четверг, 31 октября 2019 г.

Օմբուդսմենի միջամտությունն էլ չօգնեց

Ապրիլին կատարված գողությունը նույն օրը բացահայտվել է, գողոնն՝առգրավվել ոստիկանության կողմից, բայց՝հոկտեմբերի 31-ի դրությամբ դեռ տուժողին չի վերադարձվել․անգամ՝օմբուդսմենի միջամտությունից հետո

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Արդեն 2 ամիս է անցել այն օրից, երբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի թեժ գծին ուղարկված մեր ահազանգից հետո իրավաբանը հարցում ուղարկեց Վանաձորի քննչական բաժին, պարզելու, թե ինչու՞ օգոստոսի դրությամբ դեռ չէր վերադարձվել Վանաձորի տնակային ավանի 30 տարվա բնակիչ, միայնակ թոշակառու, 1937թվի բռնադատվածի ժառանգ Քնարիկ Պապիկյանի տնակից ոմն Վ․-ի կողմից գողացված բջջայինն ու գումարը/այն դեպքում, երբ նույն օրը գողությունը բացահայտվել էր՝հարեւանների հեռախոսազանգի արդյունքում ժամանած ոստիկանության օպերների կողմից, գողը խոստովանական ցուցմունք էր տվել, վերադարձրել գոզացված բջջայինն ու գումարը՝ոստիկանությանը,որն էլ այն իբր կցելու էր հարուցվելիք քրեական գործին, հետո էլ նյութերն ուղարկեր դատարան/․․․․Ընդ որում՝Պապիկյանի մեծահոգության արդյունքում՝գողը բաց էր թողնվել։Բայց՝հայտնի չէ, գործն այդպես էլ դատարան մտա՞վ, թե՞ չմտավ․Պապիկյանին հետագայում հայտնել էին, որ գողը, բաց թողնվելուց հետո արդեն մեկ այլ գողություն էլ Արագածոտնում է կատարել, ուստի քրեական գործը՝Վանաձորի մասով, ուղարկելու են Արագածոտն,այն կցելու քրեական հաջորդ գործին, Պապիկյանին էլ ,,հրավիրել,, Արագածոտնի մարզ՝այնտեղից ստանալու հեռախոսն էլ․ գումարն էլ․․․․սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ծաղր տուժած քաղաքացու նկատմամբ, որին համ գողության օրը գիշերով հասցրել էին ոստիկանություն՝ցուցմունք վերցնելու, համ մի քանի անգամ էլ այցելել՝կրկին եւ կրկին վկաներից վկայություններ հավաքելու, տեղազննության վայրով անցկացնելու․եւ սա այն դեպքում, երբ Պապիկյանը միայնակ, վատառողջ թոշակառու է, եւ մի կերպ ինքը կարողացավ ինքն էլ իր բողոքը հեռախոսով շարադրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավաբանին/երբ ավելի վաղ տեսավ, որ ոստիկանության քննիչի հետ իր հեռախոսային բանակցությունները միայն նյարդերի քայքայում են առաջացնում, եւ գործին օգուտ չեն տալիս/։Այս մասին արդեն մի քանի հրապարակումներ ենք ունեցել, մի քանի անգամ պտտեցրել ֆեյսբուքով, բայց՝ձայն բարբառո։Ակնհայտ է, որ իրավապահ համակարգը գտնվում է ոչ անհրաժեշտ բարձրության վրա։Հուսանք, որ գոնե նոր ոստիկանապետի ականջին կհասնի երկարամյա քիմմանրաթելագործի, 30 տարվա տնակային ավանի բնակչի բողոքը, որի սոցիալ-կենցաղային խնդիրներին, փաստորեն, եւս մի հոգս գումարվեց։Ի վերջո չի կարելի այդքան արհամարհել մարդուն, քաղաքացուն, բտռնադատվածի ժառանգին,սոցիալապես ամենախոցելի խավին եւ վերջապես՝համացանցային լրագրությունը եւ անգամ՝օմբուդսմենի ինստիտուտը։Այլապես տպավորություն է ստացվում, թե ոստիկանական համակարգում պարզապես ,,քցում,, են անում առգրավված գույքը, քաղաքացիներին էլ ,,ցրում,, կամ այնքան տանում-բերում-քննում, որ արդեն ձեռքներն անհույս թափ տան ու իրենց պահանջից ետ քաշվեն։Վերադարձրեք մարդու կորսված հավատը՝պետության եւ իրավապահ համակարգի հանդեպ․այլապես՝նոր հեղափոխությունն էլ է վարկաբեկվում, եւ տուժած քաղաքացին լիիրավ իրավունք ունի դառնությամբ ասելու, թե ,,որ գրեցիք՝մե՞ջն ինչ կա, ի՞նչ փոխվեց,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն