Այսօր, 2019թվի հոկտեմբերի 29-ին ահազանգ ստացանք Վանաձորի Բանյո փողոցի 10 շենքի մի բնակչից՝ թոշակառու, չաշխատող,որ ,,Վեոլիայից,, զանգում եւ պահանջում են գնալ եւ պայմանագիր կնքել․հակառակ դեպքում՝կգնան ջուրը կանջատեն։Եվ սա՝այն դեպքում, երբ վերջինս, որպես անջրաչափ, կանոնավոր մուծումներ է կատարում ․իհարկե՝նախկին սակագնով, ըստ անձաքանակի, իսկ նոր պայմանագիր կնքելն էլ, ինչպես քանիցս ենք նշել, ռիսկային է, քանի որ այդ պայմանագրով ,,Վեոլիան,, պարտավորեցնում է վճարել նաեւ 2016թվին իր կողմից ՀԾԿՀ ներկայացրած, ու վերջինիս կողմից առանց հանրային լսումների ապօրինաբար հաստատած 5400դրամ կայուն ամսավարձով ,,սարքած,, ,,պարտքը,,՝որ արդեն անցնում է 100հազար դրամի սահմանը։Ընդ որում, քաղաքացին նաեւ մի կերպ՝իր վթարային բնակարանի ջրատար համակարգը նորոգել է, որպեսզի հնարավորություն ունենա ջրաչափ տեղադրել, որ ջրաչափով մուծի, բայց՝անգամ այդ դեպքում՝,,Վեոլիան,,ցանկանում է պայմանագրով պարտավորեցնել նաեւ այդ պարտքի վճարումը/հիշեցնենք, որ ավելի վաղ տարիներին, մոտ 15-20 տարի առաջ, երբ ջրմուղն իր միջոցներով ջրաչափ էր տեղադրում, բնակիչների նախկին պարտքերը չեղարկում էր այդ դեպքում, իսկ հիմա բնակիչներից պահանջում են ,,վիզ վերցնեն,, նաեւ այդ ապօրինի ,,պարտքը,,/։
,,Ասեցի դե փորձեք անջատեք, տեսեք թե ինչ կլինի, ձեր ընկերության դեմ արդեն մեծ դատական գործ է սկսվում,,-իր հերթին զգուշացրել է քաղաքացուհին։
․․․․Պարոնայք կառավարողներ, ի վերջո ինչքա՞ն կարելի է չնկատելու տալ ,,Վեոլիայի,, կողմից հաստատած ապօրինի սակագինը չեղարկելու մասին բողոքները, բաց նամակները։Մարդիկ հո կրակը չե՞ն ընկել այս ընկերության ձեռքին։Ինչու՞ չի չեղարկվում 2016թ․ապօրինի հաստատած 5400դրամ սակագինը/որն իրականում ամրագրված է 5800դրամ, բայց՝կառավարությունն այն չեղարկելու փոխարեն՝սուբսիդավորւմ է 400դրամի չափով/։Վախենում ե՞ն այս ընկերությունից, թե՞ հայ-ֆրանսիական հարաբերությունների խաթարումից․չէ՞ որ հենց ֆրանսիան ինքն է այս ընկերությանը մեղադրել՝Ռումինիայում կոռուպցիոն չարաշահումների համար։Իբր մարդիկ ուրախ են, որ 1100դրամ արդեն իսկ ահռելի վարձ են մուծում, մի հատ էլ պետք է արդեն 5400դրամի ,,ղազագիր,, ստորագրե՞ն․այն էլ՝աղետի գոտու վթարային բնակարններում գոյություն քարշ տալու պայմաններում։Չէ՞ որ ջրաչափ տեղադրելն էլ այդ պայմաններում ռիսկային է ու ֆիանսական ներդրումներ է պահանջում՝30 տարի չվերանորոգված սանհանգույցի համար։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն