четверг, 29 сентября 2016 г.

Վանաձորը՝միտինգախեղդ վիճակում, ժողովուրդը՝քաղաքական դեգերումների մեջ

Ինչ Վանաձորի ավագանու քարոզչությունն սկսվել է, մեկ՝պատգամավոր Էդմոն Մարուքյանի գլխավորած ,,Լուսավոր Հայաստան,, կուսակցության հանրահավաքին եմ մասնակցել, մեկ էլ երեկ՝ՀԱԿ-ի հանրահավաքին գնացի։Առհասարակ երեկ Վանաձորը միտինգախեղդ վիճակում էր։ ,,Լաչինի միջանցք,,կոչվող բացօթյա առեւտրի վայրում կեսօրին ,,Օրինացն,, էր կենտրոնական շուկայի մուտքի առջե միտինգ անում՝ՕԵԿ-ական պատգամավորների մասնակցությամբ/ժամանակի սղության պատճառով հասցրի միայն ,,որսալ,, այն, որ կոչ էին անում կաշառք չվերցնել, քանի որ ,,5000դրամը 3 տարվա հարց չի լուծում,,  ու մեկ էլ՝ավանդական հակաքարոզչության մի հատվածի ականջալուր եղա՝ընդդեմ հարկային կեղեքիչ քաղաքականության։Ավելի վաղ էլ՝ՀԱԿ-ի մեքենաներն էին բարձրախոսով փողոցում ծանուցում, որ ,,Արցախ,, պուրակում հանրահավաք է հրավիրվում ժամը 17-ին՝ընդդեմ ,,հանցագործ,, կուսակցության/,,Թե ինչ անեն որ կատվեն՝մի հնարքով ազատվեն,,/։Իսկ մինչ ՀԱԿ-ի հանրահավաքի սկսվելը,,  ,,Արցախ,, պուրակում ազգային կենդանի երաժշտության հնչյունների ներքո՝պուրակի կողքով խրոխտ քայլերով անցնում էր ԲՀԿ-ի երթը՝պատգամավոր Մելքումյանի մասնակցությամբ․սպիտակ դրոշներն առած՝ուղեվորվում էին Թատերական հրապարակ, որտեղ նույն ժամին նշանակված էր ԲՀԿ հանրահավաքը։Հիմա թե նրանից էր, որ ,,Արցախ,, պուրակն ինձ հոգեհարազատ էր, թե ՀԱԿ-ն էր հոգեհարազատ․․․մի խոսքով՝առանց երկմտելու՝ նախընտրեցի ՀԱԿ-ի հանրահավաքը։

Ամենահին ՀՀՇ-ականներից ՀԱԿպատգամավոր Արամ Մանուկյանը՝ծնունդով վանաձորցի ու ՎՊՄԻ շրջանավարտ, շատ էր նեղված ժողովրդի սոցիալական ծանր վիճակից, ու բնակչության պակասելուց, բնակչության ոգին կոտրված տեսնելուց․․․Բայց՝հույսն այն 24հազար վանաձորյան ձայներն էին, որ գնացել են սահմանադրական բարեփոխումներին ,,ոչ,, ասելուն, ու այդ ձայները կարող է ընդդիմությանը/իսկ այդպիսին՝ՀԱԿ-ը միայն իրենց կուսակցությանն է տեսնում/սատար կանգնեն՝հոկտեմբերի 2-ին կայանալիք ավագանու ընտրության հարցում։Նաեւ դատապարտեց  քաղաքապետ Սամվել Դարբինյանին, որ ,,լավ ասֆալտ ա փռում, բայց քաղաքը լատոկների մեջ է,,։/Ի դեպ, ՀԱԿ ավագանու քարոզչհահոլովակում որպես իշխանության դեմ սեւ ,,փիար,,՝հենց լատոկն է օգտագործվել, որի մեջ ,,ճլմփում,, է ավտոմեքենան/Վանաձորի անունը պետք  ,,Լատոկաշեն,, փոխվի․,,Լատոկաշեն,,    ,,Ապօրինաշեն,,Գ․Հ․/։Նաեւ հիշատակեց մի իրական զավեշտական դեպք, երբ ,,գրագետ,, քաղաքապետարանում պատից կախված է եղել շենքերի ասֆալտապատման ցուցակը, ու այնտեղ գրված է եղել, որ Վանաձոր քաղաքում ասֆալտապատումը կիրականացվի ամսի 30-ին, 31-ին, 32-ին․․․։Թե Արամ Մանուկյանը, թե ՀԱԿ պատգամավոր, Գալուստ Սահակյանի համար ամենաթունդ հակառակորդ Լեւոն Զուրաբյանը՝ներկայացրին Վանաձորի ավագանու  առաջին համարին՝90-ականների քաղխորհրդի նախկին պաշտոնյաներից Ռուբիկ Ոսկանյանին, ով նույնպես ելույթ ունեցավ։

Հանրահավաքին փայլուն հռետորաբանությամբ ելույթ ունեցավ նաեւ մանկութան ու երիտասարդության տարիները Կիրովականում անցկացրած, այժմ երեվանաբնակ Վահան Վարդապետյանը՝մասնագիտությամբ բժիշկ, կլինիկայի հիմնադիր,ով մշտապես մասնակցում է ՀԱԿ հանրահավաքներին՝ավեդլի քան 8 տարի/իսկ մինչ ՀԱԿ ստեղծվելը երբեմնի ընդդիմադիր ,,Հանրապետություն,, կուսակցության շարքերում էր/։Նա հպարտությամբ նշեց եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն տեր-Պետրոսյանի անունը, ում գլխավորած կուսակցության մաս է կազմում,  չմոռացավ նաեւ իր կիրովականյան արմատների մասին խոսել ու հպարտանալ երբեմնի շեն քաղաքի ավանդույթներով, իր ավարտած թիվ 3 դպրոցի ու նրա տված կրթության մասին էլ խոսեց առանձնակի դրվատանքով։

Հանրահավաքի ընթացքում պարզեցինք, որ ՀԱԿ Լոռու կազմակերպության ղեկավար Աշոտ Մանուկյանը չի առաջադրվել ավագանու ցուցակում, որովհետեւ նախընտրել է ընտրական հանձնաժողովում լինել․նմանապես՝ՀԱԿ համակարգող Գոհար Սարդարյանը, որ 2012թ․ավագնու թեկնածուների ցուցակում կար՝ի թիվս ՀԱԿ այլ անդամների, բայց այս անգամ չէր առաջադրվել։,,Ինչ-որ մեկը բա չլինե՞ր հանձնաժողովներում, հսկեր․․․,,-մեր հետ զրույցում պարզաբանեց Գոհար Սարդարյանը։Նաեւ մատնանշեց, որ ավագանու թեկնածուները գրագետ ,կիրթ մարդիկ են, ոչնչով չարատավորված։

Զրուցեցինք նաեւ նախկին դաշնակցական, ՀԱԿ ավագանու ցուցակի առաջին տասնյակն զբաղեցնող վանաձորցի պատմաբան Ռոբերտ Եղյանի հետ։Պարզվեց, վերջինս դաշնակցությունից հեռացվել է դեռ 1996թ․բայց՝20 տարվա ընթացքում ,,ոչ մի անգամ ոչ մի վատ բան չեմ ասել իրենց հասցեին,,։Իսկ ինչու՞ է հեռացվել՝հարցիս, պարզաբանեց,որ սկզբունքային տարաձայնության համար/չի ցանկացել սատարել ինչ-որ մեկին՝ընտրությունների ընթացքում/։Բայց հպարտությամբ նշեց, որ հոգով, էությամբ մնում է որպես դաշնակցական, ազգային գաղափարախոսության նվիրյալ։Իսկ իր ելույթի ընթացքում Եղյանը հարթակից դատապարտեց իշխանությանը՝Վանաձորի քիմգործարանն աշխատեցնելու առթիվ պարբերական խոստումները չկատարելու համար։

Հանրահավաքին ներկա էին միջին եւ ավագ սերնդի վանաձորցիներ//որոնց թվում՝հին ԱԻՄ-ական,  զոհված ազատամարտիկ Սոս Նալղռանյանի քույրը՝մանկավարժ Սոնյա Նալղռանյանը, ղարաբաղյան ակունքներին մոտ կանգնած նկարիչ, երջանկահիշատակ Վանիկ  Մանուկյանի կինը՝մանկավարժ Սոֆյա Քալանթարյանը։Հանրահավաքի ընթացքում Արամ Մանուկյանը հարթակից կապ հաստատեց Մոսկվայում գտնվող, հին կիրովականցի, աշխարհահռչակ բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի հետ եւ փոխանցեց վերջինիս ողջույնները։

Երբ հեռուստահաղորդավարներից մեկը՝կարծիքներ հավաքող, հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիքի եմ ՀԱԿ կուսակցության մասին, պատասխանեցի․,,Հին կուսակցություն է,ՀՀՇ-ի կորիզի վրա ստեղծված, ու ես իրենց շատ հարգում եմ,,։Հարկ է նկատել, որ ինչքան էլ փորձ է արվել ՀԱԿ-ի հիմքը դարձնել այլ կուսակցություն/օրինակ՝ՀԺԿ-ն/,Վանաձորի պարագայում դա չի ստացվել, կուսակցության կորիզը մնացել է ՀՀՇ-ն։Երբ 2008 թե 2009թվին ,,ժամանակ-երեւվան,, երբեմնի ընդդիմադիր թերթից հրահանգ ստացա, ,,ՀԱԿ գրասենյակներով անցնել ու հառկապես կենտրոնանալ ՀԺԿ-ի վրա, ու ես էլ նշեց, որ այստեղ միայն  ՀՀՇ-ի գրասենյակն է գործում, քանի որ ՀԺԿ-ն վաղուց փակվել է, այդ առթիվ ուղարկված նյութը չտպագրվեց․,,Եսիմ խի,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն