1988թ.Սպիտակի երկրաշարժից հետո Վանաձորում չկա մի շենք, որ վթարային կամ կիսավթարային դարձած չլինի.դրանց մի մասը քանդեցին՝համարելով բնակության համար ոչ պիտանի, մի մասում մարդիկ շարունակեցին գոյատեւել՝28 տարի շարունակ:Եվ, քանի որ 2 տասնամյակ շարունակ կառավարությունն այդպես էլ մատը մատին չխփեց՝շենքերն ամրացնելու հարցում, ուստի ոմանք ձեռնամուխ եղան իրենց ուժերով իրենց բնակարաններում կապիտալ փոփոխություններ կատարել՝կամայական ձեւափոխություններով, իսկ դա, բնականաբար, թուլացնում է շենքի հիմքերը/մանավանդ, որ առաջին հարկերն էլ պարբերաբար ձեռքից ձեռք վաճառվելով՝մեկ այլ կարգի ,,ասպատակության,, էին ենթարկվում՝միջնապատերի քանդել-վերաձեւելու հետեւանքով/:Ով միջոցներ ուներ՝անգամ իր քարե պատշգամբի քարերն էր փոխում. ջրատար համակարգի ու սանհանգույցի կապիտալ խողովակները փոխում/առանց մասնագիտական թույլտվության ու առանց ճարտարապետական նորմերի պահպանման.բողոքողն ով էր.բողոքում էին եզակի դեպքերում, եթե այդ փոփոխություններն ուղղակիորեն ազդում էին իրենց բնակարանի վրա, ու դրա միակ ,,դրականն, այն էր լինում, որ համայնքի բյուջեն հարստանում էր՝ապօրինի կառույցը տուգանքի միջոցով ,,օրինականացնելու,, շնորհիվ, իսկ հետեւանքները՝որպես կանոն, մնում էին կամ՝ավելի ուշ իրենց զգացնել տալիս:Ով էլ միջոց չուներ՝ստիպված հարմարվում էր ,,վերեւ-ներքեւների,, կամայական փոփոխություններ հետեւանքով իր մոտ առաջացած ՝առաստաղի ճաքոց-կաթոցներին:Ճարնե՞րն ինչ:Ասելիքս ինչ է...
...Պարոնայք կառավարողներ, ԱԺ պատգամավորներ, ի վերջո բարի կամք դրսեւորեք, ու աղետի գոտու վթարային շենքերի բնակիչներին վերադարձրեք իրենց ԽՍՀՄ ավանդները/այդ թվում նաեւ՝ժառանգորդի իրավունքով/.բայց՝խելամիտ հաշվարկով, ավանդի ներդրման օրից սկսած՝տոկոսներն էլ հետը, ու որ չստացվի այնպես, որ մարդկանց հավաքած կահույքի կամ մեքենայի փողը հավասարեցվի ԱԺ պատգամավորի կամ նախարարի մեկ ամսվա աշխատավարձին:Այդ կերպ մարդիկ գոնե հնարավորություն կունենան վերեւ-ներքեւի բնակարանների կամայական ձեւափոխություների հետեւանքները վերացնեն, առնվազն դուռ-լուսամուտ փոխեն, հատակ ներկեն...Ինչքա՞ն կարելի է ձեւացնել, թե տեղյակ չեն մարդկանց խնդիրներին:Ամեն տարի նույն փողոցի վրա ասֆալտի փողեր լվանալու փոխարեն մի քիչ էլ մտածեք շարքային քաղաքացիների ամենօրյա խնդիրների մասին:Ի վերջո ինչքա՞ն կարելի է միջհարեւանային բախումների նպաստել կենցաղային հողի վրա.մեկը միջոցներ ունի՝ոչ միայն կապիտալ փոփոխություններ է կատարում, այլեւ՝ապօրինի ձեւափոխություններ ու միացումներ, մյուսը տարիներ շարունակ տուժում է այդ ապօրինության հետեւանքներից, բայց՝սոցիալական պաշտպանվածխութուն չունի, որ գոնե դրա հետեւանքները վերացնի:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Վանաձոր,բլոգեր, ազատ լրագրող,
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն