․․․Հուլիսի 11-ից համացանցային գործունեությունս դարձավ 6 տարեկան․պարզապես՝ստեղծագործական զբաղվածությունս ու ներքաղաքական թեմաներին առավել հաճախ անդրադառնալու պատճառները հնարավորություն չէին տալիս այդ մասին ավելի վաղ գրեմ ու ամփոփեմ վերջին 6 տարիների գործունեությունս․․․
Որպեսզի իմ 6 տարվա անկախ բլոգերային, լրագրողական-գրական գործունեությանս ետեւում որեւէ քաղաքական ուժի ,,ականջները,, չփնտրեն, տեղեկացնեմ, որ իմ ստեղծագործական անկախ գործունեությունն իրականացվում է բացառապես իմ անձնական-ընտանեկան տարիների խնայողությունների, նվիրատվությունների եւ բարի կամեցողների շնորհիվ, քանի որ այս երկրում ազատ-անկախ լրագրությունը, եթե չի բխում իշխանության կամ կլանների շահերից, դրամաշնորհային ծրագրերի մեջ տեղավորելը, թերեւս, հատուկ ընդունակություններ է պահանջում/այլ կերպ՝,,գրանտ կպցնելու,, ունակություն, որին դժբախտաբար թե բարեբախտաբար՝չեմ տիրապետում/։Բարեբախտաբար, այս 6 տարվա ընթացքում մոտ 3 տարի, համացանցային գործունեությունս եւ ուակություններս զարգացրի՝շնորհիվ նաեւ ինտերնետային մատչելի եւ անգամ՝կանանց համար կիսով չափ զեղչով ծառայություններ մատուցող մի գրասենյակի շնորհիվ․/ու մեծապես գնահատում եմ այդ գրասենյակի դերը՝ազատ մամուլի զարգացման գործում/․ցավոք, այդ գրասենյակը 1 տարի առաջ լուծարվեց՝գործունեության տեսակը փոխելով, որի արդյունքում, թե հոսանքի թանկացման հետեանքով՝մյուս ծառայություններն իրենց գները բարձրացրին։Այլ կերպ՝Հայաստանում ազատ, համացանցային -բլոգային գործունեության համար բոլոր անբարենպաստ պայմանները կան՝հատկապես մայրաքաղաքից դուրս։Դե իսկ իշխանության ենթահպատակ կառույցներից սնվող մտավորականությունը լիուլի հնարավորություններ ունի իր պետական առնվազն նորմալ աշխատավարձով/,,էլի բան է,,՝չեղածի դիմաց/, կողքից ,,կցմցած,, դրամաշնորհային ծրագրերով զբաղվել նաեւ գրական-ստեղծագործական աշխատանքով եւ աշխարհին ներկայանալ որպես ,,անմրցակից,, ու գիտունների գիտուն/անկախ նրանից, թե ինչ է ,,քերթում,, կամ կերտում/՝նաեւ որոշակի շահույթ հետապնդելով։Վերջիններիս ոմանք կոչում են իշխանության ,,տաշտից,, սնվողներ․ դա միայն ես չէ, որ ասում եմ ու նորություն էլ չէ, անգամ իրենք են իրենց խոստովանում՝նեղ շրջանակներում․մի անգամ իշխանական ոլորտում աշխատող մեկը զրույցի ընթացքում անկեղծանալով՝ասաց․,,Էնքան մտել ենք, որ էլ մտնելու տեղ չկա, ուրիշ մտնողի տեղ էլ չկա,,/։Ի դեպ, մտորելու տեղիք է տալիս ԱԺ պատգամավորերից մեկի այն հայտարարությունը, որ պետբյուջեից հատկացումներ են արվում իշխանական ,,ֆեյքերի,, կամ օգտատերերի․դե որ ամբիոնից հայտարարում էր, ուրեմն մի բան գիտեր այդ ընդդիմախոս պատգամավորուհին, որ նախկինում լրագրող է եղել/։Հո օդից չէ՞ր վերցրել փաստերը։
6 տարվա բլոգերային գործունեության ընթացքում ստեղծել եմ 3 բլոգ /AZAT ANKAKH, Լրագրողական նոթեր, Պատմաքաղաքական բլոգ /, մի քանի ֆեյսբուքյան խմբեր /,,Սփյուռքահայեր", ,,Գրական-երաժշտական աշխարհ", Հայկական պետություն", ,,Մարդ եւ օրենք", ,,Մարդու իրավունքները Վանաձորում", "Կիրովական", ,,Ձորագէս,,/։2014թվի տարեվերջից՝լրագրողական գործունեության հետ սկսեցի համադրել գրական աշխարհը․իսկ ավելի կոնկրետ՝պոեզիան/3 տարվա ընթացքում հասցրի գրել ավելի քան 70 բանաստեղծություններ՝դրանք զետեղելով ,,Լրագրողական նոթեր,, բլոգիս ,,Ես եւ իմ պոեզիան,, էջում․մի քանիսը գտնվում են անտիպ նյութերիս արխիվում/։Ձեռք եմ բերել համախոհներ Հայաստանում եւ սփյուռքում, որոնցից մի քանիսի հանդեպ անգամ հարազատական զգացումներ ունեմ, գտել երբեմնի կորած ծանոթ-համերկրացիների թե ֆեյսբուք եւ թե Օդնիկլասնիկի ցանցերով․․․/։Ուրախ եմ, որ իմ գործունեության ընթացքում կարողացել եմ համախմբել ինտերնետային տիրույթում՝քաղաքացիական հասարակության համար շահագրգիռ մարդկանց, անհատների՝անկախ նրանց բնակության վայրից կամ կուսակցական պատկանելությունից, ուրախ եմ, երբ որոշ հրապարակումների արդյունքում ժողովրդանպաստ փոփոխություններ են տեղի ունեցել, հակառակն ապացուցելով այն մարդկանց,որ երբեմն ասում են՝,,Որ էդքան գրեցիք՝մե՞ջն ինչ կա, ո՞վ է բանի տեղ դնում,,։
,,Գեղ կանգնի՝գերան կկոտրի,,․համացանցը կարող է փրկել ու փոխել աշխարհը, եթե ամեն մեկն իր հնարավորության սահմաններում այն օգտագործի նպատակային, ու հանրությանն օգուտ գործունեություն ծավալի դրա միջոցով։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն