Վանաձորում մարդ կարող է անգամ տոնական տրամադրությամբ դուրս գալ տնից, բայց ՝ գլխին միանգամից սառը ջուր մաղվի...8-9 տարեկան մի աղջնակ երիտասարդ մոր հետ տոնական հագնված, սպիտակ կոշիկներով ՝ քայլում էին Լուսավորչի փողոցով, մեկ էլ հոպ ՝ մի քանի մետր քայլելուց հետո խեղճ երեխան ստիպված էր մի կոշիկը հանել ու մեջը լցված հողը թափ տալ :Սա ՝ քաղաքի անբարեկարգ փողոցների մշտական հետեւանքներն են կոշիկների նկատմամբ, պարզապես բոլորը չէ, որ կարող են կանգնել ու զբաղվել կոշիկ թափ տալու հույժ կարեւոր գործով: Սա նաեւ չարիքից փոքրագույնն է այն բանի համեմատությամբ, որ կոշիկները կարող են հենց քայլելու պահին ,,անգործունյա.. դառնալ, իսկ մոտակայքում էլ կոշկակարանոց չգտնվի եւ կամ պարզվի, որ վերանորոգման համար մի ամբողջ օր է անհրաժեշտ:Հատկապես Լուսավորչի փողոցով քայլողները, որոնք հաճախ են շուկա ուղեւորվում, դժգոհում են, որ ,,կոշիկ չի դիմանում էս ճամփեքին,,: Դրա համար հեռատես մարդիկ ճիշտ կանեն, եթե իրենց հետ ,,զապաս,,կոշիկ վերցնեն տնից դուրս գալիս. այնպես, ինչպես անձրեւանոց: Մի երիտասարդ կին էլ, չգիտես ինչու, փոքր երեխային էր մեղադրում ու փողոցով մեկ ճչում, թե ,,Քեզ չեմ ասել՞ հողոտ տեղերով ման չգաս, մի շաբաթում 3 կոշիկ եմ առել,,: Բա եթե տվյալ տարածքն ամբողջությամբ հողոտ է, երեխան ո՞րտեղով քայլի : Իսկ հուլիսի 14-ին Վանաձորի ,,Լոռի,, հեռուստատեսությամբ հերթական բողոքն էր մի բնակչի կողմից առ այն, որ Թումանյան փողոցի սկզբնամասը կիսատ-պռատ են ասֆալտապատել: Ինչու՞ միայն Թումանյան. քաղաքի մեծ մասն է լավագույն դեպքում կիսատ-պռատ ասֆալտապատած / Լազյան, Ղուկասյան, Լուսավորիչ.../ , ուղղակի դրանց բնակիչները դեռ հեռուստատեսությամբ հանդես չեն եկել բողոքով:Հասկացանք. քաղաքապետի հրապարակավ դժգոհությունից հետո ջրմուղ-կոյուղու կողմից փորված տարածքներն սկսեցին պարբերաբար ասֆալտապատել , բա մնացած տարածքնե՞րը, ուրեմն եթե այդ տեղերով ջրմուղը չի անցել,եթե այդտեղ խողովակներ չեն փոխել պետք է այդպես հողաթաթախ կամ խճապատված էլ մնա՞: Ահավասիկ, 1 տարուց ավելի է ՝Լազյանի մի ահռելի հատվածը, որտեղ առեւտրի օբյեկտներ են, խճապատել են ու այդպես էլ թողել: Նույն վիճակն է Տերյան 4 եւ 6 շենքերի բակը. զիգզագաձեւ խճապատած է: Նույնն է Գոշի փողոցը մի զգալի մասը ՝մայթեզրերը խճապատված: Երեկ հեռուստատեսությամբ դիտում էի Երեւանի քաղաքապետի այցը Արաբկիր համայնք ու ապշում ցուցադրված փողոցների բարեկարգությամբ, որակյալ ասֆալտով .միգուցե Երեվանի քաղաքապետին էլ հատուկ ասֆալտապատված տեղերով էին ,,ման տալիս,, ամեն դեպքում ՝ բարի նախանձով կարելի էր լցվել ու ակամա մտաբերել, թե վերջին անգամ ե՞րբ է Վանաձորում կարգին բորդյուր եղել ՝ մայթը ավտոճանապարհից զատող: Հիշեցնենք, որ անցյալ տարի կառավարությունը բյուջեից զգալի գումարներ էր հատկացրել Վանաձորի փողոցների ասֆալտապատման համար: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն