среда, 7 декабря 2022 г.

Էս երկրում հարցերը կարգավորվում են կամ ԽԾԲ-ով, կամ զոռբայությամբ

 Դեկտեմբերի 5-ին վաղ առավոտյան էներգասնուցման գծի հետ կապված բնակարանային վթարի խնդրով դիմել ենք տեղամասային տեսուչին․խորհուրդ տվեց մասնավոր վարպետ գտնել, բայց եթե չգտնենք՝ինքը կգա/խոստացավ/։Մի քանի ժամ անց կրկին զանգեցինք, խնդրեցինք, որ գա տեղում ուսումնասիրի վիճակը, որովհետեվ եթե անգամ մասնավոր վարպետ գա, ապա պետք է շքամուտքի հոսանքն անջատվի, որ վարպետը գիծը նորոգի, իսկ շքամուտքի հաշվիչի պատասխանատուն տեսուչն է։Հիմա էլ ասեց, որ վաղն առավոտյան կգա,  ,,հիմա զբաղված,, է։Առավոտյան զանգերին չէր պատասխանում։Դրանից հետո էլեկտրոնային հասցեով նամակ ուղարկեցի ՀԷՑ-ին/,,ուղարկեք հաղորդագրություն,, բաժնով/,մինչ այդ էլ ֆեյսբուքով նամակ էի ուղարկել Էլցանցի ,,Դեբեդ,, մասնաճյուղի ֆեյսբուքյան էջին, որ կարծես սառած վիճակում է,գրառումները 2021թվի են։Վթարի օրը՝դեկտեմբերի 5-ին, գնացի ,,Դեբեդ,, մասնաճյուղ, սակայն այնտեղ որպես ,,տեղամասային պետ,, ներկայացած անձն ասեց, որ բնակարանի ներսի վթարը տեսուչների գործը չէ, դա բնակչի մասնավոր գործն է, եվ ինքը թույլ չի տա, որ տեսուչներն այդ աշխատանքները կատարեն։

Այդ ընթացքում զանգել եմ ՀԷՑ-ի 180վթարային ծառայությանը, ինչպես նաեւ՝վստահության հեռախոսին․մեկը զբաղված էր, մյուսը  չէր պատասխանում։Դեկտեմբերի 6-ին արդեն տեղամասային տեսուչը զանգերին չէր պատասխանում։Զանգեցի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, բացատրեցի,որ տեղամասային տեսուչը խուսափում է գալ վթարի վերացման խնդրով, ու նաեւ համաձայնեցի, որ պայմանագրերի մեջ չկա այն, որ տեսուչները պարտավոր են բնակարանի վթար վերացնեն,իսկ դա շատ մեծ պայմանագրային սխալ է, որովհետեվ եթե շքամուտքի հաշվիչը պետք է անջատվի, որ վթարը բնակարանի ներսում վերացվի, ուրեմն պետք է նախ եվ առաջ տեսուչը գա, խնդիրն ուսումնասիրի, որ պարզ լինի, թե բնակիչը նոր ավտոմատ սարք պետք է առնի՞, թե՞ մասնավոր վարպետը, որին հրավիրելու է, կարող է ուղղակի տեղում անսարքությունը վերացնել՝առանց ավտոմատը փոխելու։ՄԻՊ-ի գրասենյակից ինձ խորհուրդ տվեցին դիմել ՀԾԿՀ-ին՝պայմանագրերի թերիության հարցով․․․այստեղ են ասել՝ահա՜․․․․,,նու ի պրիեխալի,,․բա հենց էդ ՀԾԿՀ-ի կնքած փնթի պայմանագրերի պատճառով է, որ էսօր բաժանորդ-մատակարար հարաբերությունները ոչ լիարժեք մակարդակում են, էդ ՀԾԿՀ-ն է, որ ջրի ու հոսանքի ոլորտում մեծաքանակ դժգոհությունների առաջ է կանգնեցրել բնակչությանը, դուք ինձ խորհուրդ եք տալիս դիմել ՀԾԿՀ-ի՞ն․․․․Ես ՄԻՊ-ի ուշադրությունն եմ հրավիրում ՀԷՑ-ի պայմանագրի անկատարության վրա, նա ինձ ուղղորդում է ՀԾԿՀ գրասենյակ․․ Թե որքանով ՄԻՊ-ի կզբաղվի իմ ներկայացրած դիտարկումն օրենքի կետ դարձնելու միջնորդական գործին, դժվար է ասել ու քիչ հավանական է, որովհետեվ էս երկրում ոչ մի պետական օղակ իր գործառույթները բավականաչափ չի իրականացնում, իսկ օրենսդիր մարմիններն էլ չեն ուզում քաղաքացու հոգսի թեթեվացնելուն միտված օրենքներ գրեն, հին օրենքներն ի օգուտ քաղաքացու շտկեն․․․․

Երեկ,դեկտեմբերի 6-ին ստիպված էինք անձամբ ուղեվորվել տեղամասային տեսուչների գրասենյակ։
  ----------------------------------------------------------                    

Մաս երկրորդ,այցելություն տեղամասային տեուչների գրասենյակ

Որպեսզի միայնակ այդ հիմնարկ կոչվածը գնալու տհաճությունը շատ չզգամ, ինձ որպես ուղեկցող հրավիրեցի մի վաղեմի ծանոթ-մտերմուհու՝իմ նախկին կոլեկտիվից։Մի կերպ գտանք գրասենյակի տեղը,որի դռան վրա ոչինչ չէր գրված/երեվի հարմար անուն չի գտնված․ասենք՝ԷՊՍԱՄ/էլցանցի պարապ-սարապ ախպերների միություն/ ։

,,Էս լավ տաք տեղավորվել եք, չէ՞,-ոգեվորված դիմեց հավաքված տղամարդկանց՝ուղեկցորդուհիս։,,Հա՜,լավ տաք ա,,-ոգեվորված հաստատեցին թվով 7 թե 8 տղամարդիկ,որոնցից որը ծխում էր, որը ֆեյսբուքի մեջ էր մտել/ինչպես նկատել էր ուղեկցորդուհիս՝հասցնելով մեր տեսուչի հեռախոսին թռուցիկ առնչվել ոչ շատ մոտիկից/։Այ այդ պատասխանից հետո ուղեկցորդուհիս սկսեց բուռն ամոթանք տալ նրանց՝2 օր շարունակ մթի ու ցրտի մեջ հայտնված մարդկանց բողոքին չարձագանքելու համար,որից հետո սկսվեց փոխադարձ մեղադրանքների փուլը՝արդեն իմ միջամտությամբ եվ հիշեցումներով, թե երբ ինչ պատասխան է տվել տեղամասային տեսուչը՝այդպես էլ խուսափելով ժամանել․,,Հըմի վափշե չեմ գա, գնացեք ինչ ուզում եք արեք,,-ահա այսպիսի պատասխան տվեց տեսուչը՝իրեն դրության տեր համարելով ,եվ անգամ ականջ չդնելով գործընկերների հորդորին՝խնդիրը համերաշխ լուծելու խորհրդով․,,չէ, ես գնացողը չեմ, ես էդ տուն ոչ մտել եմ, ոչ էլ կմտնեմ,,-այս դիտարկմանն ի պատասխան հիշեցրի, որ տարիներ առաջ գիշերվա ժամը 10-ին եկել էր եվ հոխորտում էր, թե ինչու չենք վարձը մուծել։Բայց հիմա հո վարձի խնդիր չի, վթարի խնդիր է, ու նա հրաժարվում է խնդիրը տեսնել, հասկանալ, նոր՝խորհուրդ տալ վարպետ բերել։Բայց, ի վերջո, ակամա խոստովանեց, որ ինքը շքամուտքի հաշվիչը կգա-կանջատի, եթե վարպետ գա վթարը վերացնի։Իսկ հեռախոսով ասել էր՝,,Լավ սարքողն առանց անջատել էլ կսարքի։,,Գնացեք, գնացեք, ինքը կգա կսարքի,,-բուռն բանավեճից հետո հորդորեց տեսուչներից մեկը,եվ մենք գնացինք․իհարկե՝ձեռքերս ծալած չնստելով, եվ, ի վերջո, մի բարեխիղճ վարպետ գտանք, որ իրոք առանց շքամուտքի հաշվիչն անջատելու միացրեց՝խորհուրդ տալով ապահովության համար նոր ավտոմատ սարքեր գնել։ Շատ վատ է, որ մի ահռելի կառույցի աշխատողներ պարապ-սարած նստած թանկացած հոսանքի հաշվին ահռելի աշխատավարձ ու պարեվավճար են ստանում, բայց վթարի դեպքում/որն անվտանգության ոլորտից է ոչ թե կենցաղային սարքի նորոգման խնդիր է/ խուսափելու հազար ու մի պատճառ են բերում․,,զբաղված ենք, հիմա պարապ չենք, գործ ենք անում    ,,Ամիս ենք փակում,նոր ենք փակել,,․․․Տեսանք, թե ինչ կարգի էին ,,զբաղված,,՝ժամը 15-16-ի դրությամբ։Եթե ՀԷՑ-ն անընդհատ հոսանք է թանկացնում ու բնակչի հանդեպ պայմաններն ավելի դաժան ու կտրուկ դարձնում ապա իր աշխատողներին պետք է պարտադրի ոչ միայն ամսվա վերջին գումար հաշվել ու բաժանորդների տվյալներին հետեվել, այլեվ՝բողոքներին արձագանքել, ու ներտնային սպասարկումն, առնվազն՝սնուցման գծերի վթարի հետ կապված, որ նախատեսում է շքամուտքի հաշվիչի անջատում նորոգման ժամանակ, պետք է ՀԷՑ-ը ներառի պայմանագրերի մեջ։

Ամենայն ազնվությամբ, եթե երեկ խնդիրը չլուծվեր՝մեր իսկ ջանքերով, արդեն որոշել էի զանգեմ Դոգի գրասենյակ/նույն ինքը՝իրավական խնդիրներն ու կոռուպցիան լուտանքներով ու հայհոյանքով համացանցում ներկայացնող Վարդան Ղուկասյան/․որովհետեվ եկա այն ցավալի եզրակացության, որ երեվի էս երկրում  գլոբալ խնդիրները լուծվում են հայհոյանքի ու հայ-հույի, զոռբայության մակարդակով,որովհետեվ պատկան մարմիններն ու նրանց ենթահպատակները կուլտուրական լեզուն չեն հասկանում,կուլտուրական խոսող մարդը, իրեն կիրթ, զուսպ պահող,հավասարակշռված  մարդը զոռբաների միջավայրում ամենաանարգված ու նսեմացված վիճակում է էս երկրում․եղել ու կա՝անգամ ,,հեղափոխություն,, կոչվածից հետո։Հիմա եմ հասկանում, թե ինչու էր տարիներ առաջ մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը Նոր տարվա նախօրեին իր բնակարանի հոսանքազրկման հետ կապված խնդրի պատճառով ստիպված եղել տեղամասային տեսուչների հետ խոսել՝անցնելով այսպես կոչված ,,էթիկայի սահմանները,, եվ խոսել նրանց հասկանալի լեզվով։Այսօր լսում էի ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը՝Ազգային Ժողովում․ներկայացրեց բյուրոկրատական քաշքշուքներից տուժած,զոհված ազատամարտիկի խնդիրը՝պատկան մարմիններին, ու ասեց․,,Եթե չանեք՝գետինը մտնեք,,։Այսպիսով, հայհոյանքն ու անեծքն էս երկրում դառնում են իրավական կատեգորիաներ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող,բլոգեր

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն