Էներգիայի թանկացման դեմ համաժողովրդական ընդվզման շարժում սկսվեց միայն այն բանից հետո, երբ էներգիան հերթական անգամ որոշեցին թանկացնել. այս անգամ ՝ 4 դրամով. իսկ դրանից մեկ տարի առաջ ՝ 8 դրամով թանկացավ / գազի թանկացման պատճառաբանությամբ / : Ընդհանուր արդյունքում հասցրին օգոստոսից նախատեսվող 42 դրամի: Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ էլ 5 դրամով բարձրացավ ՝1 կիլովատը : Ինչպես կասեր ,,Մենք ենք, մեր սարերը,, ֆիլմի հերոսը ՝,,Սերմացու գողացող մկան պես,, կրծում են ժողովրդի դրամապանակը. դրամն ,,արժեւորում,,/ այսինքն դոլարի ու եւրոյի կուրսը ,,գցում,,/ ,վարձերը ՝ բարձրացնում /գազ, լույս, աղբ, ջուր/ ու գերշահույթներ ստանում, դրա հաշվին ,,բարեգործություններ,, անում....Տեսնու՞մ եք ինչ համբերատար ժողովուրդ ենք, մինչեւ դանակը ոսկորին չի հասնում ՝ քաղաքական ընդդիմադիր ու այլընտրանքային ուժերը չեն միավորվում:Մի քիչ էլ որ համբերեինք ՝ էներգիան 50 դրամի կհասցնեին ու այն ժամանակ, ինչպես ժողովուրդն է ասում ՝իսկական ,,քյարփինջով կռիվ,, կսկսվեր, ու կարող է Հանրային ծառայությունները կարգավորող հնձնաժողովի շենքի վրա մետաղադրամների փոխարեն ,,քյարփինջի,, կամ կաֆելի կտորտանք շպրտեին: Հիմա էլ հոսանքի թանկացման դեմ յուրօրինակ ընդվազման ձեւ է սկսվել.պահանջում են, որ ժողովուրդը, որպես բողոքի ձեւ ՝ լույսը մեկ ժամով անջատի: Իբր շատ ուրախ ենք, որ երբ խելքներին փչի ՝ հոսանքազրկում են, մի հատ էլ կամավոր գիշերով լույսն անջատենք ու սկսենք ,,մութը տեղում կատու ման գալ ,,: Հետաքրքիրն այն է, որ ՀԾԿՀ-ի նախագահը ժողովրդին մխիթարում է, թե բա տեսնու՞մ եք, լույսը թանկացրինք, բայց ջրի թանկացումը թույլ չտվինք: Մինչդեռ դրանք լրիվ տարբեր ,,քաշային կարգերում,, հանդես եկող ոլորտներ են. չէ՞ որ ջրի թանկացման հայտը միայն մայրաքաղաքի վրա էր տարածվելու ՝,,Երեվան-ջուր,, ընկերության կողմից, իսկ հոսանքի թանկացումը տարածվում է ողջ հանրապետության վրա:ԲՀԿ պատգամավորներից մեկը մամուլով տեղեկացրել էր, որ էներգետիկ ոլորտի օտարերկրյա սեփականատերը ամեն եռամսյակ ինքն իրեն 100միլիոն դրամ պարգեւավճար է հատկացնում, էլցանցի շարքային ընտրյալներին էլ ՝ 20 միլիոն: Ի՞նչ է, ժողովուրդը պարտավո՞ր է սրանց բյուջեի ճեղքվածքը փակել, ինչ է թե ՝համակարգը ,,պարտքեր,, ունի .սխալ կառավարման հետեւանքով:Էներգիայի թանկացման հայտը հաստատող ՀԾԿՀ-ի նախագահն էլ , որի եկամուտն,ըստ մամուլի մի հրապարկման կես միլիոն դոլար է, խեղճ-խեղճ ասել է, թե իրեն էլ է տհաճ այդ թանկացումը, բայց ՝ հնար չկա, պիտի թանկացնեն եւ վերջ:,,Հարազատ թշնամի,, սերիալի Կարպիչը կասեր ՝,,Վախ, վախ, վախ...էլ ոնց կլինե՞ր, ՀԾԿՀ-ի նախագահն էլ է ,,նեղվում,,...Ի դեպ, օրերս հեռուստատեսությամբ տեղեկացվեց, որ Համաշխարհային բանկը 40 միլիոն եւրոյի վարկ է հատկացրել ՀՀ էլցանցերի առողջացման նպատակով:Կարծում եմ, դրանով էլ կարելի է համակարգի ճեղքվածք փակել: Նաեւ տեղին կլինի, եթե անկախ դիտորդական մարմին ստեղծվի ՝այդ վարկի ծախսման արդյունավետությունը վերահսկող, եւ ոչ թե տարիներ անց, երբ լավագույնս մսխվեն այդ գումարները, որոշեն դրա արժեքն էլ ժողովրդի ,,ջանից հանել,, հերթական թանկացմամբ ու սկսեն մեղավորներին փնտրել կամ մտածել, թե մեղավորներին ինչպես վերադարձնեն արտերկրից ու դատեն:Հատկանշական է, որ ժողովրդին մխիթարում են, թե ,,անապահով խավերի,, համար / իբր 105հազար մարդ/ 1000դրամ փոխհատուցում կավելացվի նպաստին:Դիցուք. իսկ ինչպե՞ս կփոխհատուցվի այդ թանկացման հետեւանքով արդեն իսկ թանկանալ սկսող ապրանքների գնի բարձրացումը:Կամ ի՞նչ անեն այդ 105հազարի մեջ չմտնող 35-60տարեկան գործազուրկները, որոնց նպաստներն ընդհանրապես վերացրել են, աղքատության նպաստ էլ այդ խավին չի հասնում ՝ իբրեւ ,,աշխատունակ,,:Շատերն էլ աշխատաշուկայում մրցունակ չեն. եթե իշխանական կոալիցիայի անդամ չեն, հզոր տանիք չունեն եւ կամ ...ականջներից սկսվող ոտքեր ՝կանանց պարագայում / միգուցե նաեւ ՝ տղամարդկանց, հաշվի առնելով գենդերային քաղաքականության առանձնահատկությունները / :Իսկ ժողովրդի աշխատավոր զանգվածին ՝հատուկենտ մնացած գործարաններում աշխատող, թողել են սեփականատիրոջ քմահաճույքին ՝ ամիսներ շարունակ աշխատավարձ չտվող , եւ պարզապես ձեռ են առնում,անտեղյակ ձեւանալով, թե չգիտեն, թե ովքեր են մեղավոր չվճարման հարցում: Դրա համար էլ նախորդ վարչապետը գլուխն ազատեց ու մեկնեց ,,վաստակավոր հանգստի,,՝ դեսպանի պաշտոնում, նորն էլ մինչեւ կուսումնասիրի, թե ովքեր են մեղավոր, ժողովրդի ասած ՝,,Կամ էշը կսատկի, կամ ՝ էշատերը,,: Դժգոհներին, որպես այլընտրանք, առաջարկվում է Ռուսասատանի խամուխոպան հողերը ՝իբր գրանցում ստանալու հետ կապված նորանոր առավելություններով:Ո՞վ է տեսել, 19տարվա սահմանադրություն ունեղող երկրում այդքան կոպտորեն խախտվեն մարդու իրավունքները, ու 12-17ամսվա աշխատավարձի պարտքի փոխարեն ,,մխիթարեն,,1 ամսվա գումարով՝պետբյուջեի հաշվին, մինչեւ մեղավորներին գտնեն / ինչպես ,,Նաիրիտի,,կամ Վանաձորի քիմգործարանի աշխատողների պարագայում է / : Բայց դրա համար ոչ ոք տարիներ շարունակ չի պատժվում. ընդհակառակը, ժողովրդին հարստահարողները դղյակներ են կառուցում, բանկերում փող դիզում ՝,,քցված,, դոլարների հաշվին. ու Քաջ Նազարի նման մտածում. ,,Աշխարհը դմակ է, մարդը ՝դանակ.կտրի ու կեր,,: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն