четверг, 29 ноября 2018 г.

Ինչքան ուզում եք ,,Վելոլիային,, տուգանեք, դա հարցի լուծում չէ․նա շարունակում է գռփել քաղաքացիներին՝ապօրինի հաստատված բարձր սակագնով

Օգտվելով երկրում ներքաղաքական խառնակ իրավիճակից, ,,Վեոլիան,, որոշել է ապօրինի ջրօգտագործող օլիգարխների՝պետությանը պատճառած վնասը փոխհատուցել շարքային քաղաքացիների հաշվին, ու կրկին գործի է դրել շարքային բաժանորդների նկատմամբ իր ,,սարքած,, ,,պարտքերով,, դատի տալու մեխանիզմը։Ով չալարեց՝թող գլուխ դնի ու դատարանում ապացուցի, որ ,,ուղտ չի,,․․․․ով չէ՝թող գլուխը կախ մուծի՝ապօրինի գումարը․․․․

․․․․Պարոնայք կառավարողներ, դուք ինչքան ուզում է ՏՄՊՊհ-ի միջոցով տուգանեք ,,Վեոլիային,/շուկայում մոնոպոլ դիրք գրավելու  կամ այլ մոտիվներով/,միեւնույն է, դրանով ամենագլխավոր խնդիրը չի լուծվում/բա ի՞նչ եղավ ,,Վեոլիայի․․ նկատմամբ քրեական գործը․․․որ իբր թե հարուցվել էր՝ապօրինի սակագին հաստատելու համար մի շարք պաշտոնատարներին ,,կաշառելու,, մեղադրանքով․․․․ջրվեց-գնա՞ց․․․․/։Իսկ այսօր ,,Վեոլիան,, ոգեւորված՝շարունակում է բաժանորդների վզին ապօրինի սակագին փաթաթել ու այդ ապօրինի սակագնով պարտք գոյացնել ու դատարան քարշ տալ․հերթական բողոքն այս առթիվ երեկ էր՝մի վանաձորցուց, որ, չնայած արդեն ջրաչափ է տեղադրել, ու մուծումները կատարում է ջրաչափով,բայց՝,,Վեոլիան,, մինչ այդ եղած ,,պարտքը,,՝2016թ․նոյեմբերից ապօրինի սակագնով հաստատած/5400դրամ կայուն վարձ՝նախկին անձաքանակ 1100դրամի փոխարեն/, պահանջում է քաղաքացուց՝դատարանով․եւ սա՝խորհրդարանական ընտրությունների շեմին, Նոր տարվա շեմին․․․․

․․․Պարոնայք կառավարողներ, ինչքա՞ն կարելի է բղավել, որ եթե մենք Նոր հայաստան ենք կառուցում, պետք է չեղարկվի 2016թ․նոյեմբերին ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի ձեռամբ հաստատված ապօրինի սակագինը, դրանով ,,Վեոլիան,, արդեն 2 տարի է, կեղեքում է բնակիչներին ու պարտադրում որ ,,վիզ վերցնեն,, նրա ,,սարքած,, ապօրինի սակագնով գոյացող ահռելի պարտքերը, ու եթե անջրաչափ են՝նախ ,,ղազագիր,, ստորագրեն ու ,,վիզ վերցնեն,, այդ ,,պարտքը,, հետո նոր՝ջրաչափ տեղադրեն։Սա ՀՀ քաղաքացու նկատմամբ ամենաիսկական գաղութային շահագործում է, ինքա՞ն կարելի է՝ չլսելու տալ այդ առթիվ բողոքները, եւ մարդկանց մխիթարել, որ տեսեք՝,,Վեոլիան,, էլի էր ուզում ջուրը թանկացնել, բայց մենք չհաստատեցինք․․․․Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ինքնախաբեություն, թե ,,Վեոլիային,, պատժում են․նրան տուգանում են, բայց ջրի ապօրինի սակագինը չեն չեղարկում, այ թե որն է ցավը։Եթե հնարավոր եղավ ԲԷՑ-ի պայմանագիրը՝նախորդ կառավարության կողմից կնքված, չեղարկել, ինչու՞ չի չեղարկվում ,,Վեոլիայի,, առուվաճառքի պայմանագարն էլ, այդ գործարքին անմիջապես հաջորդած ջրի վարձի ահռելի բարձրացումն էլ։

․․․․Հիշեցնեմ, որ արդեն 2 տարի է, ահազանգում եմ այս մասին, ուր ասես, ում ասես՝ուղղել եմ բաց նամակս էլ, էլեկտրոնային փոստով ուղարկած նամակս էլ,որին ի պատասխան՝նախորդ կառավարության օրոք ,Վեոլիան,, ինքը նախահարձակ եղավ ու իմ դեմ դատական հայց ներկայացրեց՝այդ ապօրինի սակագնով, սակայն համապատասխան իրավական հիմնավորումներ ներկայացնելուս արդյունքում դատարանը մերժեց ,,Վեոլիայի,, հայցն՝ինձնից գումար բռնագանձելու վերաբերյալ։Բայց, դա չի խանգարում, որ ,,Վեոլիան,, շարունակի իմ նկատմամբ արհեստական պարտք գոյացնել ու գոյացնել/այնպես, ինչպես անջրաչափ այլ բաժանորդների նկատմամբ/, եւ այն հասցնել երկինք․ապօրինի ջրօգտագործող օլիգարխներին պատժելու փոխարեն շարքային քաղաքացիներին ե՞ն կեղեքում․․․․Ո՞ր տրամաբանությամբ է խողովակի ծավալի տարողությունը մեծացվել, երբ որ երկրում նույն շենքերն են, նույն բնակարանները, նույն ջրատար խողովակները․․․

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն