понедельник, 5 сентября 2016 г.

Վանաձոր-Բագրատաշեն ,,դարի կառույցի,, շինարարությունը վերջապես տեղաշարժվելու նշաններ է ցույց տալիս

Երեկ տեղեկություն ստացանք, որ Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի շինարարությունը, որն իր մեջ ներառում է նաեւ մայրուղու վրա,Ձորագէսում նոր կամրջի կառուցումը՝հնի պահպանմամբ, ինչպես՝նաեւ 2 թունելների նորոգումը, ի վերջո, ընթացքի մեջ է:Այդ առթիվ նախատեսված է 6 ամսով փակել ճանապարհի մի հատվածը եւ, մասնավորապես՝Թումանյան կայարան-Ձորագէս 2 թունելները՝աղետալի վիճակում գտնվող:Թերեւս, վարչապետի՝մոտ 2 շաբաթ առաջ Լոռու մարզ կատարած այցն ու տրանսպորտի նախարարին տված հանձնարարականն ու միջամտությունը՝ձգձգվող ծրագրին, արդյունք են տվել/Երեւի հիշեցվել է, որ ձմեռը յոթ սարի ետեւում չէ, իսկ դուք ,,հլա նոր եք ցրցամ տվել, թե որ կարեք,,/:Բնականաբար, այս ընթացքում Վանաձոր-Ալավերդի ավտոերթուղին փոփոխության կենթարկվի:Ըստ տեղեկությունների, ավտճանապարհի մասնակի փակման առնչությամբ, ուղեւորների ու շինարարության մեջ ընդգրկված աշխատողների շահերից ելնելով՝նախատեսված է վերագործարկել Հարավ-կովկսյան երկաթուղուն պատկանող Գյումրի-Վանաձոր-Այրում գնացքը:Վատն այն է, սակայն, որ Ձորագէսի երկաթուղային կառամատույցն աղետալի վիճակում է՝տարիներ շարունակ անտերության մատնված լինելու եւ քայքայվելու, թալանվելու արդյունքում, եւ ուղեվորների համար բարձրանալ-իջնելը վտանգներով հղի է:Հուսանք, որ Հարավ-կովկասյան երկաթուղու տնօրինությունը բարեհաճություն կցուցաբերի եւ կնորոգի կառամատույցը:Եթե Թումանյան կայարանի կառամատույցը նորոգվում է՝երկաթուղու կողմից, ուրեմն՝ցանկության դեպքում կարելի է նաեւ Ձորագէսի կառամատույցը նորոգել, մանավանդ, որ Թումանյան կայարանի համեմատությամբ Ձորագէսն զգալի առավելություններ ունի եւ բնակչության թվաքանակով, եւ աշխատատեղերի ու մարդկանց զբաղվածության առումով.Ձորագէսում են գտնվում՝ ՀԷԿ-ը, միջազգային կարգի տուրիստական հյուրանոցը, դեռեւս գործող 8-ամյա դպրոցը՝2000թվին ՄԱԿ-ի գումարներով վերակառուցված:

...Հիշեցնենք, որ մոտ 10-15 տարի առաջ, տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի օրոք, Համաշխարհային բանկի գումարներով ՀՀ կառամատույցների մի մասը նորոգվեց, իսկ մի մասը/այդ թվում՝Ձորագէսի կառամատույցը/ չնորոգվեց՝լուծարման պատճառաբանությամբ, քանի որ երկաթուղու նախկին տնօրինությունը գտել էր ,,ոչ նպատակային,,՝շահութաբերության առումով/արհամարհած ունենալով բնակչության շահը/:Անգամ հերթը հասել էր Սանահինի դեպոյի լուծարման ,,անհրաժեշտությանը,, ինչն էլ հանգեցրել էր  դեպոյի աշխատողների բողոքի ցույցին եւ անգամ՝ Ազգային Ժողովի միջամտության անհրաժեշտություն էր զգացվել երկաթուղու նախկին/այն ժամանակ Շայդուլինն էր/ սեփականատիրոջ որոշումներին խառնվելու առթիվ:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն