вторник, 30 мая 2017 г.

Ուրեմն շենքերի տանիքները ոչ միայն խորովածանոցներ են, այլեւ՝,,սիրահարների այգի՞,,

Ուրախությամբ տեղեկացանք, որ մեր համացանցային ահազանգերի արդյունքում/որոնցից մեկը՝բլոգային․"Ով խորոված անի, ով՝,,պաժառի փող տա"՝մայիսի 15-ին, մյուսը՝ֆեյսբուքային հիշեցում մայիսի 27-ին/, Վանաձորի Վարդանանց 23 բազմահարկ շենքի/,,Արցախ,, պուրակում գտնվող/, վերելակը 15 օրյա ,,հարկադիր պարապուրդից,, հետո կրկին աշխատացրել են՝վերացնելով հրդեհի արդյունքում առաջացած անսարքությունը։,,Առավոտյան ոտքով իջա, բայց կեսօրից հետո արդեն վերելակով բարձրացա, արդեն աշխատում է, շնորհակալություն ահազանգի համար,,-ասաց մեր հետ զրույցում երեկ՝բնակիչներից մեկը, ով ահազանգել էր հրդեհի եւ նրա առաջացրած հետեւանքների, այդ թվում՝կաբելային գծերի վնասվելու  մասին։Հիշցենք, որ հրդեհի մի վարկած էր այն, որ դա կարող էր առաջանալ տանիքում խորոված անելու պատճառով, բայց, ինչպես նշեց մեր զրուցակիցը, խորովածի վարկածը բացառելու նպատակով՝հիմա առաջ են քաշում նոր վարկած․,,Ասում են՝դե ով ասես՝կռիշ էր բարձրանում,ասում են իբր սիրահարներ էլ են գնում այդտեղ․․․ո՞նց կարա նման բան լինի, իմ բնակարանի առաստաղը որ ջուր էր լցվում, ես ուզում էի բարձրանամ կռիշ, որ տեսնեմ ինչ է կատարվում այնտեղ, բայց չգիտեի ոնց բարձրանամ, քանի որ տանիքի դռան բանալին չունեմ,,-ասում է շենքի բնակիչը, որ հակված էր այն վարկածին, որ պատճառը եղել է տանիքում արված խորովածը։Փաստորեն, կա հավանականություն, որ տանիքները կարող են անգամ սիրային հանդիպումների վայր դառնալ, իսկ սերը, ,,բնականաբար,,՝կարող է հաղթահարել ցանկացած պատնեշ՝այդ թվում տանիքի դուռը, եւ, բնականաբար, այս պարագայում հրդեհի առաջացման պատճառ կարող է լինել նաեւ ծխախոտի կիսավառ մնացորդը, եթե սիրահարները դարդակալած ծխել են տանիքում։Մի բան ակնհայտ է․շենքերի տանիքների նկատմամբ բավարար հսկողություն չկա, ու տանիքներ մագլցելու ավանդույթ է ձեւավորվում՝ժամանակակից ,,Կառլսոնների,, կողմից։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Բյուջեի ճեղքվածքը որոշել են անջրաչափ բաժանորդների կեղեքման հաշվին փակե՞ն

Ի վերջո, ինչքա՞ն կարելի է ,,Բաց նամակ,, հղել համապատասխան կառույցներին/ջրային ռեսուրսների պետական կոմիտե, վարչապետ/, որ ֆրանսիական ,,Վեոլիա,, ընկերությունը, որ ստանձնել է Հայաստանում ջրմուղի շահագործումը, այս տարվա հունվարից, երբ դարձավ ,,Լոռի,, ջրմուղի սեփականատեր՝բացի ,,Երեւան-ջուրն,, ու այլ մարզերի ջրային տնտեսություններ, որոշեց ամենադաժան շահագործման ենթարկել անջրաչափ բաժանորդներին, վերջիններիս ջրի վարձը կտրուկ ու թռիչքաձեւ բարձրացնելով ու կայուն վարձ սահմանելով ամսական 5400դրամը/անկախ՝ընտանիքի անդամների քանակից․մի հոգին էլ է 5400դրամ մուծելու, 10 հոգին էլ/։Ու այս որոշումն անուղղակիորեն ուղղված է սոցիալապես խոցելի խմբերին, որոնց բնակարանի վթարային վիճակը տեխնիկապես հնարավորություն չի տալիս ջրաչափ տեղադրել, ու այն կարող է մի շարք ավելի անցանկալի հետեւանքներ առաջացնել։Ուրեմն քիչ է, որ աղետի գոտում դեռ կան մարդիկ, որոնց բնակարաններն այնքան խոցելի վիճակում են, որ ջրաչափ տեղադրելու տեխնիկական անհնարինության պատճառով վերջիններս տարիներ շարունակ ստիպված էին արդեն իսկ բարձր սակագնով մուծել՝անձաքանակ 1100դրամ․այսինքն՝ավելի շատ, քան՝միգուցե, ջրաչափ ունեցողներից ոմանք, քիչ է, որ մարդիկ վթարային բնակարաններում տառապում են՝կենցաղային մի շարք անհարմարությունների պատճառով՝տարիներ շարունակ, ու այդ խնդիրները լավագույն դեպքում կարող էր լուծվել, եթե ԽՍՀՄ ավանդները վերադարձնեին, դեռ մի հատ էլ որոշել են ավելի մեծացնել նրանց սոցիալական բեռը/ինչքա՞ն աղաղակեց տարիներ առաջ Սադոյան Արշակն՝ Ազգային ժողովից, որ ջրի սակագինը չբարձրացնեն, ու դրա համար վերջինիս, փաստորեն,նախընտրեցին զրկել հանրային ամբիոնից ու պատգամավորությունից, ջրի սակագինն էլ տարեցտարի ավելի բարձրացրին/ ի դեպ, մի ժամանակ ՕԵԿ-ն էլ փորձեց պայքարել ջրի սակագնի բարձրացման դեմ/։Բայց, անգամ այդ բարձր սակագնին էին արդեն մի կերպ ,,ինտեգրվել,, մարդիկ ու ,,վայ-անճարի,, մուծում էին, ու,երեւի թե ,,վերեւներում,, տեսնելով, որ ժողովրդի գոտիները դեռ ձգելու տեղ կա, որոշեցին հիմա էլ ավելի թանկացնել վարձը։Սա կհանգեցնի նրան, որ մարդիկ ստիպված կլինեն բնակարանները վարձի դիմաց հանձնել ,,Վեոլիային,, ու հայտնվել փողոցում, վագոնում կամ տնակում/մանավանդ, եթե բիզնես չունեն, եկամուտ չունեն բայց դրա փոխարեն ունեն նաեւ պարտավորություններ՝կոմունալ այլ ծառայությունների նկատմամբ․էներգիայի ու գազի մատակարարման, աղբահանության եւ այլ ոլորտներում․․․/։

Չնայած հարցը համացանցում բարձրացրել եմ դեռ փետրվար ամսից սկսած, տարածել ֆեյսբուքյան անգամ ամենամեծ լսարան ունեցող խմբերում,իրավական ուղղվածություն ունեցող խմբերում,սակայն ոչ միայն ,,ձայն բարբառոյ,, վիճակ է համապատասխան կառույցների կողմից, այլեւ ,,Վեոլիայի,, տեսուչները շարունակում են համառորեն բնակիչներին առաջարկել նոր պայմանագիր կնքել՝ամենադաժան շահագործման ենթարկելու պայմանով, որն ավելի շուտ ,,ղազագիր,, կլինի, քան՝պայմանագիր, եթե այն կնքվում է անջրաչափ բաժանորդի հետ։Եվ, անկախ պայմանագիր կնքել-չկնքելու հանգամանքից, ,,Վեոլիան,, արդեն իսկ հունվարից ուժի մեջ է դրել իր դաժան որոշումը՝Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ,,հանցավոր համաձայնության,, պայմաններում՝առանց նախապես հանրությանն իրազեկելու այդ բարձրացման մասին, առանց հանրային լսումներ կազմակերպելու, ու շարունակում է շուրջ 4 ամիս՝անջրաչափ բաժանորդներին դանդաղ ,,խեղդամահ անել,,՝հաշվեհամարներին ամրագրելով ամսեամիս հրամցվող 5000դրամ/նախկին 1100դրամ անձաքանակ-սակագնի փոխարեն, որ արդեն իսկ բարձր գին էր/։Հարցի մյուս կողմն էլ այն է, որ բաժանորդները, փաստորեն, ջրային տնտեսությունում յուրաքանչյուր սեփականատիրոջ կամ ղեկավարի փոփոխությունից հետո պետք է նոր պայմանագի՞ր կնքեն․ինչու՞ պետք է 2010 եւ 2014 թվերին արդեն իսկ պայմանագիր կնքած բաժանորդը մի հատ էլ՝երրորդ անգամ պայմանագիր կնքի։

Եթե ջրային տնտեսությունում այնքան գումարներ են հավաքվում բաժանորդներից, որ անգամ վիճակախաղեր են կազմակերպվում՝ջրաչափ ունեցող բաժանորդներին ,,խրախուսելու,, համար,բարեգործություններ են արվում, ինչու՞ են անջրաչափների բեռը մեծացնում՝դարձնելով սոցիալապես ավելի խոցելի․սա նշանակում է հարստացում՝աղքատների հաշվին կամ՝որքան էլ աբսուրդային հնչի, երեւի համոզվել են, որ անջրաչափ բաժանորդները նրանք են, ովքեր վերջին 15-18 տարիներին չեն ,,ծախվել,, ու ընտրական գործարքների չեն գնացել՝,,ձայն տուր՝ջրաչափ տամ,, ծրագրով, ու հասարակության ընդդիմադիր շերտերն են, ուստի որոշել են նրանց պատժել՝,,Վեոլիայի,, ձեռամբ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր, բլոգեր, ազատ լրագրող

понедельник, 15 мая 2017 г.

Ով խորոված անի, ով ,,պաժառի,, փող տա

Երեկ, մայիսի 14-ին հրդեհ է բռնկվել Վանաձորի Վարդանանց 23 շենքի տանիքում․պատճառը եղել է այն, որ 9-րդ հարկի բնակիչներից մեկը շենքի տանիքում խորոված է արել։Դրա հետեւանքով այրվել է շքամուտքի կաբելային գիծը եւ խափանվել՝վերելակի աշխատանքը։Բնակչի պատմելով՝հրշեջ ծառայությունն ավելի արագ կհասներ, եթե ահազանգը միանգամից տեղական մասշտաբով լիներ, մինչդեռ փոփոխված կարգի համաձայն/որ ինձ համար նորություն էր/հրդեհի կամ շտապօգնության կանչի դեպքում ահազանգում են, ըստ նոր կարգի, ոչ թե վանաձորյան կառույցին, այլ՝երեւանյան, որն էլ Երեւանից հանձնարարություն է իջեցնում․այսինքն՝որոշ ծառայությունների թեժ գծերի օպտիմալավցում է տեղի ունեցել․այնպես, ինչպես Արմենթելի 1-09 եւ 1-08 ծառայություններն են օպտիմալացվել կամ ինտեգրվել մայրաքաղաքին/նպատակը երեւի աշխատատեղերի կրճատումն է/ ։

,,Հիմի էլ ասում են՝մարդա 60 դրամ հավաքեք, որ կաբելի գիծը սարքենք, է ով խորոված ա արել, ում պատճառով պաժառ է եղել, թող նրանից փող հավաքեն, մեզնից ինչի՞ են հավաքում,,-դժգոհեց դեպքի մասին այսօր ահազանգած բնակիչը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

суббота, 6 мая 2017 г.

7 տարի շարունակ՝նույն աղետալի վիճակն ու կիսակառույցները

ժամանակ առ ժամանակ՝վանաձորյան հեռուստատեսությամբ որեւէ տարածքից դժգոհ բնակիչների բողոքն է հնչում․անբարեկարգ բակերի վերաբերյալ։Բայց՝Կ․Դեմիրճյան 26 եւ 28, Տերյան 2 շենքերի միջեւ գտնվող բակի երեխաների իրավունքների համար որեւէ բողոք չի հնչում։Իսկ այդտեղ՝2010թվից գցված մի կիսակառույցի իրեղեն-ապացույց վկայություններ են՝մետրանոց պատերով ու հարակից մի ահռելի փոսով, որի մեջ կարող են հայտնվել բակում խաղացող երեխաները/օրերս էլ ,,արյուննները եռացող,, պատանիներ էին մագլցել այդ նեղ, բայց՝բարձր պատերն  ի վեր, ինչը երբեմն պատահում է, երբ երեխաներն իրենց պարապությունը փորձում են լցնել պատերի վրա մագլցելով՝Մաուգլիի կարգավիճակում։Հիմա որ մեկնումեկը հայտնվի այդ մի քանի գազ խորությամբ փոսում՝ո՞վ է պատասխան տալու, նախկին քաղաքապետարանը՞, թե՞ ներկա։Իսկ այն, որ այս կիսակառույցը 7 տարի առաջ է գցվել, վկայում են պատմական արխիվները, եւ, մասնավորապես՝,,Զորավիգ,, թերթը, որին 7 տարի առաջ ահազանգել ենք․,,Վանաձորում արդեն ավանդույթ է դարձել․բակերը վերածվում են ավտոկայանատեղիների։Կ․Դեմիրյան 28 եւ Տերյան 2 շենքերի բակում, որտեղ խորհրդային տարիներին մարզահրապարակ էր, հերթական սապատակությունն է սկսվել՝գարաժախեղդ եղած տարածքում։Ավտոտնակներից 2-ը մի փոքր հեռու են տեղափոխվել/հայտնի չէ՝ժամանակավո՞ր, թե՞ հիմնական/, իսկ դրանց նախկին տեղում եռանդով հողափորման աշխատանքներ են տարվում, բետոնախառնիչն էլ վաղ առավոտից իր չարագուշակ ձայնով ոտքի է հանում շրջակայքի բնակիչներին։Ըստ տեղեկությունների, այդտեղ ավտոլվացման կետ է կառուցվում․այն դեպքում, երբ մի քանի շենք այն կողմ՝Դեմիրճյան 18-ում արդեն իսկ ավտոլվացման կետ կա։,,Առավոտից ծուխը կապած, դռդռոցը գցած՝ականջներս տանում են։Ծուխը հասնում է մինչեւ բնակարաններ, ծխից քիչ է մնում խեղդվենք։Ասացի՝էդ ի՞նչ մեքենա է, ու՞մն է, էդ ի՞նչ են անում, ասացին՝էդ տարածքի տիրոջն է, տարածքն առել է, ինչ կուզի՝կանի,,-պատմում է մոսկվաբնակ մի վանաձորցի՝հարակից շենքից, որին զայրացրել էր ոչ միայն այդ երեւույթը, այլեւ, առհասարակ Հայաստանում տեղի ունեցող այլեւայլ ապօրինություններ․,,Անտեր վիճակ է,ով ինչ ուզում՝անում է,,։/Մեջբերում՝2010թվի ,,Զորավիգ,, թերթի օգոստոսի 9-ի համարում լուսյ տեսած,Նախ կառուցում են, հետո՝օրինականացնում,,հոդվածից/։Վերոնշյալ հրապարակումից հետո աշխատանքները դադարեցին, իսկ կիսակառույցն՝իր ահռելի փոսով, որ գցվել է հիմքերի համար,այդպես էլ մնաց մինչ օրս, երեխաների համար ռեալ վտանգ հանդիսանալով։Եթե կիսակառույցի ,,տարիքը,, հայտնի է,ապա նույն վայրում գտնվող ու ժանգոտած վերամբարձ կռունկի տարիքն անհայտ է․աչքաչափով՝երեւի թե 1990-ականների կեսերից  է այդտեղ կայանած․ու այն նույնպես երեխաների համար վտանգ է ներկայացնում, քանի որ ,,արյունը եռացող,, պատանիները դրա վրա էլ են բարձրանում։Իսկ հարակից մեծ փոս՝մի քանի մետր խորությամբ ու լայնությամբ, արդեն վեր է ածվել աղբավայրի ու կատուներիու շների ,,ապօրինի,, հանգրվանի։Մի՞թե 7 տարվա ընթացքում/երբ 2 ՏԻՄ ընտրություն է անցել/որեւէ պաշտոնյա այս հատվածով չի անցել․առնվազն՝թաղումների ժամանակ։հետո էլ ասում են՝,,Բակերը բարեկարգում ենք,,։

․․․Ի դեպ, օրերս էլ հարակից Տերյան 4 եւ 6 բակերի մի բնակիչ դժգոհեց, որ իրենց բակում առկա երբեմնի ,,օբյեկտներն,, ու ավտոտնակները երեխաների խաղալու իրավունքները ոտնահարում են։,,10-15 տարի առաջ տնակի տերերը գնացել են Բելգիա կամ Ամերիկա՝նրանց տնակները մնում են, ,,բուդկի,, տերը 10 տարի առաջ է մահացել՝,,բուդկեն,, մինչեւ հիմա մնում է․․․,,-դժգոհեց իմ զրուցակիցը։Հարցիս, թե արդյոք չի՞ դիմել որեւէ պատկան մարմնի, ասաց․,,Էնքան եմ դիմել․․․Ասում են՝դե սեփականաշնորհված է , չենք կարող ձեռք տանք․․․Մի քիչ էլ որ բողոքում ես՝արդեն վատամարդ ես դառնում ու ,,կլյաուզնիկ,, դառնում․․․մեր քաղաքի ժողովուրդը չի սիրում իր իրավունքների համար բողոքի, հլա տես թե Երեւանում ինչեր են անում․․․,,։Նա միաժամանակ դժգոհեց Կ․Դեմիրճյան փողոցի վրա ծառերի անմարդկային ,,քաչալացումից,,՝,,էտ,, անվան տակ ձմեռնամուտին արված։

Հարկ է նկատել, որ վերոնշյալ բակերում աղբարկղի բացակայությունն էլ նպաստում է, որ բնակիչների մի մասն աղբը լցնի մայթերին։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

четверг, 4 мая 2017 г.

Ֆեյսբուքային ,,հայ-հարայը,, տեղ հասա՞վ

,,Կանալիզացիոն,, ծառատնկումներ՝Վանաձորում

------------------------------------------------------------- 

Այն բանից հետո, երբ ֆեյսբուքում մայիսի 2-ին ահազանգեցինք, անդամների ամենամեծ լսարան ունեցող խմբում/ինչպես նաեւ մի քանի այլ խմբերում/ էլ տեղադրեցինք տեղեկատվություն՝,,Կանալիզացիայի ծառ,, են աճեցնում,, վերնագրով, որում հիշեցումով ահազանգել էինք, որ  Վանաձորի Տերյան-Լազյան խաչմերուկից մի քանի քայլ ներքեւ՝բաց դիտահորի առկայություն կա, որի մեջ թուփ են տնկել, կողքն էլ՝քարեր տեղադրել/մինչ այդ էլ ահազանգել էինք, որ 4 օր շարունակ՝փողոցի կենտրոնում բաց դիտահոր կա՝մեջը ձող տնկած, կողքն էլ՝քար, ու մատնանշել դրա վտանգավոր հետեւանքները թե մեքենաների, թե դպրոցից տուն դարձող երեխաների համար/, երեկ, մարզային հեռուստաալիքը ,,հայ-հավարին,, հասավ ու նկարահանեց թե դիտահորը, եւ թե բնակիչներից մեկի բողոքը՝համապատասխան մարմինների անուշադրության մասին։Երեկ, օրվա առաջին կեսին արդեն այդտեղ շինարարական շփթփոց էր, օրվա երկրորդ կեսին արդեն փոսը փակված էր/թե որ երկար դիմանա, քանի որ ֆեյսբուքյան առաջին ահազանգից հետո մի քանի ժամով թե կես օրով փակվել էր, այնուհետ՝բացվել/, իսկ երրորդ կեսին արդեն՝ քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետը, հեռուստատեսության ներկայացուցչի հարցմանն ի պատասխան՝ հավաստում էր, որ խնդրին տեղյակ են , բայց՝ոչ թե դիտահոր է բաց, այլ՝փոսագոյացություն/ավելի վատ, սա նշանակում է, որ պատասխանատվությունն ընկնում է ոչ թե ջրմուղի վրա, այլ՝քաղաքապետարանի/։

․․․Մայիսի 4-ի դրությամբ՝արդեն փոսը լցոնված էր խճով, ինչն , անշուշտ, հարցի արմատական լուծում համարել չի կարելի։Փաստորեն, Վանաձորում արդեն որ փողոցում բաց դիտահոր կամ փոսագոյացություն լինի, պետք է մեջը ծառ տնկեն, որ ուշադրություն հրավիրվի․երեւի սա եւ Վանաձորի ,,Նոր էջի,, մի առանձնահատկությունն է։

․․․Հետաքրքիր է, իսկ ո՞րն է ավագանու անդամների դերը, եթե ֆեյսբուքում են ահազանգվում նման խնդիրները, մինչդեռ ավագանու անդամները, կարծում եմ, պարտավոր են շրջել քաղաքում եւ տեսնել, թե որտեղ բաց դիտահորի առկայություն կա, որտեղ են կոյուղաջրեր կամ ձկնաջրեր հոսում, որտեղ են օրը ցերեկով փողոցի լույսերն անտեղի վառվում՝համայնքի բյուջեին վնաս հասցնելով, որտեղ է աղբը դեզ դրած վիճակում․․․չէր խանգարի, եթե կոմունալի աշխատողներն էլ երբեմն գոնե շրջայցեր կատարեին․մանավանդ, որ Վանաձորի 6 ամսվա քաղաքապետ թե պաշտոնակատար՝Մամիկոն Ասլանյանն ընտրություններից առաջ հավաստում էր, որ պետք է ,,կաբինետային քաղաքականությունը փոխվի,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համայնքային կառավարումը հո ասֆալտ չի՞, որ վրան կարկատան անեն

Մոտ 200հազար բնակիչ ունեցող,ամերիկահայ  Գելնդել համայնքում/որտեղ բնակչության 90 տոկոսը հայ է՝ըստ Վիքիպեդիայի/ քաղաքային խորհրդում ընդամենը 5 անդամ կա։Մինչդեռ 82 հազար բնակիչ ունեցող Վանաձորում համայնքի ավագանու անդամների թիվը 33 է դարձել՝սահմանադրական ,,բարեփոխումներից,, հետո, ու իրենք իրենց օրենքի ձեռից կրակն են ընկել, քանի որ այդ 33-ից էլ 15-ն է մի կերպ հավաքվում/Մի ժամանակ 15 անդամ էր ահմանված օրենքով՝մինչեւ վերջին 15 տարիները,թեպետ դրանից առաջ էլ, սովետական տարիներին ու մինչեւ անկախության տարիների սկիզբը՝1996թիվը, ավելի քան 100 անդամ կար՝նախկին քաղխորհրդում, որ հիմա կոչվում է քաղաքապետարան։Ըստ տեղեկությունների, կառավարությունն այժմ թույլատրել է անգամ՝ ավագանու թերի կազմով,մինչեւ 9 հոգով նիստ անել/քանի որ 33անդամներից միայն 15-ն են ,,պրիզնատ գալիս,, անցած տարվա հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունները, մնացած անդամները բոյկոտում են նիստերը/։

Եթե նոր օրենքը թույլատրում է կրճատված կազմով նիստ անել, ուրեմն թող նոր օրենքով էլ նոր ընտրություններ անցկացվեն, ոչ թե ՝հնի վրա նորը վերաձեւեն։Համայնքն էլ հո ասֆալտ չի՞, որ վրան կարկատան անեն՝,,հայկական ձեւով,, ու անհաջող․թեպետ՝անգամ այդ դեպքում հին ասֆալտի տվյալ հատվածը քանդում են ու նոր փոսալցոնում անում։Ահա թե ինչու՝վանաձորցիներից ոմանք մինչեւ հիմա կասկածում են, թե արդյո՞ք քաղաքը ունի պաշտոնապես հաստատված քաղաքապետ։

,,Հիմա մեր քաղաքի քաղաքապետն ո՞վ ա,,-օրերս հետաքրքրվում էր Վանաձորի վետերանների կին-խորհրդի նախագահ Հենրիետա Մխիթարյանը, որ պատրաստվում էր կենցաղային մի հարցով դիմել քաղաքապետարան՝հերթական անգամ։Երբ զարմացած ասի՝"Մամիկոն Ասլանյանն է, ո՞վ է",հարցիս հակադարձեց․,,Բա ասում են ինքը դեռ հաստատված չի․․․էն ,,Լուսավոր Հայաստանը,, դիմել է սահմանադրական դատարան․․․,,։

Հիմա կարող է օրենքի ,,մեկնաբանները,, պատճառաբանեն, թե Վանաձորում խնդիրները շատ են, իսկ Գլենդելում՝քիչ, դրա համար էլ Վանաձորում 33 ավագանու անդամ կա։Իսկ եթե ավագանու անդամները, որպես կանոն, առանձնապես քաղաքի խնդիրներով չեն ,,տառապել,, տարիներ շարունակ, այդ դեպքում ո՞րն է 15-ից 33 դարձնելու ,,իմմմմաստը,,․մանավանդ, որ ՀՀ պատգամավորների թիվը կրճատվել է նոր, ,,բարեփոխված,, սահմանադրությամբ։Երբեմն էլ առաջարկներ են հնչում, թե ավագանու անդամները պետք է վարձատրվեն․է թող վարձատրվեն, բայց գործ անեն, այլապես տպավորություն կա, թե ավագանու անդամները միայն քաղաքապետին կամ իրենց անհրաժեշտ որոշումներին ,,դաբրո,, տալու համար են։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ