четверг, 15 ноября 2018 г.

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՏԵՂԱՑ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ․ԻՍԿ ՏՆԱԿՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՑ ՈՉ ԲՈԼՈՐՆ ԵՆ ՎԱՌԵԼԱՓԱՅՏՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ

1988թվի երկրաշարժից 30 տարի անց՝Վանաձորում դեռեւս կան տնակային ավաններ, որոնց բնակիչներն ինչ-ինչ պատճառներով բնակարան չեն ստացել․ու նրանցից մեկն էլ քիմիագործների թաղամասում 30 տարի բնակվող նախկին քիմմանրաթելագործ, միայնակ-անժառանգ թոշակառու, 1937թվի բռնադատվածի ժառանգ Քնարիկ Պապիկյանն է, ում կենցաղային հոգսերին/այդ թվում՝7 տարի շարունակ ջուր կրելուն, որովհետեւ 7 տարի առաջ էլ զրկվել է ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգից/ձմռան շեմին ավելացել է եւս մեկը՝վառելափայտով ապահովված չլինելու հանգամանքը։

,,Երեկ իմացա, որ կողքի տնակի ապրողն ստացել է վառելափայտ, բայց ես դեռ չեմ ստացել․ասին՝էս տարի կարգը փոխվել է, պետք է քաղաքապետարան դիմում գրվի՝Աշոտ Կարապետյանին, որ վառելափայտ տան, հարեւանս գրած է եղել՝նրան տվել են, ես էլ նոր եմ իմանում էդ մասին, ու վախենում եմ ժամկետն անցնի՝էլ չստանամ, ի՞նչ կլինի իմ անունից դիմում գրես, տանես քաղաքապետարան, ասես, որ ես չեմ կարա գնամ, ոտքերս ցավում են,,-մեզ հետ զրույցում իր մտահոգությունը ներկայացրեց Քնարիկը, որի կենցաղային խնդիրներին քանիցս ենք անդրադարձել սույն բլոգում, ինչպես նաեւ՝2002թվին՝,,Առավոտ,, թերթում, որի մի օրինակը սրբությամբ պահում է մինչ օրս, բայց ափսոսում, որ ,,օրիգինալը,, չունի, այլ ,,կոպիան,,։

Իմ այն հարցին, թե արդյո՞ք անցած տարի  էլ է դիմումով եղել վառելափայտի տրամադրման գործընթացը, ասաց, որ՝ոչ, եւ պատմեց, որ քաղաքապետարանի ոմն պաշտոնյա Վլաս՝անցած տարի մեծ քանակությամբ փայտ է բերել, անգամ՝մեծ կտորները ջարդել/թեպետ՝հետո Պապիկյանն ստիպված է եղել սղոցելու համար մարդ վարձել՝4500դրամով, բայց՝Վլասից մեծապես գոհ է, փայտի տրամադրման համար/։,,Բա հիմա էդ Վլասը չկա՞,,-հարցիս էլ ասաց՝,,չէ, չկա, շատ լավ մարդ էր էդ Վլասը, ասին էս տարի կարգը փոխվել է, պետք է Աշոտ Կարապետյանին դիմում գրվի,,։

Վանաձորի քաղաքապետարանի կայքէջում չգտնելով Աշոտ Կարապետյանին վերաբերվող որեւե տեղեկություն,հարցում արի  տեղեկատվության եւ աշխատանքի բաժնին, եւ չորս անհաջող փորձից հետո ինձ վերջապես հաջողվեց հավաստիանալ, որ հարցումս առ այն, թե քաղաքապետարանում կա՞ արդյոք որեւէ բաժին, որ զբաղվում է տնակների բնակիչներին վառելափայտ տրամադրելու հարցով, տեղ է հասել։Բայց 2 ժամվա ընթացքում չստանալով որեւէ պատասխան, ուղեվորվեցինք քաղաքապետարան․պարզվեց, առաջին հարկում ստեղծվել է ,,մեկ պատուհանի,, ծառայություն, սակայն պատուհանին մոտենալու անհրաժեշտություն չեղավ, քանի որ ձախ թեւի վրա, թափանցիկ հսկայական աշխատասենյակի աշխատակիցների թվում անմիջապես նկատեցինք սոցիալական ոլորտի երկարամյա աշխատակից Աշոտ Կարապետյանին, ով այն եզակի պաշտոնյաներից է, ով մշտապես եղել է բարեխիղճ,բարեկիրթ, բանիմաց եւ իր գործի լավագույն մասնագետ/ինչը կարող են հավաստել նաեւ այլ քաղաքացիներ/։Մեր հետ զրույցում պարոն Կարապետյանը տեղեկացրեց, որ իսկապես այս տարի դիմումներ են ներկայացվում տնակների բնակիչների կողմից՝համապատասխան հանձնաժողովին/բայց ոչ իրեն/, ներկայացրեց դիմումի ձեւը, բայց՝այն Պապիկյանին հանձնելու կամ նրա անունից լրացնելու անհրաժեշտություն չեղավ, քանի որ ստուգելով իր մոտ գտնվող ցուցակները, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Պապիկյանը հաշվառված է իրենց մոտ՝որպես տնակի բնակիչ, պարզապես վառելափայտի բաշխումը կատարվում է ըստ տերիտորիայի, ըստ կարգավիճակի, սոցիալապես խոցելիության աստիճանի,եւ առաջնահերթությունը տրվել է Լենինգրադյան եւ Բուլղարական տնակների բնակիչներին, ու հույս հայտնեց, որ առաջիկայում հանձնաժողովի նիստի կողմից կհաստատվի նաեւ Պապիկյանին վառելափայտ տրամադրելու հարցը։

․․Ի դեպ, այս տարվանից ստեղծված փաստահավաք հանձնաժողովի անդամներից մեկը/ում Պապիկյանը ներկայացրեց որպես Գեվորգ, որ նրան նաեւ հեռախոսահամար էր տվել/ այցելել է քիմիագործների տնակային ավան, հանդիպել բնակիչներին, գրանցել նրանց խնդիրները/հանդիպմանը եղել է նաեւ Պապիկյանը/, բայց, չգիտես ինչու, տեղական հեռուստաալիքներով չհնչեց քիմիագործների թաղամասի ամենահեռավոր անկյունում ծվարածների բողոքը, եւ հիմնականում լուսաբանվեց Լենինգրադյան եւ Բուլղարական տնակային ավանի բնակիչների խնդիրների մասին, ներկայացվեցին այդ մարդկանց բողոքները /,հեռուստատեսությամբ լուսաբանվել է նաեւ քաղաքապետարանի առջեւ բողոքի ցույցը՝տնակների բնակիչների կողմից․Պապիկյանը չի էլ իմացել, որ նման բողոքի ցույց է նախատեսված եղել, չի էլ մասնակցել՝բնականաբար․թեպետ խոստովանում է, որ մասնակցելու ցանկություն չի էլ ցուցաբերում, մանավանդ՝որ ոտքերի հետ կապված լուրջ խնդիրներ ունի/։Հնարավոր է, եթե Պապիկյանի սոցիալական ահագնացող վիճակի մասին տեղեկատվություն հայտնվեր փաստահավաք խմբի արձանագրության մեջ, այսօր վառելափայտ ստանալու առաջնայնությունը նրան տրվեր։Չէ՞ որ ըստ էության ամենախոցելին հենց նրա վիճակն է՝որպես տարեց, միայնակ եւ անժառանգ։Պապիկյանը վերհիշեց, որ շատ տարիներ առաջ այս տարածք այցելել է նաեւ մարդու իրավունքների նախկին պաշտպան , ,,ժառանգության,, նախկին անդամ Լարիսա Ալավերդյանը/ի դեպ, ,Պապիկյանը եղել է ,,ժառանգության,, անդամ եւ ակտիվ մասնակցություն ունեցել նախընտրական գործընթացներին, բայց այսօր ,,Ժառանգությունից,, հիշող էլ չկա նրա մասին․թեպետ՝այս տարածքից մի փոքր ներքեւ գտնվում է ,,Օրրան,, բարեգործականը/։

Վանաձորում այսօր տեղաց առաջին ձյունը, ու Պապիկյանի՝նախորդ տարվանից մնացած վառելափայտի պաշարներն սպառվելուն մոտ են, իսկ հսկայական ,,պլախները,, սղոցելու անհրաժեշտություն կա․․․ո՞վ պետք է առաջնահերթ հոգա այս կարգի մարդկանց մասին, եթե ոչ՝ պետությունը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ․Գ․այսօրվա դրությամբ Վանաձորի քաղաքապետարանից դեռեւս պատասխան չստացանք՝երեկվա էլեկտրոնային հարցմանն ի պատասխան։Հետո էլ կայքում գրում են՝,,Ինչպե՞ս եք գնահատում մեր նոր կայքը,,․շատ վատ ենք գնահատում, շատ․․․Միաժամանակ հարց է ծագում․եթե կա քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին, ո՞րն է համանման մեկ այլ բաժին՝տեղեկատվության եւ աշխատանքի, ստեղծելու իմաստը․․․

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն