понедельник, 26 декабря 2022 г.

Ինչու՞ հոնորարային վարձատրությունն աշխատանքային ստաժի մեջ չի հաշվարկվում

Էդքան լրագրող դառավ պատգամավոր՝2018-ի ,,հեղափոխությունից,, հետո, բայց մի օրենքի նախագիծ չստեղծեցին՝լրագրողի մասնագիտության ու վարձատրության մասին․չէ՞ որ լրագրողի մասնագիտությունը մի փոքր այլ բնույթի է, եվ չես կարող լրագրողի վարձատրությունը հաշվել էլեկտրիկի մասնագիտության չափանիշներով․լրագրող կա՝հաստիքային է, լրագրող կա՝հոնորարային/այս կարգի լրագրողները թղթակցի կարգավիճակով էլ են լինում․,,սեփական,, կամ ,,հատուկ,,/։Չէր խանգարի նաեւ՝քաղաքացիական լրագրողի մասին օրենք լիներ,քանի որ ներկայումս գնալով ավելանում են համացանցային բլոգերները,որոնցից ոչ բոլորն են գովազդների վրա ,,նստած,,։ Քանի անգամ բաց նամակով դիմել եմ՝համապատասխան լրագրողական կառույցների․ձայն բարբառո։Կարելի էր առնվազն օրենք ստեղծել, թե ամսվա կտրվածքով քանի՞ հոդվածի կամ տեղեկատվության համար կարելի է ամսվա ստաժ հաշվարկել․․․կամ ինչ չափի վարձատրությունը պետք է համարվի նվազագույն աշխատավարձ, որ մարդիկ կենսաթոշակի շեմին ստիպված չլինեն ափսոսան, որ լրագրող են դարձել, ոչ թե,ասենք՝լավաշի ցեխում գրտնակող․թեպետ՝գրտնակելն էլ թան չի, ամեն լրագրողի բան չի։

․․․Նամակ ողարկեցի ,,ժամանակ-երեվան,, թերթի նախկին գլխավոր խմբագիր, նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Արման Բաբաջանյանին,խնդրելով պարզել, թե արդյո՞ք 2007-2009թվերին նրա խմբագրած թերթին թղթակցած ժամանակ ինձ հատկացված վարձատրությունից սոցվճարումներ արվե՞լ են,հիշատակեցի, որ մի քանի անգամ ստորագրել եմ հաշվապահական մատյանում՝ամսվա կտրվածքով իմ ստացած գումարների դիմաց,եվ խնդրեցի, որ պարզելու դեպքում ինձ տեղեկանք ուղարկվի, որ այն ներկայացնեմ սոցապ բաժին՝կենսաթոշակի նշանակման  համար ստաժը հաշվարկելու նպատակով։Գրեց, որ այդ տարիներին ինքը խմբագիր չի եղել,իսկ հարցիս, թե արդյո՞ք թերթի արխիվային կամ սոցվճարների մասին տվյալները փոխանցվել են արխիվին, պատասխանեց, որ դա արդեն ես կարող եմ պարզել/արդեն 3-րդ օրն է՝արխիվի ֆեյսբուքին գրել եմ՝պատասխան չկա/։

․․․․Չնայած Բաբաջանյանը նշեց, որ ինքն այդ տարիներին խմբագիր չի եղել, բայց փաստացի ինքն էր կառավարում թերթը՝անգամ մեկուսարանից հեռախոսայաին հրահանգներ տալով։Անձամբ ես՝նրա բջջայինից եկած զանգով հաղորդակցվել եմ, նրանից հանձնարարություններ եմ ստացել՝2008-ի նախագահական ընտրությունների լուսաբանման հետ կապված։Մեկ անգամ էլ ինքս եմ զանգել՝նրա բջջայինին, որպեսզի տեղեկացնեմ, որ իմ ուղարկած նյութը՝վանաձորցի քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանի մասին,անհասկանալիորեն չի տպագրվել՝իմ ուղարկելուց 2 շաբաթվա ընթացքում/երեվի թե Բաբաջանյանի միջամտության արդյունքում էլ տպվեց՝17-րդ օրը․թեպետ՝դժվար է ասել, թե ում միջամտությամբ էլ չէր տպվում,այդ ժամանակաշրջանի խմբագիրն արդեն վաղուց չկա/։

․․․Ձմեռ օրով 2008-ի  Վանաձորի փետրվարյան  հանրահավաքն եմ լուսաբանել՝հիվանդ հարազատիս խնամքը թողնելով ընտանիքի մյուս անդամներին,նախընտրական աշխատանքներն եմ լուսաբանել, բա դա աշխատանք չի՞, մանավանդ, որ այդ ընթացքում աշխատանքի առաջարկ էի ստացել դատական համակարգից, որը մերժել եմ, գտնելով, որ իմ կարեվոր առաքելությունը լրագրողի ու մտավորականի կեցվածքին հավատարիմ լինելն է, մի՞թե ես պատժվում եմ սկզբունքայինության համար, որ այսօր, կենսաթոշակի շեմին, տարբեր թերթերում աշխատածս ժամանակահատվածի, 27 տարվա լրագրողական գործունեությանս միայն 4 տարին է պաշտոնապես գրանցված աշխատանքային գրքույկում/3 տարին ասենք՝ համատեղությամբ է եղել՝պետական աշխատանքի հետ,թող լինի 7 տարի/․բա մնացած տարինե՞րը․․․․․․որովհետեվ թղթակցի աշխատանքի վերաբերյալ երկրում չկա օրենք, ու     քամահրական վերաբերմունք կա թղթակցի նկատմամբ։Մի՞թե անպայման աշխատանքային գրքույկում պետք է նշում լինի, որ ստաժ համարվի,թեպետ՝ինքս դեմ չեմ եղել, եթե գրվեր գրքույկում, բայց ես ի՞նչ մեղավոր եմ, որ չեն պահանջել, մտածելով երեվի թե․,,Հա դե թղթակից ա էլի, էսօր կա՝էգուց չկա, հոնորարն ստանա՝հերիք է,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր


Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն