տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
пятница, 25 сентября 2015 г.
Կոլեկտիվ թունավորումները՝ գործողության մեջ - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը
Ինչո՞ւ Հայաստանում երդվյալ ատենակալներ չկան - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը
Ո՞վ էդքան աշխատավարձ «ուտի», որ չհիվանդանա - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը
суббота, 19 сентября 2015 г.
«Գողություն եք արե՜լ...գողությու՜ն...գողությու՜ն...»
ՊԱՏԱՀԱԲԱՐ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ FRIEND.AM ԿԱՅՔ
Արդեն երկրորդ նյութն եմ հայտնաբերել ձեր կայքում ՝իմ հեղինակային նյութերից:,,Կոլեկտիվ թունավորումները գործողության մեջ,, իմ հեղինակային հոդվածի տակ /որ 3 օր առաջ ձեր կայքում հայտնաբերեցի, պարզելով, որ այն արտատպված է ՝ առանց հեղինակի անուն-ազգանունը մատնանշելու/, գրել եմ, որ այն վերցված է ֆեյսբուքի իմ անձնական էջից /կամ՝ այն արտատպած կայքերից, որոնք, սակայն, նշել էին հեղինակի անուն-ազգանունը /, բայց իմ դիտողությունից հետո անգամ ձեր կայքում ուղղում չարվեց:Երեկ էլ հայտնաբերեցի իմ անձնական բլոգից ՝ AZAT ANKAKH-ից, ձեր կայքում արտատպած եւ կրկին հեղինակին կամ նյութի աղբյուրը չնշած եւս մեկ նյութ՝,,Կոմունիստները հոսանքի ու գազի թանկացմանը դեմ են, բայց Ռուսաստանին չեն մեղադրում,,: Այդ հոդվածի տակ եւս դիտողություն արեցի, որ այն վերցված է AZAT ANKAKH բլոգից /4.06.2015թ. /, բայց աղբյուրը չի նշվել:Եւ կրկին՝ ձայն բարբառոյ անապատի. այն դեպքում, երբ այդ առթիվ ձեր կողմից արձագանք չստանալով, ստիպված էի այդ մասին ահազանգել ֆեյսբուքային տարբեր խմբերում: Հիշեցնեմ, որ գոյություն ունի ՀՀ օրենք՝Հեղինակային իրավունքների եւ դրանց խախտումների մասին:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ.Գ.,,Մենք ենք, մեր սարերը,, ֆիլմի հերոսը կասեր՝,,Գողություն եք արե՜լ...գողությու՜ն...գողությու՜ն...,,
среда, 16 сентября 2015 г.
Խմորեղենն ու քաղցրեղենը, մսամթերքն ու կաթնամթերքը ՝«բաց երկնքի» տակ
Իսկ հաց հանապազօրյան՝,,անհուսալի,, ձեռքերում
Հայաստանյան ողջ հեռուստաեթերն ու համացանցը հեղեղված է սննդային թունավորումների մասին ահազանգող նյութերով, բայց անգամ այդ պայմաններում Վանաձորի բացօթյա առեւտրի կետերում, անգամ՝որոշ խանութներում շարունակում են բաց-բաց վաճառել խմորեղեն, չփաթեթավորված քաղցրավենիք, մսամթերք, պանիր, որոնց վրա հաճախ կարելի է ճանճեր տեսնել:Սպառողների թունավորման վտանգն ավելի է մեծանում, երբ մսամթերքն ու պանիրը, կրեմով խմորեղենը վաճառվում է եղանակային շոգ պայմաններում ՝արեւի տակ արագությամբ որակազրկվելով:Եթե որեւ գնորդ թունավորվի նման պայմաններում վաճառվող, դիցուք՝կրեմով խմորեղենից, համապատասխան մարմինները կարող են մեղադրել այն արտադրող ընկերությանն ու տուգանել.կամ՝ զրկել լիցենզիայից, մինչդեռ տվյալ պարագայում մեղքի բաժինն ընկնում է վաճառակետին:Հետաքրքիր է, սննդի պահպանման, անվտանգության հարցերով զբաղվող մարմիններն առնվազն որպես սպառող էլ չե՞ն անցնում այդ վաճառակետերի կողքով:Հաճախ էլ կարելի է տեսնել, թե ինչպես են խանութին հաց մատակարարղ վարորդները մերկ ձեռքերով հաց դատարկում մեքենայի թափքից կամ՝ խցիկի ոտնատեղից. ընդ որում՝չփաթեթավորված հաց:Իսկ ,,այլընտրանք,, չունեցող կամ շտապող գնորդն ստիպված է գնել այն:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
среда, 9 сентября 2015 г.
Սփյու՞ռքն է Հայաստանի մեջ, թե՞՝ Հայաստանն ՝սփյուռքի
Ամեն անգամ փողոց դուրս գալիս՝երբեմն ցավով մտածում եմ, որ էլ չեմ տեսնելու այսինչին ու այնինչին. ասենք՝մանկությանս երկու ընկերուհիներին, որոնցից մեկը մահկանացուն կնքեց 52 տարեկան հասակում , մյուսը՝ 50 տարեկան հասակում ՝2 տարի առաջ:Կամ ՝60-ն անց մի ծանոթ տնային տնտեսուհու, որի հետ երբեմն պատահաբար հանդիպում էինք, զրուցում, կիսվում օրվա նորություններով, քաղաքականությամբ կամ ,,թանկուէժանի,, շուրջը. նա էլ՝ հունիսին մահկանացուն կնքեց՝ հանկարծահաս ու ծանր հիվանդության արդյունքում:Երբեմն թվում է, թե մարդիկ հաճախ անժամանակ հրաժեշտ են տալիս կյանքին՝ շատ բան իրենց ներսում պահելու, քաղաքականությանը չխառնվելու եւ ,,Ով՝ տեր, մենք՝ ծառա,, կարգախոսով առաջնորդվելու պատճառով, ինչը հանգեցնում է սթրեսների, թեպետ՝ ծանր կյանքն էլ իրենն է անում:Ու այսպես՝ ամեն քար ու թուփ հիշեցնում է ինչ-որ մեկի, ում հետ լավ կամ վատ օրեր են անցել: Ու ամեն անգամ նոր կամ նորացված ու մոռացված ծանոթ կամ ընկեր տեսնելով՝համոզվում ես, որ կյանքը շարունակվում է: Նաեւ ոնց պտտվում՝ արտագաղթի թեմային ես բախվում: Նախկին համադասարանցուս հանդիպեցի, որ 8-րդ դասարանից դուրս էր եկել դպրոցից եւ ուսումը շարունակել տեխնիկումում: Մտքերի կարճատեւ փոխանակման ընթացքում հազիվ հասցրեց տեղեկացնել, որ Ռուսաստանում են բնակվում, եւ կարճ ժամանակով է եկել՝ Ռուսաստանում մահացած հարազատներից մեկին տեղափոխելով Հայաստան, որպեսզի այստեղ հուղարկավորեն:Մեկ այլ ծանոթի հետ 1 ամիս առաջ ունեցած զրույցից իմացա, որ 20 տարուց ավելի ԱՊՀ երկրներից մեկում ապրող մանկությանս ընկերուհին 2 ամիս առաջ ամուսնուն է այնտեղ հուղարկավորել . այնպես որ կյանքն այնքան էլ ,,քաղցր,, չէ դրսում, ինչպես թվում է :Իսկ 1 ամիս առաջ քաղաքական ընդդիմադիր դաշտի մի ակտիվիստ կին տեղեկացրեց, որ արտերկիր է մեկնում ՝առայժմ մի քանի ամսով. ո՞վ իմանա,՝ ետ կգա՞, թե՞ կմնա այնտեղ ու այստեղի հարազատներին էլ կկանչի:Անցած ամիս փողոցում կրկին պատահաբար՝հանդիպեցի մանկությանս ընկերուհուն / որին սկզբում չճանաչեցի, եւ միայն տեսնելով, որ ,,բարետես արտաքինով մի տիկին,, խորհրդավոր ու գողտրիկ ժպիտով ինձ է նայում, վերջինիս՝ ակնոցները հանելուց հետո միայն ,,տեղը բերի,,/.ամուսնու, երեխաների հետ բնակվում է Մոսկվայում մոտ 20տարի, եւ ուրիշի երեխայի խնամքով է զբաղվում՝որպես ապրուստի միջոց /. այնպես, ինչպես հայերից շատերը, որոնք Ռուսաստանում զբաղվում են երեխաների տնային խնամքով ու դաստիարակությամբ /. բայց՝սեփական թոռնիկն էլ ունեն /:Մեկ այլ ծանոթ արդեն 20 տարի է՝Մոսկվայում է բնակվում ամուսնու եւ որդու հետ, եւ միայն տարվա մեջ 1 անգամ է կարողանում վերադառնալ Հայաստան:Ո՞ր մեկը թվեմ. մեկին էլ ճանաչում էի դատարանում աշխատածս տարիներից, երբ փոքրիկ աղջնակի ձեռքից բռնած գալիս էր ամուսնալուծության եւ գույքի բաժանման հետ կապված գործերով, բայց հիմա այդ աղջնակն արդեն երիտասարդ կին է, Ռուսաստանում բարձրագույն կրթություն է ստացել եւ ամուսնացել օտարերկրացու հետ...Չես հասկանում՝ սփյու՞ռքն է ավելի շատ Հայաստանի մեջ, թե՞ Հայաստանն՝ սփյուռքի:Ու դրա համար որոշեցի ֆեյսբուքում խումբ բացել՝,,Սփյուռքահայեր,, որոնց անդամների թիվն ավելանում է պարբերաբար: Իսկ այսօր հանդիպեցի նախկին համակուրսեցուս. երկարատեւ բացակայությունից հետո կրկին վերադարձել էր Հայաստան, երկար տարիներ աշխատել է Հունաստանում, բայց՝ ներկայումս , քանի որ Հունաստանում սոցիալական վիճակը լարված է, ուստի ինքն էլ փնտրտուքների մեջ է եւ հակված է դեպի Ռուսաստան...Հիմա ՝բուհի նորավարտ շրջանավարտ զարմիկս է պատրաստվում Ռուսաստան մեկնել, ու մխիթարականն այն է, որ հայուհու հետ է մեկնում՝վերջինիս ծնողների մոտ, եւ հուսով է, որ այնտեղ ,,չեն կորչի,,:,,Բա մնանք էստեղ ի՞նչ անենք,,- սա էր նրա եզրակացությունը:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
вторник, 1 сентября 2015 г.
Գնային խախտումներն ու դրա հետեւանքները ՝վաճառակետերում
Սոցիալական ծանր պայմանների, լճացածության ու գաղջ մթնոլորտի արդյունքում՝մանր ու միջին բիզնեսում ներգրավվածներից ոմանք ապրանքը չիրացվելու պատճառով կրած վնասը փորձում են փոխհատուցել խաբեությունների կիրառմամբ: Խաբեության մի ձեւ է, երբ անգամ սուպերմարկետում կարող է ապրանքի վրա ավելի ցածր գին գրվել, քան՝ փաստացի վաճառքի գինն է /ՏՄՊՊՀ-ի տերմինոլոգիայով ասած՝,,գնորդին մոլորեցնելու փորձ,,/:Եվ այսպես՝ գնորդը կշռել է տալիս մսամթերքը, բայց տեսնում է, որ կշեռքի վրա ուրիշ՝բարձր գին են գրում, ու երբ զարմացած հարցնում է, թե ինչու՞ են բարձր գին գրում, արդարանում են, թե ,,էն ակցիայի գինն էր, ակցիան արդեն վերջացել է, բայց դեռ գինը չենք փոխել,,:Արդեն իսկ ակնհայտ է, որ հաշվարկն արված է գնորդի մեծահոգության վրա. կշռելուց հետո կարող է ասել՝,, դե լավ, ոչինչ, հաշվեք էդ գնով,,:Հա բա հո ,,ջոմարդ,, հայը չի՞ զլանալու ավել գումար տալ կամ ,,մելկի բազարների,, մեջ մտնել. բայց՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ հայերից ոմանք խայծը կուլ չեն տալիս ու ապրանքը չեն գնում, չցանկանալով խաբեության մասնակից կամ զոհ լինել ու հավելյալ գումար վճարել:Պարզ չէ՞, որ առեւտրի հաշիվներում գինը ներկայացնելու են որպես ,,ակցիայով ծախած,,:Կամ՝ հացի վրա ցածր գին են գրում, հետո վաճառելիս ասում՝ ,,էդ կողքի ապրանքի գինն է, իրա գինն էսքան է,,: ,,Որ տեսնում եմ խաբում են, էլ էդ ապրանքը չեմ վերցնում, էդ խանութ էլ աշխատում եմ չմտնեմ,,--ասում է վանաձորցի մի կին:Հարցին եթե մեկ այլ տեսանկյունից նայենք՝ վաճառողները միգուցե ստիպված են նման աճպարարությունների դիմում՝ հարկերի բեռի տակից դուրս գալու համար, քանի որ մեր երկրում հարկային բեռն անհարկիորեն ծանրաբեռնված է ՝ի վնաս մանր ու միջին բիզնեսի:
Վերջերս էլ Վանաձորի բացօթյա առեւտրի կետերից մեկում էր այդ կարգի խաբեության առթիվ վիճաբանություն. գնորդը վճարել էր կշռած ապրանքի համար, ու մանրն ստանալու ժամանակ վերջինիս փորձել էին մանրը ոչ լրիվ վերադարձնել, պատճառաբանելով, թե իբր ապրանքի գինն այն չէ, ինչ որ գրված է, ու իբր դա կողքի ապրանքի գինն է : /Նմանատիպ մի դեպքով էլ վաճառողը, ապրանք գնել ցանկացող գնորդի հենց ,,քթի տակից,, պիտակը դեն է նետում ու ասում.,,Դրա գինն էդ չի, արդեն էդ գնով չեմ ծախում...,,: Այ քեզ կամայականությու՜ն...րոպեական կարող է գների փոփոխություն տեղի ունենալ /:Հիմա միգուցե ոմանք մեղադրեն ՝սովետական տարիների հետ համեմատելու համար, բայց այն ժամանակ վաճառողները մի քանի տարի հատուկ ուսումնառություն էին անցնում տեխնիկումներում, վարվեցողություն սովորում / այլ հարց է, թե ով՝ որքանով էր այն կիրառում /,իսկ հիմա առեւտրի կետերում, ցավոք, կարելի է հանդիպել ինչ ,,խոլերիկի,, ասես: Հենց այս կարգի մի երիտվաճառողուհու պահվածքն ի նկատի ունեմ, որ Վանաձորի բացօթյա առեւտրի կետում գնորդի հետ ,,բազարի,, ժամանակ անսպասելիորեն սկսեց հոխորտալ իրենից թերեւս կրկնակի տարիքով կնոջ վրա, ով հրաժարվել էր ապրանքը կշռելուց հետո վերցնել, իմանալով, որ այն մատնանշված գնով չի հաշվարկել վաճառողը, ու սպասում էր, որ ապրանքի գինը ետ վերադարձնի:Ի պատասխան՝վաճառողն սկսեց բղավել.,,Չեմ տալի, գնա ուրիշ տեղից առ, հարուր դրամի համար բազար են բացում,,: Ահա եւ ձեզ ,,բազեական,, նոր սերնդի դաստիարակություն. բազեի նման հարձակվել սպառողի վրա միայն նրա համար, որ վերջինս իր իրավունքներն է փորձել պաշտպանել: Ապշեցուցիչը ոչ միայն խոսելու տոնն էր, որ կարող էր դիմացինին սթեսի հասցնել, ոչ միայն ծայրահեղ ամբարտավան վերաբերմունքը՝ գնորդի հանդեպ ու գումարը ետ չվերդարձնելու լկտի պատրաստակամությունը, այլեւ՝ աբսուրդային տրամաբանությունն ու արհամարհական ռեպլիկը, որ արդեն սովորական է դարձել առեւտրի շատ կետերում ՝իրենց իրավունքները պաշտպանել փորձող գնորդների հանդեպ.,,100դրամի համար բազար են բացում,,:Մեկ հարցնող լինի՝եթե գնորդը 10 դրամ պակաս վճարի, դուք կտա՞ք ապրանքը, որ 100դրամը ,,մելկի բազար,, եք համարում,,:Ու այս մտածելակերպը դեռ ,,սովետի թվերից,, է գալիս. այն է՝որոշ առեւտրականների համար գնորդները 2 տիպի են՝ հիմարներ կամ ,,քցիպներ,,. եթե թույլ են տալիս, որ իրենց խաբեն, ուրեմն հիմար են, եթե թույլ չեն տալիս, ուրեմն ,,քցիպ,, են:Հերթական խախտումը, որին առնչվեցի մի վանաձորյան մի սուպերմարպետում, օգոստոսի վերջին էր. խանութի սառնարանային ցուցափեղքում մսամթերքի գինը 500դրամ էր մատնանշված, իսկ վաճառելիս աշխատողը պնդում էր, թե 600դրամ է, եւ երբ գնորդը մատնանշեց, որ սառնարանային պահարանում գինը նշված է 500դրամ, ու վեճին ստիպված մեկ այլ վաճառող խառնվեց, նոր ,,բարի կամքի դրսեւորում,,ցուցաբերեցին ՝ համաձայնելով, որ գինը 500դրամ է, ուղղակի ,,էժանացում,, են արել, բայց աշխատողը չի ,,իմացել,,:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Подписаться на:
Сообщения (Atom)