Լույսի վարձ, ջրի վարձ, գազի վարձ /ներառյալ ՝ գազասպասարկման վարձը /, աղբի վարձ, վթարների վերացման համար հավաքվող ստվերային գումարներ, տանիքի նորոգման փող, որ ,,կլպում,, են կամ փորձում են ,,կլպել,,խեղճուկրակ ժողովրդից ՝կառավարությունից ,,պլոկած,, դոտացիաների հետ ,,գենդերացնելով,,...ու սրա հետ մեկտեղ ՝ համատիրությունների վարձահավաքներն են պարբերաբար հիշեցնում բնակչությանը ՝ իրենց գոյության մասին ՝,,սպասարկման վարձ,, անվան տակ պարզապես բնակվարձ հավաքելով անգամ ՝սեփականաշնորհված բնակարաններից, որոնց բնակիչները վարձակալ չեն համարվում, այլ ՝սեփականատերեր: Փաստորեն, ԲՇՏ-ները լուծարել են, անունը դրել ,,համատիրություն,, բնակվարձի անունն էլ ՝,,սպասարկման վարձ,,: ,,Որ փող չտաք, բա մենք ո՞նց աշխատավարձ կստանանք,,-ասել էր մայրաքաղաքի ծանոթներիցս մեկին, որ գնացել էր տեղեկանք վերցնելու, թաղապետարանի աշխատակիցը, որ նախ ճշտել էր, թե արդյո՞ք խնդրարկուն վարձերը մուծում է, հետո նոր ՝ տեղեկանք տրամադրել :,,Փաստորեն, մենք փող ենք տալիս, որ իրենք աշխատավարձ ստանան, բայց թե ինչի համար ենք վճարում ՝չգիտենք,,-զարմացել էր զրուցակիցս, որ պատմեց, որ իրենց բազմահարկ շենքի շքամուտքն էլ մշտապես աղբով լեցուն է, եւ աղբատար կոյուղին էլ պարբերաբար դատարկում են իրենց ահազանգերից հետո, երբ այլեւս հնարավոր չէ լինում հանդուրժել աղբի առկայությունը:Բարձրահարկ շենքերում գոնե հասկանալի է համատիրության դերը ՝ որպես շքամուտքի աղբի հարցով զբաղվող կառույց, բայց թե մնացած շենքերում ո՞րն է նրանց դերն ու նշանակությունը ՝ դժվար է ասել:Մարդիկ էլ բանուգործ չունեն, անտակ բյուջեն պետք է լցնեն ու լցնեն, ու կապ չունի, մարդն աշխատանք ունի՞, թե՞ աշխատանքից զրկվել է ինչ-որ մի հզորիքմահաճույքով, որին այդ աշխատանքը պետք է եկել իր բարեկամի,համախոհի,մտերիմի կամ ծանոթիսիրուհուն ,,լավություն,, անելու համար:Կապ չունի նաեւ, որ այդ մարդը ,,Սովետի,,ժամանակվանից տարիներով կուտակած ավանդ ունի բանկում, ու չեն վերադարձնում այդ գումարները : Ու իբր քիչ են ողջերից գումարներ ,,կլպում,, հիմա էլ հերթը հասել է մեռածներին:Ջրմուղային քաշքշուկներից օրերս վերջապես ազատվեցինք ՝ փաստաթղթային բոլոր ձեւ,ակերպումները կատարելով, ու որոշել էի վերջապես մի քիչ էլ մշակութային թեմաների անդրադառնամ ՝ 1989-90-ականների ,,հին, բարի ժամանակների,, նման, մեկ էլ հոպ, պարզվում է, մի ,,քննություն,, էլ ունեմ հանձնելու ՝որպես Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ բաժնի ծառայությունից ,,օգտվող,, ,,բաժանորդ,,: Փետրվարի 20-ին,այցելելով Ինէկոբանկի Վանաձորի մասնաճյուղ, զարմանքով պարզեցի, որ դեկտեմբերի 26-ին մահացած երջանկահիշատակ հորս անձաքանակով աղբի վարձ է եկել / Խեղճ մարդը, որ դեկտեմբերի սկզբին արդեն անկողնային ծանր վիճակում ,,կամավոր,, ,,նվիրատվություն,, էր կատարել ,,Հայաստան,, հիմնադրամին ՝ իր համեստ թոշակից, մեռավ՝ էլի չպրծավ սրանցից:Մնում է ՝գերեզմանից վտարելու որոշում էլ կայացնեն կամ ընտանիքին աքսորեն Սիբիր. ի վերջո մաքսային միություն ենք չէ՞ մտնում, Սիբիրի դռներն էլ բաց են ու ժողովրդին մշտապես ,,էստի համեցեք,, են անում ՝ ռուսաստանյան տափաստաններում օրինական խոպանի ու բնակարաններ տրամադրելու ,,լուսավոր,, հեռանկարով /: Եվ սա ՝ այն դեպքում,երբ դեռ հունվարին աղբահանման թաղամասային տեսուչը հավաստիացրեց, որ ընտանիքի կազմի պակասելու առթիվ դիմում գրելու կամ մահվան վկայական ներկայացնելու կաիրք չկա, քանի որ ԶԱԳՍ-ի տվյալները հասնում են քաղաքապետարան, եւ անձերի քանակը մեխանիկորեն կպակասեցվի:Երեկ, երբ տեսուչից հետաքրքրվեցի, թե ինչու՞ է մահացածը որպես անձաքանակ կրկին հաշվառվել, տեսուչը հավաստիացրեց, որ մարտ ամսի տվյալներում ,,ամեն ինչ տեղը կգա,, եւ նոր տվյալներում արդեն թվաքանակի ու գումարի պակասեցումը կերեւա: Իսկ ի՞նչ երաշխիք, թե հետո հավելյալ գումարը չի ավելանալու հաջորդ ամսվա գումարին ու լոտոյիւ նման անվերջ պտտեցվի,որպես ,,պարտք,,: Տեսուչը նաեւ հետաքրքրվեց, թե ե՞ր?բ ենք մտադիր փակել ,,մայր պարտքը,,. այն դեպքում, երբ 2008թվից ի վեր, երբ աղբահանման գումարները կոմպյուտերացվեցին, կանոնավոր վարձ ենք մուծել ՝ըստ անձաքանակի, եվ այդուհանդերձ 12հազար դրամ ինչ-որ ,,մայր գումար,, ամեն ամիս հայտնվում է հաշվի համարին ՝ որպես ,,հավերժական պարտք,,:Ու սա Վանաձորի բնակչության մի մասի պարագայում է. մարդիկ գնում են ամեն ամիս վարձ մուծելու,, ու զարմանու, որ տարիներ շարունակ մուծում են ու մուծում, բայց ,,մայր-պարտքը,, համառորեն նրանց հաշվի համարներին գալիս է ու ընտրությունների նախօրյակին անընդհատ հիշեցումներ են ստանում այդ մասին: Ոման գործարքների էլ են գնում ՝,,ձայն պարտքի դիմաց,,: Աղբի թեմայով պարզաբանումներն ավարտելուց հետո մեկ էլ հանկարծ տեսուչը հիշեց, որ մենք մի ,,շատ մեծ պարտք էլ ունենք,, համատիրությանը / Սերիալային լեզվով ասած ՝աչքիս էս մեր տեղական ու գեղական իշխանությունների ականջով է ընկել, որ հանգուցյալ հորս թաղման նպաստն, ի վերջո, ստացել ենք ՝քառասունքից հետո, ու որոշել են ,,մի հատ լավ թափ տան,,՝ ու իրենց հին ,,ոխը,,հորս հանդեպ ՝ընտանիքի հրաշքով գոյատեվող անդամներից հանեն. սա ոչ այլ ինչ է, եթե ՝ոչ քաղաքական ,,դիակապտություն,, ,,հակառակորդի,, նկատմամբ, որին իրենց ասպարեզից հեռացնելու համար նախ ՝ աշխատատեղից զրկեցին ՝ ԲՇՏ-ներն անհիմն լուծարելով ու աշխատանքից ապօրինի ազատելով, անգամ ՝ չցանկանալով իր մասնագիտությամբ շախմատի ժամեր հատկացնել սպորտ դպրոցներում, անգամ տարիներով չվճարելով աշխատավարձի պարքերն ու վերջնահաշվարկը ՝նրան տարիներ շարունակ դատարանի դռները գցելով, ու ոչ միայն չպատժվելով, այլեւ ՝ իրենց այն ժամանակվա հպատակ ոստիկանների միջոցով ահաբեկելով, ու սրա հետ մեկտեղ չմոռանալով ընտանիքի ,,վզին,, համատիրության ,,պարտքեր,,սարքել ՝պարբերաբար սոցիալական ճնշումների ենթարկելով: Ինչեւէ: Իմ հարցին, թե ի՞նչ հաշվարկով է կատարվում սպասարկման վարձի սահմանումը,, տեսուչը պարզաբանեց, որ սենյակների քառակուսի մետրով, բայց որպես համատիրության աշխատանք, վկայակոչեց շքամուտքում սենսորային լուսավորության անցկացումը, շքամուտքի դռան փոխումը: Ի դեպ, շքամուտքի դուռը փոխել են դեռ 3-4տարի առաջ, նախկին ղեկավարի օրոք, եւ այդպես էլ անհասկանալի մնաց, թե ի՞նչ էր եղել նախկին դռանը, որ տարան ու ամիսներ շարունակ շքամուտքը քամու բերանին թողեցին,որի արդյունքում լուսամուտների ապակիները քամու պատճառով պարբերաբար ջարդվում էին:Անգամ հոդված գրեցի այդ առթիվ ՝,,Շքամուտքի դուռը հորանց են տարել,,. ,,Հրապարակ,, 16.06.2010թ.: Հարցիս ՝,,Եթե շքամուտքի հետ է կապված համատիրության աշխատանքը, ինչու՞ են կատարած աշխատանքի համար սպասարկման վարձ գանձում բնակարանի քառակուսի մետրով, չէ՞ որ բնակարանում չեն սպասարկում իրականացնում,, պատասխանեց,որ ,,Կարգն է այդպես,, եւ հետո, պատահում է, որ բնակարաններում էլ է անհրաժեշտություն լինում աշխատանքներ կատարել /Դե այդ ժամանակ էլ թող գանձեն ՝ ըստ կատարած աշխատանքի ծավալի -Գ.Հ. / :Ի դեպ, բնակիչներից ոման ասում են, որ իրենք վճարում են սենյակների քանակով:,,2 սենյակի համար 400դրամ ենք վճարում, եթե բալկոն ունենայինք ՝ 500դրամ պետք է վճարեինք,,-ասում է մեկ այլ համատիրության մի բնակչուհի:Այ քեզբա՜ն, ,,բալկոնն, էլ հո կոյուղի չէ, որ ասեն վթարի հետ կապված գործ կա, իսկ շինարարության հետ կապված աշխատանքներն արդեն առանձին աշխատանք է,առանձին վճարով, ուրեմն ինչու՞ ,,բալկոնն,, էլ են համարում համատիրության կողմից սպսսարկվող տարածք: Հարկ համարեցի տեղեկացնել, որ շքամուտքի նկուղներում վթարների ժամանկ էլ բնակրչներով հավաքվում են, վարպետ ,,բռնում,, ու որոշակի գումարով վերացնում վթարը. ամեն ընտանիքից 500, 1000, 3000 դրամ հաշվարկով, նայած կատարած աշխատանքին:Ու հայտնի չէ, բնակչի մուծած գումարը ֆիքսվու՞մ է որեւէ տեղ, իհարկե ոչ, ու երբ այդ բնակիչը գնա տեղեկանք պահանջելու, նրան կասեն ՝դուք ի՞նչ եք արել համատիրության համար, որ ձեզ տեղեկանք տանք:Նաեւ հիշեցրի, որ քաղաքի բնակչության մի մասը հրաժարվում է համատիրություններին անիմաստ գումարներ տրամադրել, ,,սպասարկման վարձ,, կոչվածը համարելով իրավաբանորեն չհիմնավորված:Պատասխան ՝,,Մենք ուրիշների հետ գործ չունենք, մեր վարձերը լավ հավաում ենք, մենակ մի քանի ընտանիք չեն ուզում վճարել,,: Իդեպ, մոտ մեկ ամիս առաջ հեռուստատեսությամբ տեղեկացա,որ մեր համատիրության /որի ստեղծումից անգամ ի սկզբանե ,,խաբարություն,, չենք ունեցել / ղեկավարը փոխվել է, եւ անգամ հասցրել 1 տարի պաշտոնավարել ու հաշվետու ժողով հրավիրել ՝ իր աշխատասենյակում: ,,Քաղաքի ուրիշ համատիրություններում որ ժողով է լինում, մեծ դահլիճում հավաքվում են, մարդիկ տեսնում են, թե ինչ է տեղի ունենում, բայց մեն ոչ նախորդ, ոչ էլ ներկա ղեկավարի ընտրությունից անգամ տեղյակ էլ չենք եղել,,հարցիս էլ տեսուչը պատճառաբանեց, որ նախկինում երաժշտական դպրոցի դահլիճում էր լինում, հիմա դպրոցը չկա, լուծարվել է, դահլիճն էլ հետը: Զրույցի ընթացքում նաեւ պարզեցի, որ համատիրություններին պատկանող շենքերն էլ ,,լիազոր մարմին,, կամ նախագահ ունեն, բայց թե ով է մեր շենքի նախագահը ՝ չպարզեցի եւ պարզելու բուռն ցանկություն էլ չունեմ: Համենայն դեպս, համատիրության ժողովին հաստատ նախագահներ չէին լինի, քանի որ մի քանի անձանց թվում արձանագրեցինք բնակարանային տնտեսության պետի, համատիրության ղեկավարի եւ մեկ-երկու աշխատակցի, բնակչի կամ հեռուստատեսության լրագրողի առկայությունը: Այդուհանդերձ, տեսուչը խոստացավ հաջորդ ժողովի մասին անպայման տեղեկացնել : Կարծում ենք, ժողովների կայացման մասին պետք է շքամոտքերում հայտարարություններ փակցվեն: Մայրաքաղաքաբնակ ծանոթներիցս մեկը նշում է, որ իրենք 3 սենյակի հաշվարկով 1100դրամ գումար են ամեն ամիս վճարում իրենց թաղամասային տեսուչին, բայց չգիտեն, թե ինչի համար, քանի որ շքամուտքը ,,աղբի մեջ կորած ,,է: Աղբի վարձ հավաքվում է, սպասարկման վարձ ,,զոռով-շառով,, հավաքվում է, բայց շքամուտքերն անգամ հավաքարար չունեն, եւ այն մաքրելու պարտականությունը ,,գեղական կարգով,, դրվում է բնակիչների վրա, ու երբեմն հարեւանային թշնամանքի պատճառ դառնում ՝,,Սա մաքրում է, նա չի մաքրում,, թեմաներով: Վանաձորի կին-վեըերաններից մեկն էլ, որ բազմաբնակարան շենքի բնակչուհի է, ասում է.,,Ուղիղ 5 տարի է, ես վարձ չեմ մուծում, ինչի՞ համար մուծեմ, երբ որ շքամոտքն աղբի մեջ թաղված է, մաքրող չկա, առնետները լցվում են շքամուտք,,: Ու նրա ասածը քանիցս հիմնավորվել է տեղական ստուդիաների նկարահանումներով, բայց՝վերջերս արդեն նրանք էլ են հոգնել այդ թեման լուսաբանելուց ու ահազանգերին չեն արձագանքում: Իսկ Բանյո փողոցի մի բնակչուհի, որ օրերս համատիրության ժողովի էր մասնակցել, պատմեց, որ քաղաքապետարանի ներկայացուցիչն սպառնացել է, որ վարձը չմուծելու դեպքում տուգանքներ էլ են գալիս ու իրենք կարող են անգամ դատարանով գանձել այդ գումարները: Այ քեզ բա՜ն,մարդը պայմանագիր չի կնքել, որ իր բնակարնը պետք է սպասարկեն, բայց նրա վզին փորձում են ,,սպասարկման վարձ,,փաթաթել: Ընդ որում, սա միակ ծառայությունն է, որի համար հավաքած գումարները բանկ չեն մտնում, այլ հավաքվում են առձեռն, եւ հայտնի չէ դրանց ,,ի տնօրինությունը,,: Ու հատկապես ,,թիրախի,, տակ են առնվում ընդդիմադիրների կամ քաղաքացիական ընդդիմադիր կեցվածք ունեցողների ՝թղթի վրա գոյացրած ,,պարտքացուցակները,,: Ըստ տեղեկությունների, ,,Ժառանգության,,Վանաձորի գրասենյակի ղեկավարին դատի էին տվել ՝սպասարկման վարձ չմուծելու հիմնավորումով, բայց վերջինս շահել էր դատը, քանի որ իրավաբանորեն հիմնավորել էր պարտքի անհիմն լինելը: Հոդված պատրաստելու ընթացքում տեղեկացա, որ Լուսավորչի30շենքի բակում մի փոքրիկ խժդժություն է տեղի ունեցել: Բնակիչները հրաժարվել են վարձահավաքին գումար տալ, բողոքելով բակի անմաքուր վիճակից:Համատիրությունն էլ տեղնուտեղը մարդ է ուղարկել, բակը մաքրել տվել, ու հետո սկսել են փող հավաքել ՝մաքրողին վճարելու համար / Եւ ինչպես միչ ռեպորտաժում վերջերս նշեց Շամշյանը ՝,,Ու սենց էլի լիքը ուրախ բաներ,, /: Մնում է հռետորական հարցադրում ուղղել քաղաքապետարանի բնակարանային տնտեսությանը. մի հատ դուք կողմնորոշվեք, ի վերջո համատիրությունը բա՞կն է մաքրելու, շքամու՞տքն է մաքրելու, թե՞ բռնի ուժով ներխուժելու է բնակարաններ ու ,,ընդհանուր մաքրություն,, է անելու ըստ սենյակների, պատշգամբների ու նկուղների քառակուսի մետրերի ՝ բնակչության ..վզին,, վարձ փաթաթելու պայմանով: Ի՞նչ է ստացվում ՝մարդուն աշխատանքից զրկում են, բայց վարձ են պահանջում, աշխատանք ունեցողներից էլ փորձում են բռնագանձումներ կատարել ՝անորոշ ապագայի հույսով, ավանդները շարունակում են պտտեցնել բանկերում այնքան, մինչեւ վերջին ավանդատուն շունչը փչի, շատերին է աշխատեցնում ՝չեն վճարում տարիներով, ու այդ կերպ ,,պատանդ պահում,, երկրում, իսկ այս անմարդկային պայմաններից փախչողներին էլ փորձում են մի վերջին անգամ ,,պլոկել,, ՝25հազար դրամ պետտուրք գանձելով արտասահմանյան անձնագիր ստանալու համար: Փաստորեն, մարդու սահմանադրական իրավունքները հռչակագրային են. մարդն ունի պարտականություններ, բայց իրավունքներն ,,օդում,, են: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ОтветитьУдалить