среда, 17 мая 2023 г.

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին

                          Բ Ա Ց           Ն  Ա Մ Ա Կ

  Հարգելի Կարեն Անդրեասյան․

1989-94թվերին աշխատել եմ Կիրովականի դատարանի գրասենյակում՝որպես գործավար-քարտուղար․միաժամանակ եղել եմ ատենակալ՝1986-1996թվերին, մինչեւ դատաիրավական բարեփոխումները։Անկախության տարիների կեսերից՝1995-96թվերից սկսած իրավական ոլորտը լուսաբանող լրագրող եմ/արդեն 11-12 տարի՝բլոգեր/, բարձրաձայնել եմ բազմաթիվ մարդկանց իրավունքների ոտնահարման դեպքեր եվ երբեմն կարողացել եմ հետամուտ լինել դրանց լուծմանը։2014թ․Ձեր՝ՄԻՊ կառույցի ղեկավար եղած ժամանակ մի վանաձորցի թոշակառու կնոջ  մտահոգող խնդիրն եմ ահազանգել Ձեր կառույցին՝պաշտոնական նամակագրություն վարելով ,եվ այդ կառույցի միջամտության շնորհիվ կնոջ խնդիրը լուծվեց որոշակի՝ՏԻՄ համակարգին Ձեր կողմից գրավոր միջամտության արդյունքում/մինչ օրս իմ անձնական արխիվում խնամքով պահում եմ այն որոշումը,որի համաձայն իմ բողոքի հիման վրա ՄԻՊ կառույցը վարույթ էր ընդունել/։

Հիմա, ցավոք, իմ իրավունքներն են կոպտորեն ոտնահարվում՝Միասնական սոցիալական ծառայության եվ դատաիրավական ոլորտում,ինչին նպաստում է 1992թվից մնացած օրենքը, որ ոտնահարում է հազարավոր թոշակառուների իրավունքներն այն առումով, որ համաձայն այդ օրենքի, թոշակի անցնելիս պարտադիր է համարվում ոչ միայն աշխատանքային գրքույկի առկայություն, այլեվ տեղեկանք՝գործատուի կողմից՝նրա կատարած սոցվճարների մասին։Եվ եթե քաղաքացին,կամ ՄՍԾ-ն, ում քաղաքացին ներկայացնում է աշխատանքային գրքույկ,չի կարողանում տեղեկանք ձեռք բերել՝հիմնարկի լուծարման կամ արխիվի անհետացման պատճառով,ուրեմն զրկվում է այդ տարիների ստաժի հաշվարկից եվ, այդպիսով, թոշակի չափը լինում է ոչ լիարժեք, հաշվի չի առնվում ամբողջական ստաժը։Իրավապաշտպանների հավաստմամբ, եթե թոշակառուները դիմեն դատարան, ապա դատարանը աշխատանքային գրքույկի հիման վրա վերականգնում է այդ ստաժը/ինչը  կասկածելի է/, բայց, ամեն դեպքում, ինչու՞ թոշակի տարիքի իրավունք ձեռք բերած անձանց չարչարել՝ֆինանսական խնդիրների մեջ գցելով եվ դատարանի դուռը հասցնելով,եթե կարելի է այդ չարաբաստիկ օրենքը վերջապես չեղարկել։Ի դեպ, այդ օրենքը չկա մեր երկրի ռազմավարական դաշնակից Ռուսաստանում,եվ ուրեմն ի՞նչ պարտադիր է, որ այն շարունակի գործել ժողովրդավարական համարվող Հայաստանում եվ հազարավոր թոշակառուների իրավունքները խախտի՝զրկելով լիարժեք թոշակ ստանալու իրավունքից;Թոշակի անցնող մարդն ի՞նչ մեղավոր է,որ իր երբեմնի հիմնարկը լուծարվել է կամ արխիվն անհետացել, եվ կամ գործատուն սոցվճարում չի կատարել/միգուցե նաեւ երկիրը թալանել-,,թռել,,/։Ինքս հիմա բախվել եմ նման խնդրի,որովհետեվ աշխատանքային գրքույկիս մեջ առկա պետական ստաժս՝դատարանում աշխատած, չի հաշվվել, որովհետեվ  այդ տարիների աշխատողների անձնական տվյալներն ,,անհետ կորածի,, կարգավիճակում են։Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից,ի պատասխան իմ հարցման,տեղեկացնում են, որ իրենց մոտ 2000թվից է արխիվը,եվ ուղղորդում են արդարադատության նախարարություն,արդարադատության նախարարությունից հայտնում են, որ իրենց մոտ միայն դատավորների անձնական տվյալներն են, իսկ դատարանի աշխատողների տվյալները գտնվում են դատական դեպարտամենտում, եվ ուղղորդում են դեպարտամենտ։Դատական դեպարտամենտից հայտնում են,որ իրենց մոտ չկան իմ վերաբերյալ տվյալներ,եվ այդ տեղեկությունը փոխանցում եմ արդարադատության նախարարություն՝փորձելով հասկանալ, թե ինչ կարող է ձեռնարկել  նախարարությունը՝որպես արդարադատություն իրականացնող մարմին։Այս անգամ հուշում են, որ գնամ Երեվան եվ փորձեմ տեղեկանն ստանալ դեպարտամենտից՝աշխատանքային գրքույկը ներկայացնելով։Ի վերջո որոշվում է, որ գրքույկի քաղվածքն ուղարկեմ դատական դեպարտամենտ՝նախապես համաձայնեցնելով վերջիններիս հետ, ուստի համաձայնություն ստանալուց հետո ուղարկում եմ եվ գրքույկից քաղվածք, եվ իմ՝դատարան ընդունվելու հրամանը՝էլեկտրոնային փոստով։Բայց այդ ամենից հետո դեպարտամենտից առաջարկում են․․․․տեղեկանք պահանջել արդարադատության նախարարությունից․այսպիսով հասկացնելով, որ իրենք խուսափում են տեղեկանք տրամադրել։Իսկ ազգային Արխիվը/որ քաղաքացիների մասնավոր հարցումների համար 1000դրամ նախնական գումար է պահանջում՝օրենքը վկայակոչելով/,ՄՍԾ-ի պաշտոնական հարցումին, իբր, պատասխանել է, որ ինձ վերաբերվող տըվյալներից հայտնաբերվել է միայն․․․․11 ամսվա ստաժի վերաբերյալ մատյանները․իսկ սա վիճահարույց է, եթե հաշվի առնենք, որ այդ տարիներին աշխատած այլ թոշակառուներ տեղը տեղին թոշակի են անցել՝դատական դեպարտամենտից տեղեկանք ստանալով։Ի դեպ, Լոռու մարզային արխիվից էլ բանավոր հարցմամբ պատասխանեցին, որ իրենց մոտ /որտեղ Լոռու եվ Տաուշի մարզերի արխիվն է/,միայն  դատարանների վճիռների արխիվն է, աշխատողների անձնական տվյալներ չկան։Որքանո՞վ է խելքին մոտ այն, որ դատարանի արխիվը կարող է ոչնչանալ եվ չկա ,,այստեղ, այնտեղ եվ ամենուր,,։Եվ արդյո՞ք այս հարցում չկա դիտավորություն,եթե հաշվի առնենք, որ 1998-2004թվերին խմբագրությունում աշխատած տարիների մասին/աշխատանքային գրքույկում առկա/,ՄՍԾ-ն տեղեկացնում է, որ մարտ ամսից հարցում է ուղարկել, բայց պատասխան չի ստացվել, մինչդեռ խմբագրությունից ճշտել եմ, որ իրենք նույնիսկ 2 անգամ են տրամադրել պահանջվող տեղեկատվությունը։

Պարոն Անդրեասյան, ձեր՝իրավական ոլորտում երկարամյա փորձը եվ մասնագիտական կարողությունները հաշվի առնելով, ակնկալում ենք, որ կենսաթոշակային ոլորտում ձեռնամուխ կլինեք օրենսդրական փոփոխությունների եվ Ազգային Ժողովին կպարտադրեք չեղարկել իրեն չարդարացրած, դարն ապրած եվ հազարավոր քաղաքացիների թոշակի իրավունքները խախտած օրենքը։ Ի դեպ, այդ առաջարկով դիմել եմ նաեւ ԱԺ-ին եվ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովին՝մոտ մեկուկես ամիս առաջ, սակայն արձագանք չկա,ինչը կարելի է համարել արհամարհանք՝քաղաքացու ձայնի, քաղաքացիական նախաձեռնության հանդեպ։Եթե մենք իրավական երկիր ենք, մի՞թե քաղաքացին իրավունք չունի օրենսդրական առաջարկ ներկայացնի կամ հուշի նրանց, ովքեր կարող են դա ներկայացնել ըստ պատկանելույն։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն