среда, 7 ноября 2018 г.

Միգուցե ,,Սուր անկյու՞նն,, օգնի

Վանաձորի քիմիագործների թաղամասի տնակային ավանի ամենահեռավոր անկյունում, մացառների մեջ կորած երկաթե կլոր, ժանգոտ տնակում մոտ 30 տարի բնակվող միայնակ, անժառանգ թոշակառու Քնարիկ Պապիկյանի հարազատներն ու մտերիմները նախօրեին լուրջ անհանգստության մեջ էին, քանի որ վերջինիս բջջայինն անհասանելի էր.պարզվեց, խնդիրը զուտ տեխնիկական էր, իսկ Պապիկյանին մենք  հանդիպեցինք օրվա պարտադիր արարողակարգում, ջուր կրելիս:Արդեն 7 տարի է, նախկին քիմմանրաթելագործ-ինժեներն ստիպված է ամեն օր 5 լիտր տարողությամբ 4 պլաստմասե տարաներով ջուր կրել՝մոտակա ավտոլվացման կետից,քանի որ այդ եւ այլ հարակից տնակների ջրամատակարարման համակարգը վերացավ 7 տարի առաջ, երբ նախկին քաղաքապետը ներքեւում գտնվող տարածքն օտարեց ու վաճառեց/թեպետ՝առ այսօր չի օգտագործվում, քանի որ հսկայական շինության վրա փակցված է,,վաճառվում է,, ցուցանակը/:Ամռանն էլ ջուր կրելիս սայթաքել-ընկել էր ու ոտքը վնասել:

Պապիկյանի նամակները՝ուղղված 2 բարեգործական կազմակերպության , որում խնդրանք էր ներկայացրել առ այն, որ իր տնակին մոտ գտնվող փոքրիկ շինությունը/ներկա քաղաքապետի բանավոր թույլտվությամբ իրեն հատկացված/ թեթեւ նորոգումների ենթարկեն, որ փոխադրվի գոնե այնտեղ/որ ավելի տանելի կլիներ՝դարն ապրած ժանգոտ տնակի համեմատությամբ/, մնացին ձայն բարբառո.այնպես, ինչպես անարձագանք մնաց Գուգարաց թեմին հասցեագրված եւ համացանցում տարածված նամակը՝իր եւ հարակից այլ տնակների բնակիչների անունից/ որ ,,Ձեռք մեկնիր եղբորդ,, բարեգործականը գոնե իրենց էլ հիշեր, այցելեր երբեմն...Ապրում է չնչին թոշակ-նպաստով, որից ստիպված է հատկացումներ անել նաեւ վառելափայտի, այն սղոցելու, կերոսինի լիցքավորման եւ այլ կենցաղային նպատակների/հատկապես մեծ ծախսեր են պահանջվում բժշակական նպատակներով/:Մարդասիրական ծրագրերից չի  օգտվում, մի ժամանակ ,,Կարիտասից,, են օգնություն ստացել, սակայն այն դադարեցվել է:Տարիներ առաջ այցելել են Ավետարանական եկեղեցուց եւ 40 հազար դրամ հատկացրել, խոստանալով, որ ամեն ամիս կհատկացնեն, բայց, հավանաբար, տեսնելով, որ վերջինս չի հաճախում Ավետարանական եկեղեցի, դադարեցրել են այցելությունն էլ, օգնությունն էԼ:Սառնարանը վաղուց է շարքից դուրս եկել:Իսկ ձմռան շեմին մտածմունքների մեջ է, թե որտեղից է փայտ հայթայթելու, քանի որ նախորդ տարվանից մնացած վառելափայտը՝տեղական իշխանության կողմից հատկացված, վերջացել է:Անգամ այդ պայմաններում՝չի կորցնում հույսն ու հավատը Աստծո հանդեպ.կացարանի պատերը զարդարված են Աստծո պատկերներով, սրբապատկերներով, մոմակալներով, պարբերաբար հաճախում է Հայ Առաքելական եկեղեցի, բայց՝խորապես վիրավորված է Գուգարաց թեմից, որ նամակներին չարձագանքեց:,,Ասում են՝օգնիր եղբորդ, բա թող մեկ-մեկ էլ քրոջը հիշեն....,,-կես-կատակ նկատում է Քնարիկը, որ ամենածանր պահերին անգամ չի կորցնում հույսն ու լավատեսությունը, ինչը գալիս է նրա անսահման բարությունից, որ տարածում է ոչ միայն մարդկանց, այլեւ՝կենդանիների վրա, եւ պահպանում է դեռ մինչերկրաշարժյան տարիներից մնացած սովորույթն ու կատուների է խնամում՝իր կացարանին մոտ.իր համար արդեն շատ հոգեհարազատ դարձած կատուներն ու 2 քոթոթ շներն են վերջինիս մենակության փարատողները.մի հսկայական գամփռ էլ նվիրել է հարեւան տնակներից մեկին, սակայն վերջիսն երբեմն ,,այցի,, է գալիս իր երբեմնի մտերիմներին ու աչալուրջ հսկում տարածքը՝ենթարկվելով միայն կացարանի տիրուհու հրամաններին՝այցելուների նկատմամբ համապատասխան վերաբերմունք դրսեւորելիս: Ի դեպ, քիմմանրաթելի գործարանում աշխատելիս Պապիկյանը եղել է Մենդելեեւի անվան կենդանիների պաշտպանության  հիմնադրամի նախագահ:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն