четверг, 29 сентября 2016 г.

Վանաձորը՝միտինգախեղդ վիճակում, ժողովուրդը՝քաղաքական դեգերումների մեջ

Ինչ Վանաձորի ավագանու քարոզչությունն սկսվել է, մեկ՝պատգամավոր Էդմոն Մարուքյանի գլխավորած ,,Լուսավոր Հայաստան,, կուսակցության հանրահավաքին եմ մասնակցել, մեկ էլ երեկ՝ՀԱԿ-ի հանրահավաքին գնացի։Առհասարակ երեկ Վանաձորը միտինգախեղդ վիճակում էր։ ,,Լաչինի միջանցք,,կոչվող բացօթյա առեւտրի վայրում կեսօրին ,,Օրինացն,, էր կենտրոնական շուկայի մուտքի առջե միտինգ անում՝ՕԵԿ-ական պատգամավորների մասնակցությամբ/ժամանակի սղության պատճառով հասցրի միայն ,,որսալ,, այն, որ կոչ էին անում կաշառք չվերցնել, քանի որ ,,5000դրամը 3 տարվա հարց չի լուծում,,  ու մեկ էլ՝ավանդական հակաքարոզչության մի հատվածի ականջալուր եղա՝ընդդեմ հարկային կեղեքիչ քաղաքականության։Ավելի վաղ էլ՝ՀԱԿ-ի մեքենաներն էին բարձրախոսով փողոցում ծանուցում, որ ,,Արցախ,, պուրակում հանրահավաք է հրավիրվում ժամը 17-ին՝ընդդեմ ,,հանցագործ,, կուսակցության/,,Թե ինչ անեն որ կատվեն՝մի հնարքով ազատվեն,,/։Իսկ մինչ ՀԱԿ-ի հանրահավաքի սկսվելը,,  ,,Արցախ,, պուրակում ազգային կենդանի երաժշտության հնչյունների ներքո՝պուրակի կողքով խրոխտ քայլերով անցնում էր ԲՀԿ-ի երթը՝պատգամավոր Մելքումյանի մասնակցությամբ․սպիտակ դրոշներն առած՝ուղեվորվում էին Թատերական հրապարակ, որտեղ նույն ժամին նշանակված էր ԲՀԿ հանրահավաքը։Հիմա թե նրանից էր, որ ,,Արցախ,, պուրակն ինձ հոգեհարազատ էր, թե ՀԱԿ-ն էր հոգեհարազատ․․․մի խոսքով՝առանց երկմտելու՝ նախընտրեցի ՀԱԿ-ի հանրահավաքը։

Ամենահին ՀՀՇ-ականներից ՀԱԿպատգամավոր Արամ Մանուկյանը՝ծնունդով վանաձորցի ու ՎՊՄԻ շրջանավարտ, շատ էր նեղված ժողովրդի սոցիալական ծանր վիճակից, ու բնակչության պակասելուց, բնակչության ոգին կոտրված տեսնելուց․․․Բայց՝հույսն այն 24հազար վանաձորյան ձայներն էին, որ գնացել են սահմանադրական բարեփոխումներին ,,ոչ,, ասելուն, ու այդ ձայները կարող է ընդդիմությանը/իսկ այդպիսին՝ՀԱԿ-ը միայն իրենց կուսակցությանն է տեսնում/սատար կանգնեն՝հոկտեմբերի 2-ին կայանալիք ավագանու ընտրության հարցում։Նաեւ դատապարտեց  քաղաքապետ Սամվել Դարբինյանին, որ ,,լավ ասֆալտ ա փռում, բայց քաղաքը լատոկների մեջ է,,։/Ի դեպ, ՀԱԿ ավագանու քարոզչհահոլովակում որպես իշխանության դեմ սեւ ,,փիար,,՝հենց լատոկն է օգտագործվել, որի մեջ ,,ճլմփում,, է ավտոմեքենան/Վանաձորի անունը պետք  ,,Լատոկաշեն,, փոխվի․,,Լատոկաշեն,,    ,,Ապօրինաշեն,,Գ․Հ․/։Նաեւ հիշատակեց մի իրական զավեշտական դեպք, երբ ,,գրագետ,, քաղաքապետարանում պատից կախված է եղել շենքերի ասֆալտապատման ցուցակը, ու այնտեղ գրված է եղել, որ Վանաձոր քաղաքում ասֆալտապատումը կիրականացվի ամսի 30-ին, 31-ին, 32-ին․․․։Թե Արամ Մանուկյանը, թե ՀԱԿ պատգամավոր, Գալուստ Սահակյանի համար ամենաթունդ հակառակորդ Լեւոն Զուրաբյանը՝ներկայացրին Վանաձորի ավագանու  առաջին համարին՝90-ականների քաղխորհրդի նախկին պաշտոնյաներից Ռուբիկ Ոսկանյանին, ով նույնպես ելույթ ունեցավ։

Հանրահավաքին փայլուն հռետորաբանությամբ ելույթ ունեցավ նաեւ մանկութան ու երիտասարդության տարիները Կիրովականում անցկացրած, այժմ երեվանաբնակ Վահան Վարդապետյանը՝մասնագիտությամբ բժիշկ, կլինիկայի հիմնադիր,ով մշտապես մասնակցում է ՀԱԿ հանրահավաքներին՝ավեդլի քան 8 տարի/իսկ մինչ ՀԱԿ ստեղծվելը երբեմնի ընդդիմադիր ,,Հանրապետություն,, կուսակցության շարքերում էր/։Նա հպարտությամբ նշեց եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն տեր-Պետրոսյանի անունը, ում գլխավորած կուսակցության մաս է կազմում,  չմոռացավ նաեւ իր կիրովականյան արմատների մասին խոսել ու հպարտանալ երբեմնի շեն քաղաքի ավանդույթներով, իր ավարտած թիվ 3 դպրոցի ու նրա տված կրթության մասին էլ խոսեց առանձնակի դրվատանքով։

Հանրահավաքի ընթացքում պարզեցինք, որ ՀԱԿ Լոռու կազմակերպության ղեկավար Աշոտ Մանուկյանը չի առաջադրվել ավագանու ցուցակում, որովհետեւ նախընտրել է ընտրական հանձնաժողովում լինել․նմանապես՝ՀԱԿ համակարգող Գոհար Սարդարյանը, որ 2012թ․ավագնու թեկնածուների ցուցակում կար՝ի թիվս ՀԱԿ այլ անդամների, բայց այս անգամ չէր առաջադրվել։,,Ինչ-որ մեկը բա չլինե՞ր հանձնաժողովներում, հսկեր․․․,,-մեր հետ զրույցում պարզաբանեց Գոհար Սարդարյանը։Նաեւ մատնանշեց, որ ավագանու թեկնածուները գրագետ ,կիրթ մարդիկ են, ոչնչով չարատավորված։

Զրուցեցինք նաեւ նախկին դաշնակցական, ՀԱԿ ավագանու ցուցակի առաջին տասնյակն զբաղեցնող վանաձորցի պատմաբան Ռոբերտ Եղյանի հետ։Պարզվեց, վերջինս դաշնակցությունից հեռացվել է դեռ 1996թ․բայց՝20 տարվա ընթացքում ,,ոչ մի անգամ ոչ մի վատ բան չեմ ասել իրենց հասցեին,,։Իսկ ինչու՞ է հեռացվել՝հարցիս, պարզաբանեց,որ սկզբունքային տարաձայնության համար/չի ցանկացել սատարել ինչ-որ մեկին՝ընտրությունների ընթացքում/։Բայց հպարտությամբ նշեց, որ հոգով, էությամբ մնում է որպես դաշնակցական, ազգային գաղափարախոսության նվիրյալ։Իսկ իր ելույթի ընթացքում Եղյանը հարթակից դատապարտեց իշխանությանը՝Վանաձորի քիմգործարանն աշխատեցնելու առթիվ պարբերական խոստումները չկատարելու համար։

Հանրահավաքին ներկա էին միջին եւ ավագ սերնդի վանաձորցիներ//որոնց թվում՝հին ԱԻՄ-ական,  զոհված ազատամարտիկ Սոս Նալղռանյանի քույրը՝մանկավարժ Սոնյա Նալղռանյանը, ղարաբաղյան ակունքներին մոտ կանգնած նկարիչ, երջանկահիշատակ Վանիկ  Մանուկյանի կինը՝մանկավարժ Սոֆյա Քալանթարյանը։Հանրահավաքի ընթացքում Արամ Մանուկյանը հարթակից կապ հաստատեց Մոսկվայում գտնվող, հին կիրովականցի, աշխարհահռչակ բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի հետ եւ փոխանցեց վերջինիս ողջույնները։

Երբ հեռուստահաղորդավարներից մեկը՝կարծիքներ հավաքող, հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիքի եմ ՀԱԿ կուսակցության մասին, պատասխանեցի․,,Հին կուսակցություն է,ՀՀՇ-ի կորիզի վրա ստեղծված, ու ես իրենց շատ հարգում եմ,,։Հարկ է նկատել, որ ինչքան էլ փորձ է արվել ՀԱԿ-ի հիմքը դարձնել այլ կուսակցություն/օրինակ՝ՀԺԿ-ն/,Վանաձորի պարագայում դա չի ստացվել, կուսակցության կորիզը մնացել է ՀՀՇ-ն։Երբ 2008 թե 2009թվին ,,ժամանակ-երեւվան,, երբեմնի ընդդիմադիր թերթից հրահանգ ստացա, ,,ՀԱԿ գրասենյակներով անցնել ու հառկապես կենտրոնանալ ՀԺԿ-ի վրա, ու ես էլ նշեց, որ այստեղ միայն  ՀՀՇ-ի գրասենյակն է գործում, քանի որ ՀԺԿ-ն վաղուց փակվել է, այդ առթիվ ուղարկված նյութը չտպագրվեց․,,Եսիմ խի,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

понедельник, 26 сентября 2016 г.

Ով ապօրինաշինություն անի, ումից բողոքեն

                    Կենցաղային տրագեդիա՝մաս երրորդ


Մինչ ես մտածում էի, թե երբ են նոր ՏԻՄ-եր ձեվավորվելու, որ դիմեմ լոգարանի ուղղությամբ առաստաղի պարբերական կաթոցների պատճառն իմանալու եւ կանխելու նպատակով, շաբաթն ուրբաթից շուտ եկավ:Այսօր ,,գույժ,, ստացա, որ ներքեւում՝2-րդ հարկում տարիներ շարունակ չբնակվող հարեւանի էլ...սենյակի պատն է խոնավացել.44տարվա շենք, վրայով 27տարի առաջ երկրաշարժ անցած, ջրատար համակարգը խախալտակված, տեղ-տեղ էլ խողովակաշարերն անհաջող փոխված ու առանց մասնագիտական ստուգման միացրած.արի ու իմացիր,թե ում մոտ ինչն է ինչի պատճառ դարձել/մանավանդ, որ 2-րդ եւ 4-րդ հարկերը լոգարանում կամայական շինարարական ձեւափոխություններ են կատարել՝վաննայի ու խողովակաշարերի դիրքերի փոփոխություն, որի համար նրանցից մեկին, որքան հայտնի է՝տուգանքի են ենթարկել, ինչը հազիվ թե մխիթարի փոփոխության հետեւանքներից տուժողներին:Իսկ տուժողներից մեկն էլ 3-րդ հարկի բնակիչներն են/այսինքն՝մենք/:Հիմա, պարզվում է, երրրորդ տուժող է կրկին հայտնվել՝2 տարվա լռությունից հետո/Հիշեցնեմ, որ 2 տարի առաջ, երբ վերին հարկում ջրատար համակարգը փոխվեց՝ներառելով նաեւ նույն ուղղությամբ բոլոր հարկերը, այն ժամանակ էլ կաթոցներ սկսվեցին, ինչը վերացվեց:Բայց՝հետեւանքներն արդեն իրենցն արել էին՝երկրորդ հարկի անբնակիչ բնակարանում:Այն ժամանակ երկրորդ հարկի բնակիչը, արտերկրից ժամանակավոր վերադառնալուց հետո, պնդում էր, թե իր մոտ հոսքի պատճառը մեր լոգարանի անսարքությունն է, եւ նրա պնդմամբ՝ստիպված եղանք փոխել լոգարանի ջրատար խողովակները՝իր միջոցներով.ընդ որում՝առաջին անգամ սխալ միացում էին արել բանվորները եւ ստիպված եղան կրկին փոխել՝երկրորդ անգամ:Հետեւաբար՝պատճառն առնվազն այս անգամ չի կարող ՝լոգարանի ,,անսարքությունը,, լինել, ու հետաքրքիր է, թե հիմա? ինչն են պատճառաբանելու.ավելի շուտ՝շենքի կապիտալ խողովակի կամ տանիքների մաշվածության հետեւանք կարող է լինել, քանի որ վերջերս մեր մոտ կաթոցներ նկատվեցին նաեւ այն ժամանակ...երբ ջուրն անջատված էր, բայց նախորդ գիշերը հորդառատ անձրեւ էր եկել:Կարճ ասած՝4-րդ հարկից 3-րդն է տուժել, հետո էլ հերթն իներցիայով հասել է 2-րդին.ջուր է, իսկ ջրի համար ճանապարհը շատ հեշտ է հարթվում՝եթե ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է միացված կամ մի տեղ մի բան քանդվել է:

...Ի՜նչ լավ է , չէ. տարիներ շարունակ բնակարանն անտեր են թողնում, իրենք գնում արտերկրում բնակվում, հետո 2-3 տարին մեկ հեռահար ,,կրակոցներ,, ուղարկում, թե իրենց բնակարանը տուժել է:Տարօրինակ պատահականությամբ՝այդ բողոքները կամ ընտրությունից ընտրություն են լինում/երբ ՏԻՄ-երը հետաքրքրվում են բացակա բնակիչներով՝թերեւս որպես ընտրական ձայն օգտագործելու նպատակով/, կամ՝երբ որ ՏԻՄ-երի դեմ որեւէ անհաճո հրապարակում է հայտնվում իմ կողմից բլոգում կամ ֆեյսբուքում:Մի խոսքով,արդեն երկրորդ ամիսն է, մեր լոգարանի առաստաղն է պարբերական կաթկթում՝երբ վերեւում ջրատար համակարգը գործի է դրվում, իսկ այսօր հանկարծ պարզվեց, որ ներքեւում ավելի մեծ աղետ է.իբր:,,Հենց դեմներն իրենց չսիրած մարդիկ են լինում՝հարեւանային կռիվներ են հրահրում,,-նկատում է այս կարգի ,,օյիններից,, տուժած մեկն ու գանգատվում շենքերի անմխիթար վիճակից:Նշեմ, որ վթարայնության  արդյունքում արդեն սկսել են պատերը խոնավություն շնչել, իսկ սենյակների տարբեր հատվածներում առաստաղին արդեն ուրվագծվում են պանելները:Եվ ով է մեղավո*ր.առաջին հերթին՝պետությունը, որ բնակարնները սեփականաշնորհելուց հետո ձեռքերը լվացել է ու ասում է՝,,դուք եք ձեր գլխի տերը,,:Իսկ պետական հիմնարկները 3 տարին մեկ նորոգում են պետական գումարներով:Ի վերջո, ինչքան կարելի է բնակչությանը մշտական կենցաղային տեռորի պայմաններում պահել ու միջհարեւանական լարված իրավիճակն օգտագործել՝ սեփական քաղաքական նպատակների համար:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


пятница, 23 сентября 2016 г.

Կարեւորը՝թեկնածուների մարդկային տեսակն է ու նախընտրական ծրագիրը

Էս ժողովուրդն էլ էնքան հետաքրքիր է՝էլ չասելու:Քաղաքապետի ու ավագանու թեկնածուների պահով մեկ էլ տեսար՝,,Բա էսինչի կռիշն,իմացած ըլնես՝Միշիկն ա,,.../Ու ասողն էլ Հանրապետականի թեկնածուին է կողմ.այ քեզ բա՜ն...,,փեսի,, կուսակցությանը դեմ են, ,,աներոջ,, կուսակցությանը՝կողմ.../:

Կամ էլ՝,,Էսինչ թեկնածուն եվրոպական պռոյեկտ ա,, կամ՝,,ամերիկյան//եթե ասողը ծայրահեղ ռուսամետ է, կարող է ,,Ամերիկայի շուն,, էլ համարել՝վարկաբեկելու նպատակով, չմտածելով, որ էդ Ամերիկան է էսօր շատերին պահում Հայաստանում, որ որպես մարդ՝դեռ գոյություն են պահպանում/:

Կամ՝ընդդիմադիր համարվելու մի ,,պայման,, է այն, թե ով՝ինչքան է երկրի ,,վոժդին,, հայհոյել կամ բղավել ՝,,Սերժիկ, հեռացիր,,:Այեզ բա՜ն...կարող է մի 1000անգամ բղավեն ,,Սերժիկ, հեռացիր,, բայց գործելակերպով իշխանության ջաղացին ջուր լցնեն:Մեկ էլ տեսար՝մի անկապ մեկը, որին մի 5 մարդ հազիվ է ճանաչում, դատարկ հարթակ տենելով՝բարձրանում է վրան ու սկսում անկապ ճղճղալ, հրահրել...Ու էս կարգի անկապ ճղճղացողները շատ ձեռնտու են իշխանություններին, որովհետեւ նրանք չեն բացատրում կամ համոզում, թե ինչու պետք է ,,ռեժիմը հեռանա,, այլ պարզապես՝ասում են ու փախչում:Կարճ ասած՝,,մուտիտներ,, են անում՝դատարկ հարթակ տեսնելով ու մեկ էլ տեսար՝որեւէ իրական կամ կեղծ ընդիմության ,,շվաքի, տակ հայտնվեիցն ու սկսեցին գործուն երազել՝Ազգային Ժողով թռնելու մասին:Հետո էլ, թե որ Աստված հաջողեց ու ընտրվեցին՝կարող է մի լավ թքեն իրենց պատգամավոր դարձրած կուսակցության երեսին ու պինդ ու պինդ կանգնեն իշխանության կողքին:

...Կարեւորը՝թեկնածուների կերպարն է.բարոյակամային, մարդկային տեսանկյունից, հոգեբանական կերտվածքը /հզոր առյուծ է, թե նենգ բորենի, հպարտ արծիվ է, թե լեշ սիրող գիշանգղ.../, կրթական մակարդակը, ինտելեկտը, կեցվածքը...հետո՝նախընտրական ծրագիրը.ինչպես եւ ինչից է պատրաստվում սկսել:Թե չէ ով ում մարդն է, ով ում ինչքան հայհոյեց...2003թվի նախագահական ու Ազգային Ժողովի ընտրություններում իշխանությանն ամենախիստ ու վարկաբեկիչ գնահատական տվողները, պախարակողներն այսօր որտեղ ե՜ն...այդ նույն իշխանության կողքին, մեջքին կամ ուսերին... Պարզ է, որ ինչ-որ մեկը նախընտրական ծախսերը հոգում է, մի քիչ էլ իրենք՝թեկնածուներն են ներդնում անում/հո ձեռքները չոր քարի տակ չէ/, բայց կարեւորը՝նպատակային ծախսեր լինեն:Հիմա որքանով է նպատակային, որ Վանաձորի կենտրոնական փողոցներում թեկնածուներից ոմանց մեծադիր գովազդային վահանակներն են տեղադրված, որոնց վրա ահռելի գումարներ են ծախսվել, մինչդեռ կարելի էր նախընտրական ծրագիրը բաժանել բնակիչներին/ոմանք , ի դեպ, բաժանել են՝որոշ թաղամասերում/:

Արդեն 3 ծրագիր եմ ուսումնասիրել/բացի ՀՀԿ-ից, որին դեռ չեմ հանդիպել, քանի որ սրանք շատ ինքնավստահ են ու իրենց ծրագրեը բնակչությանը ջանք էլ չեն թափում հասցնել, ու ամենուր, անգամ՝հեռուստատեսությամբ, հայտարարում են, որ իրենց հաղթանակն ապահովված է/. բայց ոչ մեկում դեռ չեմ հանդիպել կենտրոնացված ջեռուցման վերաբերյալ/ՀՀԿ-ի էլ բանավոր ելույթներում չեմ հանդիպել՝հեռուստատեսությամբ ցուցադրվող/,մինչդեռ այն ամենամատչելի ու ապահով ջեռուցումն է ՝գազի ու էլեկտրաէներգիայի հետ համեմատած:Երեւի թեկնածուները հույս չունեն, որ ի վիճակի են այդ ծրագիրն իրականացնել.իսկ մինչեւ 90-ականները ՝բնակարանները դեռ ջեռուցվում էին:Ճիշտ է, բնակարանների մեծ մասից վաղուց հավաքվել են մարտկոցները, բայց՝ցանկության դեպքում կարելի էր նոր,ավելի որակյալ մարտկոցներով ապահովել բնակչությանը:ՋԷԿ-ը պարապուրդի է մատնված ու ասես դիտմամաբ սնանկացում է գնում, իսկ բնակիչները ձմռանը տներում սառչում են՝արդեն 20 տարուց ավելի/ասում են, մարզային նախկին իշխանությունների օրոք ՋԷԿ-ի խողովակները թալանվել են/:Ամեն դեպքում ՝հնարավոր է բնակչության կենտրոնացված ջեռուցումը, որն , ի դեպ, ոչ միայն Ռուսաստանում է կիրառվում /ավելի ճիշտ՝կիրառումից չի հանվել ՍՍՀՄ փլուզումից հետո/,այլեւ՝Երեւանի որոշ թաղամասերում, քանի որ այնտեղ համատիրություններն իրենց դերում են եղել, այլ ոչ թե՝բնակչությունից միայն անկապ վարձեր կորզել՝չմատուցած ծառայության դիմաց:Եթե համայնքապատկան կառույցները, մանկապարտեզները, հիմնարկները ջեռուցվում են լոկալ կաթսայատների միջոցով, բնակչությանն էլ կարելի էր այդ ծառայությունը մատուցել:Իսկ առայժմ ձմռան շեմին,շարունակում է ծառերի ,,հերն անիծվել,, ՝որպես վառելափայտ:

Մի կետ էլ չեմ նկատել թեկնածուների ծրագրերում.կենցաղի տան վերականգնում՝բազմապրոֆիլ ծառայություններով:Մայրաքաղաքում անգամ կենցաղային շտապօգնություն կա, որ մարդիկ անհրաժեշտության դեպքում, անկախ օրվա ժամից՝իմանան, թե ինչի համար ում զանգեն, իսկ Վանաձորում մի հասարակ կենցաղի տուն էլ չկա, մինչդեռ տարբեր մասնագետներ պարապուրդի են մատնված կամ՝ստվերային ծառայություններ են մատուցում, որոնցից օգտվելու համար պետք է օրեր կորցնես:Իսկ այդ աշխատանքները կարելի էր կազմակերպել կենտրոնական հանրախանութում:Որեւէ ավագանի կարծես թե չի էլ հետաքրքրվել, թե ինչու է 90 տոկոսով անգործության մատնված կենտրոնական հանրախանութի եռահարկ շենքը, որտեղ կենցաղ սպասարկման ծառայություն հիշեցնող օբյեկտներից մի ժամագործի փոքր տարածք  է մնացել, մի նորոգում կատարող վարպետ՝սահմանափակ հնարավորություններով:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

вторник, 13 сентября 2016 г.

Ու բացվում է առավոտը․․․առաստաղից կաթոցով․․․

                Վթարային շենքերը մի օր փուլ են գալու բնակիչների գլխին․կենցաղային տրագհեդիա՝մաս երկրորդ

Ֆաշիստները ո՞նց էին  պատերազմի ժամանակ սովետական գերիներին գցում մի սենյակ, ու ջրի դանդաղ կաթոցներով՝,,ներվերն ուտում,,․որ խոստովանեն, թե որտեղ են պարտիզանները։Այ էս կարգի կոնցլագերային պայմաններում ենք հայտնվում ժամանակ առ ժամանակ, իսկ վերջերս՝հաճախակի, քանի որ երկրաշարժից հետո վթարային համարվող շենքը՝Կ․Դեմիրճյան 26 հասցեում, որի վերին 4-րդ եւ 5-րդ հարկերը հաստատված էին որպես բնակության համար ոչ պիտանի, օր չկա՝որ ,,բռնության,, չենթարկվի․նախկինում կանանց կոնսուլտացիային պատկանող, բայց հետո՝Լոռու նախկին մարզպետ Քոչինյանի թեթեւ ձեռքով օտարված տարածքի մի որեւէ ,,բունուճի,, հերթական սեփականատիրոջ կամ վարձակալի կողմից․վերջին 15-16 տարում՝երեւի մի 10 սեփականատիրոջ ու վարձակալի ձեռքով է անցել, ու ամեն անգամ՝տիրոջ ճաշակին, նախասիրությանն ու փողի քսակին հարմարեցվել։Մի օր հացի փուռ է դարձել՝ծխնելույզը կտուրին թառեցրած /ու բնակարանները ծխով լցրած/, մի օր՝ծխնելույզը հանվել է ու մի այլ օբյեկտ դարձել․․․իսկ ամեն մի ճարտարապետական ձեւափոխում՝վտանգավոր հետեւանքներ է ունենում շենքի ամրության համար։Ըստ այդմ,հակված եմ կարծելու, թե լոգարանի հատվածում առաստաղի հերթական ու արդեն վերջնական ու անվերահսկելի կաթոցներն սկսվեցին՝1-2 ամիս առաջ շենքի ստորին հատվածներում ,,դռելային,, դղրդոցներից հետո, ինչն էլ առիթ հանդիսացավ, որ գցես բռնես՝կաթոցի պատճառը վերեւից է՞, թե՞՝ ներքեւից։ ,,Վերեւն,, ասում է՝,,Մեզանից չի,,։Չէ՞ որ վթարային, երկրաշարժից հետո չամրացված շենքի համար քլունգի մի հուժկու հարվածն էլ է հերիք, որ ջրատար համակարգում խախտումներ սկսվեն, խողովակների դիրքը փոխվի, ցեմենտը տեղ-տեղ ճաքի, ու դա էլ բավական է, որ ջուրն սկսի ապօրինի ելքեր որոնել։Եվ ամեն Աստծո օր/ ջրատար խոսովակների ,,աշխատանքն,, սկսվելու պահից/՝սկսվում է լոգարանի անկյունային հատվածներում ջրի կաթոցներով․տեւական ընդմիջումներով ընթացող, մինչեւ՝ուշ գիշեր․ավելացրած՝ջրի խողովակների մշտական անկապ կաթոցները/։Մարդ ես՝դիմացի։Ասեմ ձեզ, որ քաղաքի շատ բնակարաններ այս եւ այլ կամ ավելի վատ կարգի վիճակում են․իսկ պետությունն առնվազն  միջոցներ չի հատկացնում/ծայրահեղ դեպքում՝ԽՍՀՄ ավանդներից՝բանկերում ,,սառեցված,,/, որ բնակիչներն իրենց ուժերով գոնե կոսմետիկ նորոգումներ անեն։Էլ չենք խոսում՝պետական միջոցներով նորոգելու մասին, որ սահմանափակվում է միայն շենքերի տանիքների շիֆերափոխմամբ․այն էլ՝ոչ բոլորին հասանելի, ու որի համար հաճախ էլ բնակիչների զույգ ոտքը մի կոշիկն են դնում, որ իրենք էլ մասնակցություն ունենան տանիքների նորոգմանը։Ու շենքերը ,,մանրից,, վարի են գնում․էլի ,,օղորմի,, Գորբաչովի հանգուցյալներին, որ երկրաշարժից հետո մարդկանց գումարներ հատկացրեց՝բնակարանների նորոգման համար, ու ոմանք հասցրին լավ-վատ մի կերպ նորոգումներ անել/թեպետ՝ ոմանց գումարները սառեցվելով՝ փոշիացան, քանի որ բանկերում թողեցին/։Բայց արդեն 25 տարի է անցել, իսկ այդ ընթացքում, սկսած՝2000թվից, պետական հիմնարկները երեք տարին մեկ՝անընդհատ նորոգում են պետական ու վարկային, դրամաշնորհային միջոցներով, անգամ նոր գերատեսչական շենքեր կառուցում/արդարադատության համակարգին պատկանող մի կառույց էլ ոչ միայն փառահեղ նորոգվեց, այլեւ շենքի ճակատային մասին մի հսկա բրոնզաձեւյլ արձան է տեղադրվել՝հիշեցնելով ,,բոշի յուղի շատացման,, վերաբերյալ հայտնի անեկդոտը/։Իսկ բնակելի շենքերը հայտնվել են Մուրացանի ժամանակվա Չիբուխլուի կարգավիճակում, սպասելով մի որեւէ առաքյալի կողմից փրկվելուն։

,,Անգամ միջոցներ չունենք, որ գոնե մի թեթեւ թարմացնենք տները, գոնե հատակը ներկենք,,-իրավացիորեն դժգոհում է Բանյո փողոցի վթարային շենքերից մեկի մի բնակիչ, ու նրա նման՝էլի շատերը։Իսկ հեռուստատեսությամբ պարբերաբար ներկայացվում են վթարային կամ վթարային դարձող շենքերի բնակիչների բողոքները՝շենքերի վատ կամ վատթարագույն վիճակից՝դրանից բխող հետեւանքներով․լսո՞ղն ով է․տեր չկա, տիրական չկա։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

понедельник, 5 сентября 2016 г.

Վանաձոր-Բագրատաշեն ,,դարի կառույցի,, շինարարությունը վերջապես տեղաշարժվելու նշաններ է ցույց տալիս

Երեկ տեղեկություն ստացանք, որ Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի շինարարությունը, որն իր մեջ ներառում է նաեւ մայրուղու վրա,Ձորագէսում նոր կամրջի կառուցումը՝հնի պահպանմամբ, ինչպես՝նաեւ 2 թունելների նորոգումը, ի վերջո, ընթացքի մեջ է:Այդ առթիվ նախատեսված է 6 ամսով փակել ճանապարհի մի հատվածը եւ, մասնավորապես՝Թումանյան կայարան-Ձորագէս 2 թունելները՝աղետալի վիճակում գտնվող:Թերեւս, վարչապետի՝մոտ 2 շաբաթ առաջ Լոռու մարզ կատարած այցն ու տրանսպորտի նախարարին տված հանձնարարականն ու միջամտությունը՝ձգձգվող ծրագրին, արդյունք են տվել/Երեւի հիշեցվել է, որ ձմեռը յոթ սարի ետեւում չէ, իսկ դուք ,,հլա նոր եք ցրցամ տվել, թե որ կարեք,,/:Բնականաբար, այս ընթացքում Վանաձոր-Ալավերդի ավտոերթուղին փոփոխության կենթարկվի:Ըստ տեղեկությունների, ավտճանապարհի մասնակի փակման առնչությամբ, ուղեւորների ու շինարարության մեջ ընդգրկված աշխատողների շահերից ելնելով՝նախատեսված է վերագործարկել Հարավ-կովկսյան երկաթուղուն պատկանող Գյումրի-Վանաձոր-Այրում գնացքը:Վատն այն է, սակայն, որ Ձորագէսի երկաթուղային կառամատույցն աղետալի վիճակում է՝տարիներ շարունակ անտերության մատնված լինելու եւ քայքայվելու, թալանվելու արդյունքում, եւ ուղեվորների համար բարձրանալ-իջնելը վտանգներով հղի է:Հուսանք, որ Հարավ-կովկասյան երկաթուղու տնօրինությունը բարեհաճություն կցուցաբերի եւ կնորոգի կառամատույցը:Եթե Թումանյան կայարանի կառամատույցը նորոգվում է՝երկաթուղու կողմից, ուրեմն՝ցանկության դեպքում կարելի է նաեւ Ձորագէսի կառամատույցը նորոգել, մանավանդ, որ Թումանյան կայարանի համեմատությամբ Ձորագէսն զգալի առավելություններ ունի եւ բնակչության թվաքանակով, եւ աշխատատեղերի ու մարդկանց զբաղվածության առումով.Ձորագէսում են գտնվում՝ ՀԷԿ-ը, միջազգային կարգի տուրիստական հյուրանոցը, դեռեւս գործող 8-ամյա դպրոցը՝2000թվին ՄԱԿ-ի գումարներով վերակառուցված:

...Հիշեցնենք, որ մոտ 10-15 տարի առաջ, տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի օրոք, Համաշխարհային բանկի գումարներով ՀՀ կառամատույցների մի մասը նորոգվեց, իսկ մի մասը/այդ թվում՝Ձորագէսի կառամատույցը/ չնորոգվեց՝լուծարման պատճառաբանությամբ, քանի որ երկաթուղու նախկին տնօրինությունը գտել էր ,,ոչ նպատակային,,՝շահութաբերության առումով/արհամարհած ունենալով բնակչության շահը/:Անգամ հերթը հասել էր Սանահինի դեպոյի լուծարման ,,անհրաժեշտությանը,, ինչն էլ հանգեցրել էր  դեպոյի աշխատողների բողոքի ցույցին եւ անգամ՝ Ազգային Ժողովի միջամտության անհրաժեշտություն էր զգացվել երկաթուղու նախկին/այն ժամանակ Շայդուլինն էր/ սեփականատիրոջ որոշումներին խառնվելու առթիվ:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ