տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
вторник, 31 июля 2018 г.
Եթե քաղաքական գործիչները կարող են դերասանություն անել, դերասանները չեն կարո՞ղ քաղաքականությամբ զբաղվել
четверг, 26 июля 2018 г.
Հայտարարություն՝ընդդեմ ,,Վեոլիայի,,
Չեմ կնքելու ,,Վեոլիայի,, կողմից պարտարդրվող ապօրինի պայմանագիր՝ապօրինի հաստատված ջրի վարձի նոր վարձաչափի մասին որոշման առթիվ։Հիշեցնեմ, որ 2016թ․ նոյեմբերին Հանրային ծառայությունները կագավորող հանձնաժողովը՝նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, առանց հանրային լսումների, գաղտնի պայմաններում անց է կացրել մի որոշում, որով ջրի վարձը անջրաչափ բաժանորդների համար դարձել է 5400դրամ, ու այդ առթիվ միայն համացանցում է տեղեկատվություն զետեղվել՝այն էլ ուշացումով, որպեսզի հնարավորինս ուշ այդ մասին իրազեկվեն քաղաքացիները եւ հնարավորություն չունենան այն բողոքարկելու՝որպես նորմատիվային փաստաթուղթ։Այդ ապօրինի որոշմամբ ,,անցկացրած,, նոր սակագնով՝,,Վեոլիան,, ամեն ամիս, սկսած 2017թվի հունվարից, 5400դրամ թիվ է է,,նկարում,, անջրաչափ բաժանորդների հաշվեհամարներին, ահռելի պարտքեր գոյացնում ու բռնագանձման հայցեր ներկայացնում դատարան։Անցած տարեվերջին այդ մեխանիզմով ,,Վեոլիան,, իմ դեմ հայց էր ներկայացրել/ ի պատասխան իր ապօրինի որոշման առթիվ իմ բազմաթիվ հրապարակուների՝համապատասխան կառույցներին ուղղված/պետական ու հասարակականիրավապաշտպան /, ու փոխանակ ,,Վեոլիայի,, ապօրինի որոշումը կանխեին, ինձ հանձնեցին ,,Վեոլիայի,, դատին՝իրենց անտարբեր կեցվածքով։Այդուհանդերձ, այս տարվա ապրիլին դատարանը անհիմն համարեց ,,Վեոլիայի,, հայցն իմ դեմ եւ մերժեց ինձնից 33700դրամ բռնագանձելու որոշումը, արձանագրելով, որ վճիռը չի բողոքարկվել եւ մտել է օրինական ուժի մեջ։Միաժամանակ նշեց, որ վճիռը ,,ենթակա է անհապաղ կատարման,,։Բայց քանի որ դատարանը մասնավոր որոշում չի կայացրել, որով կարող էր կասեցվել ,,Վեոլիայի,, անհիմն սակագինը, ուստի վերջինս շարունակում է իր նոր սակագնով ,,թիվ նկարել,, ու նոր պարտքեր կուտակել։Դատարանի վճռից ենթադրվում էր, որ ,,ենթակա է անհապաղ կատարման,, ձեւակերպումը պետք է ,,Վելոիային,, պարտադրեր, որ ջրի վարձի հաշվեհամարից հաներ իր ներկայացրած գումարի պահանջը, որը նույնպես չի արվել։Ընդ որում, այս տարվա ապրիլից էլ պարզվեց, որ հիմա էլ ջրի նոր սակագինը 5400դրամից սուսուփուս դարձել է 5800դրամ, որից 400դրամն առայժմ ,,մեծահոգաբար,, սուբսիդավորում է մերօրյա նեոգաղութատերը, բայց չկա ոչ մի երաշխիք, որ սուբսիդավորումն էլ մի գեղեցիկ օր չի հանի ու հիմա էլ 5800դրամ ,,նկարի,,․մեկ է ձեռքը բռնող չի եղել մինչ օրս․կուզի՝10հազար դրամ վարձ էլ կսահմանի։
Որտե՞ղ է լսված, որ օբյեկտիվ պատճառներով ոչ միայն ջրաչափ, այլեւ՝ գազամատակարարում չունեցող/սա էլ մի առանձին թեմայի նյութ է/ սակավանդամ ընտանիքը կարող է ամսական 5400դրամի ջուր սպառել, երբ որ ջրի խողովակների ծավալները չեն փոխվել ամբողջ հանրապետությունում։Մի՞թե ես թավշե հեղափոխությանն ամենաառաջին ողջունողներից մեկն եմ եղել, որ որ այս ընկերությանը, որի ապօրինությունների ու իր պարտականությունների անպատշաճ կատարման մասին հեղեղված է հեռուստաեթերն ու համացանցը, շարունակի իմ եւ սոցիալապես խոցելի այլ թիրախային խմբերի ,,գլխին կորկոտ աղալ,, ու նրանց կեղեքելով՝մեկ այլ ոլորտում ,,բարեգործություններ,, անել․բարեգործություն՝շարքային քաղաքացիներին ,,թեփռելու,, հաշվի՞ն․․․Իբր շատ ուրախ էինք, որ 2010թվից սկսած՝մի քանի անգամ ջրի վարձը բարձրացավ ՀԾԿՀ նախագահի լուռ վավերացմամբ, ու հասավ անձաքանակ 1100դրամի/որ, այդուհանդերձ, ստիպված էինք մուծել/դեռ մի հատ
էլ պետք է 5400դրամի ,,տակ մտնենք,, ու ,,ղազագիր,, ստորագրենք, որ այդ գումարը պարտավորվում ենք ,,վիզ վերցնել,,։
,,Վեոլիայի,, ապօրինի որոշումը՝ջրի վարձի բարձրացման ու անջրաչափ բաժանորդների համար 5400դրամ դարձնելու վերաբերյալ, պետք է կասցեվի կամ չեղարկվի․այնպես, ինչպես ներկա կառավարության կողմից կասեցվեց ԲԷՑ-ի պայմանագիրը՝նախորդ կառավարության կողմից կնքված։Իսկ մինչ այդ՝ջրամատակարարման ծառայությունների համար վճարում եմ մինչ ,,Վեոլիան,, եղած սակագնով եւ այնքանով, ինչքանով թույլ է տալիս ՀՀԿ-ի ձեռամբ ու օրոք դավադրաբար եկամտազրկված, տարիներ շարունակ ՀՀԿ-ի ,,զոռբաների,, կողմից քաղաքացիական հետապնդման ու սոցիալական ճնշման ենթարկված իմ անեկամուտ ընտանիքի սոցիալական վիճակը։Ի․․․Ի դեպ, ,,Վեոլիան,, ամբողջ հանրապետության մասշտաբով թե ջրաչափ ունեցողների, թե անջրաչափների՝2017թ․հունվար ամսում մուծած գումարները ,,ուրացել է եւ չի մուտքագրել/թեպետ՝մուծումները երեւում են բաժանորդների անդորրագրերում, բայց՝տվյալների բազայում դրանք չկան։Այսինքն՝2017թ․փետրվարի անդորրագրերում արդեն չկան հունվարի մուծումները։Այս առթիվ գրավոր բողոքներին ի պատասխան՝,,Վեոլիան,, քաղաքացիներին պատասխանում է, թե դրանք գնացել են նախորդ ընկերության՝Հայջրմուղի հաշվեհամարներին եւ խորհուրդ է տալիս այդ հարցով դիմել Հայջրմուղին ու նրանցից պահանջել, որ գումարները փոխանցեն ,,Վելոիայի,, օգտին։Սրա հետ մեկտեղ՝ոչնչացրել է մինչ 2017թիվը եղած տվյալների բազան․ի՞նչ նպատակով․միգուցե՝մեծահարուստ ՀՀԿ-ական ,,զոռբաների,, ունեցած պարտքերը ,,ջրելու՞,,։Կարծում եմ, այս փաստը պետք է մտահոգի հակակոռուպցիոն հանձնաժողովին եւ պետական վերահսկողության ծառայությանը։
․․․Ի վերջո, քանի՞ անգամ կարելի է պայմանագիր կնքել․2010 եւ 2014թվերին պայմանագրեր եմ կնքել՝ընտանիքի կազմի փոփոխման պատճառով, հիմա էլ պարտադրվում է, որ նոր պայմանագիր կնքեմ՝ապօրինի որոշումը ,,վիզ վերցնելո՞վ,,․․․բա ու՞ր մնաց իրավական պետությունն ու քաղաքացիական հասարակությունը, եթե այդ հասարակության ակտիվ անդամի ձայնը մեկուկես տարի է՝մնացել է ,,ձայն բարբառո,,։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
вторник, 24 июля 2018 г.
AZAT ANKAKH-ը 7 տարեկան է․ի հեճուկս ,,չուզողների,,
Այսօր, հուլիսի 24-ին լրացավ իմ կողմից հիմնադրված AZAT ANKAKH բլոգի գործունեության 7-րդ տարին։Համացանցային գործունեությանս ժամանակագրությունն այսպիսին է․2011թվին գրանցվեցի ֆեյսբուքում/գրելով՝,,Ինչպես եւ ինչու հայտնվեցի ֆեյսբուքում,, նոթագրությունը/։Իսկ հուլիսի 24-ին էլ ստեղծեցի սույն բլոգը՝տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան ուղղվածությամբ։7 տարվա ընթացքում բլոգը 2 անգամ արգելափակվել է ՝մի քանի օրով․ժողովրդավարության թշնամիների կողմից/այնպես, ինչպես երբեմն ֆեյսբուքի էջս էր մասնակի արգելափակվում՝մի քանի ժամով/։Մինչ օրս բլոգում զետեղվել են իմ՝թվով 522 հրապարակումներ,որոնք վերաբերվել են տարբեր ոլորտներում առկա խնդիրների։Հրապարակումներից մի քանիսին միայն՝արձագանքել են համապատասխան կառույցները/Վանաձորի ներկա քաղաքապետարանի կոմունալ բաժնից, նախկին քաղաքապետարանի լրատվության բաժնից, Լոռի-ջրմուղի նախկին ղեկավարությունից, ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախկին կազմից՝բավականին ուշացումով, երբ արդեն խնդիրը կարգավորվել էր, ՀՀ մարդու իրավունքների նախկին ու ներկա պաշտպանների գրասենյակից։Բլոգում տեղադրված հրապարակումների մի մասն արտատպվել են առաջատար կայքերի կողմից՝իրենց իսկ նախաձեռնությամբ, բարձրացված խնդիրներին տալով ավելի մեծ հասարակական հնչեղություն։Սրա հետ մեկտեղ՝բլոգի նյութերը տարածել եմ ֆեյսբուքի առաջատար խմբերում եւ թվիթերում։Ցավոք, բլոգը մինչ օրս պետական կամ դրամաշնորհային աջակցություն չի ստանում՝որպես այլընտրանքային լրատվամիջոց։Որքանո՞վ է տրամաբանական, երբ ժողովրդավարության զարգացմանն ուղղված միլիոնավոր դոլարների ու եվրոների հասնող գումաներով ինչ անկապ ծրագրեր ասես՝ֆինանսավորվել են ու հաճախ գումարներ են փոշիացվել։Բայց այլընտրանքային լրատվական բլոգը գործել է բացառապես անտերության կարգավիճակում, քանի որ ՀՀ նախորդ իշխանություններին կամ նրանց կից հիմնադրամներին ,,հեչ պետք չէր,, անկախ լրատվությունը եւ անպատվեր ֆինանսավորումը, որովհետեւ վերջիններս տեղ էին տալիս ,,փառակալած մտածելակերպին,, ու ,,սազանդարային,, լրագրությանը։Անարձագանք մնացին բլոգի ֆինանսավորման առթիվ հայտարարություններս,իսկ միջազգային- բարեգործական մի ծրագրի ուղարկված նամակին՝էլեկտրոնային փոստով, պատասխան եկավ, թե ,,առայժմ բլոգների ֆինանսավորման ծրագիր չունենք, հենց եղավ՝կտեղեկացնենք,,։Հավանաբար, վերջիններս նախընտրում են ժողովրդավարականի անվան տակ խրախուսել այն ծրագրերը, որոնք քաղաքական պատվիրակված կամ ապազգային գործունեություն են ծավալում՝հենց վերջիններիս պատվերով։Բլոգի ֆինանսավորման նպատակով բանկերից մեկում բացված հաշվեհամարն էլ ոնց բացվեց, այնպես էլ փակվեց, քանի որ դրանում եւ ոչ մի լումա չմուտքագրվեց։Ի դեպ, հոդվածներում քանիցս եմ առաջարկել, որ այն բլոգները, որոնք ապացուցել են իրենց նպատակայնությունը, պետական աջակցություն ստանան․այնպես, ինչպես թերթերը կամ կայքերը,բայց՝առաջարկս մնացել է ձայն բարբառո։Հետո էլ ասում են՝,,Մեր երկրում քաղաքացիական նախաձեռնությունները խրախուսվում են,,։Իսկ մի՞թե քաղաքացիական նախաձեռնություն չէ, երբ մարդն իր անձնական-ընտանեկան խնայողությունների, նվիրատվությունների, հարազատների ու հատուկենտ բարի կամեցողների միջոցով այլընտրանքային բլոգ է ստեղծում/ կայուն գործող ու կարեւոր հիմնախնդիրներ վեր հանող լրատվամիջոց/, եւ անգամ՝գովազդներից չի ,,սնվում,,/հընթացս էլ՝բլոգի հինադիր-հեղինակը ստիպված է եղել տարիներ շարունակ գոյապայքար մղել ու պաշտպանվել իրավա-քաղաքացիական հարթության վրա՝ժողովրդավարության թշնամիների կողմից իր ու իր ընտանիքի դեմ իրականացվող սոցիալական տեռորի դեմ, այդ առթիվ երբեմն ստիպված լինելով հանդես գալ քաղաքական ապաստան փնտրելու հայտարարություններով/։
7 տարվա ընթացքում՝AZAT ANKAKH-ից բացի, եւս 2 բլոգ ստեղծեցի․,,Լրագրողական նոթեր", որ նաեւ գրական -ստեղծագործական ուղղվածություն ունի, եւ Պատմաքաղաքական բլոգ։Ու դրանք եւս պարբերաբար հարստացվում են նյութերով։Որքանո՞վ է տրամաբանական, երբ մարդը 7 տարի շարունակ լրատվական դաշտում գործի՝առանց կարգավիճակի, առանց աշխատանքային ստաժի/որովհետեւ ՀՀԿ-ի օրոք ,,գողացվել,, է պետական աշխատանքային հաստիքը՝հանուն իրենց հավատարիմ մեկի, իսկ մասնավոր հատվածում էլ պարբերաբար խոչընդոտվել լրագրողական գործունեությունը՝համապատասխան վարչա-ֆինանսական լծակների գործադրմամբ ու ներքին հրահանգով․այն ուժերի հրահանգով, ում ապօրինի գործունեությանն անդրադարձել եմ մինչ բլոգային գործունեությունս՝մամուլի միջոցներում/։Հայաստանյան 20-ամյա ներքաղաքական իրավիճակում լրիվ ,,տրամաբանական,, է․որովհետեւ գործել է ,,ով մեր հետ չէ՝մեր դեմ է,, սկզբունքը, իսկ լրագրողները բաժանվել են յուրայինների եւ ,,թշնամիների,,։Մարդ կա՝տարիներ շարունակ բանվորություն է արել ու չի վարձատրվել/մինչդեռ մարդիկ են եղել, որոնք, փաստորեն, աշխատավարձ են ստացել՝տարիներ շարունակ չաշխատելով/։ Մարդ էլ կա՝լրատվական դաշտում է ,,մշակություն,, արել՝անշահախնդիր, որովհետեւ ապավինել է հոգու կանչին, լրագրողի կոչմանն ու Աստծուն, գրելով հանուն ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության։Հետեւանքները՝մշտական հետապնդումներն են եղել եւ սոցիալական տեռորը։
...Բլոգը գործել է ինտերնետ-ակումբների ծառայություններից օգտվելու ճանապարհով, առանց անձնական կամ աշխատանքային համակարգչի առկայության։Ու բլոգի զարգացման գործում դեր է խաղացել այն, որ ինտերնետ-ծառայությունների մատուցող ակումբներից մեկը կանանց համար զեղչեր ուներ․երկրորդ ժամը՝ անվճար․այդպես՝մոտ 4 տարի, մինչեւ ակումբը լուծարվեց ու բիզնես-գործունեությունը փոխվեց։Հիմա՝ինտերնետ-ակումբների թվի կրճատման հետեւանքով՝գները բարձրացել են։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ․Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
понедельник, 23 июля 2018 г.
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Մեծարգո նախագահ, մեծարգո վարչապետ․
2016թ․նոյեմբերին տեղի է ունեցել ակնհայտ ապօրինություն՝կառավարական մակարդակով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ձեռամբ վավերացված․այն է՝առանց հանրային լսումների ուժի մեջ է մտել մի որոշում/ՀՀ ջրային տնտեսությունը սեփականաշնորհած ,,Վեոլիայի,, կողմից/, որ ամենայն իրավամբ կարելի է սոցիալական գենոցիդ համարել, քանի որ դրա լիարժեք իրականացման դեպքում անջրաչափ բաժանորդները կարող են ունեզրկվել կամ անօթեւան դառնալ/իսկ ջրաչափ չեն տեղադրել՝օբյեկտիվ կամ տեխնիկական պատճառներով, որոնց մասին հանգամանորեն նշել եմ հմապատասխան կառույցներին, այդ թվում՝ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝դեռեւս մեկուկես տարի առաջ/։Այդ բաժանորդների բնակարաններում/վթարային շենքերի/ջրաչափ տեղադրելը չի խրախուսվում՝զանազան պատճառներով, որոնցից մեկն էլ բնակարանի տեխնիկական վերազինման ,վերակառուցման անհրաժեշտությունն է, որին կարող է սոցիալապես խոցելի խավերը պատրաստ չլինեն։Այդուհանդերձ, այդ մարդիկ տարիներ շարունակ վճարումներ են կատարել՝անձաքանակ 1100դրամ գումար մուծելով, բայց 2016թ․՝,,Վեոլիան,, ՀԾԿՀ-ի միջոցով կայուն վարձ է սահմանել․․․5400դրամը՝անկախ ընտանիքի անդամների քանակից, ու անգամ՝այդ գումարով չհիմնավորված ,,պարտքեր,, է սարքում ու դատարան ներկայացնում։Ինքս այդօրինակ դատական գործը շահել եմ, եւ դատարանը այս տարվա ապրիլի 17-ին մերժել էր ,,Վեոլիայի,, հայցը՝այն անհիմն համարելով ու վճռի մեջ նշելով, որ ,,այն ենթակա է անհապաղ կատարման,,․դրանից կարելի էր բխեցնել, որ ,,Վեոլիան,, պետք է հաշվի համարից մաքրեր անհիմն գումարը, բայց ոչ միայն դա տեղի չունեցավ, այլեւ՝,,Վելոիան,, շարունակեց իր սահմանած նոր սակագինը շարունակել ամրագրել եւ պատքի բեռն ավելացնել․։Այդ առթիվ քանիցս եմ ահազանգել, որ պետք է այդ տխրահռչակ որոշումը՝ՀԾԿՀ-ի ձեռամբ վավերացված, հանրային լսումներով չանցած, չեղարկվի, չէ՞ որ առանց այդ էլ անջրաչափ բաժանորնդները քիչ գումար չեն մուծում՝անձաքանակ 1100դրամ։Ոգեվորված այն հանգամանքից, որ ՀԾԿՀ-ի որոշումը շարունակում է մնալ ապօրինի գործողության մեջ, ,,Վեոլիան,, ամիսներ առաջ սուսուփուս ՝5400դրամը դարձրեց 5800դրամ/400դրամն առայժմ սուբսիդավորում է, բայց չկա երաշխիք, թե դա մի օր չի չեղարկի ու թողնի 5800դրամ, որովհետեւ ձեռքը բռնող չկա/։Մինչեւ ե՞րբ պետք է սոցիալապես խոցելի խավերը՝աղետի գոտու վթարային շենքերի բնակիչ, տուժեն նեոգաղութարարի ձեռքից, որ վերջերս մամուլում հոխորտացել էր, թե իր ձեռքից չեն կարող վերցնել ջրային տնտեսությունը, որովհետեւ ինքը 17 տարվա պայմանագիր ունի։Եթե հնարավոր չէ կասեցնել այդ ապօրինի ու կասկածելի առուվաճառքը՝նախորդ կառավարության ձեռամբ արված, ապա առնվազն կարլեի է վերանայել եւ չեղարկել 2016թ․նոյեմբերի տխրահռչակ որոշումը՝ջրի վարձը անջրաչափ բաժանորդների համար 5400դրամ սահմանելու վերաբերյալ։Հարցը կարգավորելու եւ 2016թ․նոյմեբերի տխրահռչալ որոշումը չեղարկելու հարցում ակնկալում ենք Ձեր միջամտությունը։Իսկ առայժմ ,,Վեոլիան,,Վանաձորում պարտադրում է, որ բնակիչները պայմանագիր կնքեն՝այդ նոր սակագնով․ընդ որում, Ձեր ուշադրույունն եմ ցանկանում հրավիրել նաեւ այն խնդրի վրա, որ ,,Վեոլիայի,, պայմանագրերը ոչ իրավաչափ են, ու պետք է փոխվի նաեւ պայմանագրերի ձեւը, որ տարիներ շարունակ նույնն է եղել թե ջրաչափ ունեցողների, թե անջրաչափների պայմաններում, ու այդ պայմանագրերի համաձայն, քաղաքացիները ,,պարտավոր,, են համաձայնություն տալ, եթե ամեն անգամ ,,Վեոլիան,, որոշի նոր ջրի վարձ սահմանել․պայմանագիր չկնքելու դեպքում սպառնում է ջրազրկմամբ/այսօր արդեն նման սպառնալիք ենք ստացել/, կնքելու դեպքում՝քաղաքացիները կհայտնվեն պատանդի կարգավիճակում եւ նրանցից ,,Վեոլիան,, կարող է դատական կարգով բռնագանձումներ անել՝հիմք ունենալով չարաբաստիկ պայմանագրերը։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
Ինչքա՞ն կարելի է տուժել ,,Վեոլիայի,, երեսից․․․ՀԾԿՀ-ի դեմ խաղ չկա՞, թե՞ ,,Վեոլիայի,,
Կարող է՞ես դեռ ընդդիմություն եմ, որ ,,Վեոլիան,, հետապնդում է ինձ․․․Այս տարվա ապրիլի 17-ին դատարանը մերժեց ,,Վեոլիայի,, հայցն՝ ինձնից գումար բռնագանձելու վերաբերյալ/գումար, որ ,,Վեոլիան,, գոյացրել էր 2016թ․առանց հանրային լսումների անցկացրած՝5400դրամ կայուն ջրի վարձը․նախկին անձաքանակ 1100դրամի փոխարեն/ իմ հաշվեհամարին ամրագրելու միջոցով , ու դատարանի որոշման մեջ նշված է՝,,Վճիռը չի բողոքարկվել եւ մտել է օրինական ուժի մեջ,, եւ ,,ենթակա է անհապաղ կատարման,,․թեպետ՝վճռից չի զգացվում, թե ի՞նչը պետք է անհապաղ կատարվի․միգուցե այն, որ ,,Վեոլիայի,, ներկայացրած գումարը, որ դատարանը անհիմն է համարել, պետք է մաքրվե՞ր իմ հաշվեհամարից․մինչդեռ ոչ միայն առ այսօր չի մաքրվել, այլեւ՝շարունակում է ավելանալ, քանի որ ,,Վեոլիան,, օգտվելով այն հանգամանքից, որ նոր կառավարությունն առայժմ չի պատրաստվում վերանայել՝2016թ․նոյեմբերի տխրահռչակ որոշումը՝ջրի վարձի բարձրացման մասին, շարունակում է հարձակում գործել ,,թիրախային,, խմբերի վրա ու պահանջում է, որ այդ ապօրինի որոշմամբ՝նոր պայմանագիր կնքեն/այսինքն՝դառնան վերջնական ճորտեր/։Լավ, ասենք՝կառավարության համար դժվար է նախորդ կառավարության կողմից17 տարով ջրի կառավարումը ,,Վեոլիային,, հանձնած որոշումը չեղարկել, բայց հո կարո՞ղ է ջրի վարձի անհիմն բարձրացման որոշումը՝2016թ․ նոյեմբերի, վերանայել, որի առթիվ քանիցս եմ ահազանգել՝նախորդ կառավարության ժամանակներից մինչեւ մեր օրեր․․․
Տպավորություն է ստացվում, թե ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, որ առանց հանրային լսումների ,,անց է կացրել,, ջրի վարձի բարձրացման որոշումը, ավելի ուժեղ է ու անձեռնմխելի , քան՝նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ու Նազարյանի ձեռամբ կայացած տնաքանդ որոշումների ձեռից դեռ շարունակելու ենք տուժել․․․․հետո էլ ասում են՝,,Համբերեք, խեղճ Նիկոլն ի՞նչ անի, ո՞ր մի խնդիրը լուծի,,։Ամենայն հավանականությամբ, 2013թվին հենց այդ կարգի հակաժողովրդական որոշումների համա՞ր է ՀՀ նախկին նախագահի կողմից մեդալ ստացել Ռոբերտ Նազարյանը՝,,հայրենիքին մատուցած ծառայությունների համար,, ձեւակերպումով․․․ու շատ վատ է, որ այս պաշտոնյան դեռ շարունակում է պաշտոմնավարել
Մենք կհամբերենք, բայց նեոգաղութարար ,,Վեոլիան,, չի համբերում եւ շարունակում է ուլտիմատում ներկայացնել ՝պահանջելով այդ վիճահարույց պայմանագրերով/որ եւ ջրաչափ ունեցողի համար, եւ չունեցողի՝նույնն է, եւ դեռ դրա համաձայն, բաժանորդը պարտավոր է ամեն անգամ նոր վարձի բարձրացումն ընդունել ի գիտություն/ նոր պայմանագիր կնքել․․․Մինչեւ ե՞րբ․․․․Որքանո՞վ է տրամաբանական, որ գազ չունեցող բնակարանի վրա ամեն ամիս 5400դրամ ջրի վարձ գրվի․․․․ինչո՞վ ՝է մեղավոր բնակիչը, որ 20 տարի շարունակ ՀՀԿ-ի ձեռին քաղաքական հալածյալ է եղել, կորցրել է պետական ու մասնավոր աշխատատեղը, հնարավորություն չի ունեցել սանհանգույցը վերանորոգի/դեռ վերեւի հարեւանի մեղքով էլ ավելի է ,,խախալտակվել,,սանհանգույցը, ու խելքը գլուխը բերելու համար գումարներ են պետք,/ պետությունն էլ գոնե ավանդները չի վերադարձնում, որ մարդիկ կոսմետիկ փոփոխություններ անեն իրենց՝29 տարի չնորոգված բնակարաններում, ու ,,Վեոլիան,,շարունակում է վթարային պայմաններում ապրող բնակիչների կյանքն էլ ավելի անտանելի դարձնել ու նպաստել, որ մարդիկ անընդհատ գլուխները չբարձրացնեն կենցաղային խնդիրներից․․․
Այս խնդրի մասին ահազանգել եմ եւ նախորդ վարչապետին, եւ նախորդ նախագահին, եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, բայց՝խնդիրն առ այսօր մնում է չլուծված․ավելին, արդեն 5400դրամի փոխարեն, ,,Վեոլիան,, քանի ամիս է՝սկսել է սւսուփուս վարձ սահմանել 5800դրամը/ու առայժմ 400դրամ սուբսիդավորում է, որ կարող է հետագայում հանել/։Հիշեցնենք, որ տարիներ առաջ ջրի վարձը եղել է 760 դրամ՝անձաքանակի հաշվով, եւ 2010թվից սկսած, երբ ՀԾԿՀ նախագահ դարձավ Ռոբերտ Նազարյանը, ջրի վարձն սկսել է պարբերաբար բարձրանալ ու հասնել մինչեւ 1100դրամի, իսկ 2016թվից էլ ,,պակասը թամամվեց,, ու,արդեն կայուն վարձ սահմանվեց 5400դրամը՝անկախ ընտանիքի անդամների քանակից։Ո՞ւր է կորել խիղճն ու ամոթը․․․մի հատ երկրի վիճակին թող նայեն, ու անեկամուտ ընտանիքներից ,,պապի գնով,, ջրի վարձ ,,քերթելուն,,։Բա հեղափոխական հարթակից ասում էին՝,,ժողովուրդ, վարձերը չմուծեք․․․․,,։
Հիմա քիչ չէ՝շարունակում ենք անեկամուտ տեղից վարձեր մուծել, դեռ մի հատ էլ ուզում են հանրային լսումներով չանցած ապօրինի ջրի վարձը ,,ղազագիր,, ընդունելու պայմանագիր կնքենք․․․Լավ է էլի, մենք ,,Վեոլիային,, կերակրենք՝ավելացված ջրի վարձով,ինքը գնա սրան-նրան բարեգործություններ անի մեր հաշվին, իրեն գովազդի էս ու էն թերթում կամ հեռուստատեսությամբ ու ,,լավամարդի,, դառնա․․․
Լավ է էլի, Վաչո-մաչոները երկիրը թալանեն ու գնան արտերկրում ունեցածը վայելեն, անեկամուտ մարդիկ էլ շարունակեն գլուխները կախ մուծումներ անեն․․․ու դեռ ավանդների ,,դավի,, էլ չանեն, որովհետեւ դեռ ,,վախտը,, չի․․․
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
воскресенье, 22 июля 2018 г.
Վանաձոր-Բագրատաշեն մայրուղու շինարարությունը՝2 տարի առաջ սկսված, տեղ-տեղ եռում է, տեղ-տեղ կաղում է
Իսկ Վանաձորի ավտոկայանում դրության տերը դեռ վարորդներն ․եթե տոմս չի վաճառվում, տոմսավաճառի իմաստը ո՞րն է
Հուլիսի 21-ի դրությամբ, շարունակվում էին մոտ 3 շաբաթ առաջ Փամբակի մոտ տեղի ունեցած ՝հողապատնեշի փլուզման առթիվ վերականգնողական աշխատանքները, եւ մի պատկառելի հատված շրջափակված էր ավտոճանապարհի հատվածից, որի արդյունքում, բնականաբար, ճանապարհը նեղացվել էր։Վանաձոր-Վահագնի հատվածում տեղ-տեղ ասֆալտապատում էր իրականացվում, տեղ-տեղ՝բարեկարգում էլ չկար/չնայած՝շինարարական տեխնիկայի առկայության/։Տեղ-տեղ տեխնիկան կանգնած էր՝աշխատող չկար, տեղ-տեղ ,,պերեկուր,, էին անում՝,,կատոկին,, հենված։Տեղ-տեղ սպիտակ եզրաքարեր էին շարել, տեղ-տեղ՝ընդհատվել էր դրանց ,,շքերթը,,․տեղ-տեղ՝եզրաքարերի փոխարեն ցածր եզրաճաղեր էին տեղադրվել՝անգամ ձորապռունկներին։Տեղ-տեղ աշխատանքային էր, տեղ-տեղ՝ոչ աշխատանքային, քանի որ օրն ՝էր շաբաթ։Ընդհանուր տպավորությունն այնպիսին էր, որ 2 տարվա ընթացքում, Վանաձոր-Ալավերդի հատվածում ավելի շատ գումարներ են լվացվել, քան՝գործ է արվել։Շոշափելի ձեռքբերում կարելի է համարել անցած տարի շահագործման հանձնված նոր կամուրջը՝Ձորագէսում, մայրուղու վրա կառուցված, բայց դրան զուգահեռ պահպանված հնի հետ համադրությունից տպավորություն կա, թե հինն ավելի լայն էր, քան՝նորը։Նոր կամուրջը կարելի էր ավելի ամուր ու հուսալի ճաղերով պատել/ առնվազն այնպես,ինչպես Վանաձոր մտնող կամուրջը՝եկեղեցու մոտ գտնվող/։Չնայած մեկ ամիս առաջ տեղի ունեցած փլուզման առթիվ ասվել էր, որ ճանապարհով առայժմ ծանրաքաշ մեքենաներ չեն կարող երթեւեկել, բայց՝,,ֆուռեր,, էլ էին անցնում։Բուռն շինարարական աշխատանքներ են տարվում հենց Ձորագէս մտնող թունելում/2 թունելներն արդեն հիմնովին վերակառուցված են,բայց՝ինչ-ինչ թերի աշխատանքներ կան ու այդ առթիվ շինարարություն է ընթանում/։2 տարի ձգձգվող շինարարության արդյունքում ժամանակ առ ժամանակ երթուղու փոփոխություններ են տեղի ունենում, ու Վանաձոր-Ալավերդին գնում է Ստեփանավանով, որի արդյունքում ճանապարհը երկարում է։Այս օրերին Վանաձորի ավտոկայանում, որտեղ դեռեւս մեկ ամիս առաջվա խառնակ վիճակն է/ որ կապ չունի շինարարության հետ/, հաճախ տրվող հարցերից մեկն է, թե ,,երկար ճանապարհով են գնու՞մ Ալավերդի, թե՞ կարճ,,․ոնց որ նարդու ,,երկար ու կարճ,, խաղերը։,,Վարորդներից պետք է ճշտեք,,-պատասխանում է տոմսավաճառի կարգավիճակով դիպետչերը․մինչդեռ տոմսեր չեն վաճառվում, ու գազելներն ու ավտոբուսները շարժվում են, երբ ուղեվորների անհրաժեշտ կամ մի բան էլ ավել քանակ է հավաքվում․ որի պայմաններում կարող է անգամ՝գազելի մեջ կանգնած երթեւեկող ուղեվոր լինի/լավագույն դեպքում՝մինչեւ Դսեղ կամ Փամբակ գնացող/։Զարմանալի նորություն էր, որ Վանաձոր-Ալավերդու գինը դարձել էր 800դրամ/կարճ տարածության վրա իջնողները, բնականաբար, կիսով չափ էին վճարում/։Վարորդի համար սրբության հավասար չգրված օրենք է՝մինչեւ Ալավերդի գնացողները չտեղավորվեն, այլ ուղեվորներ չի կարող վերցնել՝ավելի կարճ ճանապարհ գնացող։Նորություն էր այն, որ արդեն ,,Ձաղիձոր,, չի գրվում գազելների վրա, այլ՝Թումանյան, բայց նորություն չի, որ դեռ հնամաշ ,,պազիկներ,, էլ են գործում երթուղու վրա, ինչի մասին քանիցս է համացանցում գրվել։Ավտոկայանում դեռեւս չի գործում քաղաքային տեղեկատու-հեռախոսը/լուծարվել է ավտոկայանի սեփականաշնորհումից հետո/, բայց՝բուժկետ կա․բարեբախտաբար, սպասասրահում նաեւ նստարաններ կան։Հետաքրքիր է, որ ,,Իկարուսներն,, արդեն գործածությունից հանվել են, բայց ,,Պազիկները,, դեռ մնում են։Եթե այս վիճակն է ամառ օրով, բա ձմեռն ինչ կլինի/մանավանդ, որ երաշխիք չկա, թե մայրուղու շինարարությունը մինչեւ ձմեռ կավարտվի կամ կրկին հողաշերտի փլուզում կամ սողանք չի տեղի ունենա/։Այս պայմաններում առավել քան հրատապ է դանում Գյումրի-Այրում գնացող երկաթուղու վերագործարկումը, մինչդեռ Հարավ-կովկասյան երկաթուղուն ,,բզող,, չկա երեւի թե՝համապատասխան մարմիններից․Երեւան-Գյումրի օրը 3 անգամ գնացք է գնում, իսկ Գյումրի-Այրում գնացքը 10 տարուց ավել է՝գործածությունից հանվել է, իբր ,,չի արդարացնում իրեն,,։Իսկ Ձորագէսի հատվածի կառամատույցն ամբողջությամբ քայքայված ու թալանված է,մինչդեռ անգամ 90-ականների ,,,մթի ու ցրտի,, տարիներին այստեղ հատուկ տոմսավաճառ կար։
․․․․Կարծում ենք, տրանսպորտի նախարարությունը պետք է առանձնակի ուշադրություն դարձնի այս խնդիրներին եւ ժամանակ առ ժամանակ ոչ միայն բնակչությանը, այլեւ՝վարչապետին զեկուցի/համապատասխան տեսանյութերով/, թե ինչ ընթացքի մեջ է Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի շինարարությունը, ինչ է արվել, ինչ չի արվել․․․․Հատկանշական է, որ ավտոճանապարհը Ձորագէս մտնող 2 թունելներում դեռեւս անավարտ շինարարության կամ՝սողանքների պատճառով երբեմն փակվում է, ու այլընտրանքային ճանապարհ է առաջարկվում, եւ այդ մասին իրազեկում են հեռուստատեսությամբ, բայց երբ ճանապարհը բացվում են՝չեն իրազեկում։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր-Ձորագէս
четверг, 5 июля 2018 г.
,,Դու ասես՝Աստված ձենդ լսի,,
Սովորաբար ժողովրդին ընտրությունից ընտրություն են հիշել՝մոտ 3 տասնամյակ, բայց Վանաձորի քիմիագործների թաղամասում/որ նախկինում հսկա արդյունաբերական համալիր է եղել/ ամենավերին հատվածի բնակիչներին, որ այստեղ հայտնվել են երկրաշարժից հետո, ընտրությունից ընտրություն էլ չեն գրեթե հիշել։Ու հարցիս, թե վերջին անգամ որ պատգամավորն է այցելել, տնակային թաղամասի բնակիչ, միայնակ թոշակառու, քիմմանրաթելի գործարանի նախկին երկարամյա աշխատակից/կենտրոնական լաբորատորիայի նախկին ինժեներ/Քնարիկ Պապիկյանը մտաբերեց Վանաձորի շատ հին ու նախկին մի պատգամավորի, ում պատգամավորական առաքելությունն ավարտվեց 2012թվին այլեւս չընտրվելուց հետո, երբ արդեն տեղափոխվեց նախագահի աշխատակազմ։,,Էն էլ մեր մոտ չհասավ, հանդիպումը ներքեւում էր,,-ասաց իմ զրուցակիցը։
Պապիկյանի՝մոտ 30 տարվա ժանգոտած վագոն-տնակն այնքան է հեռու ու լքված՝գյուղաքաղաքի վերածված ՀՀ 3-րդ քաղաքի հարաբերական քաղաքակրթությունից/խոտածածկ տարածքների, հսկայական թփերի ու մացառների մեջ թաղված/, որ իրեն այցելող ծանոթներին սովորաբար դիմավորում է ավելի ներքեւում՝Նալբանդյան փողոցի վրա գտնվող մի մթերային կրպակի մոտ, որտեղից սովորաբար օրվա գնումներն է կատարում։Այս տնակային ,,ապարտամենտում,, մոտ 3 տասնամյակ՝գոյատեում են մի քանի ընտանիքներ/ավելի շատ են եղել, մյուսները գնացել են/ու ամեն օր կռիվս են տալիս իրենց բաժին ընկած կյանքի դժվարությունների դեմ։Կենցաղային տարրական պայմանների բացակայություն, ամռանը՝հեղձուկ ու տապ, ձմռանը՝վագան-տնակի ճեղքերից թափանցող քամիներ, անձրեւնեին՝անձրեւաջրերի մշտական թափանցում՝վագոնի անկյուններից․ահա սա է իրավիճակը՝շուրջ 30 տարի։Կենցաղավարումը 1990-ականների մակարդակի վրա է, դեռ մի բան էլ՝ավելացել է դեպի վատը, երբ 7 տարի առաջ՝ջրատար համակարգը վերացավ, երբ այդտեղ ինչ-որ շինարարություն սկսվեց, ու Պապիկյանը մնաց ,,բերովի ջրի,, հույսի, առանց սանհանգույցի։Ձմռանը փայտ է վառում․վերջին ,,էտի,, ադյունք ճյուղերից ու գերաններից նրան էլ է բաժին հասել, բայց՝գերանները կտրատող է վարձել, իսկ փայտը ջարդել են հարազատները՝մշտապես այցելող․որպես բարի կամքի դրսեւորում՝ՏԻՄ համակարգի մի աշխատող էլ է ,,մի ահագին գործ արել՝ցախերը տեղավորելով,,։Ինչպե՞ս է գոյատեւում այս պայմաններում՝հարցիս ասում է՝,,Ու սենց 30 տարի,,։/Պապիկյանին մեր նախորդ այցը գարնանամուտին էր, որի առնչությանբ համացանցում զետեղեցինք վերջինիս դժգոհությունները, բայց՝ձայն բարբառո էլ մնաց,,։Երկրաշարժից հետո ,,Տարոն,, թաղամասում կառուցված բնակելիներից որոշները հանձնվել են աղաղակող թերություններով,, անգամ՝հանձնաժողովներ կազմվեցին հետագայում, որ ի վերջո պարզեն, թե ում՝ինչ շինարարական ,,մատերիալ,, չեն տվել շինարարները, ում՝ինչքան են պարտք, բայց՝սայլը տեղղից չշարժվեց, ու բնակարան ստացածներից ոմանք այդպես էլ չտեղափոխվեցին/ոմանք անգամ չհասցրին սեփականաշնորհել դրանք/, ոմանք գաղթեցին, ոմանք՝վաճառեցին այդ կիսատ-պռատ բնակարանները՝շարունակելով գոյետեւել տնակում, որովհետեւ ապրուստի այլ միջոց չունեին, կոցրել էին աշխատատեղերը․․․ու Պապիկյանն էլ այս կարգի տուժածներից էր,բայց՝թերես ամենադիմացկունը, որ 30 տարի է՝շարունակում է դիմակայել։Նախորդ քաղաքային իշխանությանն էր դիմել, որ գոնե ջրամատակարարկման համակարգը վերականգնվի, բայց՝քաղաքապետը նախապես զգուշացրել էր ընդունելությանը, թե ,,կարճ կապիր,,․Պապիկյանն էլ վիրավորված՝ասել էր, ,,Վախենում եմ շատ կարճ, լակոնիկ ասեմ՝չհասկանաք,, ու դուրս էր եկել։Հիմա ՝հույսը նոր իշխանություններն են՝թավշե հեղափոխությունից հետո ձեւավորված նոր կառավարությունը, բայց չգիտի, թե ումից սկսի, ում ներկայացնի բողոքը, որովհետեւ նոր ձեւավորված մարզային իշխանության ղեկավար կազմում անհաշտ վիճակ է՝տարբեր կուսակիցների միջեւ, ու չկա երաշխիք, թե մարզպետարանը կարող է ,,երկարել,,՝մինչեւ նոր ընտրություններ, որի ճակատագիրն էլ է անհայտ։Սոցիալ-կենցաղային դժվարություններին դիմանալուն օգնում են շրջապատաի իր նման մարդիկ, մոտակայքի բնակիչներ/որոնք երկրաշարժից հետո կորցրել են գրեթե ամեն ինչ, բայց պահպանել ամենագլխավորը՝մարդկայինը/, այդտեղ ,,օբյեկտ,, ունեցող գործարարներ։,,Շատ գոհ եմ իմ հարեւաններից, իմ շրջապատից, ում՝ինչ խնդիրքով դիմել եմ՝օգնել են,,-ասաց իմ զրուցակիցը։Վերջինիս երբեմն այցելում է Վանաձորի վետերանների կին-խորհրդի նախագահը։Հարազատներից էլ է գոհ, այն էլ՝շատ գոհ, մշտապես այցելում են կամ հյուրընկալում, հրավիրում ընտանեկան խնջույքների։Չեն մոռացել անգամ նախկին գործըներուհիները,որոնց հետ մշտական կապ է պահպանում, որ գոնե օրերը թեթեւ անցնեն։Սովետական տարիներին եղել է սոցիալիստական աշխատանքի վետերան, ակտիվ շախմատիստ, բասկետբոլիստ,, ինքնագործ խմբակի անդամ՝հատուկ վկայականով, ու մեծ սեր ունի վաղուց ի վեր մոռացված այնպիսի ազնվագույն գործիքի նկատմամբ, ինչպիսին մանդոլինան է։,,Ինքան եմ մասնակցել միջգործարանին մարզական միջոցառումների, պարգեւներ բերել գործարանային թիմին․․․բայց հիմա ո՞վ է հիշում,,--թեթեվ վիրավորվածությամբ ասում է տիկին Քնարիկը, ով իրենից տարիքով փոքրերին,երիտասարդներին խանդաղատանքով ,,ձագուկ,,, է անվանում։Բայց՝չի ուրանում, որ տարիներ առաջ մի ՀՀԿ պատգամավոր հատուկ հուշանվեր է հատկացրել՝իր աշխատանքային վաստակի համար։
Շատ մեծ խանդաղատանքով է լցված իր ,,տանու կենդանիների,,՝կատուների ու շների հանդեպ․եթե գործարանում աշխատած տարիներին ,,կատուների բանդա,, էր կերակրում՝գործարանի այգու տարածքում, ապա հիմա 2 հսկայական շուն եւ 2 կատվի ձագեր ունի, որոնք տանու են, իսկ շները չեն կծում, չեն կատաղում, ու միայն քսմսվում են հյուրերի ոտքերին եւ անվերապահ ենթարկվում իրենց տիրուհու կարգադրությանը՝հետագա գործողությունների հարցում։Մտահոգ էր, որ կատուների մայրը վերջին ծննդաբերությունից հետո անհետացել էր, ձագերին թողնելով շների հույսին։,,Կատուներս շանից կաթ են ուտում,,-մատնացույց է անում ինքը։Փաստորեն,տիկին Քնարիկի վագոն-տնակում շան ու կատվի հարաբերությունները բարիդրացիական են/ի տարբերություն նրանց ավանդական հարաբերությունների/, ու դա երեւի թե գալիս է տանտիրուհու բարությունից, որի աչքերում ճառագող լույսը վկայում է հոգու մաքրության մասին,ինչն էլ թերեւս, գալիս է նրանից, որ անվերապահորեն հավատում է Աստծուն, ու սենյակի մի մասը սրբատեղ-մատուռ է հիշեցնում՝սրբապատկերներով զարդարված։Կիրակի օրերը պարտադիր եկեղեցի է հաճախում։
Վերջին 20 տարիներին եղել է մարզային ընտրական հանձնաժողովների ակտիվ անդամ, ,,Ժառանգության,, համակիր,։,,Օրրանից,, հրավիրել են օգտվել բարեգործական ճաշարանից, բայց՝արժանապատվությունը թույլ չի տվել․մանավանդ, որ նախընտրում է իր սնունդն ինքը պատրաստել։Տնակային ծանր պայմաններն իրենց ազդեցությունն են թողել առողջության վրա, բայց խուսափում է բժշկի դիմել, իսկ երբ մկանային ցավերը բռնում են, հարեւանուհու դուստրն է մերսումներ անում։,,Վախենում եմ գնամ բժշկի՝ ու իմանամ, թե ինչ գին ունի տվյալ դեղը, ավելի վատանամ, եղած առողջությունս էլ կորցնեմ՝բաժնից բաժին վազվզելով,,-ասում է իմ զրուցակիցը, որ ապրում է չնչին թոշակ-նպաստով/քանի որ սովետական տարիների հաշվարկով թոշակի անցածների թոշակը մեծ չէ՝ի տարբերություն վերջին տարիներին աշխատածների/։
Վանաձորում այսօր երեւի մի քանի հարյուր դատարկ բնակարաններ կլինեն՝չսեփականաշնորհված, ՏԻՄ ենթակայության տակ գտնվող, որոնց բնակիչները չկան, որոնք պարզապես չեն բնակեցվել՝ինչ-ինչ պատճառներով, մի՞թե հնարավոր չէ այդ կարգի բնակարանները հատկացնել 30 տարի տնակում գոյություն քարշ տվող մարդկանց՝թեկուզ առանց սեփականաշնորհման իրավունքի, որպես սոցիալական կացարան, այնպես, ինչպես Կարմի խաչի բնակարաններն էին հատկացվում․․․Այս դիտարկմանս ասում է՝,,Է ուր ա, կտա՞ն որ, դու ասես՝Աստված ձենդ լսի,,։
Հատկանշական է, որ Վարդանանց անունով 2 զուգահեռ փողոց հայտնաբերեցինք․եւ Սպանդարյան փողոցի շարունակություն կազմող հատվածում՝մի հսկայական ավտոլվացման կետի վրա, եւ քիմիագործների այգու վերին հատվածին կից, ու այս առթիվ իմ դիտարկմանը՝Պապիկյանն ասում է․,,Դե չգիտեմ, իմ տնակը Սպանդարյանի վրա է գրանցված,,։
Մի՞թե տեղական իշխանություններն այնքան խառն են եղել, որ Վարդանանց 2փողոց են անվանակոչել՝զուգահեռաբար։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Подписаться на:
Сообщения (Atom)