пятница, 23 сентября 2016 г.

Կարեւորը՝թեկնածուների մարդկային տեսակն է ու նախընտրական ծրագիրը

Էս ժողովուրդն էլ էնքան հետաքրքիր է՝էլ չասելու:Քաղաքապետի ու ավագանու թեկնածուների պահով մեկ էլ տեսար՝,,Բա էսինչի կռիշն,իմացած ըլնես՝Միշիկն ա,,.../Ու ասողն էլ Հանրապետականի թեկնածուին է կողմ.այ քեզ բա՜ն...,,փեսի,, կուսակցությանը դեմ են, ,,աներոջ,, կուսակցությանը՝կողմ.../:

Կամ էլ՝,,Էսինչ թեկնածուն եվրոպական պռոյեկտ ա,, կամ՝,,ամերիկյան//եթե ասողը ծայրահեղ ռուսամետ է, կարող է ,,Ամերիկայի շուն,, էլ համարել՝վարկաբեկելու նպատակով, չմտածելով, որ էդ Ամերիկան է էսօր շատերին պահում Հայաստանում, որ որպես մարդ՝դեռ գոյություն են պահպանում/:

Կամ՝ընդդիմադիր համարվելու մի ,,պայման,, է այն, թե ով՝ինչքան է երկրի ,,վոժդին,, հայհոյել կամ բղավել ՝,,Սերժիկ, հեռացիր,,:Այեզ բա՜ն...կարող է մի 1000անգամ բղավեն ,,Սերժիկ, հեռացիր,, բայց գործելակերպով իշխանության ջաղացին ջուր լցնեն:Մեկ էլ տեսար՝մի անկապ մեկը, որին մի 5 մարդ հազիվ է ճանաչում, դատարկ հարթակ տենելով՝բարձրանում է վրան ու սկսում անկապ ճղճղալ, հրահրել...Ու էս կարգի անկապ ճղճղացողները շատ ձեռնտու են իշխանություններին, որովհետեւ նրանք չեն բացատրում կամ համոզում, թե ինչու պետք է ,,ռեժիմը հեռանա,, այլ պարզապես՝ասում են ու փախչում:Կարճ ասած՝,,մուտիտներ,, են անում՝դատարկ հարթակ տեսնելով ու մեկ էլ տեսար՝որեւէ իրական կամ կեղծ ընդիմության ,,շվաքի, տակ հայտնվեիցն ու սկսեցին գործուն երազել՝Ազգային Ժողով թռնելու մասին:Հետո էլ, թե որ Աստված հաջողեց ու ընտրվեցին՝կարող է մի լավ թքեն իրենց պատգամավոր դարձրած կուսակցության երեսին ու պինդ ու պինդ կանգնեն իշխանության կողքին:

...Կարեւորը՝թեկնածուների կերպարն է.բարոյակամային, մարդկային տեսանկյունից, հոգեբանական կերտվածքը /հզոր առյուծ է, թե նենգ բորենի, հպարտ արծիվ է, թե լեշ սիրող գիշանգղ.../, կրթական մակարդակը, ինտելեկտը, կեցվածքը...հետո՝նախընտրական ծրագիրը.ինչպես եւ ինչից է պատրաստվում սկսել:Թե չէ ով ում մարդն է, ով ում ինչքան հայհոյեց...2003թվի նախագահական ու Ազգային Ժողովի ընտրություններում իշխանությանն ամենախիստ ու վարկաբեկիչ գնահատական տվողները, պախարակողներն այսօր որտեղ ե՜ն...այդ նույն իշխանության կողքին, մեջքին կամ ուսերին... Պարզ է, որ ինչ-որ մեկը նախընտրական ծախսերը հոգում է, մի քիչ էլ իրենք՝թեկնածուներն են ներդնում անում/հո ձեռքները չոր քարի տակ չէ/, բայց կարեւորը՝նպատակային ծախսեր լինեն:Հիմա որքանով է նպատակային, որ Վանաձորի կենտրոնական փողոցներում թեկնածուներից ոմանց մեծադիր գովազդային վահանակներն են տեղադրված, որոնց վրա ահռելի գումարներ են ծախսվել, մինչդեռ կարելի էր նախընտրական ծրագիրը բաժանել բնակիչներին/ոմանք , ի դեպ, բաժանել են՝որոշ թաղամասերում/:

Արդեն 3 ծրագիր եմ ուսումնասիրել/բացի ՀՀԿ-ից, որին դեռ չեմ հանդիպել, քանի որ սրանք շատ ինքնավստահ են ու իրենց ծրագրեը բնակչությանը ջանք էլ չեն թափում հասցնել, ու ամենուր, անգամ՝հեռուստատեսությամբ, հայտարարում են, որ իրենց հաղթանակն ապահովված է/. բայց ոչ մեկում դեռ չեմ հանդիպել կենտրոնացված ջեռուցման վերաբերյալ/ՀՀԿ-ի էլ բանավոր ելույթներում չեմ հանդիպել՝հեռուստատեսությամբ ցուցադրվող/,մինչդեռ այն ամենամատչելի ու ապահով ջեռուցումն է ՝գազի ու էլեկտրաէներգիայի հետ համեմատած:Երեւի թեկնածուները հույս չունեն, որ ի վիճակի են այդ ծրագիրն իրականացնել.իսկ մինչեւ 90-ականները ՝բնակարանները դեռ ջեռուցվում էին:Ճիշտ է, բնակարանների մեծ մասից վաղուց հավաքվել են մարտկոցները, բայց՝ցանկության դեպքում կարելի էր նոր,ավելի որակյալ մարտկոցներով ապահովել բնակչությանը:ՋԷԿ-ը պարապուրդի է մատնված ու ասես դիտմամաբ սնանկացում է գնում, իսկ բնակիչները ձմռանը տներում սառչում են՝արդեն 20 տարուց ավելի/ասում են, մարզային նախկին իշխանությունների օրոք ՋԷԿ-ի խողովակները թալանվել են/:Ամեն դեպքում ՝հնարավոր է բնակչության կենտրոնացված ջեռուցումը, որն , ի դեպ, ոչ միայն Ռուսաստանում է կիրառվում /ավելի ճիշտ՝կիրառումից չի հանվել ՍՍՀՄ փլուզումից հետո/,այլեւ՝Երեւանի որոշ թաղամասերում, քանի որ այնտեղ համատիրություններն իրենց դերում են եղել, այլ ոչ թե՝բնակչությունից միայն անկապ վարձեր կորզել՝չմատուցած ծառայության դիմաց:Եթե համայնքապատկան կառույցները, մանկապարտեզները, հիմնարկները ջեռուցվում են լոկալ կաթսայատների միջոցով, բնակչությանն էլ կարելի էր այդ ծառայությունը մատուցել:Իսկ առայժմ ձմռան շեմին,շարունակում է ծառերի ,,հերն անիծվել,, ՝որպես վառելափայտ:

Մի կետ էլ չեմ նկատել թեկնածուների ծրագրերում.կենցաղի տան վերականգնում՝բազմապրոֆիլ ծառայություններով:Մայրաքաղաքում անգամ կենցաղային շտապօգնություն կա, որ մարդիկ անհրաժեշտության դեպքում, անկախ օրվա ժամից՝իմանան, թե ինչի համար ում զանգեն, իսկ Վանաձորում մի հասարակ կենցաղի տուն էլ չկա, մինչդեռ տարբեր մասնագետներ պարապուրդի են մատնված կամ՝ստվերային ծառայություններ են մատուցում, որոնցից օգտվելու համար պետք է օրեր կորցնես:Իսկ այդ աշխատանքները կարելի էր կազմակերպել կենտրոնական հանրախանութում:Որեւէ ավագանի կարծես թե չի էլ հետաքրքրվել, թե ինչու է 90 տոկոսով անգործության մատնված կենտրոնական հանրախանութի եռահարկ շենքը, որտեղ կենցաղ սպասարկման ծառայություն հիշեցնող օբյեկտներից մի ժամագործի փոքր տարածք  է մնացել, մի նորոգում կատարող վարպետ՝սահմանափակ հնարավորություններով:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն