Մինչ հուլիսի 3-ին վանաձորցիները նեղվում էին մի քանի ժամանոց չհայտարարված էներգետիկ անջատումներից ու հոսանքի տեւական տատանումներից, ինչին նույն օրն անդրադարձել ենք Facebook-ում / այն արտատպվել է նաեւ blognerws.am-ում ՝,,Հովհարային անջատումնե՞ր, թե՞ միացումներ ,, /, իրականություն դարձավ ժողովրդական հին ասացվածքը ՝,,Աստված էլ բեթարից ազատի,,: Ու հուլիսի 7-ի գիշերն էլ վանաձորցիներին պատուհասեց միջինից ՝ ուժեղ, ուժեղից մի քիչ թույլ երկրաշարժը. ըստ տեղեկությունների՝ 4-5բալանոց. այնքան, որ տպավորություն կար, թե շենքը ճոճվող նավի վրա տարուբերվում է: Ու մեր-մանուկ, ահել-ջահել, տատիկ ու պապիկ մթի մեջ խարխափելով,քնաթաթախ, ոտաբոբիկ նետվեցին սովորույթի ուժով ՝ դեպի դուռը, չիմանալով, դուրս գա՞լն է ճիշտ, թե՞ ՝ շեմքի մոտ կանգնելը: Ինչպես նույն օրը ցերեկով տեղական հեռուստատեսությամբ պատմում էին բնակիչները,, լավ վախեցել էին ոչ միայն կատարվածից, այլեւ ՝հնարավոր կատարվելիքից, որի առթիվ լուրեր են պտտվել քաղաքում, ու բնակչության շրջանում էլ ավելի մեծացրել վախը: Հատկանշական է, որ սեյսմիկ ծառայությունն ու արտակարգ իրավիճակների նախարարությունը մեկը մեկին հակասող հայտարարություններ էին անում: Մեկն ասում էր, թե միք հավատա կրկին սպասվող նոր երկրաշարժի մասին լուրերին, քանի որ ուժեղ երկրաշարժը հնարավոր չէ գուշակել / այդ դեպքում ինչպե՞ս չվախենան ;-Գ.Հ. /, մյուսն էլ հայտարարում էր, թե ուժեղ երկրաշարժ սպասվելու դեպքում սարքերն անմիջապես կահազանգեն, ու բնակչությունը կտեղեկացվի / այնպես, ինչպես ,,տեղեկացվեց,, 1988 թվի դեկտեմբերի 7-ին , չէ՞: Այն ժամանակ մի զինվորական համակարգի աշխատող իր ծանոթներից մեկին ասել էր, թե ինչ-որ արտակարգ բաներ են սպասվում.... միգուցե սա է՞լ է այդ շարքից, չէ՞ որ գաղտնիք չէ, որ արհեստական երկրաշարժեր էլ են լինում, կամ ՝ ռազմական փորձարկումներ, որոնք երկրաշարժ են առաջացնում...Գ.Հ. / : Նշենք, որ մեկ ամիս առաջ էլ Վանաձորում ինչ-որ տեղ նռնակ թե հսկայական ականանետ էին հայտնաբերել ՝հողում թաղված :Այս պարագայում մարդկանց հույսն Աստված է մնում, կողմնորոշիչը ՝ կենդանիների բնազդը. ասում են, նման դեպքերում վերջիններս տարօրինակ վարքագիծ են դրսեւորում ու ակտիվություն, թեպետ այդ գիշեր մեր բակի շներն սկսեցին միալար հաչել ոչ թե երկրաշարժից առաջ, այլ ՝ հետո, տեւական ժամանակ, իսկ կատուներն ընդհանրապես անհետացել էին: Իբր երկրաշարժի պատճառած անհանգստությունը / որի դրսեւորման ձեւերից են մարդկանց արյան ճնշման կտրուկ տատանումները, սրտի աշխատանքի վատթարացումը, անքնությունն ու շաքարի բարձրացումը, սթրեսները, վախը, տագնապի զգացողությունը / քիչ էին, հուլիսի 7-ի գիշերային երկրաշարժին հաջորդեց ցերեկը, ժամի 18-ից սկսված բուռն կարկուտն ու էլ ավելի բուռն ջրհեղեղը, որին էլ նախորդել էր մի քանի ժամանոց հորդ անձրեւը, ինչը չէր խանգարել, սակայն, որ մինչեւ ջրհեղեղի սկսվելը Մ.Գոշ փողոցում շարունակվեին նախորդ օրվանից սկսված ասֆալտապատման աշխատանքները. ներառյալ ՝մայթերի մի մասի ասֆալտապատումը, որն այնքան հազվադեպ է Վանաձորում: Թե անձրեւի տակ արված ասֆալտից, որի վրայով էլ անմիջապես ջրհեղեղն էր անցել, ինչ կմնա, դժվար է ասել /: Իսկ ջրհեղեղի արդյունքում փողոցները ողողվել էին ջրերով, պարզապես կեղտոտ գետ էր հոսում ՝ իր հետ քշելով պոկված ծառի ճյուղեր եւ այլք, կտուրներն ու ճանապարհները ծածկվել էին կարկուտի սպիտակ շերտով, ակնհայտ էր, որ բնությունը խիստ էր զայրացած, երեւի դանակը ոսկորին էր հասել մարդկանց անմարդկային արարքներից....Միգուցե բնությունը զայրացել էր նրա համար, որ այս տարի ավելի շատ ծիրան են արտահանում, քան ՝ նախորդ տարի, բայց ծիրանի բարձր գինը շուկայական ,,մաֆիան,, պահում է պատկառելի բարձրության վրա /1000-2000դրամ, եւ միայն լխկած ծիրանը ՝250, խակը ՝350 դրամ. կարճ ասած ՝ մրգային աղբից էլ են փող ,,սարքում,,/, թերեւս նրա համար, որ մարդիկ հնարավորություն չունենան մրգի պահածո փակել ու ստիպված խանութներից գնեն ՝ բարձր գնով : Միգուցե բնությունը զայրացել է նրա համար, որ մարդը մարդուն գայլ է դարձել, հարազատը հարազատին ՝ թշնամի, ինչին ամեն օր ենք ականատես լինում հեռուստատեսությամբ. թե սերիալներով, թե ոստիկանական հաղորդագրություններով : Իսկ միգուցե Աստծո զայրույթը նրա համար է, որ իսկական ու կեղծ քարոզիչները խառնվել են իրար / Աստվածաշնչում է ասվում , որ կգան կեղծ քարոզիչներ ..../, ու մարդիկ չեն կարողանում տարբերակել ճշմարիտ լույսը ՝կեղծ ,,լույսից,,....Վանաձորի տարբեր փողոցներում Աստծո խոսքը բուկլետների / դիտարան / միջոցով անցորդներին հասցնել ցանկացող ինչ-որ կրոնական հոսանքի ներկայացուցիչներ, որոնց Առաքելական եկեղեցու հավատավորներն ,,աղանդ,, են անվանում ու պայքարում են նրանց դեմ, իրենց հերթին ՝,,սատանա,, են համարում իրենց դեմ պայքարողներին: Այս մասին տեղեկացրեց մի երկարամյա ուսուցչուհի, պատմելով. ,,Ասում եմ դուք թուղթ ունեք՞, որ իրավունք ունեք հոգեորսությամբ զբաղվել, ասում են ՝ մենք հոգեորսություն չենք անում, քարոզչություն ենք անում, ասում եմ ՝ թուղթ ունե՞ք, ասում են ՝ ունենք, բայց քեզ ցույց չենք տալիս...Ասում եմ, դուք մարդկանց մտքերը պղտորում եք, մենք մի հավատ ունենք, մի կրոն ունենք, ինչու՞ եք մարդկանց շեղում ճիշտ հավատքից, ասում է դու սատանա ես,,: Զրուցակիցս, որի հետ իմ զրույցը կայացավ այդ աղանդի ներկայացուցիչների բացօթյա ,,նստավայրին,, մոտ տարածության վրա, նաեւ ինձ է խորհուրդ տալիս գնալ եւ վկայաթուղթ պահանջել ,,մոլորեցնողներից,, : Ասում եմ ՝նրանք էլ կասեն մեր մոտ սահմանադրությամբ կրոնական հոսանքների ազատություն է, ով ինչ ուզում դավանում է: Իսկ զ րուցակիցս չի համոզվում ու ասում է, թե սահմանադրությունը նրանց չի ասում, որ հոգեորսությամբ զբաղվեն: Նա նաեւ պատմեց, որ իր աշակերտուհիներից մեկի հայրն այդ աղանդի հետեւորդներից է, եւ իր երեխային տրամադրում է հարազատ մոր դեմ, որն Առաքելական եկեղեցու հետեւորդ է, ու երեխային ասում է, որ իր մայրը ,,սատանա,, է: Վերջինս պատմում է այդ աղանդի վնասների մասին.,,Հեռուստացույց չեն նայում, արյուն հանձնելն արգելում են, իրենց հավաքների ժամանակ ինչ-որ հատուկ ծխանյութ են օգտագործում, որի արդյունքում մարդկանց հոգեկանը խանգարվում է, դեպրեսիաների մեջ են ընկնում ու ինքնասպանություն գործում: Նաեւ տեղեկացրեց, որ կրոնական այդ աղանդի գործունեությունը քաղաքում արգելու համար անգամ ոստիկանություն է դիմել, բայց ՝ այնտեղ էլ պատճառաբանել են, թե իրենք կաշկանդված են սահմանադրությամբ, որ կրոնական ազատություն է սահմանում: Նաեւ ամփոփեց, թե այդ կրոնական թեմայով գրքերը, որոնց մեջ նաեւ ՝,,Դիտարանն,, է, բացասական կենսաբանական դաշտ են տարածում / այլ կերպ ՝ բացասական աուրա ունեն /: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն