Արդեն կես տարի կլինի՝Վանաձորի վետերանների միության կինխորհրդի նախագահ,Լենինգրադի բլոկադայի տուժած Հենրիետա Մխիթարյանը Վանաձորի- քաղաքապետարան-Լոռու մարզպետարան-պատգամավորական գրասենյակներ ճանապարհներին՝փորձում է կարգավորել իր բնակարանին ու իրենց շենքին/Վարդանանց 23 հասցեում/ առնչվող մի թնջուկ, բայց՝չի կարողանում։Խնդիրը կապված է 9 հարկանի շենքի տանիքի անտերության հետ, քանի որ տանիքում ով ասես՝ապօրինի գործողություններ է կատարում ու դրա հետեւանքով՝ձմեռվանից սկսած՝անձրեւաջրերն ու ձնաջրերը հեղեղել են իր բնակարանն ու առաստաղը քարուքանդ արել/Հիշեցնենք, որ 2 ամիս առաջ էլ՝տանիքում արված խորովածից առաջացած հրդեհի հետեւանքվ այրվել էին շքամուտքի կաբելային գծերն ու խափանվել էր վերելակը,ինչի մասին այն ժամանակ ահազանգեցինք․վերելակի ու կաբելային գծերի աշխատանքը կարգավորվեց/։
,,Դիմում եմ քաղաքապետարան՝տանս առաստաղի ու տանիքի հարցով՝ինձ ասում են դատարան տուր, մարզպետարան եմ գրել՝նամակս ուղարկում են քաղաքապետարան․ քաղաքապետարանն ուշադրություն չի դարձնում, ինչի՞ են նրանց ուղարկում՝չգիտեմ,հիմա էլ 3-րդ ամիսն է գնում՝դիմել եմ ,,Ելքին,,․մի անգամ 2 տղաներ եկան, նայեցին վիճակը՝գնացին, բա հիմա ո՞վ պետք է էդ հարցը կարգավորի,,-դժգոհում է զրուցակիցս։Պատրաստ է նաեւ դատարան դիմել,որպեսզի մեղավորին որոշեն ու նրանից փոխհատուցում պահանջեն/իսկ դատարանը, բնականաբար, պետք է պահանջի, որ բողոքում նշի կոնկրետ պատասխանողի անունն ու հասցեն, բայց եթե չգիտի, թե ով է մեղավորը՝ինչպե՞ս նշի/։ Սրա հետ միաժամանակ՝ գտնում է, որ նախքան դատարան դիմելը պետք է բոլոր ատյանների պատասխաններն ունենա, ու հիմա սպասում է ,,Ելքի,, պատասխանին․,,Իսկ Ելքն ի՞նչ կարա անի․․․,,/հարցնում է․,,՜՞․․․/։
Իսկ խնդիրը զուտ համայնքային նշանակության է եւ ոչ թե՝"մեկ առանձին վերցրած բնակարանի",որպեսզի դատարան դիմի, քանի որ նա բողոքում է նաեւ տանիքի անմխիթար վիճակից։Բայց՝խորհրդարանական ընտրությունների շեմին գրավոր դիմել էր նաեւ պատգամավոր եւ թեկնածու Կարեն Կարապետյանի ժամանակավոր բացված շտաբային գրասենյակ։
․․․Լավ, մի՞թե կարելի է պատկառելի տարիքի կնոջը՝միայնակ թոշակառու, որ հասարակության մեջ որոշակի դիրք է զբաղեցնում, հասարակական ակտիվիստ է, դատարանի դուռը ցույց տալ կենցաղային հարցով։Մի՞թե այդքան դժվար բան է շքամուտքի տանիքի նկատմամբ վերահսկողություն սահմանել, ու բնակարանի առաստաղի հետ կապված խնդիրը լուծել, որ դատարանի դուռն են ցույց տալիս համայնքապատկան պաշտոնյաները, իսկ կոմունալ բաժնի աշխատողն էլ հասկացրել է, որ եթե համատիրության վարձ չի մուծում, ուրեմն՝իրավունք չունի սպասարկում պահանջել։Բա էլ ինչի՞ համար են կոմունալ բաժնի ավելի քան 10-12 աշխատողները, որ հարցի էության մեջ խորանալու փոխարեն՝անմիջապես հիշեցնում են համատիրության ,,սպասարկման վարձի,, մասին։Եթե առաստաղը քայքայվել է ոչ իր մեղքով եւ ուրիշի ակնհայտ ապօրինի գործողությունների հետեւանք է՝տանիքում առաջացած, ի՞նչ կապ ունի այս դեպքում ,,սպասարկման վարձը,,։Իսկ սպասարկման վարձ չի մուծում, քանի որ այն համարում է իրավաբանորեն չհիմնավորված/այնպես, ինչպես ՀՀ բնակչության գերակշիռ մասը չի մուծում՝նույն հիմնավորմամբ/։
,,Քանի տարի է՝ոչ համատիրության վարձ եմ մուծում, ոչ աղբի վարձ եմ մուծում, ի՞նչ են անում, որ մուծեմ, շենքն աղբի մեջ թաղված է, քանի անգամ բողոքել ենք՝բանի տեղ դնող չկա,,-պատմում է մեր հետ զրույցում՝հերթական անգամ։Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ շենքի բնակիչների կողմից գրավոր հայտարարությամբ հրավիրված է եղել համատիրության ժողով, բայ բնակիչները հավաքվել են, իսկ ղեկավարը չի ժամանել ու ժողովն էլ չի կայացել/մինչդեռ կարող էին իրենք իրենց որոշմամբ ղեկավարին գահընկեց անել ու նոր ընտրություն կազմակերպել/։Նշենք, որ Մխիթարյանենց շենքի աղբահանության անմխիթար ու խայտառակ, հակահիգիենիկ վիճակին քանից անդրադարձել է վանաձորյան հեռուստաալիքը․լավ կլիներ, եթե մի տեսանյութ էլ պատրաստվեր տանիքի անմխիթար վիճակի մասով։
․․․Հիշեցան կարգով նշենք, որ Մխիթարյանին կենցաղային հողի վրա 2003թվին ծեծի էր ենթարկել իր ներքեւի հարեւանուհին, այդ առթիվ դատական որոշումներ կայացվեցին/անդրադարձել ենք 2004թվին՝,,Առավոտում,, եւ 2005թվին՝,,Զորավիգում,,․,,Փոխհատուցում՝տոմսի արժեքով,, եւ ,,Ծեծն արժե 9100դրամ,,/։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն