четверг, 5 июля 2018 г.

,,Դու ասես՝Աստված ձենդ լսի,,

Սովորաբար ժողովրդին ընտրությունից ընտրություն են հիշել՝մոտ 3 տասնամյակ, բայց Վանաձորի քիմիագործների թաղամասում/որ նախկինում հսկա արդյունաբերական համալիր է եղել/ ամենավերին հատվածի բնակիչներին, որ այստեղ հայտնվել են երկրաշարժից հետո, ընտրությունից ընտրություն էլ չեն գրեթե հիշել։Ու հարցիս, թե վերջին անգամ որ պատգամավորն է այցելել, տնակային թաղամասի բնակիչ, միայնակ թոշակառու, քիմմանրաթելի գործարանի նախկին երկարամյա աշխատակից/կենտրոնական լաբորատորիայի նախկին ինժեներ/Քնարիկ Պապիկյանը մտաբերեց Վանաձորի շատ հին ու նախկին մի պատգամավորի, ում պատգամավորական առաքելությունն ավարտվեց 2012թվին այլեւս չընտրվելուց  հետո, երբ արդեն տեղափոխվեց նախագահի աշխատակազմ։,,Էն էլ մեր մոտ չհասավ, հանդիպումը ներքեւում էր,,-ասաց իմ զրուցակիցը։

Պապիկյանի՝մոտ 30 տարվա ժանգոտած վագոն-տնակն այնքան է հեռու ու լքված՝գյուղաքաղաքի վերածված ՀՀ 3-րդ քաղաքի հարաբերական քաղաքակրթությունից/խոտածածկ տարածքների, հսկայական թփերի ու մացառների մեջ թաղված/, որ իրեն այցելող ծանոթներին սովորաբար դիմավորում է ավելի ներքեւում՝Նալբանդյան փողոցի վրա գտնվող մի մթերային կրպակի մոտ, որտեղից սովորաբար օրվա գնումներն է կատարում։Այս տնակային ,,ապարտամենտում,, մոտ 3 տասնամյակ՝գոյատեում են մի քանի ընտանիքներ/ավելի շատ են եղել, մյուսները գնացել են/ու ամեն օր կռիվս են տալիս իրենց բաժին ընկած կյանքի դժվարությունների դեմ։Կենցաղային տարրական պայմանների բացակայություն, ամռանը՝հեղձուկ ու տապ, ձմռանը՝վագան-տնակի ճեղքերից թափանցող քամիներ, անձրեւնեին՝անձրեւաջրերի մշտական թափանցում՝վագոնի անկյուններից․ահա սա է իրավիճակը՝շուրջ 30 տարի։Կենցաղավարումը 1990-ականների մակարդակի վրա է, դեռ մի բան էլ՝ավելացել է դեպի վատը, երբ 7 տարի առաջ՝ջրատար համակարգը վերացավ, երբ այդտեղ ինչ-որ շինարարություն սկսվեց, ու Պապիկյանը մնաց ,,բերովի ջրի,, հույսի, առանց սանհանգույցի։Ձմռանը փայտ է վառում․վերջին ,,էտի,, ադյունք ճյուղերից ու գերաններից նրան էլ է բաժին հասել, բայց՝գերանները կտրատող է վարձել, իսկ փայտը ջարդել են հարազատները՝մշտապես այցելող․որպես բարի կամքի դրսեւորում՝ՏԻՄ համակարգի մի աշխատող էլ է ,,մի ահագին գործ արել՝ցախերը տեղավորելով,,։Ինչպե՞ս է գոյատեւում այս պայմաններում՝հարցիս ասում է՝,,Ու սենց 30 տարի,,։/Պապիկյանին մեր նախորդ այցը գարնանամուտին էր, որի առնչությանբ համացանցում զետեղեցինք վերջինիս դժգոհությունները, բայց՝ձայն բարբառո էլ մնաց,,։Երկրաշարժից հետո ,,Տարոն,, թաղամասում կառուցված բնակելիներից որոշները հանձնվել են աղաղակող թերություններով,, անգամ՝հանձնաժողովներ կազմվեցին հետագայում, որ ի վերջո պարզեն, թե ում՝ինչ շինարարական ,,մատերիալ,, չեն տվել շինարարները, ում՝ինչքան են պարտք, բայց՝սայլը տեղղից չշարժվեց, ու բնակարան ստացածներից ոմանք այդպես էլ չտեղափոխվեցին/ոմանք անգամ չհասցրին սեփականաշնորհել դրանք/, ոմանք գաղթեցին, ոմանք՝վաճառեցին այդ կիսատ-պռատ բնակարանները՝շարունակելով գոյետեւել տնակում, որովհետեւ ապրուստի այլ միջոց չունեին, կոցրել էին աշխատատեղերը․․․ու Պապիկյանն էլ այս կարգի տուժածներից էր,բայց՝թերես ամենադիմացկունը, որ 30 տարի է՝շարունակում է դիմակայել։Նախորդ քաղաքային իշխանությանն էր դիմել, որ գոնե ջրամատակարարկման համակարգը վերականգնվի, բայց՝քաղաքապետը նախապես զգուշացրել էր ընդունելությանը, թե ,,կարճ կապիր,,․Պապիկյանն էլ վիրավորված՝ասել էր, ,,Վախենում եմ շատ կարճ, լակոնիկ ասեմ՝չհասկանաք,, ու դուրս էր եկել։Հիմա ՝հույսը նոր իշխանություններն են՝թավշե հեղափոխությունից հետո ձեւավորված նոր կառավարությունը, բայց չգիտի, թե ումից սկսի, ում  ներկայացնի բողոքը, որովհետեւ նոր ձեւավորված մարզային իշխանության ղեկավար կազմում անհաշտ վիճակ է՝տարբեր կուսակիցների միջեւ, ու չկա երաշխիք, թե մարզպետարանը կարող է ,,երկարել,,՝մինչեւ նոր ընտրություններ, որի ճակատագիրն էլ է անհայտ։Սոցիալ-կենցաղային դժվարություններին դիմանալուն օգնում են շրջապատաի իր նման մարդիկ, մոտակայքի բնակիչներ/որոնք երկրաշարժից հետո կորցրել են գրեթե ամեն ինչ, բայց պահպանել ամենագլխավորը՝մարդկայինը/, այդտեղ ,,օբյեկտ,, ունեցող գործարարներ։,,Շատ գոհ եմ իմ հարեւաններից, իմ շրջապատից, ում՝ինչ խնդիրքով դիմել եմ՝օգնել են,,-ասաց իմ զրուցակիցը։Վերջինիս երբեմն այցելում է Վանաձորի վետերանների կին-խորհրդի նախագահը։Հարազատներից էլ է գոհ, այն էլ՝շատ գոհ, մշտապես այցելում են կամ հյուրընկալում, հրավիրում ընտանեկան խնջույքների։Չեն մոռացել անգամ նախկին գործըներուհիները,որոնց հետ մշտական կապ է պահպանում, որ գոնե օրերը թեթեւ անցնեն։Սովետական տարիներին եղել է սոցիալիստական աշխատանքի վետերան, ակտիվ շախմատիստ, բասկետբոլիստ,, ինքնագործ խմբակի անդամ՝հատուկ վկայականով, ու մեծ սեր ունի վաղուց ի վեր մոռացված այնպիսի ազնվագույն գործիքի նկատմամբ, ինչպիսին մանդոլինան է։,,Ինքան եմ մասնակցել միջգործարանին մարզական միջոցառումների, պարգեւներ բերել գործարանային թիմին․․․բայց հիմա ո՞վ է հիշում,,--թեթեվ վիրավորվածությամբ ասում է տիկին  Քնարիկը, ով իրենից տարիքով փոքրերին,երիտասարդներին խանդաղատանքով ,,ձագուկ,,, է անվանում։Բայց՝չի ուրանում, որ տարիներ առաջ մի ՀՀԿ պատգամավոր հատուկ հուշանվեր է հատկացրել՝իր աշխատանքային վաստակի համար։

Շատ մեծ խանդաղատանքով է լցված իր ,,տանու կենդանիների,,՝կատուների ու շների հանդեպ․եթե գործարանում աշխատած տարիներին ,,կատուների բանդա,, էր կերակրում՝գործարանի այգու տարածքում, ապա հիմա 2 հսկայական շուն եւ 2 կատվի ձագեր ունի, որոնք տանու են, իսկ շները չեն կծում, չեն կատաղում,  ու միայն քսմսվում են հյուրերի ոտքերին եւ անվերապահ ենթարկվում իրենց տիրուհու կարգադրությանը՝հետագա գործողությունների հարցում։Մտահոգ էր, որ կատուների մայրը վերջին ծննդաբերությունից հետո անհետացել էր, ձագերին թողնելով շների հույսին։,,Կատուներս շանից կաթ են ուտում,,-մատնացույց է անում ինքը։Փաստորեն,տիկին  Քնարիկի վագոն-տնակում շան ու կատվի հարաբերությունները բարիդրացիական են/ի տարբերություն նրանց ավանդական հարաբերությունների/, ու դա երեւի թե գալիս է տանտիրուհու բարությունից, որի աչքերում ճառագող լույսը վկայում է հոգու  մաքրության մասին,ինչն էլ թերեւս, գալիս է նրանից, որ անվերապահորեն հավատում է Աստծուն, ու սենյակի մի մասը սրբատեղ-մատուռ է հիշեցնում՝սրբապատկերներով զարդարված։Կիրակի օրերը պարտադիր եկեղեցի է հաճախում։

Վերջին 20 տարիներին եղել է մարզային ընտրական հանձնաժողովների ակտիվ անդամ, ,,Ժառանգության,, համակիր,։,,Օրրանից,, հրավիրել են օգտվել բարեգործական ճաշարանից, բայց՝արժանապատվությունը թույլ չի տվել․մանավանդ, որ  նախընտրում է իր սնունդն ինքը պատրաստել։Տնակային ծանր պայմաններն իրենց ազդեցությունն են թողել առողջության վրա, բայց խուսափում է բժշկի դիմել, իսկ երբ մկանային ցավերը բռնում են, հարեւանուհու դուստրն է մերսումներ անում։,,Վախենում եմ գնամ բժշկի՝ ու իմանամ, թե ինչ գին ունի տվյալ դեղը, ավելի վատանամ, եղած առողջությունս էլ կորցնեմ՝բաժնից բաժին վազվզելով,,-ասում է իմ զրուցակիցը, որ ապրում է չնչին թոշակ-նպաստով/քանի որ սովետական տարիների հաշվարկով թոշակի անցածների թոշակը մեծ չէ՝ի տարբերություն վերջին տարիներին աշխատածների/։

Վանաձորում այսօր երեւի մի քանի հարյուր դատարկ բնակարաններ կլինեն՝չսեփականաշնորհված, ՏԻՄ ենթակայության տակ գտնվող, որոնց բնակիչները չկան, որոնք պարզապես չեն բնակեցվել՝ինչ-ինչ պատճառներով, մի՞թե հնարավոր չէ այդ կարգի բնակարանները հատկացնել 30 տարի տնակում գոյություն քարշ տվող մարդկանց՝թեկուզ առանց սեփականաշնորհման իրավունքի, որպես սոցիալական կացարան, այնպես, ինչպես Կարմի խաչի բնակարաններն էին հատկացվում․․․Այս դիտարկմանս ասում է՝,,Է ուր ա, կտա՞ն որ, դու ասես՝Աստված ձենդ լսի,,։

Հատկանշական է, որ Վարդանանց անունով 2 զուգահեռ փողոց հայտնաբերեցինք․եւ Սպանդարյան փողոցի շարունակություն կազմող հատվածում՝մի հսկայական ավտոլվացման կետի վրա, եւ քիմիագործների այգու վերին հատվածին կից, ու այս առթիվ իմ դիտարկմանը՝Պապիկյանն ասում է․,,Դե չգիտեմ, իմ տնակը Սպանդարյանի վրա է գրանցված,,։

Մի՞թե տեղական իշխանություններն այնքան խառն են եղել, որ Վարդանանց 2փողոց են անվանակոչել՝զուգահեռաբար։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն