понедельник, 25 сентября 2017 г.

Hyuman wrights watch եւ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին

                                          ԲԱՑ ՆԱՄԱԿ

1995թվից հանդես եմ գալիս որպես լրագրող, թղթակցել եմ հայաստանյան մի շարք առաջատար թերթերի՝հաստիքային, պայմանագրային, հոնորարային կարգով եւ կամ՝ստվերային վարձատրությամբ/ինչն ընդունված աշխատաոճ է հայաստանյան մասնավոր թերթերում/, ինպես նաեւ՝հասարակական հիմունքներով/ քաղաքացիական նախաձեռնության կարգով/։

1998թվի մայիսին, ՀՀ իշխանափոխությունից մի քանի ամիս անց/երբ ՀՀ առաջին նախագահը հրաժարական տվեց ու երկիրն անցավ Երկրապահա-ՀՀԿ-ական ուժերի ձեռքը/, ստիպված էի ,,սեփական դիմումի համաձայն,, ազատվել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի գրադարանի մատենագետի աշխատանքից/ որտեղ աշխատում էի 1994թվից/՝ինստիտուտի նախկին ռեկտորի ու գրադարանի նախկին վարիչի դրդմամբ։Այդ մասին մանրամասն գրել եմ ,,Ինչպես ես դարձա լրագրող եւ դրա հետեւանքները,, հուշագրության մեջ՝2012թվի հունվարին, սույն բլոգում/։Ի դեպ, դեռեւս 2002թվին ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցչի հետ վանաձորյան ԶԼՄ-ների հանդիպման ընթացքում այդ մասին նշել եմ, իսկ հանդիպման մասին գրվել է ,,Առավոտ,, թերթի 2002թվի ապրիլի 23-ի,,Հանուն ժողովրդավարության եւ ազատ մամուլի,, հոդվածում։2011թվին, նպաակահարմար չգտնելով շարունակել համագործակցությունս հայաստանյան մամուլի հետ/համոզվելով, որ այն կիսաազատ է՝ինչը քանիցս հավաստել են նաեւ Ձեր կազմակերպություններն՝իրենց զեկույցներում/, ստիպված էի հանդես գալ որպես բլոգեր՝ստեղծելով AZAT ANKAKH բլոգը.հետագայում՝2013վին՝,,Լրագրողական նոթեր,, եւ 2016թվին՝պատմաքաղաքական բլոգները։

6 տարվա բլոգային գործունեության ընթացքում 2 անգամ արգելափակվել է AZAT ANKAKH բլոգը, մի քանի անգամ՝ֆեյսբուքյան էջս, իմ կողմից ստեղծված ,,Սփյուռքահայեր,, խումբը, իսկ վերջին մեկ ամսվա ընթացքում 2 անգամ արգելափակվել են ֆեյսբուքյան 2 հրապարակումներս՝,,Ծովից ծով Հայաստան՝առանց նախագահական համկարգի՞, վարչապետական կառավարմա՞մբ,, եւ ,,Կյանքի էլիքսիր խմեք եւ դիմացեք մինչեւ 2040թիվը,, հոդվածները։Ովքե՞ր եւ ի՞նչ իրավունքով են արգելափակում քաղաքացիական հասարակության ակտիվիստների, լրագրողների էջերը/քանիցս էլ ականատես եմ եղել այլ օգտատերերի կամ կայքերի առանձին հրապարակումների արգելափակման դեպքերի/։Ո՞վ է իրավունք տվել լրագրողի կամ բլոգերի աշխատանքը ջուրը լցնել՝ժամանակի անտեղի կորուստ ու բարոյական վնաս հասցնելով․առավել դատապարտելի ու անմարդկային է,երբ արգելափակվում է իր անձնական միջոցների ու խնայողություների հաշվին  բլոգային գործունեություն ծավալող լրագրողի/տվյալ դեպքում՝իմ/ աշխատանքը, որի պարագայում ակամա հիշում ես ,,Մենք ենք, մեր սարերը,, ֆիլմի հերոսի խոսքերը․,,Մեր պետությունը բժշկին քիչ է վճարում, ուսուցչին քիչ է վճարում, հովվին քիչ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով էս երկիրը երկր սարքի, իսկ դու գողանում ես այդ խնայված միջոցները՝սերմացու գողացող մկան պես,,։Տվյալ դեպքում՝բլոգերի աշխատանքն են ջուրը թափում ու խնայված միջոցները գողանում՝հակաժողովրդավարական ուժերը/պետություն ներկայացնող/։Ինչպե՞ս կարելի է արգելափակել ազատ խոսքը, լրագրողական կամ բլոգային նյութը, եթե այն պետական կամ ռազմական գաղտնիք չի պարունակում, ռասիզմ ու կրոնական ատելություն չի քարոզում, հայհոյախոսություն չի պարունակում։Սրան հակառակ՝համացանցում հայհոյախոսական նյութերը երբեւէ չեն արգելափակվում․առավել դատապարտելի է այն, որ այդօրինակ նյութերի հեղինակները լրատվական դաշտի կարկառուն ներկայացուցիչ էլ են լինում եւ օգտվում ժողովրդավարության զարգացմանն ուղղված դրամաշնորհային ծրագրերից։Սրանից կարելի՞ է եզրակացնել, որ ՀՀ կառավարողները հայհոյանքից չեն ազդվում, բայց քննադատության տարածումից վախենում են։Մինչեւ ե՞բր են նման երեւույթները շարունակվելու մի երկրում,  որի կարկառուն լիդերներն անվերջ փորձում են համոզել, թե երկիրը բռնել է ժողովրդավարության ուղին, ու մինչեւ ե՞րբ են տեղեկատվության ազատության հարցերով զբաղվելու կոչված կամակերպությունները դա չտեսնելու տալու, երբեւէ բացատրություն չտալով, թե ի՞նչ իրավունքով են արգելափակվում հայաստայան կայքերի կամ բլոգների որոշ հրապարակումներ, ինչու՞ են ,,մթնեցվում,, կամ դարձվում անհասանելի։Ի՞նչ իրավունքով են իշխանությունները ժողովրդավարության զարգացմանն ուղղված ,,դրսի,, դրամաշնորհային ծրագրերից օգտվում, եթե պարբերաբար ականատես ենք լինում խոսքի ազատության բացահայտ ոտնահարումների՝համացանցային տիրույթում։Նկատի ունենալով, որ նման պայմաններում դժվար իրագործելի է լրագրողական 22-ամյա գործունեությունը շարունակել Հայաստանում՝պարբերաբար սպառելով անձնական խնայողական ռեսուրսները՝համացանցային մամուլի զարգացմանն ուղղված/առավել եւս, որ պետական համակարգում էլ ընդդիմախոս մտավորականը, քաղաքացիական ակտիվիստը չի կարող աշխատել՝լինելով ներկայիս իշխանության եւ նրա իրավանախորդների բազմամյա քննադատն ու ընդդիմախոսը, ստիպված եմ քաղաքական ապաստան փնտրել Հայաստանից դուրս․հակառակ պարագայում՝այս երկրում վերջնականապես վտանգված է իմ եւ ընտանիքիս ֆիզիկական գոյությունն անգամ, ուր մնաց՝լրագրողական-բլոգերային անխափան գործունեությունը։

․․․Պարտադիր չէ, որ լրագրողներին, գաղափարական հակառակորդներին լռեցնելու փորձ անեն ֆիզիկական բռնության ենթարկելով․կան նաեւ այլ՝առավել ,,անշառ,, տարբերակներ․օրինակ՝սոցիալական ճնշումները/եկամտից զրկելը, աշխատանքային պայմաններն ու միջավայրն անտանելի դարձնելը, սոցիալական տեռորը, բարոյահոգեբանական ճնշումները տվյալ անձի կան նրա հարազատների նկատմամբ։Իմ եւ իմ ընտանիքի նկատմամբ որպես պայքարի ձեւ՝հենց այս վերջին տարբերակն է ընտրվել․սոցիալական ճնշում/։Ցավոք, լրագրողներին, ընդդիմախոսներին  ճնշելու այս ձեւը երբեւէ չի արտացոլվում խոսքի ազատության պաշտպանության, լրագրողների իրավունքների հարցերով զբաղվող հայաստանյան կազմակերպությունների հաշվետվություններում, որոնց եւս վերջին 15 տարում տեղեկացրել եմ իմ եւ իմ ընտանիքի, լրագրողական գործունեությանս նկատմամբ իրականացվող խոչընդոտների մասին։Այս 19 տարիների ընթացքում իմ եւ իմ ընտանիքի դեմ պայքարը մերթ թեժացել է, մերթ՝ թուլացել․դա կախված է եղել իմ նյութերի ուղղվածությունից ու քննադատության աստիճանից՝առ իշխանությունները, եւ, որպես կանոն, վերջիններիս համար տհաճ թեմա պարունակող յուրաքանչյուր հոդված կամ տեղեկատվություն՝իր տհաճ հետեւանքներն է ունեցել ինձ համար։Իսկ առհասարակ՝վերջին 26 տարիներին, ստացվում էր այնպես, որ մեկ հորս էին աշխատանքից ազատում, մեկ՝ինձ։1989թվից սկսած, հայրս՝ԳեորգիՀովսեփյանը ստիպված է եղել իր աշխատանքային իրավունքների համար պայքար մղել տարբեր ատյաններում․միայն 1990-97թիվը կարելի էր համարել համեմատաբար խաղաղ շրջան, իսկ 1997թվից հետո արդեն վերջինիս պայքարը հիմնականում դատաիրավական համակարգում էր․2 անգամ վերականգնվել է, 2 անգամ՝կրկին ազատվել աշխատանքից՝հիմնարկի ,,օպտիմալացման,, պատճառաբանությամբ եւ ,,կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու,, հիմնավորմամբ։ Այդ երկարատեւ պայքարը հանգեցրեց նրան, որ տարիների ընթացքում ու սոցիալական ծանր պայմանների արդյունքում քայքայելով նյարդերն ու առղջությունը, պարբերաբար ճանապարհային դժվարություններ կրելով Վանաձոր-Երեւան դատարանների ու նախարարությունների ճանապարհին, 2013թվին մահվան դուռը հասավ։Սոցիալական ծանր պայմանների ու ներքաղաքական իրավիճակի զոհ կարելի է համարել նաեւ մորս, որ ավելի վաղ կնքեց մահկանացուն՝2009թվին, երրորդ կաթվածն ստանալու արդյունքում/թերեւս՝չդիմանալով իր ընտանիքի նկատմամբ իրականացվող սոցիալական տեռորին ու ծնողական բազում երազանքների անկատար մնալու վշտին/։Այս ամենի պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների խղճին, իսկ դրա համար, ցավոք, Հայաստանում ոչ ոք դեռ չի պատժվել, քանի որ չկա բարոյական վնասի հատուցում։Ցավով պետք է արձանագրեմ, որ Հայաստանում շարունակաբար մաքառելու դեպքում՝ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ հայտնվեմ խոսքի ազատության զոհերի ցուցակում/եվ, քանի որ այն կարող է որեւէ տեղ չֆիքսվել, ուստի որոշեցի այս ամենը հանձնել համացանցին/։Այժմ հայտնվել եմ լրատվական դաշտի կամ քաղաքացիական հասարակության կամիկաձեի կարգավիճակում՝իշխանության կողմից վերահսկվող կամ նրանց հետ սերտաճած քրեաօլօգարխիկ համակարգից ֆինանսավորվող կիսաազատ մամուլի հետ համագործակցությունս անիմաստ համարելով/քանի որ այդ առումով տառապանքս փորձ ունի/, եւ հանդես գալով որպես բլոգեր։Դրա հետեւանքով ստեղծված սոցիալական ճնշումների հսկայական բեռը դամոկլյան սրի նման տարիներ շարունակ կախված է մեր ընտանիքի գլխին՝տեղական իշխանիկների ձեռքին հզոր ,,հաղթաթուղթ,, լինելով, իսկ դրան զուգահեռ՝իշխանությանն ընդդիմախոս լրագրողն ու նրա՝իշխանության համար ոչ հաճո քաղաքացիական ակտվիստ հարազատը՝բարձրագույն կրթությամբ ու երկարատեւ աշխատանքային ստաժով, դրական բնութագրերով՝սովետական տարիներին տրված, փաստորեն, նորանկախ Հայաստանում պարբերաբար զրկվել են աշխատանքի իրավունքից, իսկ երրորդ անդամն էլ՝նույնպես բարձրագույն կրթությամբ, առհասարակ հնարավորություն չի ունեցել իր ընդունակություններին համապատասխան աշխատանքով զբաղվելու՝դառնալով քավության նոխազ ու հնարավորություն չունենալով անգամ կազմակերպել իր անձնական կյանքը։Ստեղծված իրավիճակի պատճառով ստիպված ենք եղել պարբերաբար ձերբազատվել տարիների ընթացքում ձեռք բերած առձեռն խնայողություններից, գույքից ու արժեքավոր իրերից, նվերներից՝դրանք շուկայական արժեքից ցածր գներով ստիպված լինել վաճառքի դնել՝որպես գոյության միջոց/այդ ընթացքում հնարավորություն ունենալով շփվել տարբեր ոլորտներում առեւտրային-միջնորդական գործունեություն ծավալող  անհատ-ձեռներեցների հետ՝ուսումնասիրելով ոսկու, արծաթի ու գունավոր մետաղների շուկան ու դրանցում առկա կոռուպցիոն ռիսկերը/։Թե որքանով կարող է շարունակվել այս օրհասական վիճակը՝կախված է ճակատագրից ու հանգամանքներից, բայց ոչ՝իշխանության բարի կամքի դրսեւորումից, որոնց պահուստային ֆոնդերում շարունակում են պտտվել իմ ընտանիքի բոլոր անդամների/այդ թվում՝մահացած ծնողներիս/ ԽՍՀՄ ավանդներն ու դրանց տոկոսադրույքները, որոնց վերադարձի դեպքում միգուցե հնարավոր լիներ հեռանալ երկրից կամ սոցիալական օրհասական վիճակը շտկել։Բայց, անգամ երկրից հեռանալը մեծ խնդիր է ոչ միայն ճանապարհածախսի հետ կապված, այլեւ՝այն պատճառով, որ անհրաժեշտ կլինի մինչ այդ կարգի բերել 28 տարի չվերանորոգված բնակարանը, որպեսզի այն հնարավոր լինի ապահով վիճակում լքել, քանի որ կիսավթարային վիճակում գտնվող ջրատար համակարգն ամեն րոպե կարող է աղետալի հետեւանքներ առաջացնել, իսկ համատիրությունում տարիներ շարունակ գոյացած պարտքը՝տարիների տոկոսադրույքներով/որի հիմնավոր կամ անհիմն լինելը դեռ մի առանձին ուսումնասիրության կարիք ունի/հնարավորություն չի տալիս կենցաղային պարբերական խնդիրների հարցերով դիմել համատիրությանը։

Այժմ իշխանությունները թերեւս համբերությամբ ու մեծագույն ,,ախորժակով,, սպասում են մեր՝արդեն փոքրաթիվ ընտանիքի վերջին մոհիկանների սոցիալական վերջնական ոչնչացմանն ու կործանմանը, հուսալով, որ այն դաս կլինի նրանց համար, ովքեր կհանդգնեն կանգնել իրենց ճանապարհին։Սույն նամակը ներկայացնում եմ ձեզ՝կցելու Հայաստանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարական արժեքների ու սկզբունքների խախտումների վերաբերյալ  ունեցած այլեւայլ փաստերի, որոնց հիման վրա ձեր կազմակերպությունները քանիցս նշել են, որ Հայաստանը կիսաավտորիտար պետություն է, իսկ մամուլն էլ՝կիսաազատ։Հուսով եմ, նամակս Ձեզ կհասնի նաեւ թարգմանված տարբերակով նրանց կողմից, ովքեր շահագրգիռ են Հայաստանում մարդու իրավունքների խախտումներին առնչվող հարցերը պարբերաբար ջրի երես հանելու։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող,բլոգեր, 

25․09․2017թ․

e-mail:gayanehovsepyan91@gmail.com

gayane1960@gmail.com

hovsepyan_60@mail.ru

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն