞ն, որ թափառող շներին ,,շանսատակ անելուց,, կամ ,,վնասազերծելուց,, կոմունալ վարձեր հավաքելուց բացի ՝ այլ կարեւոր խնդիրներ էլ կան, որոնցից մեկը ՝ բնակչության կենտրոնացված կամ կաթսայատների օգնությամբ ջեռուցման հարցն է / այնպես, ինչպես մայրաքաղաքում համատիրություններից մեկն էր կազմակերպել /:Չէ՞ որ կենտրոնացված ջեռուցումը, որպես ջերմության աղբյուր, եւ մատչելի է, եւ անվտանգ: Ինչի՞ նման է, մարդիկ էլէկտրական վառարանների կողքին ,,սրթսրթում,, են, մեկ էլ հանկարծ ՝ լույսերն անհետանում են, ու մարդիկ սկսում են պատուհանից դուրս նայել, պարզելու, արդյո՞ք հանդիպակաց շենքերն էլ են հոսանքազրկվել, թե՞ անջատումը միայն իրենց շենքին կամ շքամուտքին է պատել, ինչն էլ գծերի ծանրաբեռնվածության հետեւանք է:Ու երբ պարզում են, որ անջատումը տվյալ շենքում կամ շքամուտքում է,բոլորը միասին դուրս են նետվում տներից , ու մոմերը ձեռքներին սկսում անհասցե հոխորտալ ու գոռգոռալ, թե տեսնես ու՞մ տանն է ,,ուժեղ բան միացրած, որ գիծը չի դիմացել,, ու սկսում են էլէկտրիկների որոնումներ կատարել: Սրանից էլ արտակարգ վիճա՞կ, որ, ցավոք, արդեն սովորական է Վանաձորում / թերեւս նաեւ ՝մայրաքաղաքում / արդեն քանի տարի:Կամ ինչո՞վ արտակարգ իրավիճակ չէ, երբ ամեն օր, 10 տարուց ավելի, Հ2-ը մի պատկառելի ցուցակ է ներկայացնում, թե որ քաղաքը կամ որ գյուղը, որ թաղամասերը քանի ժամով են հոսանքազրկվելու հաջորդ օրը ՝,,պլանային եւ նորոգման աշխատանքների նպատակով,,: Էլ ,,չենք խոսում,, անհովհար անջատումների մասին, երբ անկապ անջատումներ են լինում օրվա տարբեր ժամերի, տարբեր թաղամասերում: Ի դեպ, այս օրերին Վանաձորում ամենապահանջվող ապրանքներից են մոմերը, որոնց մատչելի գներով տեսակները մեծ արագությամբ սպառվել են, եւ խանութներում ավելի շատ ,,թանկանոց,,մոմերն են մնացել: Ոմանք էլ նախընտրում են լապտերիկներ գնել: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
среда, 5 февраля 2014 г.
Հացի հերթեր ու դեֆիցիտ ՝ անգազ, անլույս, անջեռուցում Վանաձորում
Ռուսաստանում, երբ մի որեւէ քաղաքում կամ թաղամասում ջեռուցման վթար է լինում, հեռուստատեսությամբ ներկայացնում են ՝ որպես արտակարգ դեպք, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո էլ Ռուսաստանում կենտրոնացված ջեռուցումը չի վերացել ՝ որպես ,,սովետի մնացուկ,,: Օրերս էլ ցույց տվեցին, որ թոշակառու մի կին ՝ ճտքավոր կոշիկների մեջ, վերարկուներով փաթաթված, անկողնում էլ եռացրած ջրով պլաստասե շշերով տոպրակներ էր դրել, որ չսառչի: Այդ վիճակը միգուցե Ռուսաստանի համար է անսովոր, բայց այ, Հայաստանի համար երեւի թե արդեն շատ սովորական է մասամբ կամ ամբողջությամբ, քանի որ հայրենի կառավարողները ջեռուցման համակարգը վերացրին ՝բնակարաններում / բայց պետական հիմնարկներն ու դպրոցները, մանկապարտեզները, բարեբախտաբար, ջեռուցում են կաթսայատների օգնությամբ /: Ըստ տեղեկությունների, մայրաքաղաքի որոշ լավագույն համարվող համատիրություններ բնակարանային ջեռուցում կազմակերպում են:Ամեն դպքում ՝ՀՀ բնակչության գերակշիռ մասը քաղաքներում թանկացած գազի ու էներգիայի հույսին է ՝դրանց հնարավորինս սուղ օգտագործմամբ, որ մեծ ծախսերի տակ չընկնեն:Եվ այս ցրտաշունչ ձմռան պայմաններում անգամ չեն դադարում ոչ հովհարային, ոչ անհովհար անջատումները, որոնց էլ ավելացել են պարբերական վթարները ՝ գազի ու ջեռուցման համակարգերում:Մաքսային միություն ենք մտնում ՝ բա Ռուսաստանի դրականն էլ ընդօրինակեք ՝բնակչության նորմալ ջեռուցման մասին մտածեք, ոչ թե ՝հեռուստաէկրաններից գոհ ու երջանիկ դեմքերով զանազան շնորհանդեսներ կազմակերպեք ու ,,տնտեսական առաջընթաց,, արձանագրեք: Ի՞նչ տնտեսական առաջընթացի մասին է խոսքը, եթե 20 տարուց ավելի է ՝ հովհարային անջատումները, որոնց վերաբերյալ պարբերաբար հայտարարվում է հեռուստատեսությամբ, վերջ չունեն, եթե 90-ականների նման մարդիկ հաճախ են երեկոյան ժամերին հայտնվում մթության մեջ ՝ մոմի լույսի տակ ու թաղից թաղ իրար զանգում ՝ որ իմանան, թե ում լույսը երբ կտրեցին, երբ տվեցին, որ ըստ այդմ որոշեն, թե իրենցը երբ են տալու:Փոխանակ բնակարանների կենտրոնացված ջեռուցում կազմակերպեն ՝քաղաքով մեկ շքամուտքերում ջեռուցման մարտկոցներ գնելու հայտարարություններ են փակցնում, ժողովրդի վզին էլ խառնուրդով ու թանկացած գազ փաթաթում ՝ դեռ չմատուցած ,,սպասարկման վարձն,, էլ հետը: Ինչպե՞ս են ,,սպասարկում,, եթե անընդհատ գազի վթարներ են լինում, ուրեմն կամ գազն է անմաքուր, կամ սպասարկումը չի սպասարկման նման: Իսկ այն, որ գազն անմաքուր է, վկայում էր վերջերս ,,Արմենիա,,հեռուստատեսությամբ ցուցադրված մի ռեպորտաժ, ըստ որի գազին օդ են խառնում, ու դրա համար հայաստանյան գազը բաց կապույտ է /ի տարբերություն Ռուսաստանի մուգ կապույտ գազի /, եւ ավելի ուշ է դրա վրա սուրճը եփում, քան ՝Ռուսաստանում: Իսկ երեկ ու այսօր բոլոր հիմքերը կային ենթադրելու, որ Վանաձորում 90-ականները վերադառնալու միտում ունեն, քանի որ գազի, լույսի հովհարային անջատումներն արդեն ուղեկցվում են հացի հերթերով ու դեֆիցիտով. 2-րդ օրն է, հացաթխման արտադրամասերը լիարժեք չեն աշխատում, ուստի մինչեւ օրվա առաջին կեսը խանութներում / տեղ-տեղ ՝ հոսանքազրկված / հացի դարակները դատարկ են լինում : Պատճառը 2 օր առաջ տեղի ունեցած գազի խոշոր վթարն էր, որի պատճառն էլ, ըստ ,,Արմենիա,,հեռուստատեսությամբ ներկայացված ռեպորտաժի ՝գազատար խողովակների մաշվածությունն է եղել:Մի՞թե այսքան տարվա ընթացքում, երբ ժողովրդից ահռելի փողեր են գանձվում գազի համար, գազատար խողովակները չեն նորոգվել, չեն ստուգվել, եւ պետք է անպայման հզոր վթար լիներ ՝մոտակա սեփական տներին վնաս հասցնող, որ հիշեին, որ գազատարը ,,սովետի թվերի,, է ու մաշված է: ,,Հրապարակից էս կողմ գազ չկա, երեւի էսօր էլ չի հաց լինի,,-ասաց հացավաճառներից մեկը, որ անգործության պատճառով արդեն պատրաստվում էր ,,օբյեկտը,, փակել ու տուն գնալ: Փետրվարի 4-ին ու 5-ին ,,Լաչինի միջանցք,,առեւտրի վայրում գտնվող լավաշի արտադրամասում միայն ՝մարդկանց հսկայական հերթ էր:Փետրվարի 4-ին ,Տիգրան Մեծ պողոտայում գտնվող խանութներից մեկը միայն ՝ երեկոյան մոտ հաց ստացավ, որն էլ շատ արագ սպառվում էր, քանի որ աչքները վախեցած մարդիկ մի քանի հատ էին գնում:Մարդկանց հիմնական խոսակցության թեման այս օրերին այս է՝ ,,Դուք լույս ունե՞ք,, կամ,,Դուք գազ ունե՞ք,,:Մեկն էլ հպարտացավ, թե ,,Ոչ գազ ունենք, ոչ էլ ՝ լույս, դուրս եմ եկել տեսնեմ ինչ առնեմ, որ պեչկի վրա տաքացնելու կարիք չլինի,, այ ես սրանց հերն եմ անիծել ,,: Ոմանք էլ ստիպված չոր պաքսիմատներ կամ պատրաստի թխվածքաբլիթներ էին գնում /չմոռանալով նաեւ ՝այլեւս առաջին անհրաժեշտության մոմի ու չոր սպիրտի մասին ՝էներգետիկ անջատումների դեպքում, ինչը մարդկանց կծու կատակների տեղիք էր տալիս.,,Ժողովուրդ, Լեվոնի թվերը հետ են գալիս,, /: Նման դեպք, որ Վանաձորում հացի դեֆիցիտ լինի, արձանագրվել է 2013թ., Ամանորից հետո / չհաշված ՝ 90-ականները /: Փետրվարի 4-5-ի դրությամբ շարքային քաղաքացիների մեծ մասի բնակարանների ջերմաստիճանը ՝ չափավոր ջեռուցելու պայմաններում ՝ պլյուս 10-ից չի անցնում, իսկ ավելի մեծ ջերմություն ստանալն ավելի մեծ էներգիա / այն էլ ՝ թանկացած / է պահանջում ու ավելի մեծ ծախսեր, ինչն էլ ճակատագրական կլինի մարդկանց մեծ մասի համար: Վանաձորցիները հաճախ էլ ինֆորմացիոն բլոկադայիր մեջ են հայտնվում, քանի որ պարբերական անջատումների հետեւանքով կաբելային հեռարձակումն ընդհատվում է, ու երբ հեռուստաէկրաններն սպիտակում են, մարդիկ հասկանում են, որ ,,կաբելայինի թաղում տոկը կտրել են,,: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
понедельник, 3 февраля 2014 г.
Պետական ,,ռեկետությունը,, ՝գործողության մեջ
Վերջնականապես համոզվելով, որ ՀՀ-ն լիարժեք իրավական պետություն լինելուց դեռ հեռու է, եւ պետք է առաջնորդվել ,,Եղունգ ունես ՝ գլուխդ քորի,,/ հնար ունես ՝ երկրից կորի / սկզբունքով, ստիպված էի այլեւս չսպասել, թե ,,անհայտ հանգամանքներում,, գտնվող օմբուդսմենից /ում 10 օր առաջ հարցում էի ուղարկել էլեկտրոնային նամակով /կարելի է պատասխան ստանալ այն մասին, թե որքանո՞վ է տեղին կամ օրինական, երբ անձնագրային բաժնում ընտանիքի կազմի մասին տեղեկանք տալու համար 1100դրամ պետտուրք են պահանջում մուծել, ու հունվարի 30-ին, ժամը 12-ի սահմաններում ուղեւորվեցի Վանաձորի անձնագրային ծառայություն ՝տեղեկանք վերցնելու, որ հույժ անհրաժեշտություն էր. ավելի ճիշտ ՝,,փրկագին,,՝ ջրմուղում բյուրոկրատական քաշքշուկներին վերջ տալու համար / ջրի ամսավարձը անձերի հաշվարկով վերահաշվարկելու առնչությամբ /:Պարզվեց, 1100դրամ պետտուրքից բացի, եւս 50 դրամ էլ քաղաքացիները վճարում / ավելի ճիշտ ՝ գնում / են մոտակա գրատնից ՝դիմումի բլանկի հատուկ ձեւի համար: Իսկ եթե պարզվում է, որ ընտանիքի մահացած անդամը դեռ հաշվառումից չի հանվել անձնագրային բաժնում, ապա 2-րդ բլանկը պետք է եւս գնվի եւ լրացվի ՝ առանձին պահանջով. անձին հաշվառումից հանելու համար: Եվ, քանի որ տեղեկանքը պետք է հանձնեին հաջորդ օրը ՝հունվարի 31-ին, ուստի պետտուրքն այդտեղ մուծելուց հետո նախընտրեցի տանել-պատճենահանել ՝նախքան հանձնելը, ինչը մեծապես զարմացրեց աշխատակիցներին: ,,Իսկ ես վաղն ինչպե՞ս ապացուցեմ, որ պետտուրքը մուծել եմ, եթե անդորրագիրը ձեզ մոտ եմ թողնում, հենց դրա համար էլ նախընտրում եմ պատճենահանել,,-իմ դիտարկմանը խիստ վիրավորված տեսք ընդունեցին, ասելով, որ իրենց մոտ ,,յուրացումները,, բացառվում են:/ Դե այդ առումով տառապանքս փորձ ունի. մի 10-15 տարի առաջ, երբ ,,Արմենտելում,, հեռախոսավարձ էի մուծում, հետո պարզվում էր, որ չեն մուտքագրել եւ կրկին գումարել են հաջորդ ամսվա գումարին, ու մինչեւ անդորրագիրը չէի ներկայացնում, մինչեւ երկար-բարակ բանակցություններ չէի վարում ՝ ղեկավարության հետ, հարցը չէր կարգավորվում , ու այդպես ՝ մի քանի անգամ, մինչեւ հարցը հասավ մարզային դատախազություն, ու դրանից հետո վերջ տրվեց կեղծիքներին կամ ,,անփութությանը,,:Սա ՝ իմիջիայլոց / : Հետաքրքիր էր, որ իմ այն հարցին ՝ ,,Դեկտեմբեր ամսվա մահացածների անունները հասե՞լ են, եւ արդյո՞ք տեղեկանքի մեջ ընտանիքի կազմի թվաքանակի կրճատումը կերեւա ,, ՝կասկած հայտնեցին, որ հնարավոր է ՝ ցուցակները չեն հասել, ուստի նախքան տեղեկանքը հանձնելն անպայման կճշտեն: Ինչպես եւ ենթադրվում էր, հունվարի 31-ին, երբ գնացի տեղեկանք ստանալու, պարզվեց, որ դեկտեմբերի 26-ին մահացած ընտանիքի անդամը դեռեւս հաշվառումից չէր հանվել, եւ հաշվառումից հանվեց միայն այն բանից հետո, երբ իրենց պահանջով 2-րդ դիմումի ձեւը գնեցի եւ 2-րդ հայցը ներկայացրի ՝ անձին մահվան կապակցությամբ հաշվառումից հանելու վերաբերյալ:Այսպիսով, տեղեկանք ստանալը կազմեց 1200դրամ /մեկ բաժանորդի ջրի վարձի սակագնից ավել /, որից 1100դրամը ՝ բյուջեի ,,մաքուր փայ,,: Սա ոչ միայն զավեշտ է, այլեւ ՝ պետական ,,ռեկետություն,,՝ քաղաքացու գրպանի նկատմամբ, առավել եւս ՝ որ քաղաքացին այդ տեղեկանքով լոտո չի խաղալու կամ բիզնես- վարկ վերցնելու, այլ ՝ներկայացնելու է ջրմուղին:Հիշեցնենք, որ մահվան վկայականի համար էլ ԶԱԳՍ-ում 300դրամ են մուծում, եւ կրկին հարց է առաջանում. հա բայց ինչի՞: Պարզապես աբսուրդ է, որ ջրի վարձը 1050դրամով պակասեցնելու համար քաղաքացին 1200դրամ է վճարում տեղեկանքի համար, իսկ, չգիտես ինչու դեռ հաշվառումից չհանված հարազատի մահվան վկայականի պատճեն ստիպված է ներկայացնել, որ մահացած ճանաչեն. եւ սա ՝ այն դեպքում, երբ քաղաքացու մահն անմիջապես ֆիքսվում է ոստիկանության մատյաններում:Ահա թե ինչու, ընտրություններին հաճախ հանգուցյալներն էլ են,,մասնակցում,,. ով անձնագրայինում գործ է ունենում ՝իր ընտանիքի մահացած անդամին հաշվառումից հանել է տալիս, ով ՝ չէ, այդպես էլ կարող է չիմանալ, որ , դիցուք, իր ողորմածիկ պապը ,,եկել-մասնակցել,, է ընտրություններին ու իրենց չի էլ ,,այցելել,,: Հենց դրա համար էլ ընտրություններից առաջ տնետուն այցելություններ են կատարում ոստիկանության, անձնագրայինի կամ ԲՇՏ-ների ներկայացուցիչները ՝ցուցակներ ,,ճշտելու,, նպատակով. երեւի թե ՝ եթե որեւէ մեկը մահացած է, բայց իրենց մոտ հաշվառված ՝ օգտագործեն որպես ընտրական ձայն: Հետո էլ ասում են ՝քաղաքացիներն իրենք են մեղավոր, որ իրենց իրավունքները խախտվում են, չեն պայքարում: Դե պայքարեք ՝ տեսնեմ ո՞նց եք պայքարում, քաղաքացու ,,վզին դրել,, են ՝ պետականորեն, որ մինչեւ 1100/ պլյուս ՝50-50 / դրամ չմուծի, տեղեկանք չի ստանա, իսկ տեղեկանքը հույժ անհրաժեշտություն է, որի ուշացումը կարող է նրան հետագայում ավելի մեծ ծախսերի տակ գցել: Միակ հիմնարկն էլ, որին կարելի է դիմել ՝ տեղեկանքի նպատակայնության կամ օրինականության վերաբերյալ հարցումով ՝ օմբուդսմենն է, որն իր ,,Թեժ գծի,, հետ միասին անհասանելի է: Դե մարդիկ հո սահմանադրական դատարան կամ Եվրոդատարան չե՞ն դիմելու ՝ տեղեկանքի հարցով: Մի խոսքով, մնացել ենք Սովետի ժամանակվա այն մակարդակին, երբ տեղեկանքը դարձել էր բյուրոկրատական քաշքշուկի լավագույն միջոց, ու անգամ անեկդոտ կար ՝ տեղեկանք այն մասին, որ կա տեղեկանք:Ինչ վերաբերվում է օմբուդսմենի անհասանելիությանը, ապա վանաձորցիներից մեկը նկատում է, որ օմբուդսմենի ձայնն այլեւս չի լսվում այն բանից հետո, երբ հայտարարել էր դատաիրավական համակարգի կոռումպացվածության մասին/ գրասենյակը հեռուստատեսությամբ էլ հատ-հատ ներկայացնում էր վերաքննիչի ու վճռաբեկի ,,գները,, ՝1-ին ատյանի դատարանների վճիռները փոխելու հարցում, այն էլ ՝ մի քանի հազար դոլարներով /, իսկ այդ առնչությամբ ,,վերեւները,, փաստեր էին պահանջել. դե նա էլ հավանաբար գնացել է,,փաստեր հավաքելու,, եւ ,,այլեւս չի վերադարձել: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Подписаться на:
Сообщения (Atom)